PDA

Դիտել ողջ տարբերակը : Առաջին դասարանցիների ուսուցումը պլանշետով



Երիտասարդ մանկավարժ
15.03.2014, 14:47
Հարգելի ֆորումցիներ, արդեն իսկ ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանի կողմից պարզաբանվել է պլանշետների կիրառությունը առաջին դասարանում:Եկեք քննարկենք այդ ուսուցման նպատակահարմարությունը. առավելություններն ու թերությունները:

izabet
07.04.2014, 12:54
իսկ այսօր ունե՞նք փորձնական պլանշետով աշխատող դասարան, ուրիշ բան է երբ երեխան օգտագործում է իր հաճույքի համար ,մեկ ուրիշ բան է երբ այն կկիրառվի նպատակային ուսումնասիրության համար:Ուսումնսիրման համար օբյեկտ է պետք, նախագուշակումը դեռ այն չի կարող ասել:

Երիտասարդ մանկավարժ
16.04.2014, 20:05
Հարգելի izabet, մեր խնդիրն է, որպես մանկավարժ և հոգեբան, քննարկել սպասվող կրթական փոփոխությունը՝ որպես մտահղացում, որի փորձնական կիրառությունը գործնական դաշտ կմղի մեր կարծիքներն ու մտքերը :Եթե դուք լսում եք որևէ սպասվելիք փոփոխության մասին, ապա սպասում եք կիրառելուն, թե ելնելով ձեր մասնագիտական գիտելիքներից , փորձից՝ փորձում վերլուծել:Ես հաստատ չեմ սպասում գործնական կիրառությանը, քանի որ կան խնդիրներ, որոնք առավել ցայտուն են տեսական ոլորտում: