PDA

Դիտել ողջ տարբերակը : Կազմակերպչական աշխատանքներ նվիրված Եղեռնի 99 ամյակին



Երիտասարդ մանկավարժ
06.01.2014, 15:52
Հարգելի գործընկերներ, այս տարի լրանում է Եղեռնի 99 ամյակը:Ես կազմակերպելու եմ միջոցառում, որի հիմնական մասը նվիրված է լինլու Ռուբեն Սևակին և մտադիր եմ միջոցառման որոշ հատվածը իրականացնել Էջմիածնում՝ հեղինակի նորաբաց թանգարանում:Սակայն ես կցանկանայի լսել ձեր առաջարկությունները, որպեսզի մեր աշխատանքները կրեն ոչ միայն միջդպրոցական և արտադպրոցական բնույթ , այլև համընդանուր համագործակցություն լինի:Խնդրում եմ գրեք ձեր առաջարկները, եկեք համագործակցենք:

Parandzem
10.08.2014, 17:48
Հարգելի Երիտասարդ մանկավարժ, ճիշտ է լրացավ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարին , բայց մոտենում է 100-րդ տարելիցը, ուստի կարող ենք քննարկել ոչ միայն միջոցառում անցկացնելու ձևաչափը, այլև դասավանդման :Ես համոզված եմ , որ անկախ նրանից, թե ինչպես ենք անդրադառնում թեմային և որտեղ ենք կազմակերպում տարելիցը նպատակ պետք է ունենանք վիշտը ներկայացնել հերոսության հետ և ցույց տանք ,որ Հայոց Ցեղասպանությունը հայոց քաղաքակրթության վերացման նպատակ էր հետապնդում: Խորհրդային տարիներից սկսած ներկայացվել է զոհ դարձած , խեղճ ու կրակ հայի կերպարը, մինչդեռ մենք ունենք հերոսամարտեր, որոնք աննախադեպ պայմաններում մղվելով՝ ավարտվել են հաղթանակով( Վանի ինքնապաշտպանություն , Մուսա լեռ և այլն): Բազմաթիվ օրինակներ ունենք , որոնք պիտի ցույց տան պայքարող, մարտնչող, ուժեղ , հերոսացած հայի կերպարը ի հակակշիռ թշվառի ու խեղճի : Ես ուզում եմ, որ մեր սերունդը պահանջատեր լինի, ձերբազատվի զոհի կարգավիճակից և կարողանա պայքարել իրավունքի տեսանկյունից:

Երիտասարդ մանկավարժ
07.01.2015, 16:35
Լիովին համաձայն եմ Ձեզ հետ Parandzem, բայց ինձ անհրաժեշտ է Ձեր ու մեր մյուս սրտացավ մանկավարժների աջակցությունը և համագործակցությունը:Ինչ կառաջարկեք կազմակերպչական աշխատաքների հետ կապված:Եկեք հանդես գանք համատեղ աշխատանքով: