PDA

Դիտել ողջ տարբերակը : Միջոցառումներ Սարալանջի հիմնական դպրոցում



Երիտասարդ մանկավարժ
06.01.2014, 15:34
2013-2014 ուսումնական տարին իր արդյունավետ ու նպատակաուղղված գործունեությունը սկսեց ՀՀ Կոտայքի մարզի Սարալանջի հիմնական դպրոցում հերթական միջոցառմամբ,որը նվիրված էր Գիտելիքի օրվան:Այս միջոցառումը հիմքն հանդիսացավ միջոցառումների այն ամբողջ շարքին, որոնք պիտի դառնային դպրոցի միջդպրոցական և արտադպրոցական միջոցառումների փնջի բաղկացուցիչները:Միջոցառումն սկսվեց օրհներգով, որը ևս մեկ անգամ հաստատեց հայ ազգի հարատևությունն ու պայքարելու կամքը:Երեխաների ասմունքին միախառնվել էր արդեն մեկ տարի գործող նախակրթարանի սաների ոգևորությունն ու մանկական անկեղծ ժպիտները:Ինչպես միշտ ավանդույթ դարձած քոչարին դպրոցի սաների կատարմամբ արդեն իսկ հավատ էր ներշնչում, որ տարին լեցուն է լինելու գիտելիքով ու լուսավորությամբ:

Երիտասարդ մանկավարժ
16.01.2014, 22:18
Հերթական միջոցառումն իրեն սպասեցնել չտվեց:Ասմունքի մանկապատանեկան մրցույթ-փառատոնին ընդառաջ գնալով՝ հոկտեմբերի առաջին տասնօրյակում դպրոցում կազմակերպվեց միջոցառում-մրցույթ , որի նպատակն էր մրցույթի ներդպրոցական փուլի կազմակերպումը և լավագույնների ընտրությունը:Դպրոցում պոեզիան էր ու հայոց լեզվի առինքնող ուժը:Միջոցառումը կրում էր ՙՙՄեր լեզուն՝ մեր հայրենիքն է ՚՚ խորագիրը:

Երիտասարդ մանկավարժ
30.01.2014, 19:53
Հունվարի 28-ը խորհրդանշական էր բանակի 22-ամյա տարեդարձով:Մենք եղել ենք, կանք շնորհիվ հայ ժողովրդի հզոր բազկի ու կշարունակենք գլուխներս բարձր քայլել արդեն մեր երիտասարդ բանակի հաղթարշավով:
-Շնորհավոր տոնդ, մեր երիտասարդ բանակ:Շնորհավոր հայ ազգ,-այս խոսքերով սկսվեց Սարալանջի հիմնական դպրոցի տոնական միջոցառումներից մեկը:Կարևորվեց բանակի դերը յուրաքանչյուր ազգի կյանքում, բայց հատկապես՝ հայ ազգի կյանքում նրա ունեցած դերն ու նշանակությունը:Հայրենասիրական երգերի թովիչ կատարումները յուրօրինակ ձոն էին ուղղված մեր բանակին:

Երիտասարդ մանկավարժ
12.03.2014, 21:28
Կանանց միջազգային օրվան ընդառաջ Սարալանջի հիմնական դպրոցում իրական տոն էր՝ միահյուսված գեղեցիկ միջոցառմամբ:Ցերեկույթն անցավ կենդանի երաժշտությամբ:Դուդուկի և դհոլի կախարդիչ ձայնը միահյուսվել էր աշակերտների ոգևորության հետ:Նվագում էին ուսումնական հաստատության սաները, որոնք իրենց կատարումներըը նվիրում էին սիրելի ուսուցչուհիներին ու ծնողներին, իսկ արդեն երկրորդ տարին գործող նախակրթարանի սաների կատարումները համ ու հոտ էին տալիս ու բարձրացնում տոնական տրամադրությունը:

Երիտասարդ մանկավարժ
14.03.2014, 16:54
Տարվա եղանակների մասին կազմակերպված բաց դասը, որը անգլերենի ուսուցչուհու մտահղացումն էր, հետաքրքիր էր և ուսուցողական:Երեխաները ոչ միայն ներկայացրին տարվա եղանակները, այլև հանելուկների միջոցով տվեցին յուրաքանչյուր եղանակի բնութագիրը՝ ներգրավելով հանդիսատեսին:Անգլերենի բարեհունչ ու կախարդիչ աշխարհը այս դասաժամին առավել տիրական էր:

Երիտասարդ մանկավարժ
28.03.2014, 22:09
<<Բարև գարուն>> միջոցառումների շարքին է պատկանում նաև համադպրոցական ծառատունկը,որի աջակիցն ու ուղղորդողն էր դպրոցի տնօրեն` Թադևոս Բարսեղյանը:Դպրոցի բակում համատարած ուրախություն էր:Յուրաքանչյուր երեխա սեփական ձեռքով տնկում էր իր ծառը,որին պիտի խնամեր:Ծառատունկը ուղեկցվում էր երեխաների երգերով ու ասմունքով:Բայց առանձնապես աչք էր զարնում նախակրթարանի փոքրիկների ոգևորությունը, որոնք իրենց փոքրիկ դույլերով ջուր էին բերում :Յուրաքնաչյուրը մեծ պատասխանատվությամբ աշխատում էր:

Երիտասարդ մանկավարժ
16.04.2014, 20:18
Ապրիլի 7-ին ՝Մայրության և գեղեցկության տոնի առթիվ , Սարալանջի հիմնական դպրոցում գործող նախակրթարանի սաները դաստիարակների գլխավորությամբ պատրաստել էին միջոցառում նվիրված գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին:Փոքրիկները իրենց զվարթ տրամադրությամբ երգում էին, պարում , ասմունքում ու ուրախացնում հանդիսատեսին:Միջոցառումը նաև միահյուսվել էր գարնան տոնի հետ՝ կազմելով յուրօրինակ համատեղություն ուսումնական նյութի և օրվա տոնի:

Երիտասարդ մանկավարժ
16.04.2014, 20:26
Այբբենարանի միջոցառումը ևս մեկ անգամ վկայեց, որ մենք հզոր ենք մեր զինվորներով՝ գրով ու գրչով:Մեր երկիրը Հայաստանն է, մենք՝ հայ , ուստի պարտավոր ենք պահել ու պահպանել մեր լեզուն:Առաջին դասարանցիները իրենց ասմունքով , հեքիաթների բեմականացմամբ , հայոց գրերին նվիրված երգերով վկայեցին, որ գրաճանաչ են ու պատրաստ իրենց գիրը սերտելու , պահպանելու մշակույթը, ճանաչելու և հպարտանալու իրենց նախնիների սխրանքներով ու սերունդներին թողած դասերով ու խորհուրդներով:Շնորհավոր սիրելիներս, ձեր մուտքը կրթական աշխարհ հիմնավոր է և արդեն հուսալի:

Երիտասարդ մանկավարժ
24.04.2014, 14:32
Սուրբ Զատիկի տոնը չէր կարող աննկատ անցնել Սարալանջի հիմնական դպրոցում:Զարդարված է նախասրահը, սեղաններին դրված են Զատկի տոնին մատուցվող ուտեստները, սպասում է հանդիսատեսը.ահա մեր աշակերտները՝ գեղեցիկ ուռենու ճյուղերից հյուսված պսակներով, զատիկները իրենց կողովներով:Բայց ամենակարևորը հնչում է տերունական աղոթքը, ու հյուսվում է տոնի պատմությունը:<<Տերը մեզ հետ է>>,-հնչում է աշակերտների շուրթերից:Նախասրահում տոն է, աշակերտները, բոլորը գիտակցում են տոնի քրիստոնեական նշանակությունը:Մենք առաքելական եկեղեցու հետևորդներ ենք, մենք քրիստոնյա ենք:

Երիտասարդ մանկավարժ
24.04.2014, 14:37
2442

Երիտասարդ մանկավարժ
24.04.2014, 14:49
2452245324542455

Երիտասարդ մանկավարժ
24.04.2014, 14:57
24562457245824592460

Երիտասարդ մանկավարժ
23.11.2014, 02:29
28172820281828212819ՀՀ Կոտայքի մարզի Սարալանջի հիմնական դպրոցում անցկացվեց հերթական միջոցառումը, որը պիտի խորհրդանշեր Թարգմանչաց և Ուսուցչի տոները: Հաղորդավարները համառոտ ներկայացրեցին տոների նախապատմությունն ու խորհուրդները: Աշակերտների շնորհավորական խոսքերը միաձուլվում էին տոնական տրամադրությանը՝ նոր շունչ հաղորդելով ցերեկույթին:
Դահլիճի ձևավորումն անգամ խոսում էր մեծ սիրո և հարգանքի մասին, որը վայելում են դպրոցի մանկավարժական անձնակազմը: Կարմիրի և դեղինի նուրբ համադրությունը, զարդարանքների առկայությունը լրացնում և տոնական շունչ էին հաղորդում միջոցառմանը: Աշակերտների ասմունքը, սրտառուչ երգերն ու աշխույժ պարերն ուղեկցվում էին հանդիսատեսի բուռն ծափերով:

Աշակերտները ևս մեկ անգամ կարևորեցին մանկավարժի և հայ թարգմանիչների դերը ինչպես մարդկության, անպես էլ հայ ազգի պատմության մեջ: Թիկնոցավոր աշակերտը, ով իր կերպարում խտացնում էր մանկավարժի կերպարը՝ հանձին մեծ մանկավարժ, թարգմանիչ, հայ գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի, երդվեց հավատարիմ մնալ իր կոչմանը, իսկ աշակերտները շտապեցին խոնարհվել ու դրանով արտահայտել իրենց հարգանքն ու երախտագիտությունը:

Միջոցառումն ամբողջացավ դպրոցի սան Դավիթի հնչեցրած դհոլի անզուգական հնչյուններով, որոնք տարածվեցին դահլիճում ու ևս մեկ անգամ վկայեցին, որ մենք հայ ենք, մեր լեզուն հայերենն է, մեր մանկավարժներն էլ հայեցի դաստիարակության կրողներն են ու ռահվիրաները: Փերիների կախարդական պարի ներքո բաժանվեցին վարդեր, որոնք պիտի նոր բույր հաղորդեին այս երկու տոներին:

Ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Թադևոս Բարսեղյանը, ով իր շնորհակալական խոսքն ուղղեց միջոցառման կազմակերպչին՝ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Քրիստինե Մանուկյանին՝ մաղթելով, որ նման միջոցառումները դպրոցում շարունակական լինեն:

Երիտասարդ մանկավարժ
23.11.2014, 02:29
http://www.dasaran.am/apps/news/item/id/2471

Երիտասարդ մանկավարժ
23.11.2014, 02:33
Արդեն երրորդ տարին գործող Սարալանջի հիմնական դպրոցի նախակրթարանում անցկացվում էր հերթական «Մրգահանդես»-ը: Ցերեկույթի մասնակիցները ավագ խմբի սաներն էին, ովքեր առաջին անգամ էին ելույթ ունենում հանրության առջև՝ մեծ դահլիճի բեմում:
Դպրոցի տնօրինությանը, մանկավարժ-դաստիարակներին և հանդիսատեսին համակել էր յուրօրինակ ոգևորություն և հպարտություն զգացում:

Նախակրթարանը, իսկապես, կատարում է իր առաքելությունը, որի լավագույն վկայությունն էր փոքրիկների անկաշկանդ արտասանությունը և դերակատարումները:

Փոքրիկները ներկայացրեցին աշնան հյութեղ մրգերը, իսկ «Պապն ու շաղգամը» փոքրիկ ներկայացումը պարզապես թևածող ուրախությամբ ու բուռն ծափերով լցրեցին դահլիճը:

Ելույթ ունեցավ դպրոցի տնօրեն Թադևոս Բարսեղյանը, ով շնորհակալություն հայտնեց ավագ խմբի դաստիարակ Գայանե Անտոնյանին միջոցառումը կազմակերպելու համար:

Ողջույնի խոսքով ներկայացավ նաև հումանիտար առարկայական մասնախմբի ղեկավար Քրիստինե Մանուկյանը՝ մաղթելով սաներին նորանոր ձեռքբերումներ ու բեմեր:


281428152816

Երիտասարդ մանկավարժ
23.11.2014, 02:34
ՀՀ Կոտայքի մարզի Սարալանջի հիմնական դպրոցի նախակրթարանում ծնողների մասնակցությամբ բաց պարապմունքները արդեն ավանդույթ են դարձել:Բնականոն առօրյայից չէր առանձնանում նաև հերթական պարապմունքը, բայց այս անգամ ծնողների հետ ներկա էին նաև նախակրթարանի հիմնադիրները՝ Սարալանջ համայնքի համայնքապետ Գեղամ Զիլիֆյանը և դպրոցի տնօրեն Թադևոս Բարսեղյանը:Այս պարապմունքի նպատակն էր երկու ՝ ավագ և կրտսեր խմբերում աշնան նվիրված պարապմունքների ամփոփումը և երեխաների գիտելիքների և ձեռքի աշխատանքների ցուցադրությունը:Երեխաները երգում էին, արտասանում:Հատկապես ուշագրավ էր աշխատանքային կենտրոններում սաների համագործակցված և նպատակային պարապմունքները:Պարապմունքի մասնակիցներին առավել հետաքրքրեցին կրտսեր խմբի սաները, ովքեր նախակրթարան էին հաճախում ընդամենը մի քանի ամիս և այդ կարճ ժամանակահատվածում հասցրել էին յուրացնել բավականին գիտելիքներ և ճկունությամբ կատարում էին դաստիարակների հանձնարարությունները:
Պարապմունքի ավարտին դաստիարակներին իր շնորհակալական խոսքն ուղղեց համայնքապետ Գեղամ Զիլիֆյանը, ով վկայեց , որ իրենց հաղթահարած դժվարությունները նախակրթարան ունենալու ճանապարհին արդարացված են՝ նշելով , որ համայնքի մեծ կամ փոքր լինելը, սուղ պայմանները ոչինչ են, եթե կա ցանկություն :Տնօրեն Թադևոս Բարսեղյանը,ով վերհիշեց նախակրթարան հիմնելու պամությունը, գոհունակությամբ վստահեցրեց, որ իրենք դեռ շատ ծրագրեր ունեն իրականացնելու, որոնք ուղղված կլինեն նախակրթարանի , ինչպես նաև դպրոցի բարելավմանն ու բարգավաճմանը:Իսկ ծնողկոմիտեի նախագահը հավելեց, որ գործը վարպետից է վախենում:

Երիտասարդ մանկավարժ
29.01.2015, 16:33
Հունվարի 28-ին Սարալանջի հիմնական դպրոցում անցկացվեց Հայոց բանակի 23 ամյակին նվիրված միջոցառում , որը կրում էր «Առանց թռիչքի կյանքը գին չունի» խորագիրը:Դահլիճը ցնծում էր եռագույնի մեջ:
Ներկա էին համայնքի ղեկավար Գեղամ Զիլիֆյանը, դպրոցի տնօրինությունը ՝ ի դեմս տնօրեն Թադևոս Բարսեղյանի, ինչպես նաև հյուրեր Աշտարակ քաղաքի զորամասից:
Միջոցառումը կազմակերպել էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Քրիստինե Մանուկյանը:
Միջոցառման նպատակն էր կարևորել հայոց բանակի դերը հայ ժողովրդի կյանքում:Ներկայացվեց բանակի ստեղծման ճանապարհը և հունվարի 28-ը Հայոց բանակի ծննդյան օր նշելու նախապատմությունը:Աշակերտների սրտաբուխ երգերը, ասմունքը , շարային պատրաստվածությունը ևս մեկ անգամ վկայում էին այն մասին , որ հզոր է ոչ միայն ներկայիս , այլև ապագայի մեր բանակն ու մարտունակ:
Միջոցառման ընթացքում հնչեցին նաև աշակերտների գրած ստեղծագործությունները նվիրված հայոց բանակին ու հայ զինվորին / Ալվարդ Խլղաթյան/՝ խորհրդանշելով մատաղ սերնդի մոտ ձևավորված քաղաքացիական բարձր պատասխանատվության ու մարտունակ բանակ ունենալու գիտակցությունը:
Շնորհավորական խոսքով հանդես եկավ տնօրեն Թադևոս Բարսեղյանը, ով մաղթեց, որ հաջորդ հունվարի 28-ին աշակերտների շուրթերից հնչի միայն խաղաղ պայմաններում բանակ ունենալու անհրաժեշտությունը :Իսկ համայնքապետարանի ներկայացուցիչ Հակոբ Բադալյանը կարևորեց դպրոցում նմանատիպ միջոցառումների անհրաժեշտությունը և իր շնորհակալական խոսքն հայտնեց միջոցառման կազմակերպչին:

Երիտասարդ մանկավարժ
29.01.2015, 16:36
2869287028712872

Երիտասարդ մանկավարժ
09.06.2015, 00:25
Կանանց միջազգային տոնին իր միջոցառմամբ անդրադարձել էր ՀՀ Կոտայքի մարզի Սարալանջի հիմնական դպրոցի ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարիետա Ալեքսանյանը:Ուսուցչուհու կազմակերպած միջոցառումները ամեն անգամ առանձնանում են խաղային ինքնատիպ ներկայացումներով:Այս անգամ հանդիսատեսը ևս դարձավ «Նկարենք գեղեցիկ ծաղկեփունջ» խաղի անմիջական մասնակիցը:Աշակերտները իրենց պարով , երգերով ու բեմադրմամբ հետաքրքիր ու հարազատ էին դարձնում միջոցառումը:
Ելույթ ունեցավ տնօրեն Թադևոս Բարսեղյանը, ով շնորհավորեց ներկաներին ու իր շնորհակալական խոսքն ուղղեց կազմակերպչին:

30003000

Երիտասարդ մանկավարժ
09.06.2015, 00:26
Մայրության և գեղեցկության տոնը իր ուրախ տրամադությամբ մուտ էր գործել Սարալանջի հիմնական դպրոց:Դահլիճը զարդարված էր յուրօրինակ զարդարանքով: Դասվար Ժաննա Ավետիսյանը կազմակերպել էր միջոցառում, որտեղ երկրորդ դասարանցիները պիտի շնորհավորեին բոլորին գեղեցիկ տոնի առթիվ իրենց աշխույժ երգ ու պարով, ասմունքով ու բեմականացմամբ:Փոքրիկները չմոռացան շնորհավորել նաև իրենց ուսուցիչներին :
«Գարուն դու բարով ես եկել, սիրելի մայրիկիս տոնն ես դու բերել»խորագիրը կրող միջոցառումը նոր շունչ հաղորդեց տոնին:
Ելույթ ունեցավ տնօրեն Թադևոս Բարսեղյանը , ով կարևորեց ու հիմնավորեց տոներին կազմակերպվող միջոցառումների դերը, շնորհավորեց տոնի կապակցությամբ:Իր շնորհավորական խոսքով հանդես եկավ Սարգիս Էֆենջյանը:
30013002

Երիտասարդ մանկավարժ
09.06.2015, 00:28
Մայրության և գեղեցկության տոնը իր ուրախ տրամադությամբ մուտ էր գործել Սարալանջի հիմնական դպրոցի նախակրթարան:Պարապմունքների սենյակը զարդարված էր գույնզգույն փուչիկներով, բայց հիմնական զարդարանքը սաների ժպիտներն էին ու տիրող բարձր տրամադրությունը: Ավագ խմբի դաստիարակ Անի Մարտիրոսյանը կազմակերպել էր միջոցառում,որը նպատակ ուներ սաներին ավելի ընկալելի դարձնել տոնի կարևորությունը:
Յուրաքանչյուր սան իր ձեռքով պատրաստել էր բացիկ, որը պիտի հանձներ մայրիկին ու իր գեղեցիկ երգով ու արտասանությամբ շնորհավորեր վերջինիս:
Ելույթ ունեցավ տնօրեն Թադևոս Բարսեղյանը , ով կարևորեց ու հիմնավորեց տոներին կազմակերպվող միջոցառումների դերը, շնորհավորեց տոնի կապակցությամբ:Իսկ հումանիտար առարկայական մասնախմբի ղեկավար Քրիստինե Մանուկյանը մաղթեց փոքրիկերին նորանոր ուրախ ու գեղեցիկ միջոցառումներ:


300330043005

Երիտասարդ մանկավարժ
09.06.2015, 00:29
Մայրության և գեղեցկության տոնը հերթական անգամ նշվում էր ՀՀ Կոտայքի մարզի Սարալանջի հիմնական դպրոցում, այս անգամ արդեն առաջին դասարանում :Դասվար Արուսյակ խաչատրյանը կազմակերպել էր միջոցառում, որը իրենց ջերմ ու քաղցր ելույթներով զարդարում էին առաջին դասարանի աշակերտները: Գեղեցիկ է ոչ միայն գարունը, այլև գարնան բերած հիասքանչ տոները,հատկապես մայրիկների տոնը:Փոքրիկները շնորհավորեցին իրենց մայրիկներին, հանձնեցին իրենց ձեռքով պատրաստած բացիկները:
Ելույթ ունեցավ տնօրեն Թադևոս Բարսեղյանը, ով շնորհավորեց տոնի կապակցությամբ ու մաղթեց , որ նման միջոցառումները շատ լինեն:


3006

Երիտասարդ մանկավարժ
09.06.2015, 00:36
Սուրբ Զատիկի տոնը այս տարի ևս նշվեց ՀՀ կոտայքի մարզի Սարալանջի հիմնական դպրոցի նախակրթարանում:Այս անգամ արդեն միջին խմբում:Միջին խմբի դաստիարակ Արմինե Խլղաթյանը, հավատարիմ լինելով տոները սաներին յուրօրինակ ու ընկալելի ներկայացնելու սկզբունքին, կազմակերպել էր բաց դաս նվիրված Սուրբ Հարության տոնին:
Փոքրիկների շուրթերից հնչող շնորհավորանքը ավելի քաղցր ու հարազատ էր դարձնում տոնը:Իսկ հավկիթ կռվացնելու ընթացքում սաների դրսևորած մեծ ոգևորությունը համակում էր ներկաներին ու տանում քաղցր ու քրիստոնեական ավանդույթներով լեցուն մեր՝ մեծահասակների մանկությունը:
Ելույթ ունեցան տնօրեն Թադևոս Բարսեղյանը, ում ևս ոգևորել էր փոքրիկների խանդավառությունը, և հումանիտար առարկայական մասնախմբի ղեկավար Քրիստինե Մանուկյանը:


300730083009

Երիտասարդ մանկավարժ
04.03.2016, 22:27
Գիրք նվիրելու օրը այս տարի նոր խանդավառություն էր բերել Սարալանջի հիմնական դպրոց:Այս տարին առանձնանում էր նրանով,որ աշակերտները միմյանց էին նվիրում իրենց պատրաստած գրքերը:Ձևավորումն ու թեմաների ընտրությունը կատարել էին աշակերտները: