PDA

Դիտել ողջ տարբերակը : ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ 2014-2019 թթ.ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ



manush
10.10.2013, 18:35
ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել

ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ 2014-2019 թթ.ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

նախագիծը:

Քննարկման ժամկետը՝ 10.10.2013-25.10.2013

Ծրագրի նախագիծը՝ 2195 և հավելվածը՝ 2196:

Արմինե Մ
12.10.2013, 23:04
Իսկ այն, որ հանրակրթական դպրոցում ֆիզկուլտուրա առարկայի շաբաթական ժամերը ավելի շատ են, քան հայոց լեզվին կամ հայոց պատմությանը հատկացված ժամերը, կամ օտար լեզուները և հայերենը նույն ժամաքանակով են ուսումնասիրվում, որքանով է նպաստում հայրենասիրական դաստիարակությանը?

Երիտասարդ մանկավարժ
03.02.2014, 14:35
Ծանոթացա հայրենասիրական դաստիարակության ռազմավարական ծրագրին.ողջունելի է պետական շրջանակով նպատակաուղղված աշխատանքի իրականացումը:Սակայն ինձ հետաքրքրում է հետևյալը. արդյոք ձևավորվել են մարզային խորհուրդները:Գործածության մեջ են միջոցառումները, որոնք պիտի նպաստեն ծրագրի իրականացմանը և կարող ենք մենք՝ մանկավարժներս, ծանոթանանք այդ միջոցառումներին:

Սվետլանա Քոչինյան
24.01.2015, 20:25
Լիովին համաձայն եմ Ձեր հետ, հայրենասեր մարդ դաստիարակելու համար լավ հայրենասեր պիտի լինես և հրեշտակային մեծ համբերություն ունենաս մեր օրերում...