PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոգեբանի դերն ու նշանակությունը հանրակրթական դպրոցում



Մանոն
09.06.2010, 17:16
Ներկայումս գրեթե բոլոր դպրոցներն ունեն հոգեբաններ: Նրանց ակտիվ ու ճիշտ աշխատանքը ես շատ եմ կարևորում երեխաների դաստիարակության համար: Չէ որ առաջին հերթին մենք` կրթության ոլորտում աշխատողներս, ձգտում ենք նախ և առաջ ձևավորել հասարակությանը պիտանի ու լավ մարդիկ: Հոգեբանի ճիշտ ու կազմակերպված աշխատանքը կօգներ մեզ "դժվար" երեխաների և ընդհանրապես աշակերտների ու նրանց կոլեկտիվների դաստիարակությանը: Կուզենայի լսել կարծիքներ այն մասին, թե ինչպես են աշխատում մեր դպրոցների հոգեբանները: Արդյոք հասնում են նրանք հաջողությունների? :rolleyes:

Լիլիթ
09.06.2010, 17:27
Մեր դպրոցում հոգեբան չկա, բայց ինքս կողմ եմ նրա ներկայությանը դպրոցական կյանքից ներս: Իրոք, նա կհեշտացնի ուսուցչի գործը:
Ճիշտ է, շատ անգամներ եմ լսել, որ ուսուցիչն ինքը պետք է հոգեբան լինի և համամիտ եմ այդ կարծիքի հետ, սակայն գտնում եմ, որ դպրոցում հոգեբանի հաստիքն անհրաժեշտություն է:

Անահիտ19դպրոց
11.06.2010, 13:43
Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ունի հոգեբանի /ոչ հոգեբուժի/ կարիք,քանի որ կյանքը բարդ է ու հակասական: Իսկ դպրոցում հոգեբանի առկայությունը պարտադիր է: Մենք գործ ենք ունենում տարբեր երեխաների հետ, որոնք դուրս են եկել տարբեր ընտանիքներից: Կան նաև դժվար դաստիարակվող երեխաներ, որի համար մեզ պետք է օգնի հոգեբանը:

Mkhitaryan
16.06.2010, 17:21
Ես կարծում եմ, որ բոլոր դպրոցներում պարտադիր պետք է լինեն հոգեբան-ուսուցիչներ, որոնք կարող են ոչ միայն երեխաների այլ նայև ծնողների հետ էլ շփվեն, նույնիսկ կարելի է դասաժամ հատկացնել հատուկ ծնողների համար, որ հասկանան որ իրենց երեխաներին ուղարկում են դպրոց սովորելու, ոչ թե ատեստատ ստանալու համար:Այդ ժամանակ միգուցե երեխան կհասկանա,որ դպրոցը սովորելու համար է, ոչ թե ուսուցչի ներվեր քանդելու տեղ:

ninasa
05.09.2010, 15:35
Մեր դպրոցում հոգեբան չկա և դա շատ վատ է:Հոգեբան պետք է ոչ միայն աշակերտներին, այլ նաև ուսուցիչներին:Ես կարծում եմ որ ցանկացած ուսուցիչ պետք է նախ հոգեբանի հետ զրուցի հետո նոր մտնի դասարան,հատկապես 7-րդ,9-րդ,10-րդ դասարաններում:

Մանոն
06.09.2010, 20:36
Ձեզ հետ համամիտ եմ, միայն թե մեծամասամբ դպրոցների հոգեբանները դպրոց են մտնում առանց իրենց դերն ու նշանակությունը գիտակցելու: Հոգեբանի շտատը, այսպես ասած. հեշտ միջոց է հենց այնպես փող ստանալու: Իհարկե խոսքս նրանց մասին չէ, ովքեր իրոք աշխատում են, նրանք թող ներեն խոսքերիս համար, ես հանդիպել եմ նաև այդպիսի աշխատողների: Սակայն շատերը մտնում են դպրոց, մի քանի ժամ հենց այնպես նստում, շուրջները դիտում, թե ինչպես են ուսուցիչները գլխահան լինելով մտնում ու դուրս գալիս 34-35 հոգիանոց դասարաններից, հետո նայում են ժամին, տեսնում իրենց աշխատանքային օրն ավարտվեց, վեր են կենում ու գնում, համարելով աշխատած ու օրվա գործն ավարտած: Այնինչ ինչքա~ն գործ կա դպրոցում հենց հոգեբանի հետ կապված...

Ալվարդ17
19.11.2010, 21:00
Մեր ուսումնարանում մեր տնօրենը հենց հոգեբան է,ես ուզում եմ ասել որ ոչ միայն դպրոցներում է հարկաոր հոգեբանի ներկայությունը այլև ամենուրեք կան մարդիկ որոնք իսկապես ուզում եմ հոգեբանի հետ զրուցել և իմանալ իրենց հարցերի պատասղանը:Հոգեբանը պետք է ամեն մի դպրոցի,հոգեբանը նաև պետք է ծանոթ լինի երեխաներ բնաորության հետ քանի որ մարդիկ շատ տարբեր են և ամեն մեկը ունի իր անհատական հոգեբանի կարիքը

Anush Avetisyan
20.11.2010, 21:33
Կարծում եմ, ուսուցիչների համար բացի մասնագիտական դասընթացներից կարելի է կազմակերպել նաև հոգեբանական դասընթացներ,որոնք կօգնեն ուսուցչին հոգեբանորեն ավելի վստահ և ուժեղ մտնել յուրաքանչյուր դասարան և դրական լիցքեր փոխանցել աշակերտներին:

Նունե21
22.11.2010, 20:13
Հոգեբանի ներկայությունը դպրոցում խիստ կարևոր և պարտադիր է, քանի որ չկան այնպիսի դպրոցներ, որտեղ չլինի գոնե մեկ այնպիսի աշակերտ, ով իրեն վատ է պահում և ունի հոգեբանի կարիք:

Susanna37
30.11.2010, 20:02
Երևանի պետական համալսարանը, կարևորելով հոգեբանի դերը դպրոցներում, բոլոր բարձրագույն կրթությամբ ցանկացողներին հրավիրում է հոգեբանության դասընթացների` 1,5 տարի տևողությամբ, 300 000 հազար դրամ ուսման վարձով: Ցանկացող ուսուցիչները, հաճախելով այդ դասընթացներին, կսովորեն հոգեբանություն և իրենց առարկայի հետ միասին դպրոցներին կմատուցեն անհրաժեշտ հոգեբանական ծառայություն:

Մանկավարժական բուհ-երում անցնում են հոգեբանություն երկու տարի, թե ինչու անհրաժեշտ գիտելիք չեն տալիս իրենց շրջանավարտներին, անհասկանալի է: Դրա համար լրացուցիչ կուրսեր և լրացուցիչ դրամական վճարներ են անհրաժեշտ:

Ավրորա
02.03.2011, 14:49
Ձեր ասածը խիստ մտահոգիչ հարց է,ես Ձեր ասածի մասին էլ եմ բազմիցս մտածել,այսօր վատ սովորող և սովորել չցանկացող երեխաները դասերին պարապվ չեն նստում և ամեն կերպ խանգարում են ուսուցչին և մյուս աշակերտներին,և այստեղ գլուխ է բարձրացնում մի կարևոր խնդիր՝հոգեբանի անհրաժեշտությունը դպրոցում:Պետք է լինի մեկը,որ բացատրի,հասկացնի այդ աշակերտներին,որ պետք է հարգանք ցուցաբերել մյուսների նկատմամբ:Սա այն գործառույթներից մեկն է,որ պետք է անի հոգեբանը,բայց իականում հոգեբանի անհրաժեշտություն դպրոցներում շատ է զգացվում,կարծում եմ եթե հոգեբանները աշխատեին դպրոցում բազմաթիվ բախումներից,կռիվներից և այլ խնդիրներից կխուսափեինք:

LEVON
02.03.2011, 20:14
Շատ լավ բան ես առաջարկում Ավրորա ջան և ընդհանրապես շատ հաճելի է քեզ հետ զրուցելը, ապրես...
Բայց մեր չինովնիկները հոգեբանի համար հաստատ փող չեն ունենա, իսկ դատավորի համար լիքը փող ունեն;

Ավրորա
03.03.2011, 19:02
Շատ լավ բան ես առաջարկում Ավրորա ջան և ընդհանրապես շատ հաճելի է քեզ հետ զրուցելը, ապրես...
Բայց մեր չինովնիկները հոգեբանի համար հաստատ փող չեն ունենա, իսկ դատավորի համար լիքը փող ունեն;
Շատ շնորհակալություն,այս ֆուրումը հենց դրա համար է ինձ գրավում,որ այստեղ ազատորոեն կարողանում ենք հայտնել մեր կարծիքները և զրուցել:Շնորհակալ եմ նաև,որ չնայած իմ տարիքին հաշվի եք առնում իմ կարծիքները:
Հիմա երկրորդ հարցին անրադառնամ:Դպրոցներում արդեն հոգեբանություն առարկան մուտք գործել է,չնայած ոչ առանձին դասգրքով այլ,Հասարակագիտություն առարկայի մի բաժինն է:Ամբողջ հարցը կայանում է նրանում,որ հոգեբանություն դասվանդում է հոգեբանական կրթություն չունեցող ուսուցիչը և արդյունքում հոգեբանությունը չի ծառայում նրան,ինչի համար,որ մտել է դպրոց:

LEVON
10.03.2011, 22:24
Ավրորա ջան, ուսուցիչը հենց ինքը իր էությամբ պետք է հոգեբան լինի, հակառակ դեպքում նա դպրոցում ոչինչ չունի անելու, նա պատուհաս կդառնա և դպրոցի, և աշակերտների համար:
Իսկ <հոգեբանություն > առարկան վաղուց պետք էր մտցնել դպրոց:

Ավրորա
12.03.2011, 16:11
Ավրորա ջան, ուսուցիչը հենց ինքը իր էությամբ պետք է հոգեբան լինի, հակառակ դեպքում նա դպրոցում ոչինչ չունի անելու, նա պատուհաս կդառնա և դպրոցի, և աշակերտների համար:
Իսկ <հոգեբանություն > առարկան վաղուց պետք էր մտցնել դպրոց:

Հասկանում եմ,որ ուսուցիչը իր բնույթով պետք է լինի հոգեբան,բայց այլ հարց է,թե արդյոք այդ վիճակը առկա է մեր ուսուցիչների մոտ:Ուսուցիչ կա աշակերտի դեմքի մի միմիկայից անգամ կարող է հասկանալ թե ինչ է զգում նա,միանգամից գլխի է ընկնում,երբ ասենք աշակերտը իրեն վատ է զգում և օգնության կարիք ունի,իսկ ուսուցիչ էլ կա,որ աշակերտը դիմացը ուշաթափվի,նոր կհասկանա,որ նրա հետ մի բան այն չէր:Այսինք հոգեբանի անհրաժեշտություն կա դպրոցներում ոչ միայն աշակերտներին օգնելու համա,այլ նաև ուսուցիչների հետ աշխատելու համար:Դրանից ոչ մի ուսուցիչ չպետք է վիրավորվի,որովհետև իմ կարծիքով մանկավարժական հուգեբանությունը և սոցիալական հոգեբանությունը տարբեր գիտություններ են,իսկ աշակերտները/ինչպես արդեն բազմիցս նշել իմ տարբեր գրառումներում/նաև մարդիկ են`իրենց խնդիրներով և զգացմունքներով:

Մանոն
16.03.2011, 13:25
..... հոգեբանի անհրաժեշտություն կա դպրոցներում ոչ միայն աշակերտներին օգնելու համա,այլ նաև ուսուցիչների հետ աշխատելու համար:Դրանից ոչ մի ուսուցիչ չպետք է վիրավորվի,որովհետև իմ կարծիքով մանկավարժական հոգեբանությունը և սոցիալական հոգեբանությունը տարբեր գիտություններ են,իսկ աշակերտները/ինչպես արդեն բազմիցս նշել իմ տարբեր գրառումներում/նաև մարդիկ են`իրենց խնդիրներով և զգացմունքներով:
Բավականին լուրջ մտքեր ես արտահայտել, Ավրորա ջան: Դպրոցում գործող հոգեբանը իր ճիշտ կազմակերպած աշխատանքով կարող է դառնալ «կապող օղակ» ուսուցչի և այսպես ասած «դժվար դաստիարակվող» աշակերտի միջև, նա գործ է ունենում թե՛ մեկի, թե՛ մյուսի հետ: Իսկ ձեր դպրոցում կա՞ հոգեբան:

anush
16.03.2011, 15:58
Ես ևս կարևորում եմ հոգեբանի դերը դպրոցում: Բայց այսօր հոգեբանությունը Հայաստանում այդքան ել զարգացած գիտություն չէ: Եվ այդ է պատճառը, որ դպրոց մտնում են հիմնականում անփորձ հոգեբաններ/ էլ չանրադառնամ նարանց ովքեր չունեն համապատասխան կրթություն/: Դպրոցի հոգեբաններին անհրաժեշտ են վերապատրաստումներ և օգնություն, որպեսզի նրանց աշխատանքը ձևական բնույթ չկրի: Դրա համար պետական աջակցություն է հարկավոր և բավականին երկար ժամանկա:

Ավրորա
19.03.2011, 23:58
Ցավն էլ հենց այդ է,որ չկա,բայց 14-16 տարեկան երեխաները հատկապես ամենաշատն են զգում հոգեբանի անհրաժեշտություն:Շատ բարդ տարիք է,արյունը եռում է պատանիների երակներում ու հոգեբանի դերը մեծանում է:Ես էլ եմ այդ տարիքային խմբին պատկանում ու ես էլ բազմիցս դպրոցում բախվել եմ տարբեր խնդիրների,հատկապես նախորդ տարիներին,երբ մեր դասարանը համարվում էր դպրոցի պրոբլեմային դասարաններից մեկը.շարունակ վեճեր,ինքնահաստատվել ցանկացող երեխաներ,նախանձ,մի խոսքով անտանելի էր:Տարբեր դաստիարակություն ստացած աշակերտներ,տարբեր ընտանիքներից դուրս եկած,ու միայն մանկավարժական կրթություն ստացած ուսուցիչների համար նման երեխաներին փոխելը շատ դժվար էր:Հիմա բարեբախտաբար ամեն ինչ կարգավորվել է,այս ուսումնական տարում ամենահամերաշխ դասարանն ենք դարձձել,թե ինչ է փոխվել չգիտեմ,բայց արդեն գոհ եմ:

LEVON
20.03.2011, 13:27
Դա բոլոր դասարանների հետ է տեղի ունենում, Ավրորա ջան: Ինչքան բարձրանում եք, <եռման ջերմաստիճանը> իջնում է:

Ավրորա
20.03.2011, 15:43
Դա բոլոր դասարանների հետ է տեղի ունենում, Ավրորա ջան: Ինչքան բարձրանում եք, <եռման ջերմաստիճանը> իջնում է:

Չեմ առարկում,բայց,որպեսզի այդ «եռման ջերմաստիճանը այնքան չբարձրանա,որ հասնի գոլորշիացման մակարդակի»,դպրոցներում հարկավոր է հոգեբան:

Նարինե
06.04.2011, 21:10
Չեմ առարկում,բայց,որպեսզի այդ «եռման ջերմաստիճանը այնքան չբարձրանա,որ հասնի գոլորշիացման մակարդակի»,դպրոցներում հարկավոր է հոգեբան:

Ավրորա ջան, իրոք շատ խելացի մտքեր և առաջարկություններ ես անում: ՇԱՏ ԱՊՐԵՍ:
Կարող եմ հավաստիացնել քեզ, որ <գոլորշիացման> մակարդակի չհասնելուն կնպաստի ոչ միայն հոգեբանի ներկայաությունը, այլ նաև քո նման աշակերտների, որոնք ունեն մտածելու և տրամաբանելու, համեմատելու և համեմատվելու, քննադատելու և քննադատվելու կարողություններ, ինչպես նաև բոլոր դժվարություններին նայում են լավատեսորեն, և վստահ են իրենց ուժերի վրա::)

LEVON
07.04.2011, 16:32
Ավրորա ջան ամեն ինչ լավ կլինի: Մի մտածի, թե դու չես կարող ազդել այդ իրավիճակում: Ինչպես Նարինեն նկատեց, դուք աշակերտներդ անգամ շատ բան կարող եք անել: Փորձեք ինքներդ լուծումներ գտնել: Ես համոզված եմ, դա ձեզ մոտ կստացվի:
Իրավիճակը <գոլորշացման> չի հասնի, եթե իրենց բարձրության վրա գտնվեն նաև դպրոցի տնօրենը, դասարանի դասղեկը, դասավանդող ուսուցիչները:

Ավրորա
07.04.2011, 17:57
Ավրորա ջան, իրոք շատ խելացի մտքեր և առաջարկություններ ես անում: ՇԱՏ ԱՊՐԵՍ:
Կարող եմ հավաստիացնել քեզ, որ <գոլորշիացման> մակարդակի չհասնելուն կնպաստի ոչ միայն հոգեբանի ներկայաությունը, այլ նաև քո նման աշակերտների, որոնք ունեն մտածելու և տրամաբանելու, համեմատելու և համեմատվելու, քննադատելու և քննադատվելու կարողություններ, ինչպես նաև բոլոր դժվարություններին նայում են լավատեսորեն, և վստահ են իրենց ուժերի վրա::)

Հոգաչափ շնորհակալ եմ նման կարծիքի համար,ինձ համար մեծ պատիվ է նման խոսքերի արժանանալը:Իրոք ես երբեք չեմ երկնչում դժվարություններից և,եթե արտահայտում եմ իմ դժգոհությունը,ապա պատրաստ եմ կրել դրա հետևանքները,ինչպես Դուք եք նշել.«քննադատելու և քննադատվելու» պատրաստակամություն ունեմ և շատ լավատես եմ,կարծում եմ բացարձակապես իրավացի եք.մենք աշակերտներս էլ,մյուսների հետ,պետք է ձեռնամուխ լինենք դժվարությունների հաղթահարմանը:

Թամարա Սարգսյան
13.06.2011, 12:50
Ինքս հոգեբանական կրթություն ունեմ, այս տարի ավարտել եմ Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանի Հոգեբանություն և մանկավարժություն բաժնի մագիստրատուրան: Կարծում եմ ԲՈՒՀ-ը բավարար գիտելիք տալիս է դպրոց մուտք գործելու համար, իսկ հաջողությունն արդեն աշխատասիրության ու պրակտիկայի խնդիր է: Մենք էլ մի ուրիշ խնդրի ենք բախվում: Ինքս դպրոցական հոգեբանի աշխատանք եմ որոնում, ու առայժմ անհաջողությամբ: Իսկ դպրոցում էնքան անելիք կա, որ երևի 4-5 մասնագետ պիտի աշխատի ջանասիրաբար, որ դպրոցական կյանքի բոլոր ոլորտները վերահսկողության տակ լիննեն...

Anush Avetisyan
05.07.2011, 12:48
Տարիներ շարունակ աշխատելով դպրոցում, շփվելով տարբեր ուսուցիչների, աշակերտների, ծնողների հետ յուրաքանչյուր ուսուցիչ հոգեբանական մեծ փորձ է ձեռք բերում:Կարելի է գոնե այդպիսի փորձառու ուսուցիչների օգնությանը դիմել, մինչև վերոհիշյալ հարցը լուծում կստանա: Յուրաքանչյուր մանկավարժ պետք է նաև հոգեբան լինի:
Այս բնագավառում էլ պետք է ինքնակրթությամբ զբաղվենք:

Susanna37
05.07.2011, 16:00
՛Ես չեմ կարծում, թե կարելի է մանկավարժությունն ու հոգեբանությունը տարանջատել: Ուսուցիչը, իմ կարծիքով, նախ և առաջ պետք է հոգեբան լինի, հետո՝մանկավարժ, ապա ոսուցիչ: Մենք անհատականության հետ գործ ունենք: Կոտրենք երեխայի անհատականությունը, չհասկանանք նրա հոգեբանությունը, երեխային կհիասթափեցնենք և՛ առարկայից, և՛ մեզանից, և՛ դպրոցից: Կներեք խոսքս մի քիչ դասախոսության նման հնչեց, բայց դա իմ կարծիքն է…

lus
30.07.2011, 01:23
Ես նույնպես այն կարծիքին եմ, որ մանկավարժը պետք է ունենա և հոգեբանական, և «դերասանական», և կազմակերպչական,և.....բազմաթիվ ընդունակություններ: Սակայն չե՞ք կարծում, որ շատ դժվար է այս ընդունակությունները կիրառել 35 աշակերտից բաղկացած դասարանում՝ յուրաքանչյուրի նկատմամբ: Դրա հետ միասին դասավանդել,դաստիարակել զբաղվել մատենավարությամբ՝ պահպանելով իրար շատ հակասող կանոնները,թվաբանությամբ՝կապված գնահատականների հետ և այլն: Հմուտ հոգեբանի կարիքը դպրոցում միանշանակ անհրաժեշտություն է՝հատկապես դեռահասության տարիքի երեխաներին, դժվար դաստիարակվող երեխաներին և այլ սոց. խմբերի երեխաներին օգնություն ցույց տալու համար: Հոգեբան- մանկավարժը պետք է հենց առաջին դասարանից սկսած:Տարատեսակ խաղերի, զրույցների միջոցով , համագործակցելով առարկայական ուսուցիչների հետ, հուսով եմ, կարելի է հասնել ցանկալի արդյունքի:

Մանոն
04.08.2011, 18:33
Ես նույնպես այն կարծիքին եմ, որ մանկավարժը պետք է ունենա և հոգեբանական, և «դերասանական», և կազմակերպչական,և.....բազմաթիվ ընդունակություններ: Սակայն չե՞ք կարծում, որ շատ դժվար է այս ընդունակությունները կիրառել 35 աշակերտից բաղկացած դասարանում՝ յուրաքանչյուրի նկատմամբ: Դրա հետ միասին դասավանդել,դաստիարակել զբաղվել մատենավարությամբ՝ պահպանելով իրար շատ հակասող կանոնները,թվաբանությամբ՝կապված գնահատականների հետ և այլն: Հմուտ հոգեբանի կարիքը դպրոցում միանշանակ անհրաժեշտություն է՝հատկապես դեռահասության տարիքի երեխաներին, դժվար դաստիարակվող երեխաներին և այլ սոց. խմբերի երեխաներին օգնություն ցույց տալու համար: Հոգեբան- մանկավարժը պետք է հենց առաջին դասարանից սկսած:Տարատեսակ խաղերի, զրույցների միջոցով , համագործակցելով առարկայական ուսուցիչների հետ, հուսով եմ, կարելի է հասնել ցանկալի արդյունքի:

Հարգելի lus, շնորհակալություն գրառման համար։ Իսկ չէի՞ք ասի Ձեր դպրոցում հոգեբան կա՞, եթե այո, ապա ի՞նչ գործունեություն է նա ծավալում։ Այս թեման բացելիս ակնկալում էի, որ արդեն աշխատող հոգեբանների կլսենք։ Բայց ափսոսանքով նկատում եմ, որ մեծամասնությունս պարզապես գրում ենք, որ իսկապես հոգեբանի կարիք դպրոցն ունի :(

lus
04.08.2011, 19:52
Մանոն ջան, ցավոք, մեր դպրոցն էլ չունի հոգեբան: Ես հոգեբանի գործունեությանը ծանոթացել եմ Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքի դպրոցներից մեկում, որտեղ իմ երեխան առաջին դասարանում էր սովորում: Նա անում էր համարյա այն, ինչ մեր ուսուցիչներին են պարտավորեցնում դասաժամի ընթացքում անել:
Նախ՝ ծնողական ժողով էր գումարում, ծանոթանում ընտանիքի անդամների հետ, նրանց սոցիալական կարգավիճակին, թեստեր էր տալիս ծնողներին, որոնք լրացնում էինք և հանձնում իրեն: Ըստ այդ թեստերի արդյունքների՝ որոշ ծնողների հրավիրում էր դպրոց՝անհատական զրույցի: Այսինքն՝ ընտանիքի հետ կապը պահպանելու հիմնական բաժինը հոգեբանինն էր: Իհարկե, դասվարը ևս այս հարցում խիստ հետևողական էր: Կար հատուկ դասաժամ, որը վարում էր բավականին հմուտ այս հոգեբանը: Նա խաղերի, զրույցների միջոցով ծանոթանում էր յուրաքանչյուր երեխայի հետ: Հեքիաթներ էին պատմում, բեմականացումներ էին կազմակերպում: Այնտեղ շատ էին խմիչքի հետ սեր ունեցող ծնողների երեխաներ,որոնց նկատմամբ հատուկ հետևողականություն էր ցուցաբերում: Եվ ամենակարևորը՝ այս ամենը աննպատակ չէր արվում: Զրույց, թե խաղ, հեքիաթ, թե երգ...ծառայում էին միայն նրան, որ բացահայտվի երեխայի անհատականությունը: Եվ նա իսկապես կարողանում էր որոշել, թե երեխան ինչպիսի հոգեբանություն ունի: Տեղյակ էր, որ երեխան որ օրը դաս չի սովորել, ինչպես է իրեն դրսևորել և երեխայի հետ զրուցելով՝անպայման իմանում էր պատճառը:
Այսպես, մի օրինակ բերեմ. 2-րդ, թե 3-րդ հոգեբանական դասից հետո ինձ ժպտալով ասաց, որ գնդակով խաղի ժամանակ նկատել է, որ իմ տղան մանկական հրապուրանք ունի Տանյա անունով մի աղջկա նկատմամբ/ասաց ոչ տղայի ներկայությամբ/: Նաև ավելացրեց, որ չի կարելի աննրբանկատ լինել այս հարցում, որքան պարզություն, այնքան էլ լրջություն կա դրա մեջ: Տանը հարցնում եմ՝ ում ես համակրում դասարանում, տղաս պարզամտորեն տալիս է այդ աղջկա անունը: Այնուհետև ես նկատեցի այդ լրջությունը...
Ինչևէ, բազմաթիվ էլի անելիքներ երևի կային, որ իմ աչքից կարող էին վրիպել, Մանոն ջան:
Բարձր դասարանցիների հետ էլ մի քանի անգամ տեսել էի գրադարանում՝ առանձին զրուցելիս: Նրան հարգում էին և լսել էի, որ տնօրենը շատ գոհ է նրա աշխատանքից: Ասում էր.«» Ինչ կանեինք առանց Նատալյա Վասիլևնա»: Ես դրանից միայն եզրակացրի, որ իսկապես ճիշտ ընտրված հոգեբանը շատ օգուտ կտա դպրոցին:

manush
09.08.2011, 12:17
Հարգելի lus, շնորհակալություն գրառման համար։ Իսկ չէի՞ք ասի Ձեր դպրոցում հոգեբան կա՞, եթե այո, ապա ի՞նչ գործունեություն է նա ծավալում։ Այս թեման բացելիս ակնկալում էի, որ արդեն աշխատող հոգեբանների կլսենք։ Բայց ափսոսանքով նկատում եմ, որ մեծամասնությունս պարզապես գրում ենք, որ իսկապես հոգեբանի կարիք դպրոցն ունի :(

Սիրելի Մանուշ,

ֆորումի բոլոր այցելուներին և հատկապես այս թեմայի մասնակիցներին ցանկանում եմ տեղեկացնել, որ «Մասնագետի անկյունում» ստեղծել ենք «Հարցեր հոգեբանին» թեման (http://forum.armedu.am/showthread.php/670-Հարցեր-հոգեբանին), որտեղ մասնագետը՝ հոգեբան Անուշ Շիլաջյանը կպատասխանի ֆորումի այցելուների հարցերին։

Suqiasyan Ruzanna
28.02.2012, 21:21
Հոգեբանությունը այսօր պետք է բոլորին... Ճանաչել և հասկանալ ինքնությունը, կարգավորել հարաբերությունները մերձավորների հետ, լուծել ներքին հոգեբանական հակասությունները, գտնել անհրաժեշտ պաշարներ ներքին աճի համար, կարգավորել կոնֆլիկտները, բարելավել կյանքը, հաղթահարել կորուստի և բաժանման ցավը, նվազեցնել տագնապը սեփական ,,Ես,,-ի և երեխայի ապագայի համար -ահա թե ինչ հարցերով են դիմում հոգեբանին:

Մանոն
28.02.2012, 22:06
Հոգեբանությունը այսօր պետք է բոլորին... Ճանաչել և հասկանալ ինքնությունը, կարգավորել հարաբերությունները մերձավորների հետ, լուծել ներքին հոգեբանական հակասությունները, գտնել անհրաժեշտ պաշարներ ներքին աճի համար, կարգավորել կոնֆլիկտները, բարելավել կյանքը, հաղթահարել կորուստի և բաժանման ցավը, նվազեցնել տագնապը սեփական ,,Ես,,-ի և երեխայի ապագայի համար -ահա թե ինչ հարցերով են դիմում հոգեբանին:
Հարգելի Ռուզաննա, դուք գիտե՞ք որևէ դպրոց, որտեղ հոգեբանը զբաղվում է հենց ձեր նշած հարցերով: Արդյո՞ք դպրոցում աշխատող հոգեբանը ունի որևէ աշխատանքային պլան, իր ծավալած գործունեության մոդել: Սա է հարցը. ինչո՞վ է ուղղորդվում իր աշխատանքում դպրոցում աշխատող հոգեբանը: Շատ ցանկալի կլիներ այս թեմայում ընդգրկել հենց դպրոցներում աշխատող հոգեբաններին: Գուցե փորձի փոխանակում լիներ, ու քննարկման արդյունքում պասիվ «հոգեբանները» հասկանային, թե ինչով պետք է զբաղվեն դպրոցում:

Suqiasyan Ruzanna
01.03.2012, 20:27
Հարգելի Մանոն, ես ձեզ հետ միանշանակ համամիտ եմ և պատրաստ եմ համագործակցելու դպրոցի հոգեբանների հետ: Իսկ ինչ վերաբերում է աշխատանքային պլանին, ապա ասեմ, որ ես ինքս առաջնորդվում եմ իմ պլանի համաձայն... իրոք չմոռանանք,որ դպրոցի հոգեբանը կարևոր դեր ունի աշակերտի դպրոցական կյանքում:

Chuk
02.03.2012, 12:49
Հարգելի Ռուզաննա, տեղեկացնում եմ, որ այս ֆորումում չենք թույլատրում միայն մեծատառերից կամ մեծատառերի գերիշխանությամբ կազմված գրառումները, հաշվի առնելով, որ ինտերնետային հաղորդակցման ոլորտում մեծատառերով գրառումներն ավելի շատ ասոցացվում են գոռոցի հետ, ինչպես նաև հաշվի առնելով, որ մեծատառերով գրառումները ավելի դժվար է կարդալ, հոգնեցնող է: Ձեր գրառումը փոխարկել եմ փոքրատառերով տարբերակի: Խնդրում եմ հաջորդ գրառուներն անել փոքրատառերով:

Մանոն
02.03.2012, 13:16
Հարգելի Մանոն, ես ձեզ հետ միանշանակ համամիտ եմ և պատրաստ եմ համագործակցելու դպրոցի հոգեբանների հետ: Իսկ ինչ վերաբերում է աշխատանքային պլանին, ապա ասեմ, որ ես ինքս առաջնորդվում եմ իմ պլանի համաձայն... իրոք չմոռանանք,որ դպրոցի հոգեբանը կարևոր դեր ունի աշակերտի դպրոցական կյանքում:
Ողջունենք Ռուզանին` դպրոցում աշխատող մեր առաջին հոգեբանին :)
Ռուզան ջան, մի փոքր պատմիր քո աշխատանքից: Ի՞նչ գործունեություն ես ծավալում, ի՞նչպես ես կազմակերպում աշխատանքդ: Քեզ դիմու՞մ են, թե դու ես մոտենում պրոբլեմ ունեցող աշակերտներին...Ամենքի հետ առանձի՞ն ես աշխատում, թե՞ խմբերով...

Suqiasyan Ruzanna
02.03.2012, 13:17
Հարգելի Ռուզաննա, տեղեկացնում եմ, որ այս ֆորումում չենք թույլատրում միայն մեծատառերից կամ մեծատառերի գերիշխանությամբ կազմված գրառումները, հաշվի առնելով, որ ինտերնետային հաղորդակցման ոլորտում մեծատառերով գրառումներն ավելի շատ ասոցացվում են գոռոցի հետ, ինչպես նաև հաշվի առնելով, որ մեծատառերով գրառումները ավելի դժվար է կարդալ, հոգնեցնող է: Ձեր գրառումը փոխարկել եմ փոքրատառերով տարբերակի: Խնդրում եմ հաջորդ գրառուներն անել փոքրատառերով:
Շատ շնորհակալ եմ տեղեկացնելու և խորհրդի համար...

Suqiasyan Ruzanna
02.03.2012, 13:31
Ողջունենք Ռուզանին` դպրոցում աշխատող մեր առաջին հոգեբանին :)
Ռուզան ջան, մի փոքր պատմիր քո աշխատանքից: Ի՞նչ գործունեություն ես ծավալում, ի՞նչպես ես կազմակերպում աշխատանքդ: Քեզ դիմու՞մ են, թե դու ես մոտենում պրոբլեմ ունեցող աշակերտներին...Ամենքի հետ առանձի՞ն ես աշխատում, թե՞ խմբերով...

Շհակալություն սիրելի Մանոն:Քանի որ շատ լավ ճանաչում եմ մեր դպրոցում հոգեբանական խնդիր ունեցող աշակերտներին,աշխատում եմ անընդհատ ուշադրության կենտրոնում պահել,անհատական զրույցներ անցկացնել,հոգեբանական թեստեր լրացնել,միջոցառումներ կազմակերպել:

Suqiasyan Ruzanna
02.04.2012, 20:32
Հոգեբանը դպրոցում: Յուրաքանչյուր դպրոց մեծ ու բարդ սոցիալական ՙՙօրգանիզմ՚՚ է, որտեղ տարբեր տարիքի , սեռի և ընտանեկան տարբեր միջավայրերից եկած մարդիկ փոխներգործության մեջ են մտնում՝ որոշակի նպատակների հասնելու համար; Ահա թե ինչու բոլոր զարգացած երկրներում հոգեբանների մի մասն աշխատում է դպրոցներում;

Սիր
02.10.2012, 23:52
Ողջունում եմ բոլոր մասնակիցներին և շատ ուրախ եմ, որ նման հնարավորություն ունենք միասին այսքան հույժ կարևոր հարցեր քննարկել: Ես էլ եմ կարևորում հոգեբանի դերը դպրոցում. խելամիտ, մասնագիտությամբ հմուտ ու իր գործում վարժ հոգեբանի: Միայն մի քանի հաշված գրքեր կարդալով` մարդ չի կարող իրեն հոգեբան համարել: Արտերկրում պրակտիկ հոգեբան լինելու համար բավականին ճանապարհ են անցնում, իսկ մեզ մոտ.... ինքներս էլ գիտենք.. Չնայած վերջերս ռեալ փոփոխություն է նկատվում և <<ոչ մասնագետ>> -ներն իրենց վրա շատ ախատում են, մեծ հետաքրքրություն են ցուցաբերում <<Դպրոցի հոգեբանների վերապատրաստում>> դասընթացներին:

Էնիրակ
09.10.2012, 14:31
Սիրելի Մանոն ճիշտ եք նկատում. հատկապես դպրոցներում իսկապես անհրաժեշտ է հոգեբանի աշխատանքը, հիանալի է որ բավականին մեծ թվով դպրոցներ ունեն հոգեբան. սակայն առկա են բազմաթիվ խնդիրներ որպեսզի հոգեբանը կարողանա լիարժեք կազմակերպել իր աշխատանքները և ամենամեծ խնդիրը կայանում է նրանում, որ նախ և առաջ պետք է տնօրենի, ուսուցչական կազմի և ընդհանրապես հասարակության մեջ զարգանա հոգեբանին դիմելու մշակույթը:

Անուշ Ալեքսանյան
09.10.2012, 16:43
Ես աշխատում եմ Կրթության ազգային ինստիտուտում և կարող եմ ասել, որ այսօր ոչ բոլոր դպրոցներն ունեն հոգեբաններ: Սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, դպրոցները գնալով ավելի ու ավելի են համալրվում հոգեբաններով, հատուկ մանկավարժներով և սոցիալական մանկավարժներով: Այս մասնագետներն այսօր արդեն անցնում են վերապատրաստումներ: Այս պահին արդեն մոտ հինգ խումբ վերապատրաստվել են հոգեբաններ` հարյուրից ավել մասնակից: Հատուկ մանկավարժներն ու սոցիալական մանկավարժները նույնպես կվերապատրաստվեն այս տարի: Արդեն աշխատող մասնագետները կարծում եմ բավական արդյունավետ են աշխատում, որովհետև նրանց փորձի հիման վրա այլ դպրոցներ ևս ցանկանում են ունենալ հոգեբան իրենց մանկավարժական անձնակազմում:

Անուշ Ալեքսանյան
09.10.2012, 16:49
Վերոնշյալիս ցանկանում եմ ավելացնել նաև, որ դպրոցում աշխատող հոգեբանները պարտադիր կերպով պիտի աշխատեն ոչ միայն երեխաների, այլև մանկավարժների,և վարչակազմի հետ: Դպրոցում աշխատող հոգեբանները ունեն նաև <<Դպրոցի հոգեբանի մեթոդական ուղեցույց>>, որը երաշխավորված է ԿԳՆ կողմից: Այսօր շատերը շփոթում են հոգեբանական աշխատանքը երեխաների հետ աշխատանքի հետ, սակայն դպրոցում աշխատող հոգեբանը հատկապես պետք է աջակցող աշխատանք տանի հենց մանկավարժների հետ: Դա մտնում է իրենց պարտականությունների և աշխատանքի ուղղությունների մեջ:

Անուշ Ալեքսանյան
09.10.2012, 16:56
Իմ նախորդ գրառմանը հավելելով և ձեր բոլորի մտահոգությունները կիսելով` կարող եմ ասել, որ մենք շատ անօրինություններից խուսափելու համար, ինչպես նաև կառավարության որոշումը իրականացնելու համար, վերապատրաստում ենք դպրոցում աշխատող միայն այն մասնագետներին, որոնք ունեն համապատասխան որակավորում, այսինքն հոգեբանի դիպլոմ: Սա ինչ որ չափով թույլ է տալիս դժվարեցնել ոչ մասնագետների գործունեությունը դպրոցում:

Մանոն
09.10.2012, 20:33
Շնորհակալություն պարզաբանող գրառումների համար: Ինձ շատ է հետաքրքրում, արդյոք աշակերտները վստահում են դպրոցի հոգեբանին, տալիս են նրան իրենց հուզող հարցերը? Օրերս զրուցում էի մեր դպրոցի մի քանի աշակերտուհիների հետ, որոնք ասում էին, թե գերադասում են իրենց հետաքրքրող հարցերը քննարկել dasaran.am-ի հոգեբանի անկյունում, քան դա անեն դպրոցի հոգեբանի հետ: Թերևս կա պատնեշ?

Անուշ Ալեքսանյան
10.10.2012, 00:37
Դպրոցում աշխատող հոգեբանին կարող են չվստահել մի քանի պատճառով: Առաջինը անձնային պատճառներն են, միևնույն դպրոցում մի մասը կվստահեն, մյուս մասը` ոչ: Մասսայական չվստահելու կամ վստահելու երևույթի դժվար թե հանդիպենք: Հաջորդ պատճառը կարող է մասնագետի պրոֆեսիոնալիզմի խնդիրը լինել: Մեկ այլ շատ կարևոր պատճառ է տվյալ հաստատության հոգեբանին չվստահելը, քանի որ նա տվյալ կոլեկտիվի անդամ է, և առավել ապահով է դիմել դրսում, առանձին հոգեբանական ծառայության հոգեբանին: Այստեղ այցելություններն էլ նկատելի չեն լինի, իսկ ներսում դա թաքցնել հնարավոր չէ, անկախ հոգեբանի գաղտնապահությունից, միևնույն է նկատելի է` ով է մտնում հոգեբանի սենյակ: Համացանցում առավել անկեղծ և անկաշկանդ լինելը, կարծում եմ բոլորին հայտնի երևույթ է այսօր, և դպրոցի հոգեբանի պրոֆեսիոնալիզմի մասին չի կարող խոսել: Այսօր մարդիկ համացանցից կախվածության մեջ են ընկնում հենց այս հանգամանքի պատճառով:

Եսայան
02.01.2018, 13:04
Հոգեբանի ներկայությունը դպրոցում խիստ կարևոր և պարտադիր է, քանի որ չկան այնպիսի դպրոցներ, որտեղ չլինի գոնե մեկ այնպիսի աշակերտ, ով իրեն վատ է պահում և ունի հոգեբանի կարիք:

Կարծում եմ, որ հոգեբանը պետք է աշխատի ոչ միայն <<դժվար >>դաստիրարակվող երեխաների հետ, այլև բոլորի հետ։ Եթե մեկն ունի սաստելու , ճիշտ ճանապարհ ցույց տալու կարիք, ապա մյուսներն էլ ունեն խրախուսելու, ոգևորելու․․․․․․․․․ կարիք։

Նունե Մարգարյան
03.02.2018, 16:19
Հարգելի ֆորումցիներ, համամիտ եմ ,պարտադիր է հոգեբանի առկայությունը դպրոցում և շատ կարևոր, քանի, որ ներկա դրությամբ երեխաների ներքին աշխարհի վրա ազդեցությունը բազմակողմանի է:Փաստ է այն, որ մենք այդ երևույթը արդեն բարձրաձայնում ենք: