PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայոց եկ. պատմություն



mash
21.07.2013, 16:09
Խնդրում եմ կայքում տեղադրել հայոց եկ. պատմության տարրական դասարանների ծրագիրն ու չափորոշիչը:Նախապես շնորհակալություն:

ԱԱրմինե
01.04.2015, 19:10
Շատ լավ կլինի, որ տարրական դպրոցում ՀԵՊ-ը լինի պարտադիր:

Գագիկ
02.04.2015, 16:20
Իսկ ինձ թվում է, լավ կլինի էդ առարկան դպրոցից ընդհանրապես հանեն:

Ruben
02.04.2015, 17:02
Կներեք, բայց ես տրամագծորեն հակառակ կարծիք ունեմ... Նման պայմաններում կրոնը մեր ազգին ազնվացնել չի կարող և երբևէ նման առաքելություն չի դրսևորել.. Ուստի այդ առարկան պետք է դպրոցից հանել... Հայոց եկեղեցու պատմությունը կարելի է ուսումնասիրել Հայոց պատմություն առարկայու, որպես առանձին թեմա...

Ruben
02.04.2015, 17:03
Լիովին պաշտպանում եմ Գագիկի կարծիքը...

izabet
03.04.2015, 23:42
Ինչ կտա մեզ դպրոցում այսքան շատ առարկաների առատությունը:Հայոց պատմություն և հայոց եկեղեցու պատմություն,պետք է լինի մի ամբողջական միավորում,հետևաբար համամիտ եմ և Գագիկի,և Ռուբենի հետ:

ԱԱրմինե
05.04.2015, 20:59
Ես համամիտ չեմ Ձեր հետ, ՀԵՊ-ը շատ կարևոր առարկա է և պետք չէ միացնել այլ առարկայի հետ: Այսքան աղանդների մեջ մենք պարտավոր ենք պահպանել մեր կրենը, հավատքը:

izabet
06.04.2015, 02:29
Արմինե;14035] Այսքան աղանդների մեջ մենք պարտավոր ենք պահպանել մեր կրոնը, հավատքը:
Սիրելի Արմինե աղանդավորական ընտանիքի շատ զավակներ դպրոցում անցնում են ՀԵՊ,բայց միևնույն է մնում են աղանդավոր և հետո ինչի հայոց պատմության մեջ ներառելով չենք կարող արդյոք պահպանել կրոնը,հավատքը:Հայոց պատմությունը դա չի դաստիարակում:

Գագիկ
06.04.2015, 15:43
Ես համամիտ չեմ Ձեր հետ, ՀԵՊ-ը շատ կարևոր առարկա է և պետք չէ միացնել այլ առարկայի հետ: Այսքան աղանդների մեջ մենք պարտավոր ենք պահպանել մեր կրենը, հավատքը:

Նախ պետք է չմոռանալ որ վաղուց դպրոցն անջատված է եկեղեցուց: Եվ երկրորդ, ըստ Ձեր տրամաբանության աղանդների դեմն առնելու համար պետք է փորձել բոլոր ուսուցիչներին տերտեր դարձնել:
Եկեղեցու պատմություն անցնելով աղանդավորության դեմ չեք պայքարի կամ եթե նույնիսկ կպայքարեք, ապա ինչով է դա տարբերվելու աղանդից: Ես օրինակ աթեիստ եմ և չեմ ուզում որ իմ երեխաները կամ թոռները ստիպողաբար հավատացիալ դառնան:

izabet
08.04.2015, 11:19
Ինչու՞ Արմինեն չի արձագանքում,մենք սխա՞լ ենք ասում:

Ruzan_#105
08.04.2015, 14:56
Այո, շատ սխալ եք ասում: Երեխաները կուսումնասիրեն մի առարկա, որը կօգնի երեխաներին ավելի լավ ճանաչել մեր եկեղեցու պատմությունը, հավատքը: Որևէ ծնող դա կանի դպրոցի փոխարեն`կասկածում եմ:

Գագիկ
09.04.2015, 00:05
Եթե ուսումնասիրեն եկեղեցու (մեր կամ ընդհանրապես) իրական պատմությունը, դժվար է ասել եկեղեցին կուզի՞ դա: Իսկ սրբագրված պատմություն ուսումնասիրելու իմաստը ո՞րն է:
Մենակ չասեք, թե մեր եկեղեցին ուրիշ է, մեր հոգեվորականներն էլ բոլորը սրբեր են: Իհարկե, բարի ու ազնիվ մարդիկ կան:

Ruben
09.04.2015, 15:33
Հարգելի Ռուզաննա, երևի կոռեկտ չէ պնդել, որ «այո, շատ սխալ եք ասում», իմ կարծիքով ևս ՀԵՊ-ի թեմաները պետք է ընդգրկել «Հայոց պատմություն» դպրոցական առարկայի մեջ: Ինչ վերաբերվում է հավատքին , ապա պրակտիկան ցույց է տվել և տալիս, որ կրոնը մեր ազգին չի ազնվացրել և չի ազնվացնելու: Ապացույցը այսօրվա իրավիճակը...

Ruben
09.04.2015, 15:39
Հարգելի ԱԱրմինե, ես էլ համամիտ չեմ ձեր կարծիքի հետ, ՀԵՊ-ի Շատ կարևոր առարկա լինելու վերաբերյալ: Ասեմ ավելին, այդ առարկան պետք է ընդհանրապես դպրոց չմտներ: աղանդների մուտքը պայմանավորված է մարդկանց սոցիալական վիճակով և եթե անկեղծ լինենք նաև մեր կրոնական սպասավորների մեծամասնության վարքագծից և աշխատանքի անկատարելիությունից: Օրինակները բազմաթիվ են...

Ruzan_#105
09.04.2015, 20:27
Հարգելի Ռուբեն, այո դուք ճիշտ եք, որ կրոնը մեր ազգին չի ազնվացրել: Ոչ միային պիտի ազնվացներ, այլ պիտի սեր սերմաներ մեր սրտերում:

Այ որ թողնեինք ազնվացներ ու սեր ներարկեր, այս օրին չէինք հասնի:

izabet
10.04.2015, 00:55
Այ որ թողնեինք ազնվացներ ու սեր ներարկեր, այս օրին չէինք հասնի:
Այ որ թողնեինք,բայց ով թողներ,միթե չեն թողնում,առարկան անցնում են,ինչ է փոխվում ,կարծես ոչինչ և ես գտնում եմ ,ինչպես կարող եք բոլորին հավատք ու կրոն հաղորդել:Եվ դա ինչ կնշանակի,պարտադրանք:

Ruben
10.04.2015, 11:33
Ցավոք, Ձեր ասած, թողնողը մենք չենք... Պետություն , եկեղեցի, գողական , էլ չգիտեմ ինչ , խառնել են մեկմեկու...

Եսայան
17.12.2017, 23:45
Ես ուզում ե իմանալ, որ դեմ եք ՀԵՊ առակայի դպրոց մտնելուն, ծանո՞թ եք արդյոք դասագրքերում տեղ գտած նյութերին և ի՞նչ կարծիք ունեք դրանց մասին։

Ջ.Գրիգորյան
27.12.2017, 23:01
Ես ուզում ե իմանալ, որ դեմ եք ՀԵՊ առակայի դպրոց մտնելուն, ծանո՞թ եք արդյոք դասագրքերում տեղ գտած նյութերին և ի՞նչ կարծիք ունեք դրանց մասին։

ՀԵՊ առարկան արդեն երկար տարիներ դասավադվում է մեր դպրոցում: Առարկան աշակերտների համար սիրելի է, հոգեհարազատ: Դասագրքերը գիրք- ալբոմներ են, որոնք նպաստում են երեխաների քրիստոնեական դաստիարակությանը: Այնտեղ զետեղված նյութերը ներկելով, լրացնելով աշակերտների մոտ զարգանում է թե կարդալու կարողությունները, թե ներկելու, նկարելու և թե գեղագիտական ճաշակը: Կան նաև ստեղծագործական բնույթի աշխատանքներ: Ես բազմիցս դասեր եմ լսել իմ /3-րդ/ դասարանում և վստահ կարող եմ ասել, որ առարկան լրացնում է երեխաների գիտելիքները տարբեր տեսանկյունից: Նրանք նախորդ դասին գրել էին ակրոստիքոս իրենց առաջին ուսուցչի մասին, որը հուզիչ էր, գրավիչ: Ինձ թվում է, մտահոգության կարիք չկա:

Կարինե Մարգարյան
27.12.2017, 23:12
Հարգելիներս շատ հետաքրքիր թեմա է քննարկվում և շատ կարևոր, իսկ ի՞նչ եք կարծում ավելի ճիշտ չէ, եթե ՀԵՊ առարկան դպրոցում դասավանդի հենց քահանան:

Ջ.Գրիգորյան
28.12.2017, 13:21
Հարգելիներս շատ հետաքրքիր թեմա է քննարկվում և շատ կարևոր, իսկ ի՞նչ եք կարծում ավելի ճիշտ չէ, եթե ՀԵՊ առարկան դպրոցում դասավանդի հենց քահանան:

Պարտադիր չէ քահանայի դասավանդումը: Մեր ուսուցիչները շատ լավ տիրապետում են առարկային, իրենց մանկավարժական մոտեցումներով կարողանում են մատուցել դասանյութը: Տարրական դասարաններում աշակերտները այդ առարկայից չեն գնահատվում, բայց սիրում են և հաճույքով մասնակցում դասերին:

Սոֆյա Առաքելյան
28.12.2017, 19:21
Հարգելի ԱԱրմինե, ես էլ համամիտ չեմ ձեր կարծիքի հետ, ՀԵՊ-ի Շատ կարևոր առարկա լինելու վերաբերյալ: Ասեմ ավելին, այդ առարկան պետք է ընդհանրապես դպրոց չմտներ: աղանդների մուտքը պայմանավորված է մարդկանց սոցիալական վիճակով և եթե անկեղծ լինենք նաև մեր կրոնական սպասավորների մեծամասնության վարքագծից և աշխատանքի անկատարելիությունից: Օրինակները բազմաթիվ են...

Հարգարժան Ruben Դուք ինչ մասնագետ եք :

Ruben
28.12.2017, 21:44
Բարև Ձեզ, ես մաթեմատիկայիև ֆիզիկայի , այսօրվա դրությամբ թոշակառու ուսուցիչ եմ, երկար տարիներ աշխատել եմ շրջանային ժողկրթության բաժնում , որպես տեսուչ, այնուհետև մարզային կրթության վարչությունում, առաջատար մասնագետ, հետո շարունակել եմ դպրոցում աշխատել մինչև 2014-ը: Աթեիստ եմ: այն կարծիքին եմ, որ եկեղեցու պատմությունը լինի հայոց պատմություն առարկայի կոնտեքստում և միայն եկեղեցու պատմություն, ոչ այլ բան, որը մեր դպրոցներում իրականացվում են...հարցեր կլինեն գրեք Ֆեյսբուկում, Ռուբեն Ներսիսյան:

Սոֆյա Առաքելյան
28.12.2017, 22:17
Բարև Ձեզ, ես մաթեմատիկայիև ֆիզիկայի , այսօրվա դրությամբ թոշակառու ուսուցիչ եմ, երկար տարիներ աշխատել եմ շրջանային ժողկրթության բաժնում , որպես տեսուչ, այնուհետև մարզային կրթության վարչությունում, առաջատար մասնագետ, հետո շարունակել եմ դպրոցում աշխատել մինչև 2014-ը: Աթեիստ եմ: այն կարծիքին եմ, որ եկեղեցու պատմությունը լինի հայոց պատմություն առարկայի կոնտեքստում և միայն եկեղեցու պատմություն, ոչ այլ բան, որը մեր դպրոցներում իրականացվում են...հարցեր կլինեն գրեք Ֆեյսբուկում, Ռուբեն Ներսիսյան:
Բնականաբար, Դուք այդպես պետք է ներկայացնեք ՀԵՊ առարկայի նշանակությունը ,ես հարգում եմ Ձեր կարծիքը , բայց չեմ կարող համաձայնել նրա հետ , որոհետև վստահ գիտեմ ,որ առարկայի բովանդակությանը տեղյակ չեք :

Ruben
28.12.2017, 23:35
Ինչպես նշել էի, կրթության միջին օղակի աշխատող եմ եղել և բավականին մտահոգ եմ կրթության վիճակով... Իմ ձեռքի տակ ունեմ ՀԵՊ-ի բոլոր դասարանների դասագրքերը և ինչ ասում եմ կապված է դրա հետ... Բավականին լավ դասագրքեր են, հանրագիտարանային նյութեր, բայց դրանք դասավանդման համար չեն , գնահատականով ուսուցանելու համար չեն դասացուցակային ժամերի համար չեն (Դիտմամբ էմ կրկնում վերջին «համար չեն» բառերը...) Ավելին..Այսօրվա մեր կրոնավորներին նայելով կարելի է ասել, որ նրանց կամ նրանց ուսմունքը դպրոց մտցնելը սխալ է... Կան նաև լավերը..Ունեմ ընկերոջ տղա քահանա, ծառայել է արտասահմանում, այժմ Երևանում է, գերազանց իր գործն է անում, բայց դպրոցից հեռու.. Հարգում եմ , նման կրոնավորներին որպես անձիք, բայց նրանց գաղապարները ընդունել չեմ կարող և նաև կրթության ոլորտով մտահոգ մարդ չեմ ուզենա , որ նման ձևով դպրոցում ուսուցանվեր...

petros59
29.12.2017, 00:16
Բնականաբար, Դուք այդպես պետք է ներկայացնեք ՀԵՊ առարկայի նշանակությունը ,ես հարգում եմ Ձեր կարծիքը , բայց չեմ կարող համաձայնել նրա հետ , որոհետև վստահ գիտեմ ,որ առարկայի բովանդակությանը տեղյակ չեք :

Դուք երևի նույն վստահությամբ գիտեք թէ ովքեր են պարապում այդ առարկան:Եթե Ձեզ թվում է, որ մի քանի «վերապարաստում» անցած մասնագետին կարելի է վստահել նման նուրբ աշխատանքը, հաստատ սխալվում եք: Ես գիտեմ դեպքեր, երբ այդ առարկան պարապել է աղանդավոր

gayane0803
29.12.2017, 01:37
Հարգելի mash, ծրագիրը կարող եք բեռնել հետևյալ կայքից՝ https://cloud.mail.ru/public/D6mT/KaMk9F4dh
Երևի սա է Ձեր ուզածը։

սուսան1965
07.01.2018, 23:57
Հարգելի Ռուբեն, միթե այլ առարկաներ դասավանդող աղանդներ չեն մտնում դպրոց, կամ թեկուզ ծնողներից շատերը աղանդավորներ չեն: Այսօր դպրոց են մտնում օտար լեզու դասավանդող ամերիկացի կամ անգլիացի կամավորներ:Իսկ որքանով ենք համոզված նրանց ոչ աղանդավոր լինելու մեջ:Քրիստոնյա լինելու և այն ճիշտ ընկալելու գաղափարը պետք է պարտադիր լինի ու կայուն:

սուսան1965
08.01.2018, 00:00
Այ այստեղ ես լիովին համաձայն եմ Ձեզ հետ նիայն նշվածի մասով / «Բավականին լավ դասագրքեր են, հանրագիտարանային նյութեր, բայց դրանք դասավանդման համար չեն , գնահատականով ուսուցանելու համար չեն դասացուցակային ժամերի համար չեն» :

սուսան1965
08.01.2018, 00:09
Կարևորը միայն վերապատրաստում անցնելը չէ, այլև ,թե որքանով ես դու կապված քո հոգևոր արմատներին:Կարևորը արժեքների գնահատումն է, որ չգիտես ինչու մեր նորօրյա սերունդը մոռանում է: Ես էլ եմ ճիշտ համարում տարրական դասարաններում ուսումնասիրել կրոնը . թող փոքրիկը իմանա աշխարհաստեղծման պատմությունը, ճանաչի Հիսուսին, որպեսզի վաղն իմանա իր քրիստոնյա լինելու կարևորության մասին:

Ruben
08.01.2018, 00:18
Հարգելիս, թե կրոնը` մեր դեպքում քրիստոնեությունը, այլ դեպքերում Ձեր ասած աղանդները ունեն միայն սոցիալական դրդապատճառ...Նույնը կարելի է ասել նաև այսօրվա քաղաքականության մասին, բոլորս դառել ենք քաղաքագետներ և յուրաքանչյուրս ուզում է նախագահ լինել.. Դրա համար էլ ասում եմ այսօրվա այսպես ասած «մի մատ» երեխային նման «թույնը», լինի քրիստոնեական, թե աթեիստական , կամ այլ ուղղության , ներարկել չի կարելի... Խոսքը սրա մասին է...
Առավել ևս , մեկ անգամ էլ բարձրաձայնեմ, այսօրվա կրոնավորները ունակ չեն մեր ժողովրդին «ազնվացնել», քանի որ վերին էշելոններում մարդիկ են, որոնք հավատից շատ հեռու են, որքան էլ իրենց հավատացյալներ են համարում...

Ruben
08.01.2018, 00:21
Լիովին համոզված եք, որ աշխարհաստեղծումը եղել է այնպես , ինչպես Դուք եք պատկերացնում, կամ գրված է կրոնի պատմության դասագրքերում, հազիվ թե... ուրեմն գիտության այս ամբողջ նվաճումները դատարկություններ են էլի...

սուսան1965
08.01.2018, 00:41
Ես աշխարհին նայում եմ իմ աչքերով և ուզում եմ տեսնել «մարդը ՝մարդուն »:Ցավ եմ ապրում , երբ « աստվածավախ » մարդ եմ տեսնում:

Նունե Մարգարյան
15.01.2018, 22:11
Ես համամիտ չեմ Ձեր հետ, ՀԵՊ-ը շատ կարևոր առարկա է և պետք չէ միացնել այլ առարկայի հետ: Այսքան աղանդների մեջ մենք պարտավոր ենք պահպանել մեր կրենը, հավատքը:

Հարգելի ԱԱրմինե իսկ ավելի ճիշտ չեր լինի առաջին հերթին պայքարը ուղղել աղանդավոր ծնողների դեմ, որոնք ներքաշում են իրենց զավակներին այդ աղանդների մեջ: Ինչը բարդ գործընթած է ,բայց, ոչ անհնարին:

Հերմինե Խառատյան
17.02.2019, 21:50
Ինչու հանեն? Կա հիմնավոր պատճառ?

Հերմինե Խառատյան
24.02.2019, 22:27
Վերջին շրջանում ՀԵՊ -ը դարձել է թիրախ վերին ատյանների համար: Նրանք, ովքեր հակված են առարկան դպրոցական պարտադիր ծրագրից հանելու, կարող են արդյոք այդ առարական դասավանդող ուսուցիչներին հատկացնել իրենց մասնագիտական առարկաներից գոնե 12 -ական ժամ , թե գործազուրկների բանակը պիտի համալրեն?
Առարկան ո'չ բարդ է, ո'չ էլ անհասկանալի աշակերտների համար, երևի դպրոցական ծրագրի ամենահեշտ ու դյուրամարս առարկան է բոլոր առումներով, այլ բան է, որ վերանայվեն 8 - 9 -րդ դասարանների դասագրքերի թեմաները, բայց առարկան դպրոցից հանել չի' կարելի....Մի ' մոռացեք, որ ազգին ազգ պահողը հավատքն է ու լեզուն: