PDA

Դիտել ողջ տարբերակը : Հայոց լեզու և հայ գրականություն. ավագ դպրոց



manush
15.07.2013, 16:33
Կրթության ազգային ինստիտուտը հանրային քննարկման է ներկայացնում (մինչև 01.09.2013թ.) ավագ դպրոցի համար նախատեսված ուսումնական առարկաների չափորոշիչների և ծրագրերի նախագծեր

«Հայոց լեզու» և «Հայ գրականություն» առարկաների 10 -12 -րդ դասարանների չափորոշիչներում և ծրագրերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանք2153

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ, ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի առարկայական չափորոշիչներ 2155

ՀԱՅՈՑԼԵԶՈՒ, ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Հանրակրթական ավագ դպրոցի խորացված ուսուցման առարկայական չափորոշիչներ 2154

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ. Հանրակրթական ավագ դպրոցի խորացված ուսուցման առարկայական ծրագիր 2156

ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ. Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերի առարկայական ծրագիր 2157

manush
16.07.2013, 17:36
Կրթության ազգային ինստիտուտը հանրային քննարկման է ներկայացնում (մինչև 01.09.2013թ.) ավագ դպրոցի համար նախատեսված ուսումնական առարկաների չափորոշիչների և ծրագրերի նախագծեր


ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր հոսքի առարկայական ծրագիր 2158

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Հանրակրթական ավագ դպրոցի բնագիտամաթեմատիկական հոսքի առարկայական ծրագիր 2159

ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ. Հանրակրթական ավագ դպրոցի խորացված ուսուցման առարկայական ծրագիր 2160

Արմինե Մ
18.07.2013, 22:39
«Հայ գրականություն» առարկայի բովանդակությունը ավագ դպրոցի ընդհանուր և բնագիտամաթեմատիկական ուսուցման ծրագրով ըստ դասարանների ժամանակագրական առումով բաշխվել է հետևյալ կերպ.
X դասարան- հայ հին և միջնադարյան գրականությունը, հայ նոր գրականությունից` Խ. Աբովյան, Մ. Նալբանդյան, Րաֆֆի, Հ. Պարոնյան, Շիրվանզադե, Մուրացան:
XI դասարան – Հայ նոր գրականությունից` Նար-Դոս, Զոհրապ, Հ. Թումանյան, Ա. Իսահակյան, Շանթ. Մեծարենց, Սիամանթո, Դ. Վարուժան, Վ. Տերյան, իսկ Նորագույն գրականությունից` Ե. Չարենց, Դ. Դեմիրճյան, Ա. Բակունց:
XII դասարան – Գ. Մահարի, Կ. Զարյան, Շ. Շահնուր, Ն. Զարյան, Հ. Շիրազ, Հ. Սահյան, Պ. Սևակ, Հ. Մաթևոսյան, սփյուռքահայ և օտարագիր հայ գրողները:
Ուսումնական ծրագրով առարկայի դասավանդմանը հատկացվում է.

X դասարանում՝ տարեկան 68 ժամ,
XI դասարանում՝ տարեկան 68 ժամ,
XII դասարանում՝ տարեկան 68 ժամ, որից 34-ը հատկացվում է կրկնությանն ու քննությանը նախապատրաստվելուն:

hayoc_lezu&gr_texekanq_chap&cragir_avag_dpr_2013.doc

Ժամերի քանակը սխալ չէ նշված?

Արմինե Մ
18.07.2013, 22:43
Իսկ դասագրքերի հարցը? 2013-2014 ուստարում կլինեն այս ծրագրերին համապատասխան դասագրքեր?

Արմինե Մ
18.07.2013, 23:00
Ինչու են ընդհանուր հոսքի 10-րդ դասարանի հայոց լեզվի ծրագրից հանված հայոց լեզվի պատմությանը վերաբերող հարցերը` հայերենի զարգացման փուլերը, հայերենին ցեղակից լեզուները, և այլն: Ընդհանուր հոսքում սովորողին դա պետք չէ?

ԱՐՄԻ
23.07.2013, 00:52
Հարգելի Արմինե,,Կրթություն,, թերթի նախավերջին համարում տեղադրված է 2013-2014 ուստարվա պլանը,որում նշված է երեքական դասաժամ Ձեզ հետաքրքրող դասարանների համար:

Արմինե Մ
23.07.2013, 12:28
Տեղյակ եմ, ես նկատի ունեմ վրիպակը: Մի քանի տարի առաջ էլ 7-րդ դասարանի գրականության ժամերը գրված էին` շաբաթական` 3 ժամ, տարեկան` 68 ժամ, և այդ վրիպումը ուղղվեց չգիտես ինչու սխալ ձևով:

ԱՐՄԻ
23.07.2013, 22:16
Կարծում եմ՝ այս տարի էլ չեն լինի նոր դասագրքեր,որովհետև որոշ դասարանների դասագրքերի չորս տարին դեռ չի լրացել:Ինձ հետաքրքիր է՝ ինչու՛՛ Է տասներորդ դասարանի ընդհանուր հոսքի ծրագրից հանվել Պ.Դուրյանը:Այստեղ աշակերտները չեն սովորու՞մ ,ինչ է,թե՞ քննություն չեն հանձնում: