PDA

Դիտել ողջ տարբերակը : Արքիմեդի մրցամարտ-2013



Oinf-club
02.04.2013, 19:56
Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի (ԳՊՄԻ) "Օլիմպիական ինֆորմատիկայի" ակումբը, Մոսկվայի անընդհատ մաթեմատիկական կրթության կենտրոնի "Հեռավար ուսուցում ինֆորմատիկայից" նախագծի նախաձեռնությամբ և աջակցությամբ, ապրիլի 30-ին կազմակերպում է թիմային օլիմպիադա ծրագրավորումից սկսնակների համար:

Մանրամասները http://oinf-club.ucoz.org կայքում:

Anushka
20.04.2013, 03:25
Ողջունելի է. որ նման մրցույթներ շարունակվում են կազմակերպվել: Սակայն դպրոցներում, ինչպես հայտնի է, ծրագրավորմանը ընդհանրապես մինչև 10-րդ դասարանը որևև ժամ չի հատկացվում: Միայն ուսումնասիրում ենք ալգորիթմներ 9-րդ դասարանում, այն էլ` բլոկ-սխեմաների ձևով: Առավել ևս, անցնելով ինֆորմատիկան շաբաթական 1 ժամով, չենք կարողանում լրացուցիչ դասերի ժամանակ անդրադառնալ այսպիսի կարևոր թեմաների: Բացի այդ , շատ իմ կոլեգաներ չեն բացառի, որ ինֆորմատիկան տնօրինության կողմից դիտվում է որպես երկրորդային առարկա, ու որևէ լրացուցիչ ժամ չի հատկացվում, իսկ շատ դեպքերում էլ, եթե ուսուցիչը, իր կամքով ուզում է զբաղվի աշակերտների հետ, համակարգչային սենյակը չի թույլատրվում օգտագործել: Ես օրինակ, շատ մեծ ցանկություն ունեմ իմ աշակերտներին ներգրավելու ծրագրավորման մրցույթների մեջ, հատկապես ցածր դասարաններից: Սակայն չգիտեմ, թե ինչպես լուծեմ իմ առջև ծառացած խնդիրները:

Oinf-club
20.04.2013, 20:34
Ես օրինակ, շատ մեծ ցանկություն ունեմ իմ աշակերտներին ներգրավելու ծրագրավորման մրցույթների մեջ, հատկապես ցածր դասարաններից: Anushka
"Օլիմպիական ինֆորմատիկայի" ակումբի նպատակը հենց դա է...
Եթե չեմ սխալվում Ձեր դպրոցը համագործակվել է ակումբի հետ:

Oinf-club
01.05.2013, 21:09
Ամփոփվել են "Արքիմեդի մրցամարտ-2013"-ի արդյունքները.

1. Ֆիզմաթ-2, ք. Երևան (Հինդոյան Գևորգ, Թոփչյան Հրանտ, Եդիգարյան Ռուբեն) - I կարգի դիպլոմ
2. Ֆիզմաթ-1, ք. Երևան (Գալստյան Տիգրան, Մկրտումյան Կարեն, Շահինյան Մուշեղ) - I կարգի դիպլոմ
3. ԳՊՄԻ դպրոցականների թիմ, ք. Գյումրի (Հովհաննիսյան Արամ, Համբարձումյան Արսեն) - I կարգի դիպլոմ
4. Էվրիկա-1, ք. Վանաձոր (Մանուկյան Սլավիկ, Մանուկյան Արամ, Միրզախանյան Անդրե) - II կարգի դիպլոմ
5. Ֆոտոն, ք. Գյումրի (Նահապետյան Երվանդ, Պետրոսյան Համլետ, Աբգարյան Յուրի) - II կարգի դիպլոմ
6. Ֆիզմաթ-5, ք. Երևան (Հովհաննիսյան Տիգրան, Մամբրեյան Վարդգես, Հովհաննիսյան Նարեկ) - III կարգի դիպլոմ
7. Ֆիզմաթ-6, ք. Երևան (Մուրադյան Լևոն, Գոմկցյան Էդուարդ, Դանիելյան Վահե) - III կարգի դիպլոմ
8. Ֆիզմաթ-3, ք. Երևան (Մկրտչյան Միքայել, Գալստյան Խաժակ, Անդրեասյան Մեսրոպ) - III կարգի դիպլոմ
9. Էվրիկա-2, ք. Վանաձոր (Պապինյան Գոհար, Լալայան Արթուր, Մարտիրոսյան Մարիամ) - Գովասանագիր
10. Ֆիզմաթ-4, ք. Երևան (Մարտիրոսյան Անահիտ, Խաչատրյան Անի, Սարգսյան Մարիամ) - Գովասանագիր
11. Տնտեսագիտական-1, ք. Գյումրի (Հարությունյան Արմինե, Մանուկյան Գրիգոր, Պողոսյան Զարուհի) - Գովասանագիր
12. Տնտեսագիտական-2, ք. Գյումրի (Մուրադյան Նարինե, Խաչատրյան Մելինե, Իսահակյան Կառլեն) - Գովասանագիր
13. Տեմպ, ք. Գյումրի (Հարությունյան Սոնա, Հարությունյան Սոֆյա, Հարությունյան Զարուհի) - Գովասանագիր
14. Էվրիկա-3, ք. Վանաձոր (Ստեփանյան Գոհար, Անտոնյան Մերի, Եղիազարյան Արման) - Շնորհակալագիր
15. Ախուրյան, Ախուրյան (Սաղաթելյան Հենրիկ, Քերոբյան Գոռ, Մոսոյան Ալեքսան) - Շնորհակալագիր

Նաիրա Բ.
20.12.2013, 11:32
Շնորհակալություն

Կարինե Գ.
20.12.2013, 19:42
Շնորհակալություն