Հայտարարություն

Collapse
No announcement yet.

2010-2011 ուս. տարվա հանրակրթական ավագ դպրոցի դասագրքեր և ուսուցչի ձեռնարկներ

Collapse
X
  •  
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • 2010-2011 ուս. տարվա հանրակրթական ավագ դպրոցի դասագրքեր և ուսուցչի ձեռնարկներ

    Հարգելի ֆորումցիներ,
    Ձեր քննարկմանն ենք ներկայացնում 2010-2011 ուս. տարվա հանրակրթական ավագ դպրոցի դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների «ձեռագրերը» (մրցույթի պայմանին համապատասխան դրանք ներկայացված են ամբողջ ծավալի 60 տոկոսի չափով):

    Շուտով յուրաքանչյուր ձեռնարկի ու դասագրքի համար «Դասագրքեր և ուսումնաօժանդակ ձեռնարկներ» բաժնում կբացվեն առանձին թեմաներ, որոնց հղումները կներկայացնենք նաև այս թեմայում:

    Խնդրում ենք մինչև ս.թ. հունիսի 15-ը ներկայացնել Ձեր առաջարկներն ու դիտողությունները, ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  • #2
    Հարգելի ֆորումցիներ, արդեն բացվել են թեմաներ քննարկելու համար ֆրանսերենի, անգլերենի, գերմաներենի և քիմիայի 2010-2011 ուսումնական տարվա հանրակրթական ավագ դպրոցի դասագրքերի ու ուսուցչի ձեռնարկների «ձեռագրերը»: Այդ թեմաների հղումը կներկայացնեմ ստորև, բոլորիդ հրավիրելով ակտիվ քննարկումների: Իսկ մյուս առարկաների դասագրքերը կներկայացնենք կարճ ժամանակ անց:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

    Comment


    • #3
      Բացվել են թեմաներ նաև նախնական զինվորակն պատրաստություն, ռուսաց լեզու, կենսաբանություն և աշխարհագրություն առարկաների համար.


      Շուտով կավելացվեն նաև ֆիզիկայի և ինֆորմատիկայի դասագրքերն ու ուսուցչի ձեռնարկները:
      Քայլ առ քայլ՝ դարից դար

      Արտակ Հարությունյան
      Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
      ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

      Comment


      • #4
        Տեղեկացնում եմ, որ բացվեցին թեմաներ նաև ֆիզիկայի ու ինֆորմատիկայի դասագրքերի ու ուսուցչի ձեռնարկների համար.
        Քայլ առ քայլ՝ դարից դար

        Արտակ Հարությունյան
        Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
        ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

        Comment


        • #5
          Երբ կներկայացվեն քննարկման ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության նոր դասագրքերն ու ուսուցչի ձեռնարկները:

          Comment


          • #6
            Հանրահաշիվ 10 և հանրահաշիվ 11 դասագրքերի էլեկտրոնային տարբերակը մենք դպրոցում ունեմք և այն ես ուսումնասիրել եմ , բայց Ձեզ մոտ այն չի տեղադրված և չի ընդգրկված չանցած դասագրքերի խմբում : Կուզենայի մանրամասներ իմանալ Հանրահաշիվ 11 դասգրքի մասին

            Comment


            • #7
              Երբ կներկայացվեն քննարկման ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության նոր դասագրքերն ու ուսուցչի ձեռնարկները: Արմինե Մ
              Հանրահաշիվ 10 և հանրահաշիվ 11 դասագրքերի էլեկտրոնային տարբերակը մենք դպրոցում ունեմք և այն ես ուսումնասիրել եմ , բայց Ձեզ մոտ այն չի տեղադրված և չի ընդգրկված չանցած դասագրքերի խմբում : Կուզենայի մանրամասներ իմանալ Հանրահաշիվ 11 դասգրքի մասին։ Susanna55
              Հարգելի բարեկամներ, «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հանրահաշիվ եւ մաթեմատիկական անալիզի տարրեր», «Հայոց պատմություն», «Երկրաչափություն», «Համաշխարհային պատմություն» եւ «Հասարակագիտություն» առարկաների դասագրքերըի մրցույթը կազմակերպվել է անցյալ տարի՝ 2009-2010 ուստարվա համար։
              Ֆորումում առաջարկվել է միայն այս տարվա մրցույթում հաղթած դասագրքերի («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Ինֆորմատիկա», «Աշխարհագրություն», «Նախնական զինվորական պատրաստություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն» առարկաների) «ձեռագրերի» քննարկումը՝ դրանց ծանոթանալու, դիտողություններ ու առաջարկություններ կատարելու համար։
              Արդյունքում միայն ավագ դպրոցի հումանիտար հոսքի 4 անուն դասագիրք չի ընտրվել` ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ռուսաց լեզու։
              Մանուշակ Ավետիսյան
              Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
              ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

              Comment


              • #8
                Քանի որ խոսքը գնում է բնագիտական առարկաների մասին, ասեմ, որ ավագ դպրոցի հանրանաշվի դասագիրքը պետք է համալրվի առարկայական չափորոշիչային 3 մակարդակներն ապահովող վարժություններով, քիչ են հատկապես Ա և Գ մակարդակի վարժությունները:Դասագրքերի խնդիրների և վարժությունների պահանջները շատ են <<հեռացված>> ավարտական քննական թեստերի պահանջներից: 7-9-րդ դասարանների երկրաչափության դասագրքերը հաջող են կազմված, ավագ դպրոցի X դասարանի երկրաչափության դասագրքի խնդիրների մեջ գերակշռում են տրամաբանական հարցադրումներով վարժությունները, դա իհարկե լավ է, սակայն պետք է ավելանան նաև հաշվարկներ պարունակող խնդիրները:

                Comment


                • #9
                  Համազգային խայտառակություն

                  Եթե դժվարանում եք որևէ մեկին ավելի տպավորիչ կերպով ներկայացնել ,,խառնափնթոր,,, ,,խայտառակ,,, ,,այլանդակ,, և նմանատիպ էլի մի շարք բառերի իմաստը, ապա նրան ցույց տվեք ,,Հայոց պատմության,, դպրոցական դասագրքերը: Հատկապես ավագ դպրոցի այդ դասագրքերը, բացառությամբ առանձին մի քանի թեմաների, կարելի է անվանել ,,ազգային ամոթ,,:
                  Մի կողմ թողնելով գիտական օբյեկտիվության խնդիրը` նշենք առավել հիմնական թերությունները: Նյութը տրված է չափազանց խիտ տեսքով: Փաստահեղձության այդ հորձանքում պատկառելի է անէական, անկարևոր մասի կշիռը, այսինքն` փաստերի մի զգալի մասը տվյալ դեպքում հանդես է գալիս որպես ավելորդ ինֆորմացիա, որը ոչ միայն չի նպաստում որևէ օգտակար բանի, այլև մեծապես խանգարում է: Հազվադեպ կարելի է հանդիպել կապակցված շարադրանքի: Բացակայում են անհրաժեշտ բացատրություններն ու մեկնաբանությունները: Այդ դասագրքերի բնութագրական կարևոր հատկանիշներից են նաև լեզվա-ոճական անհարթություններն ու խրթնաբանությունները: Նկատվում են ավելորդ կրկնություններ: Բազմաթիվ են ներքին հակասությունները և այլն, և այլն:
                  Հանոզված եմ, որ անգամ հեղինակներն ու խմբագիրները չեն կարող այդ գրքերով սովորել հայոց պատմություն: Տպավորությունն այպիսինն է, որ այդ մարդիկ պատվեր են ստացել ստեղծելու այնպիսի դասագիրք, որը վերջնականապես կհիասթափեցնի ու կխրտնեցնի հայ աշակերտին:
                  Արդյոք այդ դոկտորներն ու թղթակից անդամները կարողանալու են պատասխան տալ այն բանի համար, որ ,,մեծ ավանդ,, են ունեցել ևս մի սերնդի ապազգայնացման և ուսումից հեռացնելու համար:

                  Comment


                  • #10
                    «ԹՈՂ ՀԻՆԳ ՈՒՍՈՒՑԻՉ ԷԼ ԴԺԳՈՀ ՄՆԱ»
                    Կրթության ազգային ինստիտուտը ա՞յս սկզբունքով է աշխատում

                    Դասագրքերի եւ օժանդակ ձեռնարկների մասին դժգոհությունները երբեք չեն դադարում: Դրա պատճառներից մեկն այն է, որ գրքերի մեծամասնությունը գրված է խրթին լեզվով, հաճախ դրանք զուրկ են տրամաբանությունից, չեն համապատասխանում դպրոցական ծրագրին, քանի որ դասագրքերն ընտրվում են «մաֆիայի» սկզբունքներով: Մշտապես մասնագետների նույն խումբն է գրում դասագիրքը, մրցույթին մասնակցում է հիմնականում միայն մեկ հեղինակային խումբ:
                    Ներկայումս ծնողական եւ ուսուցչական դժգոհության թիրախ է դարձել 5-6-րդ դասարանների համար նախատեսված՝ Ռիտա Խաչատրյանի 90-ականներից գործածվող «Մաթեմատիկայի ստուգողական աշխատանքների եւ թեստերի ժողովածուն»: «Առավոտը» պարբերաբար այս ձեռնարկի մասին դժգոհություններ է ստանում դպրոցների ուսուցիչներից ու ծնողներից: Մանկավարժների դժգոհությունները համընկնում են այն հարցում, որ այստեղ ընդգրկված են մատուցված նյութից դուրս առաջադրանքներ: Ներկայումս ՀՀ դպրոցների 5-6-րդ դասարաններում շրջանառության մեջ է դրված Բ. Նահապետյանի, Ա. Աբրահամյանի «Մաթեմատիկա» դասագիրքը: Օրինակ՝ ստուգողական աշխատանքների նշված ձեռնարկի 127-րդ էջում կա մի առաջադրանք, որտեղ աշակերտից պահանջվում է «ուղղի նկատմամբ կառուցել համաչափության կենտրոնը»: Ըստ ուսուցիչների՝ սա շփոթության մեջ է գցում երեխաներին, քանի որ դասագրքում նմանատիպ խնդիրների օրինակներ չկան, ուստի ուսուցիչը ստիպված է լրացուցիչ բացատրել այդ օրինակը աշակերտներին: Այսպիսի ծրագրային անհամապատասխանությունների պատճառով ծնողներն էլ են կրակն ընկնում:
                    «Առավոտի» հետ զրույցում թիվ 156 դպրոցի ծնող Նարինե Հակոբյանն ասաց, որ իրենց մաթեմատիկայի ուսուցիչներն այս դեպքերում աշակերտների «բերանով» ծնողներին հասկացնել են տալիս, թե պիտի իրենց մոտ մասնավոր պարապեն, որպեսզի ծրագրից դուրս առաջադրանքները հասկանան, ստուգողական աշխատանքների ժամանակ բարձր միավորներ ստանան: Ըստ ուսուցիչների՝ դասագրքում ընդգրկված չեն նաեւ հավանականությանը վերաբերող մի շարք խճճված խնդիրներ, որոնք կան Ռ. Խաչատրյանի ժողովածուում:
                    Կրթության ազգային ինստիտուտի (ԿԱԻ) բնագիտամաթեմատիկական առարկաների բաժնի մաթեմատիկայի մասնագետ Ռիտա Խաչատրյանը «Առավոտին» պարզաբանեց. «Սա օժանդակ ձեռնարկ է, որի նպատակն է ուսուցիչներին աջակցել: Ըստ չափորոշչի եւ ծրագրի, ձեռնարկի ստեղծման դեպքում դասագրքի հետ բացարձակ համապատասխանություն սկզբունքորեն չի դրվել: Բայց ես հնարավորինս փորձել եմ պահպանել համապատասխանությունը: Խնդիր է առաջացել այն պատճառով, որ փոխվել են որոշ պահանջներ: Օրինակ՝ այժմ ստուգողական բառը փոխարինվել է կիսամյակային գրավոր աշխատանքով, կրճատվել է նաեւ գրավորների քանակը: Մյուս կողմից էլ, նախընտրելի է, որ միջին դասարաններում հնարավորինս շատ գրավոր աշխատանքներ հանձնարարվեն աշակերտներին»: Դառնալով խնդրահարույց օրինակներին՝ տիկին Խաչատրյանը նշեց. «Կարող են լինել այդպիսի ինքնատիպ, տրամաբանական քայլերով առաջադրանքներ, որոնք սովորաբար գրավոր աշխատանքներում 5-րդ կետի տակ են դրվում եւ պարտադիր չէ, որ բոլոր աշակերտները դրանք լուծեն»: Մեր այն դիտարկմանը՝ ուսուցիչների դժգոհությունների պատճառն այն է, որ նման ձեռնարկներ կազմելիս իրենց կարծիքը հաշվի չի՞ առնվում, Ռ. Խաչատրյանը պատասխանեց. «Թող տասը ուսուցիչ էլ դժգոհ լինի, չէ՞ որ ունենք եւս հինգ հազարը: Մյուս կողմից էլ, եթե ուսուցիչները մեզ դրական աշխատանք են ներկայացնում, ընդունում ենք, մրցակցային դաշտն ազատ է: Ընդհանրապես մեր ժողովուրդը սկսել է ամեն ինչին կասկածել, չգիտեմ ինչն է պատճառը: Ես չեմ կարող հինգ հոգու կարծիքը հիմք ընդունել, եթե հազարավոր ուսուցիչներ գոհ են, ի վերջո՝ ուսուցիչները կարող են իրենք կազմել առաջադրանքներ, եթե դժգոհ են ձեռնարկից»:
                    20.11.2010թ.
                    ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
                    Աղբյուրը`http://www.aravot.am/am/articles/education/85869/view
                    Գրասիրությանս համար անվերջ շնորհակալ եմ հորս

                    Comment


                    • #11
                      Հարգելի բարեկամներ, «Հայոց լեզու», «Հայ գրականություն»... առարկաների դասագրքերի մրցույթը կազմակերպվել է անցյալ տարի՝ 2009-2010 ուստարվա համար։
                      Ճիշտ է, մրցույթը կազմակերպվել է, դասագրքերով էլ դասավանդում են, բայց... ոչ մեր դպրոցում, որովհետև... չկան այդ դասագրքերը: Հումանիտար հոսքում սովորող երեխաները չունեն այդ հոսքի համար նախատեսված դասագրքեր..., որովհետև պարզապես չկան այդ դասագրքերից... Չ Կ Ա ... Պետությունն անցած տարի քիչ է տպել, այս տարվան չի հերիքում, իսկ այս տարի նոր տպագրություն չի լինելու... Բաաաաաա...
                      Սա էլ մենք ու մեր կրթությունը...

                      Comment


                      • #12
                        Գրքերը ահավոր են: Մեջը դատարկություն է,ուսուցիչներ են մեզ թելադրում թր սովորենք: Պատմության գրքերը բեռնաթափեք,իսկ լեզուներում նորմալ թեքստեր,վարժություններ ու դասեր ավելացրեք/....
                        KM 2010
                        Այցելեք իմ վեբկայք - allilove.net

                        Comment


                        • #13
                          բարև Ձեզ ինձ անհրաժեշտ է 11րդ դասարան փոխված բնագիտական հոսքում սոովորող աշակերտին անհրաժեշտ արտադասարանային ընթերցանության ցանկը

                          Comment

                          Sorry, you are not authorized to view this page
                          Working...
                          X