Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Քվեարկություն «Լավագույն տեսաշար» անվանակարգի համար

Collapse
X
 
  • Filter
  • Ժամանակ
  • Show
Clear All
new posts

  • #16
    Ճիշտ ես, Տաթև՜ ջան, արի այդ ամենը թողենք ավագ մոդերատորի հայեցողությանը:Ճիշտ կլինի մեր հաղթանակը որոշի ժյուրին:

    Comment


    • #17
      Միանալով քննարկմանը` կցամկանամ մեջբերել հետևյալը.
      Իրավունքը մարդու վարքագծի համընդհանուր պարտադիր կանոնների (նորմ) համալիր է, որը սահմանում կամ վավերացնում է պետությունը և ապահովում նրա իրականացումը:
      Իրավունքն առաջացել է հասարակության շերտավորմանը զուգընթաց` դասակարգային հարաբերությունների ծագման ընթացքում՝ որպես տիրող դասակարգի՝ օրենքի աստիճանի բարձրացված կամքի դրսևորում, որն սկզբում արտահայտվել է սովորույթներում, հետագայում դարձել օրենք:
      Անշուշտ շատ կարևոր է նմանատիպ մրցույթների անցկացումն, որն էլ ավելի է նպաստում տեղեկացված ու պաշտպանված լինելուն:
      Ողջունում եմ մրցույթի կազմակերպիչներին և մասնակիցներին:
      Last edited by Gev94; d.m.Y, H:i.
      Գևորգ Ադամյան
      «Կուպալյան» վարժարանի
      12-րդ դասարանի աշակերտ

      Comment


      • #18
        Լավագույն շնորհանդես–տեսաշար (Ms. PowerPoint ծրագրով ստեղծված և տեսաշար դարձրած աշխատանք)
        Հարգելի Սրբազան, որքանով մենք (մասնակիցներից շատերը) հասկացել էինք` պետք է տեսաշարի վերածվեր Power Point ծրագրով պատրաստված նյութը: Եվ այդպես էլ կատարվել էր մեծամասնության կողմից (որքանով ես ծանոթացա նյութերին), բայց կար մի տեսաշար 1. 89 Es gitem im iravunqner@.flv, որը պատրաստված է Movie Maker ծրագրի օգնությամբ, ինչը ապահովում է նյութի պարզությունը և ծրագիրն ինքը ունի հնարավորություն նյութը դարձնել տեսաշար: Եթե այդպես պետք է լիներ, ուրեմն երևի պետք չէր Ms. PowerPoint ծրագիրը նշել, քանի որ բոլորս շատ խնդիրներ ունեցանք նյութը տեսաշար դարձնելիս, այլ ընդամենը արագ կաշխատեինք: Ես գիտեմ, որ շատերն էին ցանկանում մասնակցել մրցույթին և ունեին իրենց պատրաստած նյութերը Ms. PowerPoint show-ով, բայց, ավաղ, չկարողացան դրանք դարձնել տեսաշար...
        Տաթև Դերզյան
        derzyan@mail.ru

        Comment


        • #19
          Տաթև ջան-ի խոսքերից Նայել գրառումը
          Հարգելի Սրբազան, որքանով մենք (մասնակիցներից շատերը) հասկացել էինք` պետք է տեսաշարի վերածվեր Power Point ծրագրով պատրաստված նյութը: Եվ այդպես էլ կատարվել էր մեծամասնության կողմից (որքանով ես ծանոթացա նյութերին), բայց կար մի տեսաշար 1. 89 Es gitem im iravunqner@.flv, որը պատրաստված է Movie Maker ծրագրի օգնությամբ, ինչը ապահովում է նյութի պարզությունը և ծրագիրն ինքը ունի հնարավորություն նյութը դարձնել տեսաշար: Եթե այդպես պետք է լիներ, ուրեմն երևի պետք չէր Ms. PowerPoint ծրագիրը նշել, քանի որ բոլորս շատ խնդիրներ ունեցանք նյութը տեսաշար դարձնելիս, այլ ընդամենը արագ կաշխատեինք: Ես գիտեմ, որ շատերն էին ցանկանում մասնակցել մրցույթին և ունեին իրենց պատրաստած նյութերը Ms. PowerPoint show-ով, բայց, ավաղ, չկարողացան դրանք դարձնել տեսաշար...

          P.S Ես մառացա ավելացնել նաև այս աշխատանքները
          5. S6 Es gitem im iravunqner@.flv
          2. 89 Harcazruyc.flv
          1. 198 im iravunqner@.flv
          11. S6 Es gitem im iravunqner@.flv
          9. 89I know my rights.flv
          8. S6 Es gitem im iravunqner@.flv
          7. 89 Es gitem im iravunqner@.flv
          4. V19 Erexayi iravunqnery.flv
          Շատ եմ ափսոսում, որ չկարողացան նաև մասնակցել մրցույթին այն աշխատանքները, որոնց հեղինակները չկարողացան PPT-ով սարքած նյութերը տեսաշարի վերածել, չնայած որ ֆորումում տեղեկատվություն կար, թե ինչ ծրագիր համացանցից բեռնել և օգտագործել, և համաձայն մրցույթի կանոնի, Movie maker-ով նյութերը չուղարկեցին (կարելի էր պարզապես փորձել ուղարկել):
          Ես կրկին անգամ համաձայն եմ Mary-ի հետ, որ քվեարկողները, ինչու չէ, նաև մենք` մասնակիցներս չենք նայում միմյանց նյութերը:
          Ափսոս.............
          Տաթև Դերզյան
          derzyan@mail.ru

          Comment


          • #20
            Հարգելի Տաթև, փորձեմ անդրադառնալ բարձրացված բոլոր հարցերին.

            1. Քվեարկությունը վաղաժամ դադարեցնելը ճիշտ չեմ համարում, քանի որ բոլոր մասնակիցներն ունեին և հիմա էլ ունեն հավասար իրավունքներ։ Եթե ինչ որ մարդիկ իրենց տեսանյութերին տրված ձայներն ավելացնելու համար դիմել են ինչ–որ իմաստով «խորամանկ» քայլերի, ապա ինչու՞ մյուսները դա չէին կարող անել։ Ես չեմ արդարացնում այդ մարդկանց վարքագիծը, բայց և կարծում եմ, որ պետք չէ չեղյալ համարել քվեարկությունը։ Դրանով մենք կզրոյացնենք նաև իրական մարդկանց քվեները։ Վաղաժամ դադարեցումը ոչինչ չի տա և չի ավելացնի օբյեկտիվությունը, ինչպես նշված է Նարեկի գրառման մեջ։ Վաղը քվեարկությունը ավարտվում է, և այսուհետ քվեարկություններ կազմակերպելիս կաշխատենք այնպես անել, որ նման երևույթներ չկրկնվեն։ Բացի այդ ինչպես արդեն նշվել է այս անվանակարգի հաղթողը նույնպես կորոշվի ժյուրիի ընտրությամբ՝ հաշվի առնելով մի քանի պարամետրեր։
            2. Ms. PowerPoint ծրագիրը նշված է որպես մի ծրագրի օրինակ, որով հնարավոր է պատրաստել տեսաշարեր և այն դարձնել տեսանյութ։ Ms. PowerPoint 2010 տարբերակում դա հնարավոր է անել անմիջապես ծրագրում, իսկ մնացած տարբերակներում դա կարելի էր անել այլ փոքր ծրագրերի օգնությամբ։ Այստեղ նույնպես բոլորի իրավունքները հավասար էին։ Եվ եթե ինչ որ մարդիկ ընտրել էին MovieMaker–ը, ապա մյուսները նույնպես կարող էին դա անել։
            Բացի այդ բոլոր մասնակիցներն իրավունք ունեին հարց տալ մրցույթի մասին, խնդրել օժանդակություն և ստանալ այն։ Իսկ քո նշած շատերը կարող էին հարցնել քեզ, կամ հարցնել ինձ և ստանալ պատասխան, կամ էլ կարդալ այդ մասին այս ֆորումում։
            Last edited by Yeritsyan; d.m.Y, H:i.
            Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

            Comment


            • #21
              Դուք ճիշտ եք: Սակայն այն մասնակիցներից մեկն էլ ես կարող էի լինել....
              Մի ուղղում՝ Ձեզ հարցերը հղել էր Տաթև ջանը:

              Comment


              • #22
                Տաթև ջան-ի խոսքերից Նայել գրառումը
                P.S Ես մառացա ավելացնել նաև այս աշխատանքները
                5. S6 Es gitem im iravunqner@.flv
                2. 89 Harcazruyc.flv
                1. 198 im iravunqner@.flv
                11. S6 Es gitem im iravunqner@.flv
                9. 89I know my rights.flv
                8. S6 Es gitem im iravunqner@.flv
                7. 89 Es gitem im iravunqner@.flv
                4. V19 Erexayi iravunqnery.flv
                Շատ եմ ափսոսում, որ չկարողացան նաև մասնակցել մրցույթին այն աշխատանքները, որոնց հեղինակները չկարողացան PPT-ով սարքած նյութերը տեսաշարի վերածել, չնայած որ ֆորումում տեղեկատվություն կար, թե ինչ ծրագիր համացանցից բեռնել և օգտագործել, և համաձայն մրցույթի կանոնի, Movie maker-ով նյութերը չուղարկեցին (կարելի էր պարզապես փորձել ուղարկել):
                Ես կրկին անգամ համաձայն եմ Mary-ի հետ, որ քվեարկողները, ինչու չէ, նաև մենք` մասնակիցներս չենք նայում միմյանց նյութերը:
                Ափսոս.............
                Սիրելի Տաթև ես ոչ միայն նայել եմ քո և մյուսների աշխատանքները, այլ դրանք ցույց եմ տվել իմ հարազատներին ու աշակերտներին: Գովում եմ քո աշխատանքը, քո մոտեցումները, աշխատանքը նայելիս զգում եմ քո էությունը, անմիջապես տեսնում եմ քո ձեռագիրրը: Իսկ ծրագիր, որը սահկահանդեսը դարձնում է տեսաշար դժվար չէր գտնել, առավել ևս դրա հղումները տեղադրել էինք ֆորումում, մեր անուշադրությունը ցավոք մեզ զրկեց առավել թվով լավ աշխատանքներ դիտելու և վայելելու հնարավորությունից: Համոզված եմ հետագայում կազմակերպվելիք մրցույթներում բոլոր բացթողումները կշտկվեն:
                Մաղթում եմ բոլորին հաջողություն:
                Սիրով Արմինե Գրիգորյան

                Comment


                • #23
                  Շատ շնորհակալ եմ նման գեղեցիկ նամակի համար:
                  Խրագիրը ես գտել էի բազմաթիվ հարցումներից հետո, չմոռանամ ասել նաև, որ ինձ շատ օգնեցին այնգտնելու գործընթացում, պարզապես իմ ընկերները չէին գտել, իսկ իմ օգնությանը չէին դիմել:
                  Ոչինչ, հաջորդ անգամ կմասնակցեն:
                  ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
                  Տաթև Դերզյան
                  derzyan@mail.ru

                  Comment


                  • #24
                    Ես որքանով նկատում եմ դեռ քվեարկությունը շարունակվում է? Բայց գրված էր, որ այն կավարտվի 30.06.2011 ժամը 09.53-ին.................

                    Comment


                    • #25
                      Ես նույնպես նկատում եմ, որ քվեարկություն կա:
                      Իսկ երբ է ավարտվելու?

                      Comment


                      • #26
                        Իսկ երբ պատրաստ կլինի ժյուրիի որոշումը:

                        Comment


                        • #27
                          Սիրելի ֆորումցիներ,
                          մրցույթի հարգելի մասնակիցներ,
                          քվեարկության մասնակիցներ,
                          նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մրցույթին մասնակցելու, հետաքրքրիր տեսանյութեր ուղարկելու համար: Շնորհակալ եմ նաև ֆորումում քննարկմանն ակտիվ մասնակցելու ու ակտիվ քվեարկության համար:

                          Շնորհակալ եմ նաև, որ անտարբեր չեղաք ու սուր հարցեր բարձրացրիք, այդ թվում քվեարկության մասնակիցների քանակի առումով, նոր գրանցումների մասին գրելով, շնորհակալ եմ քվեարկության անաչառությունը ապահովելու առաջարկների համար:

                          Մենք իսկապես չէինք նախատեսել նման ակտիվությունը, չէինք նախատեսել, որ այսքան գրանցումներ կլինեն:
                          Ազնիվ ու անաչա՞ռ էր քվեարկությունը: Հարաբերական հարց է, սուբյեկտիվ ընկալման խնդիր: Կարևոր է, իմ կարծիքով, որ մենք չխախտեցինք հավասարության սկզբունքը. բոլոր մասնակիցները միևնույն կերպ քվեարկելու հնարավորություն ունեին:

                          Բայց նաև աներկբա է, որ այս քվեարկությունը չեղավ «ֆորումի համակրանք» որոշելու քվեարկություն, այլ յուրաքանչյուր մասնակից կարողացավ լոբբինգ անցկացնել ու քվեարկության մեջ ներգրավվել իր ծանոթներին, բարեկամներին: Կողմ չեմ ինչ-որ բան թաքցնելուն. հավանաբար եղան նաև դեպքեր, երբ նույն անձնավորությունը գրանցվում ու քվեարկում էր մեկից ավելի անգամ, ամեն անգամ նոր email հասցեով գրանցվելով: Մեր դիտարկումները ցույց են տվել, որ եղել է դեպք, երբ նույն համակարգչից 50-ից ավելի գրանցում է եղել, ապա քվեարկություն: Նու՞յն մարդն է եղել, թե՞ տարբեր մարդիկ, օրինակ դպրոցի համակարգչից մտել ու գրանցվելով քվեարկել են, մենք ո՛չ կարող ենք ստուգել, ո՛չ էլ, ճիշտն ասած, ցանկացել ենք դա անել, չենք տեսել դրա կարիքը, որովհետև ինչպես վերևում ասացի՝ բոլոր մասնակիցներն ունեին հավասար հնարավորություն նույնն բանն անելու, անկախ նրանից դա քվեարկության արդյունավետ ձև էր, թե ոչ: Իհարկե եղան մասնակիցներ, ովքեր այդ մեթոդին չդիմեցին, ստանալով ընդամենը մի քանի քվե:

                          ԿՏԱԿ-ի որոշումը արդեն Վահեն շարադրել է: Որոշվեց չթողնել միայն քվեարկության արդյունքների վրա, այլ նաև այս անվանակարգի հաղթողին որոշելիս ներգրավվել նաև ժյուրիին: Բարդ որոշում էր, բայց կարծում եմ որ անհրաժեշտ:



                          Բայց իմ գրառումը սրա համար չի, որ սկսել էի գրել: Ցանկանում էի խոսել ֆորումի, դրա կազմակերպչական հարցերի մասին: Վերջին 7-8 օրերին, քվեարկության ընթացքում, կրթական ֆորումում գրանցվեց ավելի քան 1700 մասնակից: Այդ մասնակիցների գերակշիռ մեծամասնությունը գրանցվել է քվեարկությանը մասնակցելու համար, քանի որ քվեարկության մասնակցելու միակ սահմանափակում դրել էինք եզակի մականունը, այսինքն յուրաքանչյուր գրանցումով կարելի էր քվեարկել միայն մեկ անգամ: Այս մասնակիցները, հավանաբար, այլև երբեք չեն մտնելու ֆորում, ինչի մասին խոսում է նրանցից շատերի ընտրած մականունները, որոնք ընդամենը տառերի հաջորդականություն էին, որևէ իմաստ չարտահայտող: Մենք չենք ցանկանում ֆորումում «մեռյալ հոգիներ» ունենալ: Մենք չենք ուզում, որ ֆորումի ներքևի մասում գրված թիվը՝ գրանցված մասնակիցների քանակը լինի ուռճացված:

                          Ի՞նչ ենք անելու: Սպասելու ենք մոտ մեկ ամիս, իսկ հետո հատուկ ֆիլտրերով նայելու ենք, թե այդ գրանցվածներից քանի՞սն են, որ էլի են մտել ֆորում, գրառում են կատարել: Բոլոր գրառում չունեցող և այլևս ֆորում չմտած մասնակիցների գրանցումները ջնջելու ենք՝ վերացնելով այս ոչ ցանկալի հետևանքները: Հետևաբար բոլոր նրանց, ովքեր միայն քվեարկելու համար չէին, որ գրանցվել էին, խնդրում եմ, հորդորում եմ ակտիվանալ ու այս ընթացքում մասնակցել ֆորումի քննարկումներին:

                          Ի՞նչ վերաբերվում է հաջորդ մրցույթներին, ապա կարծում եմ, որ հաշվի կառնենք այս անգամվա փորձը և քվեարկություն բացելիս կդնենք լրացուցիչ սահմանափակումներ:



                          Մրցույթի հաղթողների, ժյուրիի որոշման մասին կտեղեկացնի Վահեն:
                          Last edited by Chuk; d.m.Y, H:i.
                          Քայլ առ քայլ՝ դարից դար

                          Արտակ Հարությունյան
                          Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
                          ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

                          Comment


                          • #28
                            Ուզում եմ շնորհակալությունս հայտնել armedu.am կայքին՝ նման մրցույթ կազմակերպելու, երեխաներին ինքնահաստատման հնարավորություն տալու համար: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնւմ նաև իմ՝ թիվ 89 դպրոցի տնօրինությանը և ուսուցչական կազմին՝ ի դեմս տնօրեն Օ.Պետրոսյանի և ինֆորմատիկայի ուսուցչուհի Ա.Գրիգորյանի, դասընկերներիս, ծնողներիս,բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում իմ կողքին են եղել և աջակցել են ինձ, նրանց, ում ձայների շնորհիվ ես հասա հաղթանակի: Սա իմ 1-ին մրցույթն ու 1-ին հաղթանակն է: Այն օգնեց ինձ ձեռք բերել փորձ, բարձրացրեց ինքնագնահատականս, ինչը ես շատ կարևորում եմ: Թող այսպիսի մրցույթներ շատ լինեն:

                            Comment

                            Working...
                            X