Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«Ես գիտեմ իմ իրավունքները» խորագրով տեսանյութերի մրցույթ

Collapse
This is a sticky topic.
X
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Armine-89
    replied
    Սիրելիներս իմ խորին շնորհակալությունը ԿՏԱԿ-ի ողջ անձնակազմին, ժյուրիին, մեր աշխատանքը բարձր գնահատելու համար: Հատուկ շնորհակալություն բոլոր նրանց ովքեր քվեարկեցին մեր օգտին:
    Հուզմուքս մեծ է, բերկրանքս անափ, սակայն երբ պատկերացնում եմ աշակերտներիս ոգևորությունը, հոգիս փառավորվում է:
    Ուսուցչի հաղթանակը, նրա անդուլ աշխատանքի միակ գնահատականը, աշակերտների հաջողություններն ու հաղթանակներն են:
    Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին, անկախ այն բանից մենք հաղթել ենք թե ոչ, մենք ձեռք ենք բերել գիտելիքներ, ինչը թերևս մրցույթի գլխավոր նպատակներից մեկն էր:
    Սիրով Ա. Գրիգորյան

    Թողնել հաղորդագրություն:


  • manush
    replied
    Շնորհակալություն մրցույթի բոլոր մասնակիցներին, նրանց ուսուցիչներին, մրցութային հանձնաժողովին։

    Առանձնահատուկ շնորհակալություն Վահեին՝ հետաքրքիր մրցույթ կազմակերպելու համար։

    Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին և ցանկանում նորանոր հաջողություններ։

    Թողնել հաղորդագրություն:


  • Yeritsyan
    replied
    «Ես գիտեմ իմ իրավունքները» խորագրով տեսանյութերի մրցույթի արդյունքները

    Հարգելի ֆորումականներ, «Ես գիտեմ իմ իրավունքները» խորագրով տեսանյութերի մրցույթի ժյուրին ավարտեց իր աշխատանքները և որոշեց հաղթողներին։
    Ժյուրիի կազմում էին՝

    1. Վահե Երիցյան, ՏՀՏ բովանդակության բաժնի ավագ մասնագետ
    2. Արտակ Հարությունյան, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
    3. Մարիետա Դումիկյանը, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

    Եվ այսպես, «Լավագույն տեսաշար» անվանակարգում հաղթող է ճանաչվելԵրևանի հ.89 հիմնական դպրոցից ուղարկված տեսանյութը։

    Հեղինակներ՝

    Նարեկ Բաբիյան 8-րդ դասարան
    Մերի Հալաջյան 8-րդ դասարան
    Հայարփի Աջարյան 9-րդ դասարան
    Երևանի հ.89 դպրոց, ղեկավար՝ Արմինե Գրիգորյան

    «Լավագույն տեսանյութ (լրագրողական աշխատանք–տեսաֆիլմ կամ հարցազրույցներ» անվանակարգում հաղթող են ճանաչվել երկու աշխատանք։

    1. Երևանի հ. 198 ավագ դպրոցից ուղարկված տեսանյութը։

    Նկարահանող ` Մարգարյան Տիգրան

    Տեքստերը կարդացողներ`
    Բաբայան Լուիզա 10-րդ դասարան և Պողոսյան Լուիզա 11-րդ դասարան

    Դերերում`

    Շահինայն Սյուզի --10-րդ դասարան
    Սարգսյան Հայարփի 10-րդ դասարան
    Վիրաբյան Աննա 10-րդ դասարան
    Մարգարյան Մարինե 10-րդ դասարան
    Հայրապետյան Ժենյա 10-րդ դասարան
    Թադևոսյան Ռաֆիկ 10-րդ դասարան
    Պապիկյան Արմինե 10-րդ դասարան
    Պետրոսյան Մարիամ 11-րդ դասարան
    Թաթոսյան Ռուզաննա 11-րդ դասարան

    2. Ստեփանավանի հ.6 միջնակարգ դպրոցից ուղարկված տեսանյութը։

    Հեղինակ՝
    «Ստեփանավան 6» խումբ

    Անի Կիրակոսյան 10-րդ դասարան
    Ստելլա Մաթևոսյան 9-րդ դասարան
    Անուշ Կիրակոսյան 8-րդ դասարան
    Սվետլանա Ջիլավյան 8-րդ դասարան
    Նոնա Մեսրոպյան 8-րդ դասարան
    Աննա Մարտիրոսյան 7-րդ դասարան
    Մարտուն Գալունց 6-րդ դասարան
    Լիլի Մուսինյան 6-րդ դասարան
    Վլադիմիր Հակոբյան 6-րդ դասարան
    Ներսես Մեսրոպյան 4-րդ դասարան
    Լամարա Մարտիրոսյան 4-րդ դասարան
    Անի Այվազյան 4-րդ դասարան
    Հայկ Սահրադյան 3-րդ դասարան

    «Հայկական կրթական միջավայր ֆորումի համակրանք» անվանակարգում հաղթող է ճանաչվել Երևանի հ.112 ավագ դպրոցից ուղարկված տեսանյութը։

    Հեղինակ՝
    Տաթև Դերզյան, 10-րդ դասարան

    Մենք շնորհավորում ենք բոլոր հաղթողներին, նրանց մաղթում նոր հաջողություններ։ Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին իրենց ակտիվության համար և հուսով ենք, որ այս մրցույթը Ձեր համար նպաստավոր եղավ ինչպես սեփական իրավունքներն իմանալու առումով, այնպես էլ հնարավորություն տվեց նոր գիտելիքներ ձեռք բերել համակարգչային ծրագրերի և թվային տեխնիկայի կիառման ոլորտում։
    Հաղթողները կպարգևատրվեն պատվոգրերով և խորհրդանշական նվերներով։ Այս մասին հաղթողներին կտեղեկացվի լրացուցիչ։


    Հատուկ շնորհակալություն ենք հայտնում Երևանի հ.89 հիմնական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Արմինե Գրիգորյանին, Վանաձորի հ.19 միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Անուշ Թորոսյանին և Ստեփանավանի հ.6 միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Մարգարիտ Զարգարյանին իրենց ակտիվության համար։ Մենք վստահ ենք, որ նրանց մեծ ջանքերի շնորհիվ նշված դպրոցների աշակերտները ամենաակտիվ կերպով մասնակցեցին այս մրցույթին՝ յուրաքանչյուր դպրոցից ներկայացնելով մի քանի աշխատանքներ։ Հուսով եմ, որ այսուհետ ևս նրանք միշտ կլինեն մեր կողքին մեր բոլոր ձեռնարկներում։
    Վերջին խմբագրողը՝ Yeritsyan; 30-06-11, 17:13.

    Թողնել հաղորդագրություն:


  • Yeritsyan
    replied
    Տեսանյութերի մրցույթն ավարտվեց

    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հայտարարած «Ես գիտեմ իմ իրավունքները» խորագրով տեսանյութերի մրցույթին ներկայացված բոլոր 16 աշխատանքները տեղադրվել են համացանցում՝ ՅուԹուբի «Կրթական ալիքում»։
    «Հայկական կրթական միջավայր» ֆորումում տեղադրվել են տեսանյութերի հղումները և կազմակերպվել է քվեարկություն, որտեղ ֆորումի մասնակիցները կարող են ձայն տալ իրենց հավանած տեսանյութի օգտին։
    Մրցույթի ժյուրին սկսել է աշխատանքների գնահատումը և հունիսի 30-ին կհրապարակի մրցանակակիրների անունները։ Այդ օրն ավարտվելու է նաև ֆորումի քվեարկությունը. առավել ձայներ ստացած տեսանյութը կարժանանա հատուկ՝ «Հայկական կրթական միջավայր ֆորումի համակրանք» մրցանակին։
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն իր շնորհակալությունն է հայտնում բոլոր մասնակիցներին տեսանյութեր պատրաստելու և ներկայացնելու համար:


    Աղբյուր՝ «Հայկական կրթական միջավայր» պորտալ
    Վերջին խմբագրողը՝ Yeritsyan; 22-06-11, 18:07.

    Թողնել հաղորդագրություն:


  • Yeritsyan
    replied
    Շնորհակալ եմ Արմինեին և Գագիկին պատասխանների համար։
    Ասեմ, որ Microsoft office 2010–ի powerpoint–ը ունի միանգամից որպես տեսաֆայլ պահպանելու հնարավորություն։ Եթե օգտագործում եք ավելի հին վերսիաներ, համացանցում առկա են բազմաթիվ անվճար ծրագրեր։
    Քանի որ սա տեսանյութերի մրցույթ է, գնահատվելու է նաև տեսանյութ պատրաստելու հմտությունը։ Հուսով եմ ժամանակին կկարողանաք լուծել խնդիրը

    Այստեղ կարող եք գտնել նմանատիպ ծրագրեր

    Թողնել հաղորդագրություն:


  • Armine-89
    replied
    Հարգելիներս Moyea PPT to Video Converter ծրագիրն ազատ է և բավականին հաջող սահկահանդեսը դարձնում է տեսաֆայլ, ընդ որում` տարբեր ֆորմատներով:
    Իսկ ispring_free_5_7_0_3017 ծրագիրը շատ հարմար է, եթե դուք ուզում եք ֆայլը տեղադրել կայքում:
    Ստորև ներկայացնում եմ ծրագրերի հղումները
    http://www.convertflv.biz/convert-ppt-to-flv.html փորձնական տարբերակը շատ լավ աշխատում է
    http://www.ispringsolutions.com/free...converter.html

    Թողնել հաղորդագրություն:


  • Գագիկ
    replied
    Կարող եք օգտվել Snagit ծրագրից, բայց ֆայլի ծավալը լավ մեծանալու է:

    Թողնել հաղորդագրություն:


  • Anushka
    replied
    Մենք ցանկանում ենք Powerpoint ծրագրով պատրաստած պրեզենտացիան դարձնել վիդեոֆայլ: Սակայն ինտեռնետից բեռնած ծրագրերը կամ թերի են աշխատում, կամ չեն աշխատում: Խնդրում եմ մեզ օգնել:
    Վերջին խմբագրողը՝ Anushka; 14-06-11, 12:22.

    Թողնել հաղորդագրություն:


  • Yeritsyan
    replied
    Ռուզան ջան, քանի որ «Ես գիտեմ իմ իրավունքները» տեսահոլովակների մրցույթ է, կայքն առանձին չի կարող մասնակցել մրցույթին։ Սակայն քո աշակերտները կարող են մասնակցել մրցույթին՝ ներկայացնելով տեսահոլովակ, որը պատրաստվել է կայքի նյութերով։ Տեսահոլովակի տեխնիկական պահանջները նշված են հայտարարությունում, իսկ ձևը կախված է անվանակարգից։

    Թողնել հաղորդագրություն:


  • Ruzan_#105
    replied
    Վահե ջան,

    մեր դպրոցում մի ամիս առաջ կազմակերպեցինք "Խաղաղությունն իմ աչքերով" համադպրոցական պրոեկտ, որի վերջնական ադրյունքը պետք է լիներ ՄԱԿ -ի մասին ինտերնետային կայքի պատրաստումը:

    Պրեկտին մասնակցեցին 4-11 դասարանի երեխաները:

    Կայքը իր մեջ ունի հետևյալ բաժինները `

    ՄԱԿԻ-Ի ՄԱՍԻՆ-որը իր հերթին ունի հետևյալ ենթաբաժինները

    1. ՄԱԿ-ի հիմնադրումը,
    2. ՄԱԿ-ի գործունեությունը
    3. ՄԱԿ-ի դրոշն ու խորհրդանիշը

    Մյուս բաժինը կոչվում է ԽԱՂԱՂԱՊԱՀ ՈՒԺԵՐ

    1.խաղաղապահ ուժերի ստեղծումը
    2. Հայաստանի խաղաղախահ ուժեր
    3.Տարբերայկենք խաղարարությունը և խաղաղասիրությունը

    Մյուս բաժինը ` ԵՐԵԽԱՆԵՐԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԱՄՍԻՆ, որտես տեղադրված են մեր երեխաների աշխատանքները

    1.Նկարներ
    2. Շարադրություններ
    3. Բանաստեղծություններ

    Կա նաև ՀՂՈՒՄՆԵՐ բաժինը, որից օգտվելով երեխաները պատրաստել են այդ կայքը:

    Եթե մեր ստեղծած կայքը որևէ ձևով համապատասխանում է ձեր մրցույթի պահանջներին, ապա կարող եմ ես այս կայքը տրամադրել` մրցույթի մասնակցության համար:

    Թողնել հաղորդագրություն:


  • Anushka
    replied
    Հետաքրքիր մրցույթ է հայտարարված: Տեսնեմ կկարողանամ մեր երեխաներին ոգևորել և ներգրավել:

    Թողնել հաղորդագրություն:


  • «Ես գիտեմ իմ իրավունքները» խորագրով տեսանյութերի մրցույթ

    Երեխաներին իրենց իրավունքների մասին տեղեկացնելու և երեխաների պաշտպանության խնդրին հանրային ուշադրություն հրավիրելու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը հայտարարում է «Ես գիտեմ իմ իրավունքները» խորագրով տեսանյութերի մրցույթ՝ նվիրված Երեխաների միջազգային օրվան։




    Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների աշակերտները և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողները ինչպես անհատապես, այնպես էլ խմբերով։

    Տեսանյութերը պետք է լինեն flv, mpg կամ mpeg, avi, mp4 ձևաչափերից որևէ մեկով, 3-7 րոպե տևողությամբ, 320×240, 640×480, 720×480 կամ 720×576 լուծաչափով։

    Մրցույթն անցկացվում է երկու անվանակարգերում.

    1. Լավագույն տեսանյութ (լրագրողական աշխատանք–տեսաֆիլմ կամ հարցազրույցների և ակնարկների շարք)

    2. Լավագույն շնորհանդես–տեսաշար (Ms. PowerPoint ծրագրով ստեղծված և տեսաշար դարձրած աշխատանք)

    Մրցութային աշխատանքները կարելի է ուղարկել էլեկտրոնային փոստով` vahe@ktak.am հասցեով, կամ հանձնել (փոխանցել) Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն՝ նշելով տեսանյութի անվանումը, հեղինակի անուն–ազգանունը, տարիքը, ուսումնական հաստատության անվանումը և բնակության վայրը։ Կից պետք է ուղարկել նաև մեկնաբանություն տեսանյութի մասին։ Խմբով ներկայացնելու դեպքում պետք է նշվի խմբի անունը և խմբի անդամների տվյալները (այն տեսքով, ինչ անհատների դեպքում)։

    Մրցույթի մանրամասները պարզաբանելու և խորհրդատվություն տրամադրելու նպատակով «Հայկական կրթական միջավայր» ֆորումում ստեղծվել է «Ես գիտեմ իմ իրավունքները» թեման։

    Տեսանյութերն ուղարկելու (հանձնելու) վերջնաժամկետը հունիսի 10–ն է։

    Մրցույթի հանձնաժողովը հունիսի 11-ից 20–ը կամփոփի և հունիսի վերջին կհրապարակի մրցույթի արդյունքները։

    Լավագույն աշխատանքները կտեղադրվեն համացանցում։



    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն



    Առնչվող նյութեր



    1. Կոնվենցիա Երեխայի իրացունքների մասին

    2. Հայաստանի Հանրապետության օրենքը Երեխայի իրավունքների մասին

    3. «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ–ի կոնվենցիայի ընդունման 20-ամյակին նվիրված վիկտորինայի նյութեր

    1. Հարցաշար
    2. Ռեֆերատներ
    Վերջին խմբագրողը՝ Chuk; 24-05-11, 12:33.
Working...
X