Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«Ես գիտեմ իմ իրավունքները» խորագրով տեսանյութերի մրցույթ

Collapse
This is a sticky topic.
X
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Show
Clear All
նոր գրառումներ

  • #16
    Տաթև ջան, սրտանց շնորհավորում եմ քեզ հերթական հաղթանակի կապակցությամբ: Իրոք՝ համակրանքի է արժանի այն մարդու աշխատանքն, ով կարողանում է իրեն հաջող դրսևորել տարբեր ասպարեզներում: Համոզված եմ, որ դեռ շատ նման հաջողություններ կունենաս:
    Հարգելի Արմինե, շնորհավորում եմ նաև Ձեզ հաղթանակի կապակցությամբ: Կեցցե՛ք Դուք և Ձեր աշակերտները:
    Գևորգ Ադամյան
    «Կուպալյան» վարժարանի
    12-րդ դասարանի աշակերտ

    Comment


    • #17
      Անչափ շնորհակալ եմ Գևորգ ջան:
      Տաթև Դերզյան
      derzyan@mail.ru

      Comment


      • #18
        Շնորհավորում եմ բոլոր հաղթողներին:
        Շատ ուրախ եմ իմ աշակերտների համր:
        Այս մրցույթը շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց: Նոր գաղափարներ էլ առաջացան: Որոշել են Երեխաների իրավունքների մասին օրենքը ամբողջությամբ ներկայացնենք նման տեսանյութերով:

        Comment


        • #19
          Հատուկ շնորհակալություն հետաքրքիր մրցույթ կազմակերպելու համար:
          Շնորհավորում եմ բոլոր-բոլոր հաղթող աշակերտներին, կեցցեն իրենք:
          Արեգ Միկիչյան
          Վանաձորի թիվ 1 հիմն. դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
          ՎՊՄԻ դասախոս
          “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, Cisco Networking Academy Instructor (Excellence - Advanced 2013)

          Comment


          • #20
            Շնորհակալ եմ շատ-շատ Արմինե ջան!!!!!!!!!!!!
            Տաթև Դերզյան
            derzyan@mail.ru

            Comment


            • #21
              Հարգելի կազմակերպիչներ, ես և մրցույթի մյուս մասնակիցները կցանկանայինք իմանալ, թե երբ է լինելու մրցույթի ամփոփումը, քանի որ ամառ է, և ոչ բոլոր մասնակիցները կարող են ներկա գտնվել:
              Տաթև Դերզյան
              derzyan@mail.ru

              Comment


              • #22
                Տաթև ջան-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի կազմակերպիչներ, ես և մրցույթի մյուս մասնակիցները կցանկանայինք իմանալ, թե երբ է լինելու մրցույթի ամփոփումը, քանի որ ամառ է, և ոչ բոլոր մասնակիցները կարող են ներկա գտնվել:
                Հենց այդ պատճառով էլ ամփոփիչ միջոցառումը կկայանա սեպտեմբերին: Կարծում եմ մրցույթի կազմակերպիչներն ավելի ճշգրիտ ու մանրամասն կպատասխանեն այս հարցին:

                Comment


                • #23
                  Ուշացումով շնորհավորում եմ նոր ուսումնական տարվա կապակցությամբ:
                  Ցանկանում եմ բոլոր ուժ և եռանդ, նորանոր բարձունքներ:
                  Օգտվելով առիթից, կցանկանայի իմանալ թե երբ է նախատեսվում "Ես գիտեմ իմ իրավունքները" մրցույթի մրցանակաբաշխությունը, քանի որ անհամբերությամբ սպասում եմ կազմակերպիչների և մասնակիցների հետ հանդիպմանը և կարծիքների փոխանակմանը:
                  Տաթև Դերզյան
                  derzyan@mail.ru

                  Comment


                  • #24
                    Տաթև ջան ես էլ քեզ եմ շնորհավորոմ ու մաղթում հաջող ուսումնական տարի։ Իսկ մրցույթի մասնակիցներին կխնդրեմ մի քիչ էլ սպասեն, երևի մինչև սեպտեմբերի վերջ։ ՀՀ անկախության 20 ամյակի առթիվ «Հայկական կրթական միջավայր» ֆորումում նախատեսվում են առցանց միջոցառումներ, որոնք կավարտվեն սեպտեմբերի վերջին։ Այդ բոլոր մրցույթների ամփոփումը կկազմապկերպվի միասին։ Այնպես որ խնդրում եմ մի փոքր էլ սպասեք։
                    Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

                    Comment


                    • #25
                      2011թ. հոկտեմբերի 21-ին, ժամը 11:00-ին ՀՀ Կրթության և գիտության նախարարության կոլեգիայի նիստերի դահլիճում տեղի կունենա հանդիպում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կազմակերպած և «Հայակական կրթական միջավայր» ֆորումում անցկացրած «Ես գիտեմ իմ իրավունքները» և «Ես քո զավակն եմ, Հայաստա՛ն» առցանց ստեղծագործական մրցույթների հաղթողների և ակտիվ մասնակիցների հետ։ Հանդիպման ընթացքում մրցանակակիրները կպարգևատրվեն շնորհակալագրերով և խորհրդանշական նվերներով։ Միջոցառման մասին տեղեկատվությունը կհրապարակվի ՀՀ Կրթության և գիտության նախարարության կայքում և «Հայկական կրթական միջավայր» պորտալում, իսկ տեսանյութը՝ «Հայկական կրթական ալիքում»։
                      Վահե Երիցյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ

                      Comment


                      • #26
                        Ողջույն մասնակիցներին

                        Comment


                        • #27
                          Սրտանց շնորհավորում եմ բոլորին` կազմակերպիչներին, մասնակիցներին, այսօրվա մրցանակաբաշխության հետ կապված: Նման հոյակապ հանդիպման նախարարի հետ չէինք էլ պատկերացնի:
                          http://armedu.am/arm/official.php?sec=news&p=1&id=6068
                          Տաթև Դերզյան
                          derzyan@mail.ru

                          Comment

                          Working...
                          X