+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 10 հատից

Թեմա: Հետաքրքիր տեղեկություններ ՏՏ ոլորտից

  1. #1
    Մասնակից Saqo is on a distinguished road Saqo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2010
    Հասցե
    Մեծ Պարնի
    Տարիք
    23
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0

    Հետաքրքիր տեղեկություններ ՏՏ ոլորտից

    MS Excel — ողջ ճշմարտությունը էլեկտրոնային աղյուսակների մասին

    Excel-ի լոգոն Microsoft Excel-ը (երբեմն այն անվանում են նաև Microsoft Office Excel) ծրագիր է էլեկտրոնային աղյուսակների հետ աշխատելու համար, որը ստեղծվել է Microsoft ընկերության կողմից և չափազանց հայտնի է մեր` հաշվապահներիս շրջանակներում:
    Excel ծրագիրը ներառվում է Microsoft Office փաթեթում և այսօրվա դրությամբ հանդիսանում է աշխարհում ամենահայտնի ծրագրերից մեկը:
    1982թ-ին Microsoft-ը շուկա հանեց առաջին էլեկտրոնային աղյուսակային պրոցեսորը` Multiplan-ը:
    Excel-ի առաջին տարբերակը նախատեսված էր Apple Inc
    Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (07.07.2011), Արեգ (14.06.2010), Համլետ (28.07.2010)

  3. #2
    Մասնակից Saqo is on a distinguished road Saqo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2010
    Հասցե
    Մեծ Պարնի
    Տարիք
    23
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0
    Առաջին հաշվիչ սարքը օգտագործել են հին հույները

    Այս խորհրդավոր մեխանիզմի հանելուկը լուծվել է Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, ԱՄՆ-ից հավաքված մի խումբ գիտնականների կողմից:Պարզվել է, որ այն մեծ ճշգրտություն ունեցող հաշվիչ սարք է: Այսպես կոչված “Անտիկիտերայի Մեխանիզմը” 1902 թ-ին գտել են մարգարիտ որոնողները: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել էր մեխանիզմի մաս կազմող 82 արույրե կտոր, ներառյալ քարերով դրվագազարդված ատամնանիվները:Մեխանիզմը վերականգնվել է ռենտգենյան տոմոգրաֆիայի օգնությամբ:
    Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (07.07.2011), Արեգ (14.06.2010)

  5. #3
    Մասնակից Saqo is on a distinguished road Saqo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2010
    Հասցե
    Մեծ Պարնի
    Տարիք
    23
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0
    Լեյբնիցի հաշվիչ սարքը

    Շարունակելով հաշվիչ սարքերի և դրանց ստեղծողների մասին թեման` անդրադառնանք գերմանացի գիտնական Գոթֆրիդ Վիլհելմ Լեյբնիցին, ով 1673 թ – ին ստեղծեց իր մեխանիկական հաշվիչ մեքենան:
    Մեքենայի ստեղծման գաղափարը Լեյբնիցի մոտ ի հայտ եկավ այն բանից հետո, երբ նա ծանոթացավ հոլլանդացի մաթեմատիկոս և աստղագետ Քրիստիան Գյույհենսի հետ: Հաշվարկների մեծ ծավալը, որը ստիպված էր լինում կատարել աստղագետը, Լեյբնիցի մոտ միտք հղացրեցին ստեղծել մի մեխանիկական սարք, որը դյուրին կդարձնի այդպիսի հաշվարկները (“Քանի որ դա վայել չէ այդպիսի նշանակալի մարդկանց
    Լոռու մարզի Մեծ Պարնու միջն. դպրոցի օպերատոր-տեխնիկ, ինֆորմատիկայի ուսուցիչ
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի IT մասնագետ

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (07.07.2011), Արեգ (14.06.2010), Մանոն (08.06.2010)

  7. #4
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    512
    Հեղինակության աստիճան
    3
    AirMouse

    Համակարգչային մկնիկից հրաժարվելու շատ հեշտ լուծում են առաջարկում Կանադայի Deanmark ընկերության նախագծողները: Համակարգիչը ղեկավարող նոր սարքավորումը ամրացվում է դաստակին և երկու մատներին` միջնամատին և ցուցամատին: Ափի մեջ տեղավորվում է արդեն համակարգչային մկնիկներից ծանոթ լազերը, որը հետևում է տեղափոխությանը: Մնացածը սովորականի պես է. օգտագործողը ձեռքը սեղանի վրա շարժում և մատներով ձևացնում է ստեղների սեղմում: Սակայն ստեղնաշարը չկա: Այդպիսի ղեկավարման առավելություն կարելի է համարել նաև համակարգչից օգտվողների «փորձանքի»՝ ոսկրի թունելային ախտահարման նկատմամբ հաղթանակը, ինչպես նաև դաստակի որոշակի դիրք ընդունելու պահին համակարգչով աշխատելու հնարավորություն:
    Նախագծողները հաստատում են, որ սարքը մեկ լիցքավորումով կարող է մեկ շաբաթ օգտագործվել, և նախատեսում են մինչև տարվա վերջն սկսել նրա ծավալուն արտադրությունը 130$ մոտավոր արժեքով:
    Այս հոդվածը տեղադրված է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կայքում, իսկ լուսանկարները վերցրել եմ «Տեխնոլոգիաների նորություններ» կայքից։
    Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ manush: 08.06.2010, 16:43:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (07.07.2011), Արեգ (14.06.2010), Լիլիթ (08.06.2010), Մանոն (08.06.2010), Համլետ (28.07.2010)

  9. #5
    Մասնակից Արմեն is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    11.06.2010
    Հասցե
    ք. Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    98
    Հեղինակության աստիճան
    2

    Facebook-ի երկրպագուները հակված են ինքնահիացման

    Կանադայի Յորքի համալսարանից հոգեբան Սորայան Մեհդիզադեն փորձարարական ճանապարհով բացահայտել է, որ Facebook սոցիալական ցանցի երկրպագուներն առաձնանում են ցածր ինքնագնահատականով և հակված են ինքնահիացման: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

    Ուսումնասիրությունն իրականացվել է 18-25 տարեկան 100 ուսանողի շրջանում, ովքեր հոգեբանական թեստ են անցել, ապա պատմել են, թե ինչ հաճախականությամբ են օգտվում Facebook-ից:
    Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ որքան շատ է մարդը հակված ինքնահիացման, այնքան հաճախ է մտնում Facebook և թարմացնում իր անձնական էջի տվյալները: Պարզվել է նաև, որ սոցիալական ցանցից հաճախ օգտվողները ցածր ինքնագնահատական ունեն:

    Հոգեբանը հանգել է այն եզրակացության, որ տղամարդն ու կինը սոցիալական ցանցում իրենց դրսևորում են տարբեր կերպ. տղամարդիկ նախընտրում են գրել տեքստային մեկնաբանություններ, իսկ կանայք` հաճախակի փոխել նկարները իրենց պրոֆիլում:

    Հոգեբանը եկել է այն եզրակացության, որ անինքնավստահ մարդկանց սոցիալական ցանցերը հնարավորություն են տալիս հեշտությամբ նոր ծանոթություններ ձեռք բերել ու դրանով իսկ ինքնահաստատվել:
    Տեղեկությունը` tert.am-ից

    Կարծում եմ հոդվածը նույնությամբ կարելի է գրել նաև odnoklassnik-ի համար:
    Արմեն Կուլախսզյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    Տնօրենի տեղակալ, ԴԻՑ բաժնի պետ

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (08.07.2011), arm.150yan (07.07.2011), manush (11.09.2010), Արեգ (21.09.2010)

  11. #6
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    512
    Հեղինակության աստիճան
    3

    Տասը բրիտանացիներից ինը չի վստահում Համացանցին

    «ԲուլԳարդ» հակավիրուսային ծրագրային ապահովման ընկերության փորձագետները պարզել են, որ տասը չափահաս բրիտանացիներից ինը չի վստահում Համացանցին, թեեւ նրանց 75 տոկոսը կանոնավորապես օգտվում Է դրանից: Նրանք հարցում են արել 2 հազար չափահաս բրիտանացիների եւ պարզել, որ նրանց ճնշող մեծամասնությունը թերահավատությամբ Է վերաբերվում համաշխարհային սարդոստայնին, բայց անհրաժեշտությունից մղված հարկադրված Է դիմել դրա ծառայություններին:

    Այսպես, հարցման մասնակիցների շուրջ 30 տոկոսը հայտնել Է գլոբալ ցանցում հաղորդակցման իրենց անձնական բացասական փորձի առկայության մասին, յուրաքանչյուր վեցերորդի մոտ ինչ-որ մեկը «փորփրել Է» նրա անձնական Էլեկտրոնային արխիվը, յուրաքանչյուր քսաներորդից հափշտակել են անձնական տվյալները, յուրաքանչյուր հինգերորդը «վարակել Է» իր համակարգիչը իրեն առաքված հաղորդագրություններն ընթերցելիս եւ նման այլ բաներ:

    «Այս հարցախույզից հետեւում Է, որ Համացանցից միլիոնավոր օգտվողներ նախկինի պես շատ թերահավատորեն են վերաբերվում գլոբալ Էլեկտրոնային ցանցին եւ կասկածներ ունեն այն առնչությամբ, թե ում կարելի Է «կանչել» եւ ում վստահել քո տվյալները,- հայտարարել Է «ԲուլԳարդ»-ի Համացանցային անվտանգության փորձագետ Կլոս Վիլմսենը:- Հանցագործներն ու խաբեբաներն ավելի ու ավելի հնարամիտ են դառնում Համացանցից օգտվողների նկատմամբ իերնց մեքենայություններում եւ ստեղծում են նոր Էլեկտրոնային Էջեր, որտեղ նրանք մարդկանցից խորամանկությամբ կորզում են նրանց վարկային քարտերի տվյալները եւ այնուհետեւ դատարկում նրանց բանկային հաշիվները»:

    Վիլմսենն այն կարծիքին Է, որ բրիտանացիները բոլոր հիմքերն ունեն մեծ զգոնություն հանդես բերելու Համացանցում, բայց խաբեբաները չպետք Է պատճառ դառնան այն ամենալայն հնարավորություններից հրաժարվելու համար, որ տրամադրում Է գլոբալ ցանցը: «Բացասական փորձը չպետք Է վախեցնի մարդկանց, այլ խրախուսի ձեռնարկելու անվտանգության միջոցներ»,- հայտարարել Է փորձագետը:

    ԱՐՄԵՆՊՐԵՍ
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (07.07.2011), Արեգ (17.06.2011), Ruben (16.06.2011)

  13. #7
    Սկսնակ մասնակից arm.150yan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2011
    Գրառումներ
    27
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Արմեն, համակարծիք եմ սոցիալական ցանցերի մասին ձեր մեջբերումներին: Ես ինքս շատ հազվադեպ եմ օգտվում: Բայց նշեմ հետևյալը` եթե ուսումնասիրությունները կատարվել են 18-25 տարեկան ուսանողների շրջանում, ապա արդյունքը այդպիսին էլ պետք է լիներ, հաշվի առնելով տարիքային շատ հարցեր... Իսկ ինչ կասեք մի ողջ ազգի (կամ ողջ բնակչության) մասին` միթե բոլորս ինքնահաստատման կարիք ունենք, չէ որ ազգաբնակչության մեծ մասը օգտվում է սոցիալական ցանցերի այս կամ այն հնարավորություններից: Հատկապես կնշեմ, որ ինձ համար սոցիալական ցանցը ինձ ծանոթ մարդկանց հետ շփվելու անգնահատելի տարածք է, ոչ թէ նոր ծանոթներ ձեռք բերելու կամ ինքնահաստատվելու: Ուղղակի պետք է ճիշտ և նպատակային օգտագործել սոցիալական ցանցերի հնարավորությունները` հարգել դիմացինին հարգելով ինքդ քեզ:

    Հարգանքով` Արմենուհի Հարությունյան
    Գյումրու թիվ 15 դպրոց:
    Վերջին խմբագրող՝ arm.150yan: 07.07.2011, 20:31:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (08.07.2011), Ruben (07.07.2011)

  15. #8
    Ավագ մասնակից Anush Avetisyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Հասցե
    Կոտայքի մարզ ք.Հրազդան
    Գրառումներ
    161
    Հեղինակության աստիճան
    2
    Ընդհանրապես ամեն ինչ`կապված համակարգչի հետ, ունի իր դրական ու բացասական կողմերը:Էլ չեմ խոսում ինտերնետի մասին...
    Գիտենք շատերին (փոքրից մեծ), որ հիվանդագին կախվածության մեջ են հատկապես սոցիալական կայքերից, խաղերից...
    Համապատասխան դաստիարակչական աշխատանք կարելի է տանել դեռ դպրոցական փոքր տարիքից, մեծ ուշադրություն դարձնել համակարգչային ծառայություններից ճիշտ օգտվելեւ կուլտուրային...

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (08.07.2011), Ruben (08.07.2011)

  17. #9
    Սկսնակ մասնակից arm.150yan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2011
    Գրառումներ
    27
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Anush Avetisyan, համակարծիք եմ, որ փոքրից մեծ հիվանդագին կախվածության մեջ են հատկապես սոցիալական կայքերից, խաղերից...

    Ես կավելացնեի նույնիսկ, որ այն առաջացնում է մոլի կախվածություն, որը թմրամոլությունից էլ վտանգավոր է, եթե գիտակցաբար չմոտենալ այս հարցին, հաշվի առնելով, որ համակարգչից երկարատև օգտվելով յուրաքանչյուրս վտանգում ենք ամենաթանկը` մեր առողջությունը:

    Իսկ ինչ վերաբերում է "համապատասխան դաստիարակչական աշխատանք կարելի է տանել դեռ դպրոցական փոքր տարիքից, մեծ ուշադրություն դարձնել համակարգչային ծառայություններից ճիշտ օգտվելու կուլտուրային...", ապա այստեղ պետք է նշեմ, որ այդ դաստիարակությունը ավելի վաղ տարիքից է պետք սկսել` երբ համակարգիչ ձեռք բերելուց հետո ծնողը ուրախանում է և թույլատրում, որ իր երեխան երկար ժամանակ զբաղվելով համակարգչային խաղերով, իրեն չանհանգստացնի այս կամ այն գործերը կատարելիս: Այստեղ պետք է անդրադառնալ նախ ծնողի` այս հարցում գիտակից լինելու հարցին, որ իր երեխայի համար օրվա ընթացքում որոշակի կարճատև ժամանակահատվածոով թույլատրի օգտվել համակարգչի այս կամ այն ծառայությունից` հաշվի առնելով իր երեխայի տարիքային շատ ու շատ առանձնահատկություններ: Դրանից հետո արդեն դպրոց հաճախելիս այդ աշխատանքին պետք է հետևեն նաև ուսուցիչները, միաժամանակ բացատրելով բոլոր դրական ու բացասական կողմերը... Դա միշտ պետք է գտնվի ծնող-ուսուցիչ համագործակցության և հսկողության սահմանում քանի դեռ երեխայի մոտ չի արմատավորվի գրագետ օգտվելու կարողությունն ու ժամանակի գնահատման ունակությունները:

    Հարգանքով` Արմենուհի Հարությունյան
    Գյումրու 15 դպրոց:
    Վերջին խմբագրող՝ arm.150yan: 08.07.2011, 12:01:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (17.07.2011), Ruben (08.07.2011)

  19. #10
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    512
    Հեղինակության աստիճան
    3
    8-ամյա տղան համակարգիչների մեծ գիտակ է

    8_amya.jpg

    Մեծ Բրիտանիայում ապրող 8-ամյա Ջեյ Ուիլյամսի համար տարիքն ընդամենը թիվ է: Նա սկսել է ճանաչում վայելել այն ժամանակվանից, ինչ սկսել է օգնել հարևաններին` լուծել իրենց համակարգիչների հետ կապված խնդիրները: Նա անգամ օգնության է հասել, երբ տեխնիկական խնդիրներ են ծագել՝ կապված դպրոցի համակարգիչների հետ:

    Daily Mail-ը գրում է, որ տղան սկսել է համակարգիչ օգտագործել երկու տարեկանից, իսկ հինգ տարեկանում ստեղծել է իր սեփական ինտերնետային կայքը: 7 տարեկան հասակում նա արդեն ստացել է IT որակավորում, որը հայտնի է ողջ աշխարհում:

    Իսկ այժմ Ջեյն իր ջանքերի համար պարգևատրվել է BT Internet Rangers of the Year մրցանակով, որը տրվում է այն երիտասարդներին, ովքեր օգնում են նվազեցնել տարբեր սերունդների միջև եղած բաժանումը:

    BT ընկերության ներդրումային մենեջեր Սիմոն Թոլն ասել է, որ համացանցն այժմ հնարավորություն է տալիս ստանալ այնքան շատ դրական բան, և որ ուղղակի հիանալի է տեսնել, որ ավելի երիտասարդ սերունդն ունի այլ մարդկանց օգնելու այդքան մեծ պատրաստակամություն։

    Աղբյուր` Առաջին լրատվական
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (16.01.2012), Արեգ (16.01.2012), Մանոն (16.01.2012), Ruben (16.01.2012)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները