Հարգելի գործընկերներ, եկեք այստեղ տեղադրենք Տեղեկատվական Տեխնոլոգիաներին (IT) վերաբերվող արդիական նորությւոններ:
Հարգելի գործընկերներ, եկեք այստեղ տեղադրենք Տեղեկատվական Տեխնոլոգիաներին (IT) վերաբերվող արդիական նորությւոններ:
Արեգ Միկիչյան
Վանաձորի հ.1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
ՎՊՄԻ դասախոս
“ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի Ինստրուկտոր
Beklaryan (22.07.2011), manush (07.06.2010), Արմինե Ստեփանյան (10.07.2010), Լիլիթ (07.06.2010), Ֆոտոն (08.07.2010), Ruzan_#105 (08.06.2010), Zaruhi (08.06.2010)
Ամերիկյան Jelfin ընկերությունը հայտարարել է համակարգչային մկնիկի նոր տարատեսակի թողարկման մասին: Jelfin gel covered mouse-ը 6,5 սմ տրամաչափով կլոր գունդ է` ծածկված 5 միլիմետրանոց ջերմապլաստիկ շերտովւմ է: Ինչպես պնդում է արտադրող ընկերությունը, ձևի ու ծածկույթի շնորհիվ այս մկնիկն ավելի հարմարավետ է, քան ավանդական մկնիկները: Բացի այդ, նոր մկնիկի կլորությունն և փափկությունը նպաստում են այն օգտագործողի ձեռքի մկանների աշխատանքին։
Նորամուծությունն ունի երեք կոճակ, համակարգչին միանում է USB ինտերֆեյսի միջոցով:
Արեգ Միկիչյան
Վանաձորի հ.1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
ՎՊՄԻ դասախոս
“ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի Ինստրուկտոր
Anahit_87 (31.08.2011), Arinda (10.08.2010), Chuk (06.06.2010), manush (07.06.2010), Mkhitaryan (08.06.2010), Narine_Baghdasaryan (06.11.2011), Արմինե Ստեփանյան (10.07.2010), Լիլիթ (07.06.2010), Ֆոտոն (08.07.2010), Մանոն (09.07.2010), Rita-Vanadzor28 (07.06.2011), Ruzan_#105 (08.06.2010), Virus (06.06.2010)
Beeline-ը հայտարարել է նոր հնարավորությունների մասին Hi-Line լայնաշերտ ինտերնետի ծառայության սպառողների համար:
«2010թ. հունիսի 1-ից 30-ը Hi-Line ծառայության միացման մեկ տարվա պայմանագիր կնքելու դեպքում հաճախորդները կստանան ADSL-մոդեմ, կազատվեն առաջին ամսվա բաժանորդավճարից եւ ծառայության միացման վճարից»,- այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում: Միացման պայմանների համաձայն, բաժանորդը 12 ամսվա ընթացքում իրավունք ունի անցում կատարել միայն ավելի բարձր արագությամբ անսահմանափակ սակագնային պլանի:
«Մեր ընկերությունը պարբերաբար իրականացնում է խոշոր ներդրումներ երկրի հեռահաղորդակցային ենթակառուցվածքի զարգացման համար: Այդ ներդրումների շնորհիվ «ԱրմենՏել»-ը` որպես ինտեգրված օպերատոր, կարող է հաճախորդներին առաջարկել Beeline-ի կայուն, որակյալ ու մատչելի ինտերնետին միանալու շահեկան պայմաններ»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Աղբյուր՝ www.itel.am
Արեգ Միկիչյան
Վանաձորի հ.1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
ՎՊՄԻ դասախոս
“ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի Ինստրուկտոր
Արմինե Ստեփանյան (10.07.2010)
Ucom ընկերության ստեղծման օրվանից մենք նպատակ ենք ունեցել մեր ծառայությունների միջոցով հայ սպառողին հնարավորություն տալ օգտվել համաշխարհային տեղեկատվական շուկայի ամենանորարար տեխնոլոգիաներից: Այժմ, իրագործվելով ներդրումային խոշոր ծրագիր՝ մեր կազմակերպությունը Հանրապետությունում ստեղծում է օպտիկամանրաթելային հիմնարար ենթակառուցվածք՝ ստանձնելով երկարաժամկետ պարտավորություններ իր բաժանորդների նկատմամբ։ Ericsson հանրահայտ ընկերության հետ համագործակցության շրջանակներում մենք կառուցում ենք NGN (նոր սերնդի ցանց), որը FTTH (օպտիկական մալուխ յուրաքանչյուր բնակարան) տեխնոլոգիայի միջոցով բաժանորդներին հասանելի է դարձնում գերարագ ինտերնետի, IP հեռուստատեսության և թվային հեռախոսակապի ծառայությունները։
Այս նախագծի առաջին փուլի հաջողության ապացույցն է այն, որ 1մբ/վ արագությամբ ինտերնետը հասանելի է բնակարանային օգտագործողին այժմ արդեն 8000 դրամով: Համաձայնե'ք, որ կարճ ժամանակահատվածի համար ինտերնետի նվազագույն արագությունների 8 անգամ բարձրացումը նվաճում է ոչ միայն մեր ընկերության, այլ առաջին հերթին Հայաստանի ինտերնետ սպառողի համար:
Նոր սերնդի ցանցի կառուցմամբ մեր առջև բացվում են նոր հեղափոխական հնարավորություններ տեխնոլոգիական նորամուծությունների աշխարհում, առաջ գալիս նոր լուծումներ, որոնք փոխում են պատկերացումները ավանդական ծառայությունների մասին։
IP հեռուստատեսությունը բացառիկ հնարավորություն է տալիս ցանկացած պահի դիտել ցանկացած հաղորդում, դադարեցնել ուղիղ եթերով հեռարձակվող հաղորդումը, օգտվել HD որակի ֆիլմեր և այլ տեսանյութեր դիտելու հնարավորությունից (VOD):
Շուտով կգործի թվային հեռախոսի ծառայությունը (Digital Phone): Վերջինս օգտագործողին հնարավորություն կտա ոչ միայն ստանալ ձայնի բարձր որակ հեռախոսազրույցի ընթացքում, այլև օգտվել տեսազանգի, SMS և մեդիա բովանդակություն ուղարկելու/ստանալու հնարավորություններից, ինչպես նաև օգտվել միջքազգային զանգերի մատչելի սակագներից:
Կորպորատիվ հաճախորդների համար ընկերությունը առաջարկում է հատուկ մշակված փաթեթներ և սպասարկում: Անհրաժեշտության դեպքում առանձին կազմակերպությունների համար մշակում ենք անհատական առաջարկներ` հաշվի առնելով տվյալ ընկերության առանձնահատկությունը և տարբերությունը հիմնական կորպորատիվ փաթեթների չափանիշներից:
Հայկ Եսայան
Ucom-ի գործադիր տնօրեն
Արեգ Միկիչյան
Վանաձորի հ.1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
ՎՊՄԻ դասախոս
“ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի Ինստրուկտոր
Արմինե Ստեփանյան (10.07.2010), Ruzan_#105 (08.06.2010)
Արդեն կա Intel Core -ի i3, i5, i7 պրոցեսորներ նոր ընտանիք
Ոչ միայն արագ, այլեւ խելացի:
www.intel.com
Արեգ Միկիչյան
Վանաձորի հ.1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
ՎՊՄԻ դասախոս
“ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի Ինստրուկտոր
Արմինե Ստեփանյան (10.07.2010)
Մամուլի հաղորդագրություն
Տեղեկատվական տեխնոլոգիաներն առօրյա բիզնեսում
Ս.թ. հունիսի 9-10-ը «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում տեղական և արտասահմանյան տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ և գործարար այլ ոլորտների ընկերությունները կհամախմբվեն 3-րդ ամենամյա «DigiTec Business 2010» ֆորում-ցուցահանդեսի շրջանակներում: «Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագրի ներքո անցկացվող ֆորումի նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/ ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, ներկայացնել ՏՀՏ բոլոր այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք նախատեսված են տնտեսության արդիականացման, բիզնեսի առօրյա խնդիրների լուծման համար:
Ֆորումին կներկայացվեն ՏՀՏ լուծումներ բիզնեսի կառավարման, գործընթացների ավտոմատացման, վաճառքների խթանման համար հետևյալ ոլորներում`
• Բանկային և ֆինանսական
• Տուրիզմ
• Առևտուր և պահեստների կառավարում
• Շինարարություն
• Տրանսպորտ և կապ
• Բժշկություն և դեղագործություն
Այս տարի «DigiTec Business 2010»-ն առանձնանում է արտասահմանյան ընկերությունների լուրջ մասնակցությամբ: Ֆորումին լինելու են պատվիրակությունների այց Ալբանիայից, Մոլդովայից, Մակեդոնիայից, Բուլղարիայից, Բոսնիա և Հերցոգովինայից, Հոլանդիայից, Կոսովոյից: Հարավարևելյան Եվրոպայի երկրների համար հատուկ կազմակերպվել է ՏՀՏ անկյուն:
Ֆորումի շրջանակներում կիրականացվեն DigiTec Business ցուցահանդես, տեխնոլոգիական սեմինարներ և թեմատիկ կլոր սեղաններ, առանձնազրույցներ և խորհրդատվություն:
Նշենք նաև, որ տարեցտարի ավելանում է «DigiTec Business» ֆորում-ցուցահանդեսի մասնակիցների թիվը. առաջին տարվա 19 ցուցադրվող ընկերությունների փոխարեն այս տարի 35 է լինելու:
Բացումը կիրականացվի ժամը 10:30-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից: Բացմանը կմասնակցի ԱՄՆ ՄԶԳ տնօրեն Ջաթինդեր Չիման:
Կազմակերպիչ`
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը
Պաշտոնական հովանավոր` «Cyberoam»
Աջակից` USAID/CAPS
Արեգ Միկիչյան
Վանաձորի հ.1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
ՎՊՄԻ դասախոս
“ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի Ինստրուկտոր
Արմինե Ստեփանյան (10.07.2010), Մանոն (09.07.2010)
2009-ին էլի շատ բան կար:
Կարելի է ուսումնասիրել հետևյալ կայքը:
http://www.intel.com/consumer/produc...ors/corei5.htm
Արեգ Միկիչյան
Վանաձորի հ.1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
ՎՊՄԻ դասախոս
“ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի Ինստրուկտոր
Արմինե Ստեփանյան (10.07.2010)
Շուտով Հնդկաստանը Հայաստանում կբացի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն
Հուլիս 06, 2010 | 15:58
Այս տարվա վերջին կամ մյուս տարվա սկզբին Հնդկաստանը Հայաստանում կբացի տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցողական կենտրոն: Հուլիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հայաստանում Հնդկաստանի դեսպան Աչալ Կումար Մալհոթրան: Նա նշեց, որ արդեն ձեռք են բերվել համակարգիչներ, եւ հենց որ Հայաստանում շենքը պատրաստ լինի, դրանք կտեղափոխվեն Հայաստան։ «Այն կոչվելու է «Հայ-հնդկական տեղեկատվական տեխնոլոգիաների եւ հաղորդակցության գերազանցության կենտրոն»,-նշեց դեսպանը։
Հիշեցնենք, որ Աչալ Կումար Մալհոթրան ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած հանդիպմանը հայտարարել էր, թե Հնդկաստանը մտադիր է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման կենտրոն բացել։
Աղբյուր NEWS.am
Արեգ Միկիչյան
Վանաձորի հ.1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
ՎՊՄԻ դասախոս
“ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի Ինստրուկտոր
Chuk (08.07.2010), manush (08.07.2010), Արմինե Ստեփանյան (10.07.2010), Մանոն (09.07.2010)
Internet Explorer 6 բրաուզերը թողարկվեց Microsoft-ի կողմից 2001 թվականին: Այն իր ժամանակի մեջ բավական հաջող բրաուզեր էր, ուներ բազմաթիվ նոր հնարավորություններ ու էապես ավելի լավն էր իր նախորդից (IE5.5): IE6-ը ներառվեց Windows XP-ի մեջ և բավական արագ լայն տարածում ստացավ աշխարհում:
Բայց դա 2001 թիվն էր: 2010-ին այդ բրաուզերի մասին լավ կլիներ խոսել որպես մի մոռացված, “պատմական նշանակության” ծրագրի մասին, որը շատերը չեն էլ տեսել: Սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2010-ի փետրվարի դրությամբ ինտերնետից օգտվողների 20%-ը օգտագործում է IE6: Սա 2րդ ցուցանիշն է բրաուզերների մեջ (վիճակագրությունը ըստ վերսիաների է. առաջին տեղում IE8-ն է): Եթե 2001ին այս բրաուզերը նպաստում էր ինտերնետի զարգացմանը, ապա վերջին տարիներին այն միայն խոչընդոտում է նոր տեխնոլոգիաների առաջացմանն ու տարածմանը: Դանդաղ աշխատանքը, ստանդարտներին անհամապատասխան վարքը, հնացած user-interface-ը, վերջապես անվտանգության հետ կապված անթիվ խնդիրները ուղղակի «փորձանք» են դարձել ինչպես IE6 օգտագործողների (որոնց մեծ մասը տեղյակ էլ չէ այս ամենի մասին), այնպես էլ վեբ-ծրագրավորողների համար (որոնք ստիպված են բուժել իրենց նյարդային համակարգը):
IE6-ից հրաժարվելու պահանջը վաղուց էր հասունացել: Արդեն մի քանի տարի է, ինչ թողարկվում են նոր բրաուզերներ (այդ թվում` Microsoft-ի կողմից), որոնք բոլոր առումներով գերազանցում են IE6-ին: 2008 թվականին բրաուզերների «շուկա» մտավ Google-ը` իր Chrome ծրագրով, ու միանգամից նոր չափանիշներ սահմանեց` արագության, հարմարավետության, անվտանգության ու նորագույն ստանդարտների կիրառության: Մրցակցությունը կտրուկ մեծացավ և իրար հետևից ի հայտ եկան ավելի ու ավելի արագագործ ու հարմարավետ բրաուզերներ` Safari 4, Firefox 3.6, Chrome 4. Microsoft-ը սկսել է IE9-ի աշխատանքները, իսկ Opera-ն արդեն շուտով կներկայացնի իր նորույթը (10.5): Սակայն այս բուռն մրցակցությունը բավարար չեղավ ինտերնետի կտրուկ զարգացում ապահովելու համար, քանի որ դեռ չեն անհետացել հինավուրց բրաուզերները, առաջին հերթին` IE6-ը:
Բազմաթիվ անհատ ծրագրավորողներ պայքար են մղում IE6-ի դեմ (ինչպես օրինակ` StopIE6.com, ie6.forteller.net), սակայն IE6 օգտագործողների թիվը շատ դանդաղ է պակասում. նրանք չեն փոխում իրենց բրաուզերը, քանի որ ամենահանրահայտ կայքերը (թեկուզ դժվարությամբ) աշխատում են իրենց բրաուզերի վրա: Իսկ ծրագրավորողները չեն դադարեցնում IE6-ի սատարումը հենց այդ 20% այցելուների պատճառով…
2010-ին վերջապես սառույցը կոտրվեց: Հունվարին Google-ը հայտարարեց, որ այս տարի աստիճանաբար դադարեցնելու է հինավուրց բրաուզերների սատարումը, առաջին հերթին իհարկե IE6-ի: Այսօր արդեն Youtube-ը իր IE6 օգտագործող այցելուներին տեղեկացնում է, որ ժամանակն է թարմացնել բրաուզերը, քանի որ մարտի 13-ից իրենք դադարեցնում են սատարումը! Հույս կա, որ այս քայլերը կնպաստեն IE6-ը գործածությունից վերջնականապես դուրս մղելուն:
Մարտի 4-ին ԱՄՆ-ի Դենվեր քաղաքում կազմակերպվեց IE6-ի հուղարկավորության արարողությունը. IE6Funeral.com: Ասում են Microsoft-ից ևս ծաղկեպսակ էին ուղարկել…
http://kirarakan.info/archives/1039
Հեղինակ՝ Հրանտ
Վանաձորի թիվ 21 դպրոց, կազմակերպիչ
Հարմոնիա հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի շրջանավարտ
Մառ (23.11.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ