1. Ստեղծել «Հաճախ հանդիպող սխալներ» թեմա, որտեղ պարբերաբար կարող ենք ներկայացնել ֆորումցիների գրառումներում հաճախ հանդիպող սխալները, ճիշտ տարբերակը, ինչպես նաև բացատրությունը: Օրինակ հայատառ ինտերնետի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մարդիկ հաճախ են գրում «ծնունդտ»՝ չիմանալով, որ ճիշտ տարբերակը «ծնունդդ» է,
2. Ստեղծել թեմա, որտեղ մասնակիցները կարող են լեզվաբաններին տալ հարցեր ու ստանալ պատասխաններ, դրանով իսկ ավելացնելով իրենց գիտելիքները, իսկ հարց ու պատասխանը կօգնեն նաև մյուս ֆորումցիներին,
3. Ստեղծել թեմաներ, որոնք կունենան ուսումնական բնույթ, դրանցում պարբերաբար կներկայացվեն հայերենի քերականության, ուղղագրության, կետադրության օրենքները, կարելի է յուրաքանչյուր բաժնի համար առանձին թեմա բացել:
Էջանիշներ