+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 14 հատից

Թեմա: Հետաքրքիր նորություններ

  1. #1
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3

    Հետաքրքիր նորություններ

    Այս թեմայում առաջարկում եմ տեղադրել տարաբնույթ հետաքրքիր նորություններ:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուզանկա (12.10.2010)

  3. #2
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    89-ԱՄՅԱ ԱՐԱՄԱՅԻՍԸ ՈՐԴԻ Է ՈՒՆԵՑԵԼ

    Երիտասարդ հայր` 89 տարեկան: Արմավիրում, հայրենական մեծ պատերազմի վետերան Արամայիս Նազարովի ընտանիքում որդի է ծնվել: Փոքրիկի մայրը 35 տարեկան է, եվ ծննդատան աշխատակիցների խոսքով, սա առաջին դեպքն է, երբ երեխայի ծնողների տարիքային տարբերությունը 54 տարի է: Երեխան` 3 կգ 700 գրամ քաշով, լույս աշխարհ է կել նախատեսված ժամանակին: Բժիշկներն ասում են, որ նա չունի առողջական որեւէ խնդիր: Նրա անունը դրել են Արտյոմ: Նա վետերանի 4-րդ զավակն է: Նրա մյուս երեխաների տարիքն է 60, 50, 12: Այդ մասին հաղորդում է Ռոսիա 24 հեռուստաալիքը:
    Աղբյուր՝ Լրագիր
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gago (04.06.2010), Արեգ (06.06.2010), Դավիթ (04.06.2010), Ռուզանկա (12.10.2010)

  5. #3
    Ավագ մասնակից Արեգ is on a distinguished road Արեգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Գրառումներ
    243
    Հեղինակության աստիճան
    3
    Gmail-ի փոստային ծառայությունում այսուհետ գործելու է Undo Send գործառույթ, որը թույլ է տալիս “հետ կանչել” արդեն ուղարկված նամակը։ Այդ մասին ասված է Gmail-ի պաշտոնական բլոգում։
    Undo Send-ը նախատեսված է այն դեպքերի համար, երբ, օրինակ, օգտատերը շփոթել է հասցեները, չի կցել ֆայլը կամ ուղարկել է սխալ նամակ։ Վերոնշյալ գործառույթը կարելի է ավելցնել փոստի ծառայությունների ցանկում՝ մուտք գործելով Labs բաժին, որտեղ գտնվում են ծառայության լրացուցիչ գործառույթները։
    Undo Send միացած գործառույթի դեպքում նամակներն ուղարկվելու են հինգ վայրկյան ուշացումով։ Այդ վայրկյանների ընթացքում օգտատերը կկարողանա չեղյալ համարել նամակը։

    Աղբյուր tert.am
    Արեգ Միկիչյան
    Վանաձորի հ.1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
    ՎՊՄԻ դասախոս
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի Ինստրուկտոր

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (06.06.2010), Gago (07.06.2010), manush (31.08.2010), Ռուզանկա (12.10.2010), Tatev* (02.09.2010)

  7. #4
    www.karapet.info Կարապետ is on a distinguished road Կարապետ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.04.2010
    Հասցե
    Արարատ
    Տարիք
    15
    Գրառումներ
    276
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Արեգ-ի խոսքերից Նայել գրառումը
    Gmail-ի փոստային ծառայությունում այսուհետ գործելու է Undo Send գործառույթ, որը թույլ է տալիս “հետ կանչել” արդեն ուղարկված նամակը։ Այդ մասին ասված է Gmail-ի պաշտոնական բլոգում։
    Undo Send-ը նախատեսված է այն դեպքերի համար, երբ, օրինակ, օգտատերը շփոթել է հասցեները, չի կցել ֆայլը կամ ուղարկել է սխալ նամակ։ Վերոնշյալ գործառույթը կարելի է ավելցնել փոստի ծառայությունների ցանկում՝ մուտք գործելով Labs բաժին, որտեղ գտնվում են ծառայության լրացուցիչ գործառույթները։
    Undo Send միացած գործառույթի դեպքում նամակներն ուղարկվելու են հինգ վայրկյան ուշացումով։ Այդ վայրկյանների ընթացքում օգտատերը կկարողանա չեղյալ համարել նամակը։

    Աղբյուր tert.am
    Իսկ եթե ես ուղարկել և «նա» ադրեն կարդեցել է, այդ դեպքում Undo Send-ը կգործի?

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուզանկա (12.10.2010)

  9. #5
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Կարապետ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ եթե ես ուղարկել և «նա» ադրեն կարդեցել է, այդ դեպքում Undo Send-ը կգործի?
    Քո մեջբերածի մեջ պատասխանն արդեն կա:
    Իրականում նամակը չի «գնում» հետո «հետ գալիս», ընդամենը 5 վայրկյանով ուշացվում է նամակի ուղարկումը, մնում է «քո կողմում», ու եթե այս ընթացքում «փոշմանես», ապա կարող ես նամակդ «հետ կանչել»: Հետևաբար այդ 5 վայրկյանների ընթացքում, երբ կարող ես «undo send» անել, նամակդ հասցեատիրոջը հասած չի լինում, նա կարդալ պարզապես չի կարող:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արեգ (31.08.2010), Կարապետ (09.06.2010), Ռուզանկա (12.10.2010)

  11. #6
    Ավագ մասնակից Արեգ is on a distinguished road Արեգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Գրառումներ
    243
    Հեղինակության աստիճան
    3
    31.08.2010 ԱՇԽԱՐՀ
    
    Կբացվի՞ հայ—թուրքական սահմանը

    Թուրքական «Ջիհան» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Վանի նահանգի Առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Զահիր Քանդաշօղլուն սեպտեմբերի 19—ին Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում մատուցվելիք պատարագին հայերի մասնակցությունը դյուրացնելու համար ցանկություն է հայտնել բացել հայ—թուրքական սահմանի՝ Ալիջանի սահմանադուռը։
    Քանդաշօղլուի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ հիշյալ կրոնական արարողության անցկացման թույլտվությունն էապես նպաստելու է ոչ միայն Վանի, այլեւ Անատոլիայի (Արեւմտահայաստան) տնտեսական եւ մշակութային զարգացմանը։

    31-08-2010
    http://www.hhpress.am
    Արեգ Միկիչյան
    Վանաձորի հ.1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
    ՎՊՄԻ դասախոս
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի Ինստրուկտոր

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուզանկա (12.10.2010)

  13. #7
    Member Tatev* is on a distinguished road Tatev*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.06.2010
    Տարիք
    23
    Գրառումներ
    92
    Հեղինակության աստիճան
    2

    Ամերիկյան անհոգ շտապ օգնություն

    Վերջերս Նյու Յորքի շտապ օգնության հիվանդնոցներից մեկի սպասասրահում մի տատիկ էր մահացել: Նա ինքնուրույն գնացել էր հիվանդանոց, ասել էր` "սիրտս լավ չի, օգնեք", նրան պատասխանել էին` ցույց տալով սպասասրահի աթոռներից մեկը: Եվ քսանչորս ժամ համբերատար սպասելուց հետո այդպես էլ չարժանանալով որևէ բժշկական օգնության` խեղճ կինը մահացել էր ինֆարկտից: Այդ ամենը տեսագրվել է հիվանդանոցի տեսախցիկների միջոցով:

    Հույսով եմ մեղավորները գոնե կպատժվեն, բայց շատ կասկածում եմ, որ այդպիսի դեպքեր էլ չեն լինի:
    Իսկ դեպքն ափսուրդային է, ի վերջո ամերիկյան բժիշկները աշխատավարձից բողոքելու տեղ չունեն, ուրեմն ինչն է նրանց ստիպում դրժելու Հիպոկրատի երդումը:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուզանկա (12.10.2010)

  15. #8
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ is on a distinguished road Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    15
    Գրառումներ
    340
    Հեղինակության աստիճան
    2
    ԱՄՆ պետդեպարտամենտի կայքում տեղադրվել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնի շնորհավորական ուղերձը հայ ժողովրդին՝ Անկախության տոնի կապակցությամբ, որում, մասնավորապես, ասվում է.
    «Նախագահ Օբամայի և ԱՄՆ ժողովրդի անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին՝ Հայաստանի անկախության տոնի կապակցությամբ։

    Հայ ժողովրդի հյուրասիրությանը ես ծանոթացել են տեղում՝ տարեսկզբին Հայաստան կատարած իմ այցելության ժամանակ։ Ես պատիվ եմ ունեցել մեր անկախության օրը՝ հուլիսի 4–ը, անցկացնել Հայաստանում և հպարտ եմ, որ կարող եմ խոսել Հայաստանի հարուստ մշակույթի և բազմաթիվ ձեռքբերումների մասին։

    Տարիների ընթացքում ԱՄՆ–ի հայերն իրենց ներդրումն են ունեցել մեր երկրի կյանքում՝ խորացնելով մեր երկրների միջև բարեկամությունն ու փոխադարձ համակրանքը։

    Մենք ձգտում ենք ընդլայնել մեր համագործակցությունը և կառուցել խոստումնալից ապագա մեր բոլոր քաղաքացիների համար։
    Հայաստանի ժողովրդին ցանկանում եմ անվտանգ և երջանիկ անկախության օր՝ մաղթելով խաղաղություն և բարգավաճում գալիք տարում»։
    g_image.php.jpg

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (22.09.2010), Զառա (22.09.2010), Ռուզանկա (22.09.2010)

  17. #9
    Ավագ մասնակից Ռուզանկա is on a distinguished road Ռուզանկա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2010
    Գրառումներ
    129
    Հեղինակության աստիճան
    2
    Facebook սոցիալական ցանցի հիմնադիրները միակ մարդիկ չեն, ովքեր փոխեցին ինտերնետը և դարձան ֆիլմի հերոսներ: Այս բախտին կարժանանան նաև Սերգեյ Բրինը և Լարրի Պեյդջը՝ Google փնտրող համակարգի ստեղծողները: Նրանց մասին կան գրված բազմաթիվ գրքեր, իսկ հիմա արդեն կնկարահանվի ֆիլմ:
    Ֆիլմի հիմքում դրված է լինելու ինտերնետ-ֆենոմենի ստեղծման մասին բազմաթիվ գրքերից մեկը` Կեն Օլետտի «Googled: the end of the world as we know it» աշխատությունը: Օլետտան իր աշխատության մեջ անդրադարձել է ապագա միլիարդատերերի բիզնեսին` առաջին քայլերից մինչև վերջին տվյալները, ըստ որոնց վերջին տարվա համար Google-ում տեղադրված գովազդից ստացված եկամուտը գերազանցում է ամերիկյան բոլոր հեռուստաընկերությունների եկամուտների գումարին:

    Facebook-ի հիմնադիրների պատմությունը աշխարհը կտեսնի այս աշնանը, երբ Էկրաններին կհայտնվի Դեվիդ Ֆինչերի «Սոցիալական ցանց» ֆիլմը: Այս ֆիլմի գլխավոր հերոսները Հարվարդից մի խումբ ընկերներ են, ովքեր ի վերջո վիճում են իրար հետ հանկարծակի վրա հասած հաջողության պատճառով: Google-ի հիմնադիրների մոտ այլ պատմություն է: Google-ը հիմնվել է Ստենֆորդի երկու ուսանող ընկերների կողմից, ովքեր իմացել են ինչպես ստեղծել բավականին հզոր փնտրող համակարգ: Google-ի հիմքում ընկած են «կարելի է ստեղծել փող առանց չարիքի դիմելու» և «կարելի է լինել լուրջ նաև առանց կոստյումի» սկզբունքները:

    Գրքի հեղինակային իրավունքները ձեռք են բերել պրոդյուսերներ Մայքլ Լոնդոնը և Ջոն Մորրիսը: Նրանք պատրաստվում են ցույց տալ, թե ինչպես Բրինը և Պեյդջը մնացին իդեալիստներ այն ժամանակ, երբ նրանց ստեղծածը վերածվեց համաշխարհային ֆենոմենի: «Սա պատմություն է երկու տղաների մասին, ովքեր ստեղծեցին ընկերություն, որը փոխեց աշխարհը, իսկ աշխարհն էլ իր հերթին փոխեց նրանց», – ասում է Լոնդոնը: «Սյուժեի հիմքում ընկած է նրանց հիանալի կանոնը` «Մի՛ եղիր չար»: Այդպիսի հզոր և մեծ ընկերության զարգացման որոշակի պահերին նրանց հանդիպել են հազարավոր դժվարություններ: Կարելի՞ է արդյոք հավատարիմ մնալ սկզբունքներին այն ժամանակ, երբ արդեն ինքդ ես դարձել ընկերության հզորության մարմնավորումը: Մենք մեր ֆիլմում բարի աչքով ենք նայում Սերգեյին և Լարիին և, հույսով ենք, որ ֆիլմը, ինչպես նաև նրանց ստեղծած ընկերությունը հետաքրքիր կլինեն հանդիսատեսի համար»:
    Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
    Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
    Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
    Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    manush (22.09.2010)

  19. #10
    Veni, Vidi, Vici Սահակյան Սահականուշ is on a distinguished road Սահակյան Սահականուշ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2010
    Տարիք
    15
    Գրառումներ
    340
    Հեղինակության աստիճան
    2
    Ստամբուլի Կեդրոնական վարժարանում Հայոց պատմությանը ծանոթանում են գրականության միջոցով

    «Մտավորականի և նյութականի պակաս». Հայաստանից եկած հյուրերին այս խնդիրներն է ներկայացնում Ստամբուլի Ներսես Վարժապետյանի անվան Կեդրոնական վարժարանի տնօրեն Սիրվարդ Կույումջյանը: Մտավորականի պակաս կա, որովհետև դասագրքեր, հատկապես արևմտահայերենով, չեն պատրաստվում, իսկ նյութական-ֆիանսական միջոցներն էլ պակասում են, քանի որ գրքեր հրատարակելու համար գումարներ չկան:

    Կեդրոնական վարժարան հայաստանցիներիս մտնելուն պես ազգությամբ թուրք փոխտնօրենն անմիջապես լքեց դպրոցը ու հեռացավ: Այնուհետև վարժարանի տնօրենը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր հայկական կամ այլ ազգային փոքրամասնությանը պատկանող դպրոցում փոխտնօրենը պետք է թուրք լինի: Ինչ իմանաս ինչեր կսովորեն նրանք առանց թուրքական կառավարության գիտության:

    Ստամբուլի հայկական համայնքն ունի 5 ավագ, 14 տարրական դպրոց և մեկ մանկապարտեզ:

    1886-ին հիմնված Կեդրոնական վարժարանն ստամբուլահայ ավագ դպրոցներից մեկն է, ունի 9-ից 12-րդ դասարանում սովորող շուրջ 230 աշակերտ: Յուրաքանչյուր տարի այս վարժարանն ավարտում է 50-ից 60 աշակերտ: Այստեղ սովորում են բացառապես հայեր այն էլ` միայն հայկական եկեղեցում մկրտված:

    «Նախակրթարանի մուտքի մոտ պետք է փաստես, որ հայ ես, իսկ հայ լինելու միակ ապացույցը մկրտությունն է: Այս երկրում այլազգիները իրավունք չունեն այլազգիների հետ դպրոց հաճախել» ,-պատմում է Կույումջյանը:

    Հայոց լեզվի ուսուցչուհի Նատալի Բաղդադն անկեղծ է. «Շատ մեծ խնդիրներ չունենք»: Բայց այնուամենայնիվ խնդիր կա. դասագրքեր չունեն, իսկ Հայաստանից ուղարկվող դասագրքերն էլ արևելահայերեն են և իրենց համար անհասկանալի: Նատալին ասում է, որ ուղարկվող գրքերից իրենք նոթեր են պատրաստում և դրանցով էլ դասավանդում երեխաներին:

    Տնօրեն Կույումջյանը գոհ է Հայաստանի Սփյուռքի նախարարության կողմից կազմակերպվող «Արի տուն» ծրագրից. դպրոցի ուսուցիչները եկել են Հայաստան ու վերապատրաստվել են, բայց…արևելահայերենով: «Սակայն այստեղ դասվանդումն իրականացվում է արևմտահայերենով»,- ընդգծում է Կույումջյանը:

    Դպրոցն ավարտածները բարձր պաշտոններ չեն զբաղեցնում. թուրքական իրականության մեջ այդպես ընդունված չէ: Իսկ ընդհանրապես, ինչպես Նատալի Բաղդադն է ասում, դառնում են լեզվաբաններ, փաստաբաններ բժիշկներ կամ ուսուցիչներ:
    Հայ ուսուցիչների կողքին կան նաև ազգությամբ թուրք ուսուցիչներ, որոնք բնականաբար, դասավանդում են թուրքերենով: Բացի թուրքական մշակույթից, աշխարհագրությունը, պատմությունը, գրականությունը և ընկերաբանությունը դասավանդվում են թուրքերեն:

    «Ստիպված ենք նրանց հրավիրել, որպեսզի դասավանդեն թուրքերենով, քանի որ դա նաև հեշտացնում է շրջանավարտների մուտքը համալսարաններ», -մի տեսակ արդարանալով պատմում է ուսուցչուհի Բաղդադը:

    Այստեղ սովորող հայ երեխաները Հայոց պատմության շատ դրվագների ծանոթ չեն, ուղղակի նրանց թույլ չեն տալիս: Իսկ Հայոց պատմության մի քանի իրադարձություններին երեխաները ծանոթանում են գրականության միջոցով: Ասենք, ցեղասպանության մի դրվագին նրանք ծանոթացել են Գրիգոր Զոհրապի կյանքն ու ստեղծագործական ճանապարհն ուսումնասիրելիս:

    «Դե դուք բոլորդ էլ գիտեք Թուրքիայի դիրքորոշումը 1915-ի կապակցությամբ»,- արդարանում է վարժարանի տնօրենը:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (22.09.2010), Tatev* (23.09.2010)

+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները