+ Կատարել գրառում
Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 1 2 3
Ցույց են տրվում 21 համարից մինչև 26 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Մեծ Եղեռն. Մեր սերունդը չի մոռանում...

  1. #21
    Ավագ մասնակից սուսան1965 is on a distinguished road սուսան1965-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2012
    Հասցե
    Ստեփանավանի տ/շ ,գ.Յաղդան
    Գրառումներ
    122
    Հեղինակության աստիճան
    5
    Անչափ հուզիչ երգ էր: Երգը փրկված է ու կարևորը սա է :

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    MVXACH (28.04.2016), Աստղիկ Մարկոսյան (01.05.2016), Գեղեցիկ (30.04.2016)

  3. #22
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան is on a distinguished road Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    178
    Հեղինակության աստիճան
    5
    Մեջբերում սուսան1965-ի խոսքերից Նայել գրառումը
    Անչափ հուզիչ երգ էր: Երգը փրկված է ու կարևորը սա է :
    Շատ շնորհակալ եմ, հարգելի Սուսաննա: Այս տեսանյութը միջոցառման մի փոքր հատվածն է: Ամբողջ միջոցառումը լի էր հուզիչ պահերով: Սակայն հանդիսատեսը դահլիճից հեռացավ ոչ թե ճնշված, այլ ոգեշնչված ու հպարտ, որովհետև միջոցառման ավարտը պսակվեց անկոտրում կամք և հաղթական ոգի ունեցող հայ ժողովրդի գովերգմամբ:
    Վերջին խմբագրող՝ manush: 28.04.2016, 16:46:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    MVXACH (28.04.2016), Գեղեցիկ (30.04.2016), Լուսինէ Ավագյան (01.05.2016)

  5. #23
    Մասնակից Լուսինէ Ավագյան is on a distinguished road Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    70
    Հեղինակության աստիճան
    1
    Եթե ուզում ենք ներել թուրքին, պետք է նախ հաղթենք նրան:
    Գարեգին Նժդեհ

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    MVXACH (01.05.2016), Սվետլանա Քոչինյան (02.05.2016), Աստղիկ Մարկոսյան (01.05.2016), Գայանե Սիմոնյան (30.04.2016), Գեղեցիկ (30.04.2016)

  7. #24
    Մասնակից Լուսինէ Ավագյան is on a distinguished road Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    70
    Հեղինակության աստիճան
    1
    Գայանե ջան, դու նշեցիր ամենակարևորը՝ անկոտրում կամք, մարտական, հաղթական ոգի: Ես ցանկանում եմ խնդրանքս ուղղել բոլոր նրանց, ովքեր պատրաստում են ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ. մի ճնշեք մեր երեխաներին, մի կոտրեք նրանց ոգիները՝ սերմանելով կոտորվածի, ջարդվածի հոգեբանություն և մտածողություն: Այլ շեշտեք այն փաստը, որ թուրքական ցեղերը, չկարողանալով հավասարվել հային, նրա գիտակցությանը, մշակույթին, չկարողանալով զսպել իրենց նենգ նախանձը, հայի ունեցվածքին տիրանալու մոլուցքը, չունենալով որևէ սեփական մշակութային, գիտական արժեք, իրականացրել են այդ սարսափելի, ոչ մարդկային ցեղասպանությունը:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #25
    Մասնակից Լուսինէ Ավագյան is on a distinguished road Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    70
    Հեղինակության աստիճան
    1
    ՆՐԱՆՔ ԸՆԿԱՆ

    Նրանք ընկան ու այդպես էլ չհասկացան, թե ինչո՞ւ,
    Տղամարդ, կին, թե երեխա, որ ապրել էին ուզում այնքան,
    Հարբածի պես մարմնակործան նրանք ընկան,
    Հոշոտված ու սրի քաշված, աչքերը բաց, սարսափազդու:
    Նրանք ընկան` աղերսալի հայացքները Աստծուն հառած`
    Եկեղեցու նախադռան կամ հարազատ շեմին ընկան,
    Անապատում խառնուխռիվ ու մոլորյալ հոտի նման,
    Հուր ու սրից կոտորվեցին ծարավ, սոված:
    Եվ ամենքը լուռ մնացին այս աշխարհում ցնորական,
    Երբ ողջ մի ազգ իր իսկ արյան մեջ էր խեղդվում,
    Իսկ Եվրոպան ջազն էր դեռ նոր հայտնագործում,
    Շեփորների թառանչներում խլանում էր լաց ու կական:
    Նրանք ընկան մաքրաբարո ու լուռումունջ, հազարներով,
    Միլիոններով նրանք ընկան, և աշխարհը չսարսռաց,
    Ալ ծաղիկներ նրանք դարձան մեկ վայրկյան անց,
    Ու ծածկվեցին քամու բերած ավազներով, մոռացումով:
    Նրանք ընկան` աչքերի մեջ լույսի շողեր արևահամ,
    Օդում ճախրող թռչունի պես, որ զարկվում է մի գնդակից,
    Նրանք ընկան` ուր պատահի, և ոչ մի հետք չթողեցին,
    Չճանաչված ու մոռացված և քուն մտած վերջին անգամ:
    Նրանք ընկան միամտորեն հավատալով, որ անկասկած,
    Իրենց փոքրիկ զավակների մանկությունը կարող էր շարունակվել,
    Եվ մի օր էլ կարող էին հուսո երկրում խրոխտ քայլել,
    Երկրներում, որտեղ մարդկանց ընդունում են միշտ գրկաբաց:
    Եվ այդ ազգի ծնունդն եմ ես, որ հանգչում է անգերեզման,
    Հենց այն ազգի, որ նախընտրեց մահը` կյանքից, բայց հավատը իր չուրացավ,
    Որը գլուխ իսկ չխոնարհեց անարգանքի առաջ բնավ,
    Որ հարություն առավ կրկին, ի հեճուկս ամեն ինչի` չտրտնջաց հուր հավիտյան:
    Նրանք ընկան, որ ընկղմվեն հավերժական խավարի մեջ ժամանակի,
    Նրանք ընկան` քարեր դառնալ չհասցրեցին,
    Առանց տարիք հարցնելու, մահը կանգնեց նրանց շեմին,
    Քանզի նրանց մեղքը մեկն էր` զավակներն էին Հայաստանի:
    Շառլ Ազնավուր

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #26
    Մասնակից Աստղիկ Մարկոսյան is on a distinguished road Աստղիկ Մարկոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2015
    Տարիք
    43
    Գրառումներ
    39
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ շնորհակալ եմ, հարգելի Սուսաննա: Այս տեսանյութը միջոցառման մի փոքր հատվածն է: Ամբողջ միջոցառումը լի էր հուզիչ պահերով: Սակայն հանդիսատեսը դահլիճից հեռացավ ոչ թե ճնշված, այլ ոգեշնչված ու հպարտ, որովհետև միջոցառման ավարտը պսակվեց անկոտրում կամք և հաղթական ոգի ունեցող հայ ժողովրդի գովերգմամբ:
    Մեր միասնությունն անխախտ է, լավատեսությունն`անսպառ, հավատքն`անկոտրում, ոգին`վեհ:
    Ահա այսպիսի տրամադրությամբ հանդիսատեսը հեռացավ Ակունքի միջնակարգ դպրոցի դահլիճից, որտեղ էլ կազմակերպել էինք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումը:
    Ելույթ ունեցան 8-12 -րդ դասարանցիները` պահանջատիրոջ կեցվածքով: Ուզում եմ հատկապես առանձնացնել իմ դասարանի աշակերտուհի Ալինա Չատիկյանի ու իր մայրիկի տպավորիչ, փայլուն ելույթը, որի հղումը manush-ի գրառման մեջ կա:
    Միջոցառումն ավարտվեց ահա այս երգով`
    https://youtu.be/JYeCU4sRXjU
    Վերջին խմբագրող՝ Աստղիկ Մարկոսյան: 01.05.2016, 21:40:

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    MVXACH (01.05.2016), Սվետլանա Քոչինյան (02.05.2016), Գայանե Սիմոնյան (01.05.2016), Գեղեցիկ (02.05.2016), Գոհար Վարդանյան (12.09.2016), Լուսինէ Ավագյան (01.05.2016)

+ Կատարել գրառում
Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 1 2 3

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Եղիշե Չարենց
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 28
    Վերջինը: 15.03.2012, 21:49
  2. Եղիշե Չարենց - 115 ամյակ
    Հեղինակ՝ Վանաձորի 27 դպրոց, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 11
    Վերջինը: 15.03.2012, 21:43

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները