+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Ռուսերենը որպես օտար լեզու

  1. #1
    Սկսնակ մասնակից Ni*koLe*** is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    15.10.2011
    Գրառումներ
    10
    Հեղինակության աստիճան
    0

    Զարմանալի Ռուսերենը որպես օտար լեզու

    Ողջույն բոլորին,
    ճիշտ է արդյոք այն ինֆորմացիան,որ ռուսերենը արդեն օտար լեզու է համարվում և, հետևաբար,եթե նախկինում այս կամ այն ֆակուլտետ ընդունվելու համար անհրաժեշտ էր օտար լեզու հանձնել(անգլերեն,գերմաներեն և այլն),այժմ կարելի է սահմանափակվել միայն ռուսաց լեզվով:

  2. #2
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    512
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Ni*koLe***-ի խոսքերից Նայել գրառումը
    Ողջույն բոլորին,
    ճիշտ է արդյոք այն ինֆորմացիան,որ ռուսերենը արդեն օտար լեզու է համարվում և, հետևաբար,եթե նախկինում այս կամ այն ֆակուլտետ ընդունվելու համար անհրաժեշտ էր օտար լեզու հանձնել(անգլերեն,գերմաներեն և այլն),այժմ կարելի է սահմանափակվել միայն ռուսաց լեզվով:
    Փաստորեն ճիշտ է

    ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուհական ընդունելության միասնական եւ կենտրոնացված «Օտար լեզուներ»-ի քննությունների ցանկում փոփոխությոն է կատարվել: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը, ՀՀ կառավարության կողմից հաստատված քննությունների ցանկում մյուս օտար լեզուների կողքին ավելացել է նաեւ «Ռուսաց լեզու»-ն: Նախկինում «Օտար լեզու» ընդհանուր անվանումը կրող քննությունների ցանկում ընդգրկված էին «Անգլերեն»-ը, «Գերմաներեն»-ը, «Ֆրանսերեն»-ը, «Իսպաներեն»-ը եւ «Իտալերեն»-ը, «Ռուսաց լեզու»-ն այդ թվում չէր: Այժմ դիմորդը եթե ցանկանում է ընդունվել Իրավագիտության ֆակուլտետ, «Անգլերեն»-ի փոխարեն կարող է հանձնել «Ռուսաց լեզվի» քննություն:
    Նույն տեղեկատվությունը տեղադրված է նաև Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքում:
    Վերջին խմբագրող՝ manush: 06.02.2012, 09:53:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ni*koLe*** (02.02.2012)

  4. #3
    Ավագ մասնակից Արմինե Մ is on a distinguished road Արմինե Մ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.05.2010
    Հասցե
    Շիրակի մարզ, Վահրամաբերդ
    Գրառումներ
    196
    Հեղինակության աստիճան
    3
    Շատ ուրախ ենք, մնում է՝ որոշեն, որ հայոց լեզուն օտար լեզու չէ: Այլապես ինչո՞ւ է Հայաստանի պետական լեզուն հանրակրթական դպրոցում ուսումնասիրվում նույն ժամաքանակով, ինչքան տրված է օտար լեզուներին: Կամ ինչո՞ւ են դիմորդները օտար լեզուներից ավելի բարձր գնահատականներ ստանում, քան մայրենի լեզվից:

  5. #4
    Սկսնակ մասնակից Լիլիթիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    17.01.2012
    Գրառումներ
    7
    Հեղինակության աստիճան
    0
    Շշուկներ կան, որ 10-րդ դասարանի աշակերտները 1 տարի ավելի շուտ են վերջացնելու…Որքանո՞վ է դա ճիշտ:

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները