Այստեղ կարող քննարկել Եվրատեսիլ 2010-ի մասին և Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասի մասին:
Եվրատեսիլի պաշտոնական կայքը. www.eurovision.tv
Եվա Ռիվասի պաշտոնական կայքը. www.evarivas.com
Եվա Ռիվասի պաշտոնական բլոգը. eva-rivas.livejournal.com
Այստեղ կարող քննարկել Եվրատեսիլ 2010-ի մասին և Հայաստանը ներկայացնող Եվա Ռիվասի մասին:
Եվրատեսիլի պաշտոնական կայքը. www.eurovision.tv
Եվա Ռիվասի պաշտոնական կայքը. www.evarivas.com
Եվա Ռիվասի պաշտոնական բլոգը. eva-rivas.livejournal.com
Վերջին խմբագրող՝ Կարապետ: 04.05.2010, 16:15:
Երգը
Eva Rivas - Apricot Stone
Տեսահոլովակը
Apricot Stone (G Radio Remix)
Տաշիր 2010
Lyrics
Many, many years ago,
When I was a little child,
Mama told me you should know,
Our world is cruel and wild,
But to make your way through cold and heat
Love is all that you need
I believed her every word,
More than anything I heard
But I was too scared to lose my fun
I began to cry a lot
And she gave me apricots
Kisses of the earth, fruits of the sun
Apricot stone,
Hidden in my hand
Given back to me
From the motherland
Apricot stone,
I will drop it down
In the frozen ground
I’ll just let it make its round
Apricot stone,
Hidden in my hand
Given back to me
From the motherland
Apricot stone
Now I see the northern stars
Shining brightly in the storm
And I’ve got an avatar
Of my love to keep me warm
Now I’m not afraid of violent winds
They may blow
They can’t win
May the winter stay away
From my harvest night and day
May God bless and keep my cherished fruit
Grow my tree up to the sky,
Once I waved my home goodbye
I just wanna go back to my roots
Apricot stone,
Hidden in my hand
Given back to me
From the motherland
Apricot stone,
I will drop it down
In the frozen ground
I’ll just let it make its round
Apricot stone,
Hidden in my hand (Hidden in my hand)
Given back to me (Given, given back to me )
From the motherland
Apricot stone
Hidden in my hand
Given back to me
From the motherland
Եվա Ռիվասի «Apricot stone» երգի բառերը` Քրիստ Մանարյանի թարգմանությամբ:
Ծիրանի կորիզ
Բազում տարիներ առաջ,
Մանուկ, անցած օրերում,
Մայրիկն ասաց. «Իմանաս`
Դառն է աշխարհն ու տրտում,
Բայց թե կուզես տեղդ գտնել դու մարդկանց շարքում`
Հիշիր, զավակ, սիրով արա ամեն ինչ կյանքում»:
Նրա ասած ամեն խոսքին
Ականջ կախեցի,
Կյանքը մի պահ տխուր թվաց`
Երկար լացեցի:
Եվ մայրիկս այնժամ տվեց ինձ մի բուռ ծիրան,
Մի բուռ ծիրան` հողի համբույր, արևը վրան:
Ծիրանի կորիզ`
Բռիս մեջ պահած,
Հայրենի երկրից
Նվեր ինձ տրված,
Ես քեզ կդնեմ
Պաղած հողի մեջ,
Որ դու վերսկսես
Քո պտույտն անվերջ…
Հիմա գլխիս վերևում
Ցուրտ աստղերն են հյուսիսի,
Բայց որքան էլ հողմը խենթ
Օտար երգը իր հյուսի`
Սեր կա անբիծ, սրտիս տակ,
Որ հոգիս դարձնում է տաք:
Թող ձմեռը հեռանա
Իմ այգուց հեռու մնա,
Ծիրանի ծառ, ելիր վեր
Ու տուր օրհնյալ պտուղներ…
Ոնց գնացի իմ տնից`
Այնպես ետ կգամ նորից:
Մարիետա Դումիկյան
ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
Ինչպես տեղեկացնում eurovision.tv կայքը (որը Եվրատեսիլի պաշտոնական կայքն է) Օսլոյում արդեն սկսվել են մասնակիցների փորձերը: Նույն աղբյուրի փոխանցմամբ երեկ (մայիսի 19-ին) Օսլոյում իր առաջին փորձն է կատարել Եվա Ռիվասը (http://www.eurovision.tv/page/news?i...comes+a+tree):
Աղբյուրի փոխանցմամբ Ռիվասը հանդես է գալու վարդագույն գեղեցիկ շորով, որը, սակայն, հանրությանը դեռևս ներկայացվել է փաթեթավորված տեսքով, Ռիվասն այն չի հագել փորձի ժամանակ: Ռիվասին բեմում ուղեկցելու են երեք պարողներ ու հայտնի դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Բեմադրության հիմնական մեխը լինելու է ծիրանի կորիզը, որը տեղադրված է բեմում ու երբ Ռիվասը ջրի այդ կորիզը (որն ունի մեծ չափսեր), այն բացվելու ու դրանից դուրս է գալու ծիրանի ծառ:
Ներքևում ներկայացնում եմ փորձի մասին պատմող eurovision.tv-ի տեղադրած տեսահոլովակը.
Քայլ առ քայլ՝ դարից դար
Արտակ Հարությունյան
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
Կարապետ (28.05.2010)
Google որոնման համակարգը Եվրոտեսիլի համար հատուկ էջ է բացել՝ http://www.google.com/landing/eurovision/index.html
Google հաշվարկում է տվյալ երգիչ/երգչուհու հանրաճանաչությունը՝ հիմնվելով որոնման արդյունքների վրա: Հաշվում է առանձին երկրներում որ երգչի մասին որքան են տեղեկություն փնտրել, տրվում են համապատասխան միավորներ, ապա հաշվում է միջինը, որի հիման վրա կառուցվում է աղյուսակ՝ http://www.google.com/intl/en/landin...n/results.html
Ցավոք ըստ այս ցուցանիշի Եվա Ռիվասը 15-րդ հորիզոնականում է՝ ընդհանուր 40 միավորով:
Առաջին տեղում է գերմանացի Լենան, երկրորդում՝ Վրաստանից Սոֆիա Նիչարաձեն, երրորդում՝ Մալթայից Թեա Գարեթը:
Ցանկին ամբողջությամբ ծանոթացեք այստեղ՝ http://www.google.com/intl/en/landin...n/results.html
Անշուշտ այս արդյունքները չեն նշանակում, որ ձայները հենց այդպես էլ բաշխվելու են, քանի որ նախ վստահ չի կարելի պնդել, որ քվեարկությունը կլինի հենց այս կերպ, երկրորդ ձայների կեսը ժյուրին է որոշում, ոչ թե հեռուստադիտողը, բայց պետք է նշել, որ անցյալ տարի Google-ի ցուցանիշները ճիշտ են դուրս եկել ու հաղթել է համապատասխան աղյուսակում առաջին տեղ գրավողը:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Արտակ Հարությունյան
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
Կարապետ (28.05.2010)
Հենց նոր Եվրատեսիլին նվիրված հայերեն կայք գտա, ու քանի-որ ամեն մի հայերեն պաշար հայտնաբերելիս ուրախանում եմ, շտապում եմ այն ներկայացնել նաև ձեր ուշադրությանը.
http://eurovision.inmirage.com
Կայքում ներկայացված են բոլոր երկրների ներկայացուցիչների հակիրճ կենսագրությունները (հայերենով), նրանց տեսահոլովակները, կա նորությունների բաժին, հասանելի նախորդ մրցույթների հաղթողների ցանկը: Իհարկե վատ է, որ կայքում Eurovision-ի փոխարեն գրված է Evrovision (մենյուի մեջ), բայց հուսանք որ դա ընդամենը անուշադրության վրիպակ է ու կշտկվի:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Արտակ Հարությունյան
Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
Հը, ժողովուրդ, Եվա Ռիվասը ոնց-որ լավ երգեց, ի?նչ կարծիքի եք:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ