Բարև ձեզ հարգելի ինֆորմատիկներ, այս կանոնը ստեղծելու գաղափարն առաջացավ <Հավելված ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1917 - Ն որոշման, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓԱԹԵԹԻ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ>-ը կարդալուց հետո: Այն է`
<ՈՐՔԱՆ ԱՆԳԱՄ ՇԱՀՈՒՄ ԵՆՔ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵՋ, ՆՈՒՅՆՔԱՆ ԱՆԳԱՄ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆՔ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՄԵՋ>:
Բոլորին քաջ հայտնի է, որ դպրոցում ամենածանրաբեռնված և առողջության համար վտանգավոր աշխատանքը համակարգչային օպերատորի և ինֆորմատիկայի ուսուցչի աշխատանքն է: Ֆորումում այդքան քննարկեցինք աշխատավարձի, առողջության պահպանման հարցը: Փոխարենը ստացանք այս փաստաթուղթը: Այս որոշումը, կարգը գրողներըը չեն նկատել համակարգչով աշխատողներին. միգուցե մեզ էլ հիշեին?:Կամ ինչ մեղք ունեն տեխնիկական աշխատողները: Նրանք, ինչ է, հանգստի իրավունք չունեն?
Հարգելի կոլեգաներ ակնկալում եմ ձեր ակտիվ մասնակցությանը:


Մեջբերել

Էջանիշներ