+ Կատարել գրառում
Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 2 3 4
Ցույց են տրվում 31 համարից մինչև 33 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Սոցիալական ցանց դպրոցականների համար

  1. #31
    Ադմինիստրատոր Chuk is on a distinguished road Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Տարիք
    28
    Գրառումներ
    553
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում ԺաննաՀ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Chuk, հարգելի Մեսրոպ, ծրագրավորման դժվարությունների հետ կապված խնդիրները ձեզ են հայտնի, բայց, ի՞նչ կարող եք անել, երբ շահագրգռվածություն չկա մասնակցության հարցում: Ինչպիսի էնտուզիազմով էլ գործին միանաք, նախ ձեզ հետաքրքիր չի՞պարզել, թե ում համար եք ուզում այդքան ջանք թափել:

    Չեք զգում, որ մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ ենք` մի կողմից ոլորտի մեջ փայլող նորարար ուսուցիչ, մյուս կողմից առհասարակ այս ֆորումի տեղը չիմացող ուսուցիչ և աշակերտ: Ինչքան էլ լավը լինեն ձեր նորաստեղծ կայքերն ու ծրագրերը, նախևառաջ դրանցից օգտվել ցանկացողների մի ստվար մաս պիտի լինի, որոնք ոչ միայն պիտի պարտավոր լինեն, այլև ուզենան իրազեկվել, շփվել: Իրավունք ունեմ ասելու, որ առայժմ այդպես չի, քանի որ ես էլ եմ հաճախակի հետաքրքրվում, տեղեկանում, թե ինչպիսի ակտիվություն է ֆորումում, ինչ նոր ու հետաքրիր նախաձեռնություններով են հանդես գալիս կրթության ոլորտի մարդիկ:
    Լրիվ համաձայն եմ, իմ առաջին հարցը ու բարձրացրած խնդիրը հենց դրա մասին էր:

    Փաստացի աշակերտներն ու ուսուցիչները նման կայքերի, նախագծերի նկատմամբ չունեն հետաքրքրություն: Խոսքը մենակ այս ֆորումի մասին չէ: Հայկական այլ կրթական ռեսուրսներ էլ կան՝ նորից սակավ մասնակից-այցելուներով:

    Մենք կարող ենք ասել, որ սա չտեղեկացվածության պատճառով է, բայց այդպես չի: Ես իհարկե չեմ պնդի, որ բոլորը կամ գոնե մեծամասնությունը տեղեկացված են, բայց որ կան մեծ թվով տեղեկացվածներ, ովքեր միևնույն է չեն օգտվում՝ փաստ է: Ու ես առաջարկում էի քննարկել, թե ինչպե՞ս կարելի է մարդկանց շահագրռել, որ հետաքրքրվեն կրթական կայքերով, ռեսուրսներով: Ընդ որում մեղքը գցել մեր կայքերի որակի վրա էլ է կարելի, բայց դա էլ չի պատասխանը, որովհետև կան նաև արտասահմանյան կրթական ռեսուրսներ (անգլերեն և ռուսերեն), որոնց նկատմամբ ևս մեր աշակերտներն ու ուսուցիչները հետաքրքրություն չեն ցուցաբերում:
    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Արտակ Հարությունյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (16.11.2011), gayane0803 (16.11.2011), ԺաննաՀ (16.11.2011)

  3. #32
    Ավագ մասնակից Մեսրոպ is on a distinguished road Մեսրոպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2011
    Տարիք
    23
    Գրառումներ
    114
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Մեսրոպ, ես կարող եմ հիմա անել նման բացականչություններ, օրինակ «Հրաշալի նախաձեռնություն է», կամ «Դուք արեք, թող չուզողն էլ ես լինեմ» ու բազում նման օրինակներ, հետո ձեռքերս ծալեմ ու նստեմ, կամ կարող եմ ուղղակի գրառում չանել այս թեմայում, բայց դրանից Դուք կշահե՞ք: Կարծում եմ, որ ոչ:

    Էնտուզիազմով, առանց անձնական շահի ակնկալիքով գործ անելն ինձնից էլ հեռու չէ, վկան իմ ստեղծած ու բավական մեծ ճանաչում ունեցող, այսօր հայկական ինտերնետային դաշտում ամենաակտիվ akumb.am ֆորումը, և իմ համահեղինակած, շատերի համար շատ օգտակար գործիք hayeren.am կայքերը, որոնք առայսօր աշխատում են իմ ու ընկերներիս անձնական միջոցներով, շահույթ հետապնդող չեն, անգամ գովազդ դրանցում մինչև հիմա չի տեղադրվում, չնայած 5 տարի է «ինտերնետային եթերում» են:

    Բայց էդ կայքերից և ոչ մեկն առայսօր չէր աշխատի, եթե ի սկզբանե համակողմանի քննարկված չլինեին հենց դժվարությունները: Ես Ձեզ կոչ եմ անում իմ գրառումները դիտարկել ոչ թե «չուզողի» համատեքստում, այլ հենց որպես Ձեր առաջարկի իրագործմանը հնարավոր օգուտ տվող: Հիշեցնեմ Ձեր ամենաառաջին գրառումը.

    Ահա ուրեմն ես արձագանքում եմ այս հարցին, ենթադրելով, որ թեման ստեղծողը ոչ թե ուզում էր միայն դրական և իրեն իրականում ոչինչ չտվող բացականչություններ ստանալ, այլ նաև քննարկվեր այդ նախաձեռնության արդիականությունը, իմաստավորվածությունը ու հնարավորությունները, այդ թվում՝ հնարավոր դժվարությունները: Որովհետև դժվարությունն առաջին հերթին ոչ թե արգելք է, այլ խոչընդոտ, որը ճիշտ քաղաքականության դեպքում կարելի է հաղթահարել:

    Հարգելի Մեսրոպ,
    ես ինձ թույլ եմ տալիս «մեծամտորեն» ենթադրել, որ եթե Դուք հենց այսօրվանից չքննարկեք դժվարությունները, ապա Ձեր նախաձեռնությունն դատապարտված է տապալման:


    Ասում եք, որ խաղեր ստեղծելը դժվարություն չի: Էդ ո՞նց դժվարություն չի: Էդ երբվանից է նորմալ ու լուրջ, անթերի խաղ ստեղծելը դարձել հեշտ ու պարզ բան: Չկա այդպիսի բան: Լավ խաղ ստեղծելը բարդ գործ է: Դեռևս pascal-ով, սրանից մոտ 10 տարի առաջ, ստեղծել եմ մի քանի խաղեր (ընդլայնված հնարավորություններով տետրիս, Հանոյան աշտարակ, օձ, աշակերտական թվաբանական խաղեր), որոնք իմ շրջապատում դարձել էին խիստ հայտնի, դրանից հետո ուսումնասիրել եմ, ոչ խորությամբ խաղերի տրամաբանությունն ու ստեղծման մեթոդները, այդ թվում բավական լավ ուսումնասիրել եմ գրաֆիկական openGL գրադարանների աշխատանքի սկզբունքը, կիրառել դրանք visual C++-ով ծրագրեր ստեղծելիս, ուսումնասիրել եմ խաղեր ստեղծելու ավտոմատացված ծրագրերը, ստանդարտ սցենարներն ու հնարավորությունները, ապա նաև flash տեխնոլոգիան ու ActionScript ծրագրավորման լեզուն՝ ընդհուպ մինչև 3-րդ տարբերակը: Ու անգամ այս ոչ խորացած գիտելիքներով, որովհետև ես համարում եմ, որ մակերեսային եմ ուսումնասիրել խաղային տեխնոլոգիաները, վստահ պնդում եմ. խաղ ստեղծելը մեղմ ասած խաղ ու պար չէ: Լուրջ ու գրավող, անթերի խաղ ստեղծելը՝ առավել ևս: Լուրջ շարժուն խաղ ստեղծելու համար նվազագույնը պետք է.
    1. Ժամանակ
    2. Աշխատանքային թիմ, այդ թվում նվազագույնը
    2.1. Խաղի սցենարիստ
    2.2. Պրոֆեսիոնալ նկարիչ (դիզայներ)
    2.3. Ծրագրավորող
    2.4. Թեստավորող

    Սա ասում եմ, նվազագույնն է, որ անհրաժեշտ է լուրջ ու նորմալ խաղ ստեղծելու համար: Անգամ իմ առաջարկած տրամաբանական ոչ լուրջ խաղերը (հիշեցնեմ, որ ես առաջարկում էի վերցնել ինչ-որ ֆլեշ խաղեր ու ստեղծել դրանց հայերեն տարբերակները) նորից ժամանակատար ու աշխատատար են: Կրկնեմ, չեմ ասում անհնար է, ընդամենն ասում եմ, որ խաղ ու պար չէ, որոշակիորեն դժվար ու երկար պրոցես է: Մինչդեռ խաղերով սոցիալական ցանց ստեղծելու համար մեկ խաղը, նույնիսկ 5 խաղը թերևս բավարար չէ (եթե իհարկե խոսքը չի գնում օրինակ բարդ ստրատեգիա ստեղծելու մասին, որը ստեղծելու համար մեծ թիմ ու երկար ժամանակ է պետք):

    Լավ, Դուք այսօր ասում եք, որ էդ ամեն ինչից չվախենանք, որ Դուք դա կանեք: Իսկ ինչքա՞ն կտևի Ձեր էնտուզիազմը՝ անշահախնդիր նման գործ անելու համար: Չէ՞ որ ասում էիք, որքան հիշում եմ, որ այս նախագիծը պետք է զերծ լինի գովազդներից ու նման բաներից:

    Քանի՞ անգամ նվիրյալ ուսուցիչներն իրենց առանց այն էլ սուղ միջոցներից պետք է էնտուզիազմով նվիրատվություններ անեն՝ աշակերտների մրցանակների համար:

    Ի՞նչ է, սրանք դժվարություններ չե՞ն: Սրանց մասին չպե՞տք է մտածե(ն)ք ու անհանգստանա(ն)ք:

    Եթե չպետք է մտածենք, ապա հենց այս պահից ես ինքս իմ համար որոշում եմ. ցավոք Ձեր հրաշալի միտքը չի իրագործվելու:

    Եթե ամեն դեպքում Ձեր նպատակն է այստեղ քննարկումներ անցկացնելը ու նաև դրանց միջոցով առավել իրատեսական դարձնել նախագիծը, ապա պատրաստ եմ շարունակել իմ մտահոգություններով ու առաջարկներով կիսվել, հակառակ դեպքում անիմաստ կհամարեմ ու այլևս չեմ անդրադառնա այս թեմային՝ կողքից նայելով, թե ինչպես եք իրագործում Ձեր նպատակը, իրագործելու ու կայացնելու դեպքում՝ ուրախանալով դրա համար:


    Կներեք մաքսիմալ անկեղծությանս համար:
    Իսկ ես ասել եմ չքննարկենք դժվարություննրեն? ուղղակի ասում եմ որ դժվարություններից չվախենանք այլ հաղթահարենք. Ես Ձեր գրածներն ընդհանրապես չուզողություն ինչպես Դուք եք ասում չեմ համարել. Ինձ այստեղ ոչ մի օգուտ չկա. եթե այդպիսի կայք չլինի ինձանից ոչմի բան չի գնա. ուղղակի եթե ունենք հնարավորություն ստեղծելու այդպիսի կայք արժի փորձել. ԱՅՍ ՖՈՐՈՒՄՈՒՄ ԿԱՏԱՐԱԾ ՑԱՆԿԱՑԱԾ ԳՐԱՌՈՒՄ ԵՍ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՄ ՄԻԱՅՆ ՈՒ ՄԻԱՅՆ ԽՈՐՀՈՐԴ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ, ԵԹԵ ՈՐևԷ ԳՐԱՌՈՒՄ ՍԿՍՈՒՄ ԵՄ ՔՆՆԱՐԿԵԼ ԴԱ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՈՐ ՀԱՄԱՁԱՅՆ ՉԵՄ ԳՐԱՌՈՒՄ ԿԱՏԱՐՈՂԻ ԿԱՐԾԻՔԻ ՀԵՏ

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gayane0803 (18.11.2011)

  5. #33
    Ավագ մասնակից Մեսրոպ is on a distinguished road Մեսրոպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2011
    Տարիք
    23
    Գրառումներ
    114
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում ԺաննաՀ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Chuk, հարգելի Մեսրոպ, ծրագրավորման դժվարությունների հետ կապված խնդիրները ձեզ են հայտնի, բայց ի՞նչ կարող եք անել, երբ շահագրգռվածություն չկա մասնակցության հարցում: Ինչպիսի էնտուզիազմով էլ գործին միանաք, նախ ձեզ հետաքրքիր չի՞պարզել, թե ում համար եք ուզում այդքան ջանք թափել:

    Չեք զգում, որ մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ ենք` մի կողմից ոլորտի մեջ փայլող նորարար ուսուցիչ, մյուս կողմից առհասարակ այս ֆորումի տեղը չիմացող ուսուցիչ և աշակերտ: Ինչքան էլ լավը լինեն ձեր նորաստեղծ կայքերն ու ծրագրերը, նախևառաջ դրանցից օգտվել ցանկացողների մի ստվար մաս պիտի լինի, որոնք ոչ միայն պիտի պարտավոր լինեն, այլև ուզենան իրազեկվել, շփվել: Իրավունք ունեմ ասելու, որ առայժմ այդպես չի, քանի որ ես էլ եմ հաճախակի հետաքրքրվում, տեղեկանում, թե ինչպիսի ակտիվություն է ֆորումում, ինչ նոր ու հետաքրիր նախաձեռնություններով են հանդես գալիս կրթության ոլորտի մարդիկ:
    Եթե իմ կատարած առաջին գրառումն կարդացել եք ուրեմն պետք է ենթադրեք որ հենց իմ ուզածն այն է որ թե ինչպիսի կայք ու ինչպիսի ֆունկցիոնալ բաժիններ ստեղծենք որ տեղեկացնելուց հետո աշակերտներն միայն չգրանցվեն ու վերջ. այլ շահագրգռված մասնակցեն. հայկական մյուս ուսումնական կայքերում որտեղ չկա հետաքրքրություն աշակերտների կողմից դա կարելի է բացատրել նրանով որ այդ կայքում աշակերտն չի գտնում իր ուզածն. Ուղղակի պետք է մտածել, միասին քննարկենք ինչ կարելի է անել ու հասկանալ թե համացանցում ավելի շատ ինչն է գրավում 7-17 տարեկաններին ու դա կազմակերպենք այնպես որ համատեղելի լինի կրթության հետ.

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (16.11.2011), gayane0803 (16.11.2011), Susanna31 (16.11.2011)

+ Կատարել գրառում
Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 2 3 4

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները