Բարեւ Ձեզ,
Հարգելի կոլեգաներ, եթե հիշում եք, այս տարի մարտի 22-24-ը Մոսկվայում կայացած «Նորարար ուսուցիչներ» եվրոպական ֆորումի ժամանակ ես արժանացել էի գլխավոր մրցանակի, իմ «Բլոգը որպես կրթական միջավայր: Գիտելիքների ստուգման թեսթեր» նախագծով եւ ստացել իրավունք մասնակցելու համաշխարհային ֆորումին:
Հրավիրվել էի մասնակցելու Համաշխարհային ֆորումին նոյեմբերի 5-12-ը, բայց, ցավոք, ԱՄՆ դեսպանատունը երկու անգամ իմ մուտքի արտանագիրը մերժել է:
Փաստորեն այդքան ջանքեր, ժամանակ, իզուր էին, քանի որ հաշվի չէինք առել մրցույթի երեւի ամենակարեւոր «առաջին» փուլը՝ «ԱՄՆ մուտքի արտոնագրի ստացման դժվարությունների հաղթահարում»-ը: Անարդար, չհիմնավորված մերժում, որի դեմ մենք ոչինչ անել չենք կարող:
Ովքեր են տալիս այդ մարդկանց այնքան լիազորություններ, որոնք կարող են զրկել մարդկանց մասնակցել նմանատիպ կարեւոր միջոցառումներին, որոնք կարեւոր են նաեւ երկրի համար (չէ որ ես Հայաստանն էի ներկայացնելու):
Սպասում եմ Ձեր արձագանքներին ու խորհուրդներին:


Մեջբերել


Էջանիշներ