Գիշեր է, խավար, ու այդ խավարում անթարթ զույգ աչքեր են նայում առաստաղին` այնտեղից կարծես թափանցելով անեզր հեռուները: Միայն ժամանակ առ ժամանակ փոխվում է աչքերի ուղղությունը և այս անգամ էլ ինչ-որ առարկայի մեջ ձգտում տեսնել մեկ այլ պարզորոշ` ուրիշների համար աննկատ պատկեր...
Եթե այդ րոպեներին կարողանային տեսնել նրա աչքերի մեջ ու այնտեղ նկատել սրտում կատարվող այն բուռն ու ճնշող զգացումների և գիտակցության հախուռն ալիքների անդադրում պայքարը, այդ պահին գուցե պարզ կդառնար, որ այդ պահի անորոշ լռությանն ու անբնական հանգստությանը հակադրվել է հույզերի ու բանականության կատարյալ մրցակցության մեկ այլ աշխարհ` աշխարհ, ուր լսվում են նրա ականջին` անընդհատ ու տևական, իր սանի աղերսող, բայց նաև համարձակ ու ինքնավստահ ձայնը. <<Ամեն ինչ թողնում եմ ձեր խղճին>>:
Մանակավարժի խիղճ...
Եթե միայն նա իմանար, թե գիշերվա այս ուշ ժամին, երբ ինքը քնած է` մոռացած վաղվա օրվա կարևորության և այն մասին, որ իր ապագայի մասնագիտական հաջողությունը որոշվելու է հենց այդ օրը, ահա այդ յուրաքանչյուր վայրկյանները Մեկի համար դարձել են սրտի վրա ծանրացած նրբագույն մասնիկ, և այդ մեկն ա'յն մանկավարժն է, միայն որը և Աստված գիտեն` ինչ է կատարվում...
Լսել սրտի ձայնին, թե՞ գործել բանականության թելադրանքով... Ինչպես վարվել այն մարդու հետ (այո', մարդու, քանի որ այստեղ վերացած է մանկավարժ-ուսանող հասկացությունը), որն արիաբար իրենից պահանջեց գործել խղճի ձայնով, մտածել, որ միայն իրենից է կախված նրա գալիք կարիերան, չէ՞ որ գուցե իր նշանակած վատ գնահատականը (ՈՐ ԽՈՍՏԱՑԵ~Լ Է ՄԵԾ ԼՍԱՐԱՆԻ ԱՌՋև) դառնա պատճառը մեծ հուսահատության, անվերջ մեղադրանքների և գուցե հուսահատ ապագայի...
Գործել այնպես, ինչպես կգործի յուրաքանչյուր իրեն հարգող մարդ, թե՞ կատարի իր խոստումը, որը տվել էր այն պահից ի վեր, երբ նրա հետ խնդիրներն այլևս չէին հանդարտվում... Թե՞ մոռանալ սեփական անձը և կատարել մի <<մեծ>> արարք` մտածելով միայն, որ գուցե դրանով պարտվի պատվի մեջ, բայց հաղթի նաև հենց այդ նույն պատվի համար... Պատի՞վ, իսկ գուցե դա էլ իրենից էր կախված դեռ այն ժամանակ... չէ որ մեղքը նաև իր մեջ պետք է փնտրել, այո, իր մեջ, քանի որ մյուս բոլոր մանկավարժների հետ նույն խնդիրները իր սանը չուներ...
Ահա այսպիսի բազմաթիվ ու ղառը մտքերով էին մթագնած անհուսորեն մահճակալին անէացած մանկավաժի գիտակցությունը: Աչքերը, որոնք սևեռված էին մի կետի, նայեցին պատուհանից դուրս ու այնտեղ նկատեցին առկայծող մի վառ աստղ, որը շատ հեռու էր, բայց թվում էր, թե լույս է ճառագում ուղիղ դեպի այն սենյակը, որտեղ ինքն էր: Հանկարծ այդ լույսով ողողվեցին և' իր մտքերը, լուսավորվեց աչքերի առջև, և մանակավարժը պարզ տեսավ իրեն շնորհակալ սանին` հարգալից խոնարհված...
Ինչպե~ս չէր մտածել. ախր իր սանը ևս ապագա մանկավարժ էր, և եթե ինքը գործի խղճի թելադրանքով, դրանով գուցե ապագա կմտնի մի նոր մանակավարժ, որին էլ հենց կթողնի անցյալի խիղճը...
Չէ՞ որ իր լավ արարքը կարող է դառնալ մի ամուր հիմք այն ջերմ հիշողության ու սկսվող կարիերայի... ԱՅո', պետք է ներել ու հասկանալ, որ խղճին չենթարկվելն անողոք է, կրծող, մաշող... հոգեկանը,հոգին... այն գաղտնի անկյունները սրտի, միայն որոնցով կարող է մխիթարվել յուրաքաչյուր մարդ ապագայի ոլորաններում...
Իսկ ի՞նչ կասի նրան, այն համառ աղջկան, որ հիմա հանգիստ քնած է, ինչպե՞ս կբացատրի իր այս անակնկալ որոշումը...
Ո'չ մի կերպ, բարություն կամ ինչ ուզում է թող նա համարի...
Իսկ հաջորդնե՞րը. նրանք, որոնց դեռ դասավանդելու է, իսկ եթե նրանք էլ ճիշտ չհասկանան ու դաժանորեն իրեն համարեն կամազուրկ մի մարդ, լոկ մի մանկավարժ , որն ի վիճակի չէր իր խոստումը պահել... Բայց ո~չ: սրանք ամենափոքր ու աննշան հարցերն են այս պարագայում, սրանք էլ կուղղվեն... հիմա թող մնա միայն վաղվա համար որոշված լուռ պատասխանը...
Քանի դեռ այս մտքերը նրբորեն ծածանվում էին նրա էության մեջ, հազիվ նշմարելի ժպիտի անկյուններում, մի աննկատելի հանգստություն փակեց այդ մի քանի ժամում մտածմունքներով ծանրացած և այնքա~ն հոգնած աչքերը, որոնք կարծես դեռ տեսնում էին հեռվում առկայծող այն աստղը, որն այնքան նմանվեց իր վաղվա արարքին` գուցե շա~տ հեռվում շողացող, բայց միշտ լուսավոր...
Հասմիկ Ավետյան


Ահա այսպիսի բազմաթիվ ու ղառը մտքերով էին մթագնած անհուսորեն մահճակալին անէացած մանկավաժի գիտակցությունը: Աչքերը, որոնք սևեռված էին մի կետի, նայեցին պատուհանից դուրս ու այնտեղ նկատեցին առկայծող մի վառ աստղ, որը շատ հեռու էր, բայց թվում էր, թե լույս է ճառագում ուղիղ դեպի այն սենյակը, որտեղ ինքն էր: Հանկարծ այդ լույսով ողողվեցին և' իր մտքերը, լուսավորվեց աչքերի առջև, և մանակավարժը պարզ տեսավ իրեն շնորհակալ սանին` հարգալից խոնարհված...
Մեջբերել

Էջանիշներ