+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Լեռնահայաստանի արծիվը` անկախ և միացյալ Հայաստանի կեսարը

  1. #1
    Սկսնակ մասնակից Այգավանի դպրոց is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    10.10.2011
    Հասցե
    Արարատի մարզ,Այգավանի միջնակարգ դպրոց
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0

    Լեռնահայաստանի արծիվը` անկախ և միացյալ Հայաստանի կեսարը

    Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունը դարձավ 20 տարեկան: Երկու տասնամյակ առաջ այս օրերը հայ իրականության մեջ հայտնի են որպես հայ ժողովրդի միասնականության լավագույն դրսևորումներից, որի կիզակետը սեպտեմբերի 21-ն էր, երբ մեր հայրենիքը միաբերան «Այո’» ասաց Հայաստանի անկախ հանրապետության ստեղծմանը:
    Հայաստանը իր տոնը նշեց ըստ արժանվույն. հանրապետության ողջ տարածքում տոնական բարձ տրամադրություն էր: Արարատի մարզի Այգավան գյուղի միջնակարգ դպրոցը նույնպես անմասն չմնաց այս հայրենասիրական միջոցառումների շարքից:
    “Լեռնահայաստանի արծիվը` "Նժդեհ-125" անվամբ կազմակերպված միջոցառումը նույնպես նվիրված էր հայոց 20-ամյա անկախությանը: Դպրոցը զարդարված էր տոնական շունչ հաղորդող պաստառներով, դրոշներով և փուչիկներով, դպրոցի աշխատանքային կոլեկտիվը` եռագույն շքանշաններով, աշակերտները` եռագույն փողկապներով, ամենուր հայրենասիրական շունչ էր ու ոգի: Միջոցառման հյուրերին դրսում ողջունում էին եռագույն հագած 4-րդ դասարանի աշակերտները:
    “Լեռնահայաստանի արծիվը” խորագիրը կրող միջոցառումը նվիրված էր
    հայ ժողովրդի մեծագույն սպարապետին` քաջարի ու հմուտ զորավար Գարեգին Նժդեհին: Իմացյալ մահվան կեսարի գերագույն նպատակն էր ունենալ միացյալ և անկախ Հայաստան: Այս նպատակին հասնելու համար զորավարը իրեն համարում էր միջոց: Այդ էր պատճառը, որ նա համագործակծեց թե’ նացիստների, թե’ խորհրդային ղեկավարների հետ: Միայն թե ազատագրել Արևմտյան Հայաստանը և այն միացնել Խորհրդային Հայաստանին:
    Միջոցառման ընթացքում աշակերտները ներկայացրին մեծ զորավարի կյանքը, անցած դժվարին ճանապարհը, նրա պայքարը` անկախ ու միացյալ Հայաստանի ստեղծման ուղղությամբ, իսկ հնչող հայրենասիրական երգերը առանձնակի շունչ ու ոգի հաղորդեցին այդ գաղափարների արծարծմանը:
    Միջոցառմանը ներկա էին Այգավան գյուղի ազատամարտիկները, Արարատի մարզպետարանի կրթության վարչության մասնագետ Մանուշ Ռուշանյանը, Վանաշենի միջնակարգ դպրոցի տնօրեն Անիկ Մանուկյանը, Այգավանի գյուղապետարանի աշխատակազմը, բազմաթիվ հյուրեր, ծնողներ, աշակերտներ:
    “Քանի որ Հայաստանը իր 20-ամյա հոբելյանն է տոնում, նաև մեծ զորավարի 125-ամյա հոբելյանն է, մեր դպրոցը պարզապես չէր կարող չկազմակերպել այս միջացառումը: Մեծ ջանքեր եմ ներդրել, որպեսզի յուրաքանչյուրն այս դահլիճից “մի քիչ Նժհեդ” դարձած դուրս գա, համոզված եմ` երեխաներին հաջողվեց հասնել այդ արդյունքին”,- իր հուզմունքը զսպելով մեզ հետ զրույցում նշեց միջոցառման կազմակերպիչ Հայոց լեզվի և գրկ. ուսուցչուհի Գրետա Հովհաննիսյանը:
    Աշակերտները իրենց խոնարհումն ու հարգանքը մատուցեցին հայրենապաշտ քաջորդուն, նրա Խուստուփին: “Այնժամ իմ թափառ հոգին պիտ հանգիստ հանգչի Խուստուփի լանջին, երբ հայոց աշխարհի երեք հսկաները` Մասիս, Նեմրութ և Սիփան, իրար ձայն տան, կանչեն ցնծագին ` Հե~յ, Հե~յ, էլի’ հայինն ենք, էլի’ հայ, էլի’ Հայաստան”:
    Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Այգավանի դպրոց: 10.10.2011, 12:48:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (10.10.2011), marieta (31.01.2012), Լորետա (10.10.2011)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները