+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 6 համարի արդյունքները՝ ընդհանուր 6 հատից

Թեմա: «Ժպտա´ կյանքին». այսօր ժպիտի համաշխարհային օրն է

  1. #1
    Սկսնակ մասնակից Liana - Vanadzor 4 is on a distinguished road Liana - Vanadzor 4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2011
    Գրառումներ
    14
    Հեղինակության աստիճան
    0

    «Ժպտա´ կյանքին». այսօր ժպիտի համաշխարհային օրն է

    Հոկտեմբերի 7-ին Ժպիտի համաշխարհային օրն է:

    Այս հրաշալի տոնի համար մենք պարտական ենք նկարիչ Հարվի Բելլին: 20-րդ դարի կեսին նա ոչնչով աչքի չընկնող երիտասարդ նկարիչ էր, որին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, նրա նկարները չէին քննադատում կամ գովում , և գուցե մենք նրա անունն անգամ չիմանայինք, եթե մի օր ապահովագրական մի ընկերություն չխնդրեր նրան հորինել մի հեշտ հիշվող խորհրդանիշ: Հարվին երկար չմտածեց ու իր պատվիրատուներին ներկայացրեց այն ուրախ դեղին դեմքը, որ մենք այսօր կոչում ենք ՍՄԱՅԼԻԿ և որը դարձել բարի կամքի եւ ուրախության ամենահայտնի խորհրդանիշը:
    «Մարդկության պատմության մեջ դեռ ոչ մի գործ այսպիսի տարածում չի գտել ու չի բերել այնքան ուրախություն ու հաճելի զգացողություններ, որքան դա: Եվ չի ստեղծվել այսքան հեշտ ու պարզ, բայց դարձել հասկանալի բոլորին»,- ասում էր Հարվին իր հարցազրույցների ժամանակ:
    Հեղինակը կարծում էր, որ տարվա մեջ գոնեմեկ օր յուրաքանչյուրս պետք է նվիրենք ժպիտին եւ բարի գործերին: Եվ այդպիսով, ամեն տարի հոկտեմբերի առաջին ուրբաթ օրը հռչակվել է Համաշխարհային Ժպիտի Օր: Առաջին անգամ այն նշվել է 1999 թվականին: Այս տարի այն նշվում է հոկտեմբերի 7-ին:
    Ինչպես ամեն տարի, օրվա խորհուրդն է «Արա՛ բարի գործ, ժպիտ պարգեւի՛ր մարդկանց»:
    Շնորհավորենք միմյանց այս ուրախ տոնի առթիվ և ժպտանք կյանքին

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (09.10.2011), manush (07.10.2011), Ավրորա (07.10.2011), Արեգ (08.10.2011), Արմինե Մ (09.10.2011), Լիլիթ (12.11.2011), Մանոն (03.11.2011), Ruben (07.10.2011)

  3. #2
    Ավագ մասնակից Ավրորա is on a distinguished road Ավրորա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2010
    Հասցե
    Շիրակի մարզ
    Տարիք
    16
    Գրառումներ
    373
    Հեղինակության աստիճան
    2
    Ժպտացեք,մարդի՛կ,քանզի ժպիտն է այս դժվար կյանքի ամեն մի օրվան հաղորդում լույս ու ջերմություն,ուստի ժպտացեք և ուրախ եղեք...
    Մենք ծնվել ենք,աշխարհ եկել,
    ոչ թե թվալ-երևալու խաբեությամբ,
    այլ լինելու,այն լինելու,
    ԻՆՉ ԿԱՆՔ ԻՐՈՔ...

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (09.10.2011), Liana - Vanadzor 4 (10.10.2011), Տաթև ջան (07.10.2011), Արեգ (08.10.2011), Մանոն (03.11.2011)

  5. #3
    Ավագ մասնակից Արեգ is on a distinguished road Արեգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Գրառումներ
    243
    Հեղինակության աստիճան
    3
    Ժպտա կյանքին
    Հոկտեմբերի 7-ին Ժպիտի համաշխարհային օրն է:

    1963 թվականին Մասաչուսեթցի Հարվեյ Բոլլը ստեղծեց «Ժպտացող դեմք» պատկերը:
    Պատկերը շատ արագ լայն տարածում գտավ ամբողջ աշխարհով մեկ և դարձավ բարի կամքի և ուրախության ամենահայտնի խորհրդանիշը:
    Հեղինակը կարծում էր, որ գոնե տարվա մեջ մեկ օր յուրաքանչյուրս պետք է նվիրենք ժպիտին և բարի գործերին:

    «Արա՛ բարի գործ, ժպիտ պարգևի՛ր մարդկանց»:
    Արեգ Միկիչյան
    Վանաձորի հ.1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
    ՎՊՄԻ դասախոս
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի Ինստրուկտոր

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (09.10.2011), Liana - Vanadzor 4 (10.10.2011), Ավրորա (09.10.2011), Մանոն (03.11.2011)

  7. #4
    Մասնակից Vanadzor10***Ani is on a distinguished road Vanadzor10***Ani-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2010
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0


    …Չես կարող միանգամից ծիծաղել: Այդպես չի լինում…Սկզբում ժպիտն է ծնվում, հետո միայն ծիծաղը…Ամենուժեղ քրքիջն անգամ ամենաթույլ ու մեղմ ժպիտի ծնունդ է…
    Ժպիտը ծիծաղի մայրն է…


    Ժպիտ պարգևենք մարդկանց, և այն դեռ կվերադառնա մեզ մոտ...
    Անի Համբարձումյան
    Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի օպերատոր

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Liana - Vanadzor 4 (10.10.2011), manush (10.10.2011), Ավրորա (10.10.2011), Լիլիթ (12.11.2011), Մանոն (03.11.2011)

  9. #5
    Սկսնակ մասնակից Անահիտ-Վանաձոր8 is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    10.05.2010
    Գրառումներ
    13
    Հեղինակության աստիճան
    0

    Ժպիտի գինը Ծննդյան տոներին

    Ուզում եմ այստեղ մեջբերել մի հատված Քարնեգիի գրքից: Սա գրված է եղել խանութներից մեկի ցուցանակին` Ծննդյան տոների ժամանակ:
    << Ժպիտի գինը Ծննդյան տոներին
    Այն ոչինչ չարժե, բայց շատ բան է տալիս:
    Այն հարստացնում է նրանց, ովքեր այն ստանում են, միաժամանակ չաղքատացնելով նրանց, ովքեր նվիրում են:
    Այն ակնթարթ է տևում, բայց երբեմն հիշողության մեջ մնում է ընդմիշտ:
    Ոչ ոք այնքան հարուստ չէ, որ դրա կարիքը չունենա, և չկա մի աղքատ մարդ, որը դրանով հարստանա:
    Այն երջանկացնում է տունը, ստեղծում բարյացակամ մթնոլորտ գործնական փոխհարաբերություններում և բարեկամների համար նշանաբան է հանդիսանում:
    Այն հանգստություն է բերում հոգնածներին, ցերեկվա լույս` հուսալքվածներին, արևի ճառագայթ` տխուր մարդկանց, ինչպես նաև` անախորժությունների դեմ բնության ստեղծած լավագույն հակաթույն է:
    Եվ, այնուամենայնիվ, այն չի կարելի գնել, չի կարելի խնդրել, չի կարելի ո'չ պարտքով վերցնել, ո'չ գողանալ, քանի որ հենց այնպես ինքն իրենով այն ոչ մի բանի պետք չէ, քանի դեռ չեն տվել:
    Ոչ ոք այնքան կարիք չունի ժպիտի, որքան նրանք, ովքեր այլևս ոչինչ չունեն տալու>>:

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (03.11.2011), Liana - Vanadzor 4 (08.11.2011), manush (03.11.2011), Արեգ Գրիգորյան (04.11.2011), Լիլիթ (12.11.2011), Մանոն (03.11.2011)

  11. #6
    Ավագ մոդերատոր Մանոն is on a distinguished road Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2010
    Գրառումներ
    224
    Հեղինակության աստիճան
    3
    Միանում եմ ձեր ժպիտներին
    Ահագին դրական լիցքեր ստացա թեմայից… Ապրես Լիանիկ ջան
    Մ. Արզումանյան
    Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն
    Լոռու մարզի համակարգող

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Liana - Vanadzor 4 (08.11.2011)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Այսօր Աշոտ Բլեյանի ծննդյան օրն է
    Հեղինակ՝ Hassmik, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 08.09.2011, 00:38
  2. Ապագան կերտվում է այսօր
    Հեղինակ՝ Hassmik, բաժին` Տեղեկատվական տեխնոլոգիաներ
    Գրառումներ: 3
    Վերջինը: 23.08.2011, 22:28
  3. Այսօր ինտերնետի պաշտոնական օրն է
    Հեղինակ՝ Արեգ, բաժին` Տեղեկատվական տեխնոլոգիաներ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 26.07.2011, 21:39
  4. Այսօր երեխաների պաշտպանության օրն է...
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 02.06.2011, 16:10
  5. Անի Հակոբյան. Այստեղ ես հպարտ եմ, որ ուսանող եմ
    Հեղինակ՝ manush, բաժին` Ուսանողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 02.09.2010, 06:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները