livejournal.ru պարբերականը բացահայտել է հեղինակավոր այն անձանց կյանքի մանրամասները, որոնք երիտասարդ հասակում հեռացվել են ուսհաստատություններից:
Ալբերտ Էնշտեյն. այս գիտնական-ֆիզիկոսը, ով արժանացել է Նոբելյան մրցանակի, չի կարողացել ավարտել գիմնազիան: Ուսուցիչների կարծիքով, նա բութ երեխա է եղել:
Սալվադոր Դալի. այս հանճարեղ նկարիչ-ռեժիսորը, ով 10 տարեկանից կտավներ էր կերտում, 15 տարեկան հասակում ոչ ադեկվատ պահվածքի համար հեռացվել է դպրոցից:
Արիստոտել Օնասսիս. հույն միլիարդատերը ծանր բնավորության պատճառով բազմիցս հեռացվել է ուսհաստատություններից: Մի դեպքում էլ հեռացման պատճառը եղել է այն, որ Օնասսիսն ապտակել է ուսուցչուհուն:
Սիլվեստեր Ստալոնե. հանրահայտ իտալացի դերասանը սովորել է դժվար կառավարելի երեխաների հատուկ դպրոցում: Մինչ այդ, սակայն, Ստալոնեն հեռացվել է 10 դպրոցներից` անտանելի վարքի պատճառով:
Մերլին Մենսոն. ամերիկյան Քանթոն քաղաքի դպրոցներից մեկում Բրայան Ուորները շարունակ ոչ պարկեշտ նկարներ էր պատրաստում. ուսուցիչների ուշադրության կենտրոնում էր: Վերջ ի վերջո նրան հեռացրել են դպրոցից: Տարիներ անց Ուորները հայտնի է դառնում` որպես Մերլին Մենսոն:
Ավրիլ Լավին. այս երգչուհին իսկական գլխացավանք է եղել ուսուցիչների համար: Նրան երեք անգամ հեռացրել են դպրոցից` համադասարանցիների հետ կռվելու համար: Նա շատ նման է եղել տղայի ու զբաղվել է հոկեյով:


Մեջբերել




Էջանիշներ