+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: ՏՀՏ բնագավառի հայտնի մարդիկ

  1. #1
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    512
    Հեղինակության աստիճան
    3

    ՏՀՏ բնագավառի հայտնի մարդիկ

    Թեման ստեղծելու պատճառը Սթիվ Ջոբսի մասին նյութ տեղադրելն է: Ափսոս, որ այն հայտնի գիտնականի մահվան լուրն է:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (12.10.2011), Տաթև ջան (06.10.2011), Արեգ (08.10.2011), Ruben (06.10.2011)

  3. #2
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    512
    Հեղինակության աստիճան
    3
    Ջոբսի մահվան լուրին արձագանքել են Facebook-ն ու Twitter-ը, Օբաման և Ցուկերբերգը

    s_jobs.jpg

    Սթիվ Ջոբսի մահվան լուրին արձագանքել է ողջ աշխարհը: Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը Ջոբսին անվանել է իր ուսուցիչ և ընկեր. «Շնորհակալություն այն բանի համար, որ ցուցադրեցիր մեզ, թե ինչպես մեր կողմից ստեղծվածը կարող է փոխել աշխարհը: Ես քո կարիքը շատ կզգամ»,- ասել է Ցուկերբերգը:

    «Սթիվ, կատարելության հասնելու քո ձգտումը զգում է յուրաքանչյուր մարդ, ով առնչվել է Apple ընկերության որևէ արտադրանքի: Մենք բոլորս Google-ում և արտադրության մեջ, ընդհանրապես, շատ ենք կարոտելու քեզ»,- հայտարարել է Google-ի հիմնադիր Սերգեյ Բրինը:

    Ջոբսին մահին արձագանքել են նաև Twitter-ի օգտատերերը` բազմաթիվ գրառումներ թողնելով իրենց էջերում: Գրառումներից մեկում ասվում է, որ «Ջոբսը տեղափոխվեց iԴրախտ»: Ավելի ուշ գրառումներում հայտնվեցին iDead (iՄահ), iHeaven (iԴրախտ), iClouds (iԵրկինք) և iSad (iՏխրություն):

    Քիչ առաջ Ջոբսի մահվան կապակցությամբ հայտարարություն է տարածել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որում Apple-ի հիմնադրին անվանել է «Մեծն նորարար և երազող»: «Սթիվը կանգնած է ամերիկացի նորարարների հետ մեկ շարքում` բավականաչափ քաջ, որպեսզի մտածեր ոչ այնպես, ինչպես մենք, բավականաչափ համարձակ, որպեսզի հավատար աշխարհը փոխելու հնարավորությանը, և բավականաչափ շնորհալի, որպեսզի աներ այդ ամենը»,- ասել է Օբաման` հավելելով, որ ավելի մեծ ճանաչում չի կարող լինել, քան այն, որ մարդիկ իմացել են նրա մահվան մասին իր իսկ կողմից ստեղծված սաքերի միջոցով:

    1in.am
    Վերջին խմբագրող՝ manush: 06.10.2011, 10:14:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (09.10.2011), Anushik.DV (14.10.2011), Anushka (26.11.2011), gayane0803 (06.10.2011), Mkhitaryan (07.10.2011), Տաթև ջան (06.10.2011), Արեգ (08.10.2011)

  5. #3
    Ավագ մասնակից Գագիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2
    Ուզում եմ ներկայացնել Ջոբսի հայտնի ելույթը Ստենֆորդի համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման ժամանակ: Կարծում եմ` շատ ուսուցողական է և արժի, որ հատկապես երիտասարդները տեսնեն ու լսեն: Հասկանալի է, որ ելույթը անգլերեն է, բայց զուգահեռ թարգմանվում է ռուսերեն:

    Գ.Աղեկյան
    www.mathnet.am

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (09.10.2011), Chuk (08.10.2011), gayane0803 (06.10.2011), manush (07.10.2011), Mkhitaryan (07.10.2011), Արեգ (08.10.2011), ԺաննաՀ (07.10.2011), petros59 (06.10.2011), Ruben (06.10.2011), Vanadzor10***Ani (11.10.2011)

  7. #4
    Մասնակից Vanadzor10***Ani is on a distinguished road Vanadzor10***Ani-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.05.2010
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0

    Բիլ Գեյթս` Հարվարդից հեռացված միլիարդատերը

    Հաջողությունը վատ ուսուցիչ է…
    Բիլլ Գեյթս
    Բիլլ Գեյթս (լրիվ անունը Ուիլյամ Հենրի Գեյթս III)՝ ամենահարուստ մարդն աշխարհում, համակարգչային մագնատ, Microsoft ընկերության հիմնադիրն ու սեփականատերը: Ծնվել է 1955թ. հոկտեմբերի 28-ին ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում, կորպորատիվ փաստաբան Ուիլյամ Հենրի Գեյթս II-ի և First Interstate Bank, Pacific Northwest Bell -ի տնօրենների խորհրդի ու United Way-ի ազգային խորհրդի անդամ Մերի Մաքսվել Գեյթսի ընտանիքում:

    Բիլլ Գեյթսն իր նախնական կրթությունն ստացավ մունիցիպալ տարրական դպրոցում, իսկ 12 տարեկան հասակում նրան տեղափոխեցին Սիեթլի ամենաարտոնյալ դպրոցը, որտեղ նա կարողացավ զարգացնել ծրագրավորման իր հմտությունները դպրոցական մինի համակարգչի վրա: Այս համեստ, նույնիսկ ամաչկոտ, մի քիչ անբարեկազմ պատանին երազում էր մաթեմատիկայի պրոֆեսոր դառնալ եւ ընդհանրապես նման չէր իր հորը` բարձրահասակ ու գեղեցիկ տղամարդուն և հաջողակ փաստաբանին: Այնպես որ, չնայած մաթեմատիկայի և տրամաբանության բնագավառում յուրահատուկ ունակություններին, Բիլլ Գեյթսի մոտ իր ծնողներին հատուկ լիդերի հմտություններ չէին դրսևորվում:

    Արդեն մեկ տարուց հետո Բիլլը ստեղծեց առաջին համակարգչային ծրագիրը: Դա հսկա համակարգիչների ժամանակաշրջանն էր, որոնք իրենց ծավալով զբաղեցնում էին ամբողջ սենյակներ և միայն լաբորատորիական սպիտակ խալաթներով գիտնականների խելքի բան էին: Քոլեջում Բիլլ Գեյթսը կազմակերպեց Traf-O-Data ընկերությունը, որտեղ աշխատում էին ապագա մագնատի դասընկերները: Նրանք տեղական իշխանությունների համար համակարգչային ծրագրեր էին մշակում, քաղաքային տրանսպորտի երթևեկության գրաֆիկներ հաշվարկում: Նա 15 տարեկան էր, երբ ճանապարհային երթևեկության կարգավորման համար ծրագիր մշակեց և դրա դիմաց վաստակեց 20 000 դոլար գումար: Իսկ 17 տարեկանում նրան առաջարկեցին Բոննեվիլյան ամբարտակի էներգիայի տեղաբաշխման համար ծրագրային փաթեթ մշակել:

    1973թ., հետևելով ընտանեկան ավանդույթին, Գեյթսը ընդունվեց Հարվարդի համալսարան` հոր նման փաստաբան դառնալու մտադրությամբ: 1974թ. դեկտեմբերին Բիլլ Գեյթսը տեսավ 397 դոլարանոց համակարգիչ, որն իր ընկերոջ` Պոլ Ալլենի խոսքերով, կարող էր հավաքել յուրաքանչյուր ոք: Միակ բանը, որ պակասում էր այդ մեքենային, ծրագրային ապահովումն էր: Բիլլ Գեյթսն ու Պոլ Ալլենը կապվեցին M.I.T.S ընկերության ներկայացուցիչների հետ` վերջիններիս Altair 8800 համակարգչի համար առաջարկելով ծրագրային ապահովում (BASIC տարբերակը): Առաջարկը ձեռք էր տալիս M.I.T.S-ի մենեջերներին, ովքեր առաջարկեցին երիտասարդներին աշխատել ծրագրավորման լեզուներ ստեղծելու վրա: Երիտասարդները մեկնեցին Նյու-Մեխիկո, որտեղ էլ սկսվեց Micro-soft-ի պատմությունը (գծիկը նրանք հանեցին ավելի ուշ):

    Վստահ լինելով, որ անհատական համակարգիչը յուրաքանչյուր աշխատատեղի և յուրաքանչյուր տան համար անփոխարինելի կդառնա, նրանք սկսեցին ծրագրային ապահովում մշակել անհատական համակարգիչների համար: 1986թ. Microsoft-ը վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության, եւ այդ նույն տարում Բիլլ Գեյթսը դարձավ միլիարդատեր, երբ նա միայն 31 տարեկան էր:

    Microsoft-ի առաջին 5 պատվիրատուները սնանկացան, բայց տղաները չհուսահատվեցին եւ 1979թ.-ին վերադարձան Սիեթլ: Նույն տարում Բիլլ Գեյթսին հեռացրին համալսարանից բացթողումների և հետ մնալու պատճառով: Բայց այդ փաստն այնքան էլ չվհատեցրեց վայ-ուսանողին, քանի որ IBM ընկերությունը նրան առաջարկեց օպերացիոն համակարգ ստեղծել աշխարհում առաջին անհատական համակարգչի համար:

    Բիլլ Գեյթսը 50 000 դոլարով ձեռք բերեց QDOS (Quick and Dirty Operating System) համակարգը, վերանվանեց այն MS DOS և վաճառեց լիցենզիան IBM-ին: Ստացված գումարը հնարավորություն տվեց Microsoft-ին աշխատել մի քանի տարի: Microsoft ծրագրային ապահովմամբ նոր IBM համակարգչի ներկայացումը իսկական հեղաշրջում առաջացրեց շուկայում: Շատերը սկսեցին դիմել Microsoft-ին լիցենզիայի համար:

    Հաջորդ տարում Microsoft-ը շուկա հանեց Windows-ի առաջին տարբերակը: Իսկ արդեն 1993թ.-ին Windows-ի վաճառքի ամսեկան ընդհանուր ծավալը գերազանցեց 1 միլիոնը: 1995թ.-ին ի հայտ եկավ Windows 95-ը և երկու շաբաթվա մեջ դրանից վաճառվեց 7 միլիոն նմուշ:

    Microsoft ծրագրային ապահովումն այնքան էր տարածվել, որ ընկերությունն ընկավ ամերիկյան անտիմոնոպոլիական կոմիտեի տեսադաշտը, որը մի քանի անգամ փորձեց Բիլլ Գեյթսի մոնոպոլիայի հարկադիր մասնատման գործ հարուցել:

    1995թ.-ին Microsoft-ի քաղաքականությունն արմատապես փոխվեց. հիմնական շեշտը դրվում էր ինտերնետի վրա:
    1994թ. հունվարի 1-ին Բիլլ Գեյթսն ամուսնացավ Microsoft-ի մենեջեր Մելինդա Ֆրենչի հետ:
    1998թ.-ից Գեյթսը հրաժարվեց Microsoft կորպորացիայի նախագահի իր լիազորություններից, իսկ 2000թ.-ին թողեց նաև գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը: Երկու պաշտոնն էլ ստացավ Սթիվ Բալմերը: 2008թ. հունվարի 7-ին Բիլլ Գեյթսը հայտարարեց նույն տարվա հուլիսին Microsoft կորպորացիայի ղեկավարի լիազորությունները ցած դնելու, իսկ 2008թ. հուլիսի 15-ին`Microsoft-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնը թողնելու իր մտադրությունների մասին: Պաշտոնից հեռանալուց հետո նա մտադիր էր իրեն ամբողջովին նվիրել Bill & Melinda Gates Foundation բարեգործական հիմնադրամը ղեկավարելուն:
    2005թ. մարտի 2-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի կաբինետը հայտարարեց, որ Բիլլ Գեյթսը կստանա Բրիտանական թագավորության Ասպետ-Կոմանդորի տիտղոս` Մեծ Բրիտանիայի ձեռնարկություններում նրա ունեցած նշանակալի ավանդի և աշխարհում աղքատությունը նվազեցնելու նրա ջանքերի համար: 2005թ. արդյունքներով Բիլլ Գեյթսն ու նրա կինը` Մելինդա Գեյթսը, ամերիկյան «Time» ամսագրում անվանվեցին տարվա մարդիկ: 2007թ հունիսի 7-ից Բիլլ Գեյթսը համարվեց Հարվարդի շրջանավարտ)): Գեյթսին դիպլոմ տալու որոշումն ընդունվեց համալսարանի ղեկավարության կողմից:

    2008թ. հունիսի 27-ը Բիլլ Գեյթսի համար դարձավ վերջին օրը Microsoft-ի ղեկավարի պաշտոնում: Չնայած դրան` նա ամբողջությամբ չի խզում կապերը ընկերության հետ. Գեյթսը մնում է տնօրենների խորհրդի նախագահ (առանց գործադիր լիազորությունների): Նա զբաղվում է նաև հատուկ ծրագրերով և մնում է ամենաշատ բաժնետոմսեր ունեցողը մի կորպորացիայում (Microsoft-ի 8,7% բաժնետոմս), որի 102 երկրում տեղակայված մասնաճյուղերում աշխատում է ավելի քան 61 000 մարդ:
    Անի Համբարձումյան
    Վանաձորի թիվ 10 ավագ դպրոցի օպերատոր

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (13.10.2011), Anushka (26.11.2011), gayane0803 (12.10.2011), manush (12.10.2011), Արեգ (11.10.2011), Ruben (11.10.2011)

  9. #5
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    512
    Հեղինակության աստիճան
    3
    Apple -ի երկրպագուներին դուր է եկել այն միտքը, որ Սթիվ Ջոբսի դեմքը պատկերվի ընկերության լոգոյի վրա: Նրանց կողմից ավելի շատ հավանության է արժանացել այն լոգոն, որում խնձորի կծած մասի փոխարեն պատկերված է մեծ ձեռնարկատիրոջ ու գյուտարարի կիսադեմը:

    apple_SJ.jpg

    Դիզայնի հեղինակը 19-ամյա պատանի է Հոնգ Կոնգից` Ջոնաթան Մակ Լոնգը, որն այն պատրաստել էր դեռ օգոտոսին, երբ իմացել էր Ջոբսի` ընկերությունից հեռանալու մասին: Ընդ որում`լոգոյի հեղինակը իրեն Apple -ի սիրահար չի համարում և նույնիսկ iPhone չունի:

    Մակ Լոնգը հայտնել է, որ լոգոն արդեն ուղարկել է Թիմ Կուկին`ընկերության գործադիր տնօրենին, բայց նա դեռ չի արձագանքել:

    Աղբյուր` Tert.am
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (13.10.2011), Anushka (26.11.2011), gayane0803 (13.12.2011), Արեգ (02.11.2011)

  11. #6
    Ավագ մասնակից Ռուզանկա is on a distinguished road Ռուզանկա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2010
    Գրառումներ
    129
    Հեղինակության աստիճան
    2
    Ես լսել եմ , որ Ստիվ Ջոբսը արմատներով հայ է`իբր նա իրենց ընտանիքում հարազատ չէր, իր մայրը հայ էր, բայց, թե ինչքանով է ճիշտ սա,չգիտեմ:
    Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
    Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
    Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
    Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (13.12.2011), Արեգ (02.11.2011)

  13. #7
    Ավագ մասնակից Գագիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2
    Ստիվ Ջոբսը հայ չէր, բայց ըստ Khabararmani.com արաբերեն կայքէջի, լավ տիրապետում էր հայերեն լեզվին:
    Գ.Աղեկյան
    www.mathnet.am

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (13.12.2011), Արեգ (02.11.2011)

  15. #8
    Ավագ մասնակից Anush Avetisyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Հասցե
    Կոտայքի մարզ ք.Հրազդան
    Գրառումներ
    161
    Հեղինակության աստիճան
    2
    Սթիվ Ջոբսը ծնվել է 1955-ին Կալիֆոռնիայում: Երեխայի ծնվելուց մեկ շաբաթ անց Սիրիայից ներգաղթած նրա կենսաբանական ծնողները հրաժարվել են նրանից: Դրանից հետո նրան որդեգրել են Փոլ Ջոբսն ու նրա կինը` ազգությամբ հայ Կլարա Հակոբյանը, որի ընտանիքը 1915 թվականին մազապուրծ փախել է Մալաթիայից: Այդ իսկ պատճառով, ըստ որոշ աղբյուրների, Սթիվ Ջոբսը տիրապետում էր նաեւ հայերենին:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anushka (26.11.2011), gayane0803 (13.12.2011)

  17. #9
    Ավագ մասնակից Anush Avetisyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Հասցե
    Կոտայքի մարզ ք.Հրազդան
    Գրառումներ
    161
    Հեղինակության աստիճան
    2
    Microsoft-ի հիմնադիր եւ խոշորագույն բաժնետեր Բիլ Գեյթսը ցավակցություն է հայտնել Սթիվ Ջոբսի ընտանիքին եւ ընկերներին:
    «Մենք Սթիվի հետ ծանոթացել էինք գրեթե 30 տարի առաջ եւ եղել ենք ընկերներ, գործընկերներ ու մրցակցիներ», - իր բլոգում գրել է Գեյթսը:
    «Հազվադեպ են ծնվում Ջոբսի նման մարդիկ, որոնց հաջողվում է մարդկության պատմության մեջ թողնել այդքան նշանակալի հետք: Սթիվ Ջոբսն այն վառ մարդկանցից էր, որոնք կարողանում են անհամեմատելի ազդեցություն ունենալ ապագա սերունդների վրա: Նրա հետ աշխատելը մեծ պատիվ էր բոլորիս համար: Ես կկարոտեմ Սթիվին», - գրել է Գեյթսը:


    News.am

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anushka (26.11.2011), gayane0803 (13.12.2011), Արեգ (02.11.2011)

  19. #10
    Ավագ մասնակից Ռուզանկա is on a distinguished road Ռուզանկա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.07.2010
    Գրառումներ
    129
    Հեղինակության աստիճան
    2
    Մեջբերում Anush Avetisyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Սթիվ Ջոբսը ծնվել է 1955-ին Կալիֆոռնիայում: Երեխայի ծնվելուց մեկ շաբաթ անց Սիրիայից ներգաղթած նրա կենսաբանական ծնողները հրաժարվել են նրանից: Դրանից հետո նրան որդեգրել են Փոլ Ջոբսն ու նրա կինը` ազգությամբ հայ Կլարա Հակոբյանը, որի ընտանիքը 1915 թվականին մազապուրծ փախել է Մալաթիայից: Այդ իսկ պատճառով, ըստ որոշ աղբյուրների, Սթիվ Ջոբսը տիրապետում էր նաեւ հայերենին:
    Շնորհակալություն տեղեկությունների համար. ուրեմն ես սխալ էի իմանում:
    Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
    Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
    Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
    Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (13.12.2011), Արեգ (02.11.2011)

+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները