Շնորհավորում եմ Լոռու մարզի Դսեղի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի բոլոր ուսուցիչներին՝ ուսուցչի տոնի կապակցությամբ, մաղթում եմ նրանց առողջություն, հաջողություններ աշխատանքի մեջ:
Շնորհավորում եմ Լոռու մարզի Դսեղի Հովհ. Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի բոլոր ուսուցիչներին՝ ուսուցչի տոնի կապակցությամբ, մաղթում եմ նրանց առողջություն, հաջողություններ աշխատանքի մեջ:
Anush Avetisyan (05.10.2011), gayane0803 (06.10.2011), manush (04.10.2011)
Հայտնի են տարվա լավագույն տնօրենները, ուսուցիչներն ու դաստիարակները
Սիրով ու երախտագիտությամբ շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ: Ցանկանում եմ քաջ առողջություն, բազում հաջողություններ, ստեղծագործական նվաճումներ:ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՍՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Ուսուցչի տոնին ընդառաջ հանձնեց տարվա լավագույն ուսուցիչ, դաստիարակ, տնօրեն անվանակարգերում հաղթողների մրցանակները: «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի «Նվիրում երեխաներին» անվանակարգում հաղթող ճանաչվեց Արմավիրի մարզի Նալբանդյան միջնակարգ դպրոցի դասվար Անգին Գեւորգյանը, «Ավանդույթները եւ նորարարությունը մանկավարժության մեջ» անվանակարգում` Արթիկի թիվ 3 ավագ դպրոցի ուսուցիչ Արմենուհի Մկրտչյանը, «Ազգային ավանդույթները պահպանելու եւ փոխանցելու համար» անվանակարգում' Կապանի թիվ 2 ավագ դպրոցի ուսուցիչ Արմեդա Անտոնյանը:
Երեքական անվանակարգ էր սահմանված նաեւ «Լավագույն տնօրեն» եւ «Լավագույն դաստիարակ» մրցույթներում: «Տարվա լավագույն տնօրեն» մրցույթի «Ուսումնադաստիարակչական աշխատանքերը լավագույնս կազմակերպելու համար» անվանակարգում մրցանակ շնորհվեց Նոր Խարբերդի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Նելլի Մուրադյանին, «Հայրենասիրական եւ գեղագիտական դաստիարակության լավագույն փորձի համար» անվանակարգում' Արտամետի միջնակարգ դպրոցի տնօրեն Արտակ Գյոզալյանին, «Ուսուցման նորագույն մեթոդների ներդրման լավագույն փորձի համար» անվանակարգում' Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Լաուրա Բաղդասարյանին:
Լավագույն տնօրեն ճանաչված Արտակ Գյոզալյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ չէր սպասում նման անակնկալի: «Որեւէ մեկն արդյունքների մասին նախապես չի իմացել: Շատ շփոթված եմ: Այս ամենն ինձ տվեց էլ ավելի մեծ պատասխանատվություն իմ աշխատանքի հանդեպ»,- նշեց նա` հավելելով, որ սա ոչ միայն իր, այլեւ' իր ողջ աշխատակազմի հաղթանակն է:
«Տարվա լավագույն դաստիարակ» մրցույթում «Սիրտս նվիրում եմ երեխաներին» անվանակարգում հաղթող ճանաչվեց Աշտարակի «Հովիկ» մանկապարտեզի դաստիարակ Հռիփսիմե Ներսիսյանը, «Երեխաների կյանքը հետաքրքրիր անակնկալներով հարստացնելու համար» անվանակարգում` Սեւանի «Հեքիաթ» մանկապարտեզի դաստիարակ Ռուզաննա Հունանյանը, «Բնության կրտսեր բարեկամ դաստիարակելու համար» անվանակարգում` Սուսաննա Մելիքյանը:
Դաստիարակ Հռիփսիմե Ներսիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ մրցույթի մասնակցելը եւ հաղթելը իրեն տվեց ոգեւորություն, ինքնավստահություն: «Կարծում եմ` սա իմ 38 տարիների աշխատանքի արդյունքն է»,- ասաց նա:
Հաղթողները ստացան հեռուստացույցներ, իսկ արհմիության կողմից մի շարք մանկավարժների տրվեցին պատվոգրեր եւ դրամական պարգեւներ:
Վերջին խմբագրող՝ manush: 04.10.2011, 15:54:
Anush Avetisyan (05.10.2011), gayane0803 (06.10.2011), Արմինե Մ (04.10.2011), Դեղձանիկ (05.10.2011), Մարիետա (05.10.2011)
Շնորհավորում եմ իմ բոլոր գործընկերներին Ուսուցչի տոնի կապակցությամբ: Ավյուն ու եռանդ, հույս և հավատ, լույս ու ծիծաղ բոլորիս…
Anush Avetisyan (05.10.2011), gayane0803 (06.10.2011), manush (05.10.2011), Դեղձանիկ (05.10.2011), petros59 (04.10.2011)
«Թող ոչ ոք չվիրավորվի, եթե ասենք` արևի տակ ուսուցչից առավել գրագետ, բազմակողմանիորեն զարգացած մարդ չպետք է լինի: Նրա խոսքն ու մտածողությունը, դատողությունն ու բարոյական կեցվածքը, նիստն ու կացը, սիրտն ու հոգին երեխաներին նվիրաբերելու ընդունակությունները մեկ գլխով բարձր պետք է լինեն բոլոր մասնագետների նմանատիպ որակներից: Որովհետև ապագա բոլոր կադրերի գիտելիքների, հմտությունների ու կարողությունների հիմքը նա է դնում: Նշանակում է, դպրոցի թրծարանի մոտ մշտապես պիտի գործի գերազանց իմացությամբ, գերազանց վարքագծով ուսուցիչը»: Յուրի Ամիրջանյան
Շնորհավո´ր տոնդ, ուսուցի´չ. . .
Զարուհի Պետրոսյան
Արևը երկնքի ժպիտն է, ու այդ ժպիտը` ամեն օր ինձ հետ է...
Anush Avetisyan (05.10.2011), gayane0803 (06.10.2011), manush (05.10.2011), NARIN (06.10.2011), Արմինե Մ (05.10.2011), Դեղձանիկ (05.10.2011), Ruben (05.10.2011)
05.10.2011թ.
ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ, ԽՈՆԱՐՀՎՈՒՄ ԵՄ ՁԵՐ ԱՌՋԵՎ
Ի՞նչ կմնար մարդկությունից, տե՜ր աստված,
Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
Ահա ինչու` ամբողջ հոգով և սրտանց-
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Ամեն մարդ էլ... ունի սիրած ուսուցիչ,
Հանճարն անգամ... Ուսուցիչ է ունեցել:
Դուք`անանո՜ւն, ձեր սաները` անվանի:-
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Ախ, շա՜տ հաճախ տառապել եք անաղմուկ,
Լույս եք ցանել, բայց հալածվել ու խաչվել:
Տիրողները` շքեղաշո՜ւք, դուք` անշո՜ւք...
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Շատ դժվար էր` խավար դարում ձեզ համար:
Այս լույս դարում, օ՜, դժվա՛ր է առավել-
Երեխաներն ամե՛ն ինչ էլ գիտեն լավ...
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Թեկուզ կյանքում ապտակել եք նաև ինձ,
Թեկուզ նաև երկուսներ եմ ստացել,
Այնուհանդերձ, այնուհանդերձ, էն գլխից-
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Հողագունդը գլոբո՜ւս է հմայիչ,
Բայց ուզում են այն կործանել ու ջարդել:
Հողագնդին հարկավոր է ուսուցիչ...
Ուսուցիչներ, խոնարհվում եմ ձեր առջև:
Սահակյան
Արեգ Միկիչյան
Վանաձորի հ.1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
ՎՊՄԻ դասախոս
“ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի Ինստրուկտոր
anush (05.10.2011), Anush Avetisyan (05.10.2011), gayane0803 (06.10.2011), Liana - Vanadzor 4 (05.10.2011), manush (05.10.2011), Դեղձանիկ (05.10.2011)
Գ.Աղեկյան
www.mathnet.am
gayane0803 (06.10.2011)
Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ուսուցիչ
Սաների համար ուսուցիչն իրենց
Ամենագետ է ամենակարող
Ամենազոր է ուսուցիչն իրենց, ինրպես վիթխարի հեքիաթի հսկան:
ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔՆԵՐԻՆ ՄԻԱՆՈՒՄ Է ԿԱԹՆԱՋՐԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑԻ ՈՒՍՈՒՑՉԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ
Anush Avetisyan (05.10.2011), gayane0803 (06.10.2011), manush (05.10.2011), Դեղձանիկ (05.10.2011)
Սիրելի Ուսուցիչներ, Այսօրվա տոնն ամենապատեհ առիթն է մեծարանքի խոսքեր հղելու ձեզ, խոնարհվելու ձեր վաստակի առջև: Դա այն նվազագույնն է, որ կարող է անել մեզնից յուրաքանչյուրը Ուսուցչի տոնի առթիվ:
Շնորհավորում ենք ձեզ, մեր թանկագին, հարգարժան ուսուցիչներ, մաղթում առողջություն, երջանկություն անձնական կյանքում և անթաքույց երախտագիտություն ձեր սաների աչքերում...
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Anush Avetisyan (05.10.2011), gayane0803 (06.10.2011), manush (05.10.2011), NARIN (06.10.2011), Արմինե Մ (05.10.2011), Դեղձանիկ (05.10.2011)
Շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին, ցանկանում եմ առողջություն, համբերություն, ստեղծագործական մտքի թռիչքներ և աշխատանքային հաջողություններ:
Մ. Արզումանյան
Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն
Լոռու մարզի համակարգող
Anush Avetisyan (05.10.2011), gayane0803 (06.10.2011), Liana - Vanadzor 4 (05.10.2011), manush (05.10.2011), Արմինե Մ (05.10.2011), Դեղձանիկ (05.10.2011)
Սիրով շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին իրենց մասնագիտական տոնի առթիվ:
Երբեք հնարավոր չէ գերագնահատել այն դերն ու նշանակությունը, որն ունի ուսուցիչը սերունդների դաստիարակության գործում: Շատերն են ընտրում այս դժվարին ճանապարհը, բայց բոլորը չէ, որ կարողանում են պատվով կատարել իրենց վրա դրված պարտականությունները: Եկե՛ք խոնարհվենք այն ուսուցիչների առջև, ովքեր իրենց հոգու լույսն ու ջերմությունը չեն խնայում իրենց սաների համար, ովքեր անտեսելով սեփական հոգսերն ու խնդիրները` նվիրումով իրենց գործն են կատարում, ովքեր արժանի են կրելու "Ուսուցիչ" վեհ կոչումը:
Շնորհավո՛ր տոնդ, ուսուցի՛չ
Վանաձորի հ. 4 դպրոց
Լիանա Կարապետյան
Anush Avetisyan (05.10.2011), gayane0803 (06.10.2011), manush (05.10.2011), Արմինե Մ (05.10.2011), Դեղձանիկ (05.10.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ