+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Ես քո զավակն եմ, Հայաստա´ն

  1. #1
    Ավագ մասնակից Տաթև ջան is on a distinguished road Տաթև ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2010
    Գրառումներ
    119
    Հեղինակության աստիճան
    8

    Ես քո զավակն եմ, Հայաստա´ն

    Մի´հարցրու, թե ինչ է արել հայրենիքդ քեզ համար,
    Հարցրու´, թե դու ինչ կարող ես անել հայրենիքիդ համար
    Ջ. Ֆ. Քեննեդի

    Մեզնից յուրաքանչյուրը բազմիցս մտածել է այս բառերի շուրջ ու միշտ հանգել այն եզրակացությանը, որ իրենից է կախված իր հայրենիքի խաղաղությունն ու հզորությունը: Իսկ եթե մտովի ետ գնանք դեպի ոչ այնքան հեռու անցյալ և հիշենք մեր ազգային ազատագրական պայքարի ճակատագրական պահերը, այդ ժամ կհասկանանք, թե ինչպիսի թանկ գնով է ձեռք բերվել մեր երկրի ազատությունը:
    … Մայիս էր: Ի՞նչ էր մտածում հայ զինվորը ճակատամարտից առաջ: Միգուցե նա հիշում էր իր ընտանիքը, ընկերներին… Այս հարցին դժվար է պատասխանել, եթե այնտեղ չես:
    …Արցախն ազատագրելու պատրաստ նվիրյալների շարքերն օր օրի համալրվում էին: Հայաստանի տարբեր ծայրերից հերոսական պայքարի էին գնում թե´ մեծահասակներ, թե´ դպրոցն ավարտած տղաներ, ովքեր դեռ չէին հասցրել զգալ կյանքի քաղցրությունը: Այս ճակատամարտն ավելին էր քան ազգային ոգու ուժի փորձությունը: Սա այն դեպքերից միակն էր, երբ նժարի երկու կողմերը հավասար էին ու նույն նպատակն ունեին` հայրենիքի ազատությունն ու անկախությունը:
    …Առավոտյան ժամը չորսն էր: Ի՞նչ էր մտածում զինվորը ճակատամարտի պահին: Ո´չ, նա չէր մտածում, նա կռվում էր, դիմադրում էր թշնամու կատաղի հարձակումներին: Արյունը առվի պես էր հոսում: Պատերազմը մարդկային կորուստների թանկ գին է պահանջում:
    Զինվորի ավտոմատը լռեց, փամփուշտները վերջացան: Նա արագ վերցրեց իր կողքին անկենդան ընկած զինվորի զենքը: Բայց այն նունպես չկրակեց. արնաթաթախ զենքը կրակելու ուժ չուներ: Զիվորն կորցրեց գիտակցությունը…
    Կրակոցները կարճ ժամանակով դադարում էին ու վերսկսվում նոր ուժով: Այդ ամենը նման էր շախմատային պարտիայի` հարձակումը հանդիպում էր մտածված պաշտպանության և կրկին կազմակերպվում էր նոր գրոհ: Այս պարտիան պետք է ավարտվեր միայն հայի հաղթանակով: Այլընտրանք չկար:
    Ի՞նչ էր երազել զինվորը. «Եթե ոչ ես, ապա իմ զավակները պետք է ապրեն անկախ հայրենիքում»:
    Իրականացավ զինվորի երազանքը: Ես ծնվեցի ազատ ու աստվածային այն հողի վրա, որ կոչվում է Հայաստան:
    Ես խրամատում սուրբ հայրենիքի համար կյանքը զոհած հայ զինվորի երազանքն եմ, մահին հաղթած այն զինվորի, որն ինձ անկախ հայրենիք ունենալու հնարավորություն տվեց: Հավերժ է հնչելու քո անունը` զինվո´ր, ինչպես հավերժ կանգուն է մնալու քո ազատագրած հայենի հողը:
    Ես այն հողի զավակն եմ, որ դարեր շարունակ տրորվել է օտար այրուձիի սմբակների տակ, բայց ծնկի չի իջել:
    Ես զավակն եմ հայ շինարարի ու գյուղացու, ով քարը քարին դրել տուն է շինել, քրտինքով ու արցունքով արտ է ոռոգել, որպեսզի ինձ բերք ու բարիք հասցնի:
    Ես հնավորց գրեր ունեցող երկրի զավակն եմ, որի անգին մագաղաթներով պարծենում եմ այսօր:
    Ես այն ժողովրդի զավակ եմ, որ դարերի ավերում է տեսել, որ կոտորածից մազապուրծ հասել է մեր օրեր, որ երկրաշարժի ժամանակ կորցրել է իր զավակներին, բայց ազատագրական պայքարի է կոչել ողջերին:
    Ես քո զավակն եմ հեռու և մոտ ապրող, իմ հայ ժողովուրդ: Դու մաքառել ես դարերով, դու սփռվել ես աշխարհով մեկ, բայց դու մի բռունցք ես, մի զարկ ես ինձ համար: Ես հպարտ եմ, որ քո զավակն եմ:
    Ես հայ եմ: Ես հին ու նոր Հայաստանի վաղվա օրն եմ: Ես նրա բարձրությունն ու քաղցրությունն եմ, նրա հզորությունն ու լուսաշող ապագան եմ:
    Ես սիրում եմ քեզ, աշխարհ իմ հայոց: Ես սիրում եմ քեզ, իմ հա´յ ժողովուրդ: Այդ սերը մաքուր է ու անսահման, քանի որ չկա ավելի վսեմ զգացմունք քան հայրենասիրությունը:
    Ես քո զավակն եմ, Հայաստա´ն:


    Տաթև ԴԵՐԶՅԱՆ
    Երևանի թիվ 112 ավագ դպրոցի 11-րդ դասարան
    derzyan@mail.ru
    Տաթև Դերզյան
    derzyan@mail.ru

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gev94 (04.10.2011), manush (05.10.2011), Մարիետա (06.10.2011), Օլգա Հայրապետյան (15.06.2017), thana (18.05.2015)

  3. #2
    Սկսնակ մասնակից vastonsmith is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2015
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0
    Հուսով եմ այս մրցույթը կլինի շարունական և այդ ժամանակ ես ներկա կգտնվեմ այդ մրցանակաբշխությանը, որպեսզի ոչ թե համացանցով շնորհավորեմ իմ ընկերներին, այլ դեմ դիմաց կանգնած իմ շնորհավորական խոսքերն ուղղեմ իմ ընկերներին:

  4. #3
    Սկսնակ մասնակից Արփինե Մ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2016
    Գրառումներ
    9
    Հեղինակության աստիճան
    0
    Մի´հարցրու, թե ինչ է արել հայրենիքդ քեզ համար,
    Հարցրու´, թե դու ինչ կարող ես անել հայրենիքիդ համար
    Ջ. Ֆ. Քեննեդի
    Որքան լավ է ասված...

  5. #4
    Ավագ մասնակից petros59 is on a distinguished road petros59-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2010
    Գրառումներ
    333
    Հեղինակության աստիճան
    8
    Մեջբերում Արփինե Մ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի´հարցրու, թե ինչ է արել հայրենիքդ քեզ համար,
    Հարցրու´, թե դու ինչ կարող ես անել հայրենիքիդ համար
    Ջ. Ֆ. Քեննեդի
    Որքան լավ է ասված...
    Ասել է և արել: Մերոնք էլ են ասում,
    շատ ավելի լավ են ասում:

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Ես էլ եմ ծերանալու
    Հեղինակ՝ Sveta, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 11.05.2016, 09:32
  2. Լույս...
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Նկարչություն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 26.05.2015, 22:53
  3. Ի՞նչ երգ եք լսում այս պահին
    Հեղինակ՝ Կարապետ, բաժին` Երաժշտություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 11.10.2012, 22:12
  4. Շնորհավորենք Հայաստանի այս տարվա նորարար ուսուցիչներին
    Հեղինակ՝ manush, բաժին` Տոներ, շնորհավորանքներ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 04.12.2011, 17:13
  5. «Ես գիտեմ իմ իրավունքները» խորագրով տեսանյութերի մրցույթ
    Հեղինակ՝ Yeritsyan, բաժին` «Ես գիտեմ իմ իրավունքները» տեսանյութերի մրցույթ
    Գրառումներ: 26
    Վերջինը: 24.10.2011, 22:16

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները