Վերջին շրջանում` թե' ուսանողական տարիներին, թե' աշխատանքի վայրում (դպրոցում ուսումնառության հարցերի շուրջ) մոդայիկ են դարձել հետևյալ արտահայտությունները` ակտիվ ուսումնառություն, նոր մեթոդներ, ժամանակակից մեթոդներ, համագործակցային ուսուցում.... Երկար կարելի է թվել, դեմ չեմ, չեմ հակաճառի, ես ինքս էլ մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցի տարբեր մեթոդներ` իրենց հետաքրքիր անվանումներով (որոնք ի դեպ դուր չեն գալիս մեծահասակ ուսուցիչներին...): Դուրս գամ փակագծերից` ինչո՞ւ դուր չեն գալիս մեծահասակներին: Ինչո՞ւ են այսչափ շատ բողոքները, մոդայիկ թեմա է դարձել նաև բանավեճերի համար: Ինձ թվում է` չկան այստեղ <<ճիշտ>> և <<սխալ>> կողմեր, դուր չի գալիս այն պարզ պատճառով, որ ավելի տարիքով մանկավարժները իրենց հերթին կիրառել են այդ <<նորամուծությունները>>, պարզապես իրենց ձևով...
Հին, ավանդական մեթոդնե՞ր, թե՞ նորագույն, ժամանակակից, Բոլոնյան համակարգ ընդգրկված երկրներից փոխ առած, թարգմանած մեթոդներ... -Դե իհարկե' նորագույնը,- գոռում է ժամանակակից սերունդը... Կարծում եմ ամեն ինչում էլ ավելի գերադասելի է շարժվող և զարգացող տեսակետը, ընդունում եմ` հին մեթոդներով են դասավանդել ինձ էլ` ինչո՞վ եմ զիջում նորագույն մեթոդներով սովորողներին: Այս հարցին պատասխան փնտրելու համար չէր հարցս, միտք չունեմ ո'չ մրցույթ կազմակերպելու, ո'չ T-աձև աղյուսակով ներկայացնելու վերոհիշյալ մեթոդների լավ և վատ կողմերը, և ոչ էլ, առավել ևս կողմնապահություն անելու:Ուղղակի եկե'ք ընդունենք այն, ինչն ավելի պարզ է և ավելի մատչելի կարող է լինել աշակերտների համար: Չէ՞ որ սերնդի պահանջմունքներն էլ են փոխվում տարեցտարի. Նայենք ոչ վաղ անցյալը` ի՞նչ էինք ուզում դառնալ մենք, իսկ հիմա ինչպե՞ս կպատասխանեն այդ նույն հարցին այժմյան աշակերտները: Անցել է ԸՆԴԱՄԵՆԸ մի քանի տարի, եթե 6 տարին մի քանիս է))) Չհեռանալով թեմայից (ինչպես երևի նկատել եք, կարծես թե հակում ունեմ շեղվելու բուն նյութից)` ամփոփեմ ասելիքս... Այսպես, կարևոր հարց` «Ո՞րն է ուսուցման ամենից արդյունավետ մեթոդը», եկե'ք միանգամից ներկայացնեմ լավագույն պատասխանը, որը կարող է լինել տվյալ հարցի համար. «Այն, որ տանում է դրված նպատակին»: Կարճ և կոնկրետ, ինչո՞ւ ուրեմն թանկագին ժամանակը ծախսել այն երկրորդայինի վրա, երբ նույն այդ ԺԱՄԱՆԱԿԸ պետք է բավականացնի` գլխավորին ծառայելու համար...


Ուղղակի եկե'ք ընդունենք այն, ինչն ավելի պարզ է և ավելի մատչելի կարող է լինել աշակերտների համար: Չէ՞ որ սերնդի պահանջմունքներն էլ են փոխվում տարեցտարի. Նայենք ոչ վաղ անցյալը` ի՞նչ էինք ուզում դառնալ մենք, իսկ հիմա ինչպե՞ս կպատասխանեն այդ նույն հարցին այժմյան աշակերտները: Անցել է ԸՆԴԱՄԵՆԸ մի քանի տարի, եթե 6 տարին մի քանիս է))) Չհեռանալով թեմայից (ինչպես երևի նկատել եք, կարծես թե հակում ունեմ շեղվելու բուն նյութից)` ամփոփեմ ասելիքս... Այսպես, կարևոր հարց` «Ո՞րն է ուսուցման ամենից արդյունավետ մեթոդը», եկե'ք միանգամից ներկայացնեմ լավագույն պատասխանը, որը կարող է լինել տվյալ հարցի համար. «Այն, որ տանում է դրված նպատակին»: Կարճ և կոնկրետ, ինչո՞ւ ուրեմն թանկագին ժամանակը ծախսել այն երկրորդայինի վրա, երբ նույն այդ ԺԱՄԱՆԱԿԸ պետք է բավականացնի` գլխավորին ծառայելու համար...
Մեջբերել


պահանջմունք թե պահանջ... սակայն դա չէ կարևորը, կարևորն այն է, որ կատարվում է աշխատանք` ստեղծելու պայմաններ, երեխաներին մնում է միայն սովորել... Մենք ինտերնետից օգտվելու հնարավորություն չունենալով հանդերձ դարձյալ փնտրել ենք ինֆորմացիա, գտել, իսկ հիմա աշակերտների առջև է ինֆորմացիան, մնում է ընտրություն կատարել...

Էջանիշներ