2011-2012 ուսումնական տարին մտել է իր իրավունքների մեջ, ավարտվում է սեպտեմբեր ամիսը, 12-րդ դասարանների աշակերտների համար առաջին կիսամյակն ու տարին միասին փակվում են դեկտեմբերին, այսինքն` ծրագրային նյութերի ուսուցումը ավարտվում է առաջին կիսամյակում: Բայց արի ու տես, որ մեր դպրոցի աշակերտները չունեն հայ գրականության և ֆիզիկայի դասագրքերը, իսկ հանրահաշվի դասագիրքը ընդհանուր և հումանիտար հոսքի փոխարեն տվել են բնագիտական հոսքի դասագիրք: Քաղաքապետարանի կրթության վարչության համապատասխան բաժնից մի 15 օր առաջ ասացին, որ տպարանում է, կբերեն՝ կտանք, հիմա ասում են մյուս դպրոցներին իրենց անհրաժեշտ քանակից շատ ենք տվել, կհավաքենք՝ կտանք /կարելի է մտածել, որ եթե չհավաքեն՝ չեն տա/: Իսկ աշակերտները սպասում են…
Ո՞վ է մեղավոր, ո՞վ պիտի պատասխան տա: Անշուշտ, աշակերտները...քննությունների ժամանակ:


Մեջբերել
Էջանիշներ