Անկախությունը միայն վայեյելու համար չէ: Անկախությունն առաջին հերթին պարտավորություն է: Պարտավորություն այն պահպանել ու կարողանալ հանձնել հաջորդ սերունդներին:
Իմ ծնողների սերունդը, այս ֆորումի այցելուներից շատերի սերունդը նվաճել են այդ անկախությունն ու որպես պարգև հանձնել են մեզ:
Այժմ հերթը մերն է: Մեր սերունդինը: Մենք պետք է խորացնենք անկախությունն ու պահպանենք եղածը: Դա դժվար է, որովհետև երկիրը կանգնած է բազում խնդիրների առաջ: Սկսած արտագաղթից, վերջացրած կրթական ոլորտի խնդիրներով, կամ հակառակը: Դժվար է, բայց մենք պարտավոր ենք: Ու շնորհավորելով բոլորիս՝ անկախության չքնաղ տոնի առթիվ ուզում եմ նաև կոչ անել իմ բոլոր սերնդակիցներին. ճանաչեք, իմացեք ձեր պարտականությունը, պայքարեք մեր անկախության, մեր երկրի ապագայի համար: 20-ամյա պատանին պետք է դառնա ծերունի՝ տարիքային իմաստով, բայց մնա երիտասարդ, մեր ու մեր հաջորդ սերունդների շնորհիվ: Անկախությունը կերտած սերունդի ժառանգներին վայել է լինել հաղթող, լինել արարող ու լինել կերտող: Ուրեմն լինենք այդպիսին: Շնորհավոր բոլորիս տոնը:



Մեջբերել
Էջանիշներ