+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Ուսումնական առարկաների դասավանդումը 2011-2012 ուսումնական տարում

  1. #1
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    512
    Հեղինակության աստիճան
    3

    Ուսումնական առարկաների դասավանդումը 2011-2012 ուսումնական տարում

    Հարգելի գործընկերներ, ՀՀ կրթության և գիտության նախարարության «Տեղեկագրի» 5-րդ համարում (հրատարակիչ` Կրթության ազգային ինստիտուտ) ուսումնական առարկաների դասավանդումը 2011-2012 ուսումնական տարում կազմակերպելու վերաբերյալ տեղադրված են «Մեթոդական նամակներ» և «Մեթոդական ցուցումներ»:

    Տեղեկագրի բոլոր համարների էլեկտրոնային տարբերակները տեղադրված են Կրթության ազգային ինստիտուտի կայքում:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (26.09.2011), Anushik.DV (19.09.2011), gayane0803 (19.09.2011), Արեգ (17.09.2011), Ruzan_#105 (23.09.2011)

  3. #2
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    512
    Հեղինակության աստիճան
    3
    ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ

    Հարգելի գործընկերներ, տեղադրում եմ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ առարկայի ուսուցիչներին ուղղված նամակը:

    Միջնակարգ հանրակրթական դպրոցի ուսումնական պլանով 2010-2011 ուստարում 6- 12- րդ դասարաններում «Ինֆորմատիկա» առարկային հատկացված է շաբաթական 1-ական ժամ, իսկ 11-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական հոսքում՝ շաբաթական 2 ժամ:

    6-10-րդ դասարաններում և 11-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական հոսքում «Ինֆորմատիկա» առարկան կդասավանդվի գործող չափորոշիչներով և ծրագրերով: Լրամշակվել և այս ուստարվանից գործածության մեջ են դրվում 11-րդ դասարանի ընհանուր և հումանիտար հոսքերի ուսումնական ծրագրերը:

    12-րդ դասարանի ընհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքերում սովորողները ինֆորմատիկան կուսումնասիրեն ԿԳ նախարարի կողմից 2011թ. հաստատված ժամանակավոր ծրագրով, որը նախատեսված է միայն 2011-2012 ուստարվա համար: Ծրագրի թեմաներն ունեն գործնական ուղղվածություն: Դրանք են՝ Էլեկտրոնային աղյուսակներ, Գրաֆիկական խմբագիր, Ներկայացումների ստեղծման խմբագիր: Այս տարվա 12-րդ դասարանի սովորողների համար դասագիրք չի հրատարակվելու: Ուսումնական նյութը յուրացնելու համար կարելի է օգտվել ինֆորմատիկայի 8-րդ, 9-րդ և 11-րդ դասարանների դասագրքերից:

    «Ինֆորմատիկա» առարկայի բոլոր հոսքերի չափորոշիչներն ու ծրագրերն էլեկտրոնային տեսքով կարող եք գտնել Կրթության ազգային ինստիտուտի www.aniedu.am կայքում:

    Այս ուստարում գործածության մեջ են մնում 7-10 դասարանների նախկինում գործող դասագրքերը: 6-րդ դասարանի համար երաշխավորվել է միայն Ս. Ավետիսյանի, Ս. Դանիելյանի, Ինֆորմատիկա 6, Երևան, <<Տիգրան Մեծ>>, 2011, լրամշակված դասագիրքը և ուսուցչի ձեռնարկը: 11-րդ դասարանի համար երաշխավորվել են ինֆորմատիկայի երկու դասագրքեր, մեկը` ընդհանուր և հումանիտար, մյուսը` բնագիտամաթեմատիկական հոսքերի համար (Ս. Ավետիսյան, Ս. Դանիելյան, <<Տիգրան Մեծ>>, Երևան, 2011):

    11-րդ դասարանի ընդհանուր և հումանիտար հոսքերում ուսումնասիրվող թեմաներն են՝ ներկայացումների ստեղծում, Web էջերի ստեղծում, հրատարակչական ծրագիր Adobe PageMaker: Այս թեմաների դասավանդման ընթացքում նպատակահարմար է կիրառել նախագծի մեթոդը: Աշակերտները կարող են ընտրել իրենց կողմից նախընտրած նյութը, դրա հիման վրա ստեղծել ներկայացումներ, Web կայքեր, հրատարակչական տարբեր նյութեր:

    HTML լեզվի ուսումնասիրությունը լայն հնարավորություններ է ընձեռում ինտերնետային կայքերի պատրաստման համար: Այս թեմայում ընդգրկված է նաև գրաֆիկական պատկերների խմբագրումը Web էջերի համար: Սա կիրառման լավ հնարավորություն է ընձեռում, որ աշակերտները ինֆորմատիկայի ուսուցչի ղեկավարությամբ ստեղծեն կամ թարմացնեն դպրոցական ինտերնետային կայքը:

    Adobe PageMaker ծրագրով կարելի է ստեղծել պատի թերթեր, բրոշյուրներ, այցեքարտեր և այլ տպագրական նյութեր:
    Բնագիտամաթեմատիկական հոսքի 11-րդ դասարանում շեշտը դրվել է ալգորիթմների և ծարագրավորման լեզուների` C++ կամ Pascal ուսումնասիրության վրա: Անհրաժեշտ է ընտրել առաջարկված ծրագրավորման լեզուներից մեկը: Նախապատվություն պետք է տալ «C++»-ին՝ որպես ժամանակակից և բնագիտական ոլորտում խնդիրներ լուծելու համար լայնորեն կիրառվող ծրագրավորման լեզու: Դասագրքում առկա են բավարար քանակի օրինակելի խնդիրներ՝ տվյալ բաժնի ուսումնական նյութի արդյունավետ յուրացման համար: Դրա հետ մեկտեղ ուսուցչի ձեռնարկում զետեղված են բազմաթիվ առաջադրանքներ և ստուգողական աշխատանքներ:

    Այսօր «Հայկական դպրոցական ինտերնետ ցանցին» (ՀԴԻՑ) միացված են Հայաստանի Հանրապետության մոտ 950 դպրոցներ: Անհրաժեշտ է, որ ինֆորմատիկայի և այլ առարկաների ուսուցիչներն ավելի սերտորեն համագործակցեն համացանցում տեղակայված ուսումնական նյութերը որոնելու, դրանք բեռնելու, ինչպես նաև ուսուցիչների կողմից ստեղծված նյութերը համացանցում տեղակայելու ուղղությամբ: Դա թույլ կտա նաև ավելի ակտիվորեն մասնակցել առցանց ծառայություններին (ֆորումներ, հարցումներ) և միջոցառումներին (օլիմպիադաներ, մրցույթներ և այլն):

    Մինչև 2011թ. դեկտեմբերը ՀԴԻ ցանցին կմիացվեն Հայաստանի ևս 400 դպրոցներ: Կարևորելով այս գործընթացը՝ Կրթության ազգային ինստիտուտը իրականացնում է ՀԴԻ ցանցին միացվող բոլոր դպրոցների ուսուցիչների համար նախատեսված 20-ժամյա երկու տիպի վերապատրաստման դասընթացներ: Դասընթացներն ունեն գործնական ուղղվածություն: Մի դասընթացը նպատակ ունի ուսուցիչներին տեղեկություն հաղորդել ցանցային տեխնոլոգիաների, առցանց ծառայությունների, կրթական էլեկտրոնային պաշարներից օգտվելու և, ամենակարևորը, էլեկտրոնային կրթական պաշարներ ստեղծելու և ցանցում տեղակայելու մասին: Մյուս դասընթացի նպատակն է` սովորեցնել կազմակերպել, շահագործել դպրոցի ինֆորմատիկայի կաբինետի լոկալ ցանցը, շտկել առաջացած փոքր թերությունները, ինչպես նաև դպրոցական լոկալ ցանցի միջոցով տարածել ինտերնետի ծառայությունները, օգտվել հեռահաղորդակցական տեխնոլոգիաների այլ հնարավորություններից:

    Հարգելի' ուսուցիչներ, ձեր առաջարկություններն ու հարցերն ամբողջ տարվա ընթացքում կարող եք ուղղել Կրթության ազգային ինստիտուտին էլեկտրոնային փոստով՝ info@aniedu.am: Ուսումնական գործընթացի հետ կապված որոշ հարցերի պատասխանները դուք կարող եք ստանալ նաև ԿԱԻ կայքի «Հարց ու պատասխան» բաժնից:

    Հայկ Շարխաթունյան
    ԿԱԻ բաժնի վարիչ
    Անուշ Սարգսյան
    ԿԱԻ մասնագետ
    Վերջին խմբագրող՝ manush: 15.09.2011, 11:58:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (26.09.2011), Anushik.DV (19.09.2011), gayane0803 (16.09.2011), hasi (19.09.2011), magabo (15.09.2011), Mkhitaryan (14.10.2011), Արեգ (17.09.2011), Մարինե (15.09.2011), Շահեն_Վանաձոր17 (15.09.2011), Ruzan_#105 (23.09.2011)

  5. #3
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    512
    Հեղինակության աստիճան
    3
    Ցանկանում եմ երկու նկատառումներ ներկայացնել` նամակում ՀԴԻՑ-ի մասին բերված տեղեկությունների վերաբերյալ.

    - 2011թ. հունվարից «Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցում» (ՀԴԻՑ) ներառված են Հայաստանի 944 դպրոցներ: [/B]
    - նախատեսվում է, որ 2012թ. ընթացքում ՀԴԻՑ-ին կմիացվեն ևս 450 դպրոցներ:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (26.09.2011), gayane0803 (16.09.2011), hasi (19.09.2011), magabo (15.09.2011), Արեգ (17.09.2011), Մարինե (15.09.2011), Շահեն_Վանաձոր17 (15.09.2011), Ruzan_#105 (23.09.2011)

  7. #4
    Ավագ մասնակից Արեգ is on a distinguished road Արեգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Գրառումներ
    243
    Հեղինակության աստիճան
    3
    Հարգելի գործընկերներ, տեղադրում եմ ԻՆՖՈՐՄԱՏԻԿԱ առարկայի ուսուցիչներին ուղղված նամակը:

    Շնորհակալ եմ, Մանուշ ջան, ես էլ տեղեկագրից քսեռօքս էի արել
    Արեգ Միկիչյան
    Վանաձորի հ.1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
    ՎՊՄԻ դասախոս
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի Ինստրուկտոր

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (19.09.2011), manush (17.09.2011)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Ավագ դպրոց 2011-2012 ուսումնական տարի
    Հեղինակ՝ torosian, բաժին` Հանրակրթական դպրոց
    Գրառումներ: 16
    Վերջինը: 24.01.2012, 11:35
  2. Երկրաչափություն 7-9, 2011-2012 ուս. տարի
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ուսումնական նյութեր
    Գրառումներ: 1
    Վերջինը: 11.06.2011, 19:41
  3. 2011-2012 ուս. տարվա 12-րդ դասարանի դասագրքերի քննարկում
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Հանրային քննարկումներ
    Գրառումներ: 16
    Վերջինը: 16.05.2011, 18:01
  4. Ինֆորմատիկայի դասագրքեր, 2011-2012 ուս. տարի
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ուսումնական նյութեր
    Գրառումներ: 54
    Վերջինը: 12.03.2011, 11:01
  5. Ֆիզիկայի դասագիրք, 2011-2012 ուս. տարի
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Ուսումնական նյութեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 01.02.2011, 14:23

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները