Սկսեցինք
Լավ է կույր լինես աչքով, քան մտքով
Փոս փորողը ինքն է փոսն ընկնում
Ով աշխատի, նա կուտի
Սկսեցինք
Լավ է կույր լինես աչքով, քան մտքով
Փոս փորողը ինքն է փոսն ընկնում
Ով աշխատի, նա կուտի
Վերջին խմբագրող՝ Մարիետա: 28.05.2010, 01:20:
SchoolT (27.05.2010)
Մեկ ծաղկով գարուն չի գա:
Մինչև չգա ետինը, չի հիշվի առաջինը:
:)
Կարապետ (27.05.2010)
Աղքատն ասավ` կատուն ջիգյար կերավ, չհավատացին, հարուստն ասավ` մուկն երկաթ կերավ, հավատացին:
***
Ագռավի ճուտը իր մոր համար քաղցր է:
***
Անխիղճ մարդի հացը երկաթ կդառնա:
***
Արհեստը կաթ-կաթ աղբյուր է, եթե չվարարի, չի էլ պակասի:
***
Արհեստ ունեցողը մինչև կեսօր է սոված, չունեցողը` մինչև իրիկուն:
***
Աշխատողը անոթի չի մնա:
Գայլի բնում մանր ոսկոր չի մնա:
***
Գայլի հետ ընկերացի, դագանակը ձեռիցդ մի' գցիր:
***
Գայլի հետ ախպերություն չի արվի:
***
Գայլը երբեք չի կշտանա:
***
Գայլի անունն է դուրս եկել, աղվեսը աշխարհը քանդեց:
Կարապետ ջան, վերնագրում սխալ, տառասխալ չկա, ամեն ինչ ճիշտ է` <<Առածներ և ասացվածքներ>>, չնայած կարելի է դարձնել <<Առած-ասացվածքներ>>:
Առակներն այլ ժանրի գործեր են, և այստեղ չէ, որ պիտի դրանք լինեն: Եթե դու ուզում ես առակներ ևս գրել, ապա առանձին <<Առակներ>> թեմա բացիր և առակներ տեղադրիր:
Մունջ կատուն շատ մուկ կբռնի, քան խոսունը:
***
Ճիշտ խոսողի ձին պիտի թամքած լինի:
***
Մարդու քաշածը իր խելքից է:
Ինչ որ ցանես այն կհնձես:
Երկար լեզու ունեցողը կարճ մտքեր է ունենում։
Առարկայի նորն է լավ, իսկ ընկերոջ՝ հինը։
Առյուծը առյուծ է մնում նույնիսկ վանդակում։
Սերը մի ծուխ է , որ բարձրանում է հառաչանքների գոլորշիներից։
Շահեն_Վանաձոր17 (09.09.2011), SchoolT (27.06.2010)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ