+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Ֆինանսներ բոլորի համար

  1. #1
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    512
    Հեղինակության աստիճան
    3

    Ֆինանսներ բոլորի համար

    Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, ելնելով ֆինանսական համակարգի կայունության ապահովման անհրաժեշտությունից, իր խնդիրների շարքում առանձնացնում է ֆինանսական համակարգում սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ պայմանների ապահովումը: Վերջինիս ներքո Կենտրոնական բանկը կարևորում է նաև հանրության ֆինանսական գրագիտության և իրազեկվածության բարձրացումը և այդ ուղղությամբ իրականացնում է բազմաթիվ միջոցառումներ (մշակվել են ֆինանսական ծառայությունների վերաբերյալ հանրամատչելի գրքույկներ, թողարկվել են դպրոցականների համար հատուկ կրթական խտասկավառակներ, կազմակերպվում են ֆինանսատնտեսական խաղ-մրցույթներ, նկարահանվում են տեսահոլովակներ և այլն):

    Կրթական ծրագրերի շրջանակում Կենտրոնական բանկը ստեղծել և վարում է նաև ֆինանսական ծառայություններ սպառողների համար հատուկ կրթական և տեղեկատվական ինտերնետային կայք (www.abcfinance.am): Կայքում պարզ և մատչելի կերպով ըստ տարբեր թիրախային խմբերի (ուսուցիչ, լրագրող, աշակերտ, ձեռնարկատեր. ուսանող) ներկայացվում են նյութեր Հայաստանի Հանրապետության ֆինանսական համակարգի, ֆինանսական կազմակերպությունների, ֆինանսական ծառայությունների հիմնական տեսակների վերաբերյալ, ինչպես նաև կրթական տեսահոլովակներ, հաճախորդների իրավունքները, տարբեր ֆիանսատնտեսական խաղեր և այլն
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (07.09.2011), arm.150yan (08.09.2011), gayane0803 (08.09.2011)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները