Ես 10րդ դասարանի աշակերտուհի եմ և 4 օր է սովորում եմ իմ նոր ավագ դպրոցում: Այսօր բախտ ունեցա բախվել մի խնդրի հետ, որի լուծման համար, տուն գալով ևեթ, շտապեցի համակարգչիս մոտ, որպեսզի գտնեմ ինձ անհրաժեշտ ինֆորմացիան: Ինչի մասին է խոսքը...
Խոսքը գնում է դասապայուսակի ծանրության մասին: Ծանր պայուսակով դպրոց հասնելուց հետո, դասղեկիս հարցրեցի, թե արդյոք կթույլատրի` սեղանակցիս հետ դասագրքերով կիսվել: Նա ասաց, որ տնօրինության կողմից խիստ կերպով արգելվել է նման բան անել. յուրաքանչյուրը պետք է բերի իր դասագիրքը: Նման պատասխան ստանալով, սկսեցի լուրջ մտորել, քանզի իմ անցած 2 դպրոցում երբեք նմանատիպ խնդրի չեմ հանդիպել, և ուսուցիչներս էլ միշտ ըմբռնումով են մոտեցել և թույլատրել են կիսել դասագրքերը:
Հիմա հարցը կայանում է նրանում, որ ես համացանցում չգտա ոչ մի օրենսդրություն կապված աշակերտի իրավունքների և պարտականությունների հետ, որում միգուցե կլիներ այս հարցի հետ կապված որևէ հստակեցում: Ինձ հետաքրքրում է, թե գիրք կազմելուց հաշվի առնվում է` այն ինչքան զանգված է ունենալու, և կա արդյոք սահմանված զանգված, որը կբնութագրի յուրաքանչյուր աշակերտի համար նախատեսված պայուսակը` բոլոր անհրաժեշտ գրքերով, տետրերով և այլ գրենական պիտույքներով (չհաշված եթե այդ օրը դասացուցակում կա ֆիզկուլտուրա. համապատասխան համազգեստը ևս): Սա ըստ իս շատ կարևոր հարց է, և պետք է որ լուծում ունենա, քանի որ, անհարմարավետությունը չհաշված, ոչ բոլոր աշակերտների ֆիզիկական և առողջական հնարավորություններն են ներում <<բեռնակրություն>> անել:


Մեջբերել
Էջանիշներ