Սրտանց շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին, դասախոսներին, կրթական համակարգի մասնագետներին, աշակերտներին և ուսանողներին` նոր ուսումնական տարվա առթիվ:
Ցանկանում եմ բազում հաջողություններ, ստեղծագործական նվաճումներ, արդյունավետ աշխատանք:
Սրտանց շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին, դասախոսներին, կրթական համակարգի մասնագետներին, աշակերտներին և ուսանողներին` նոր ուսումնական տարվա առթիվ:
Ցանկանում եմ բազում հաջողություններ, ստեղծագործական նվաճումներ, արդյունավետ աշխատանք:
Վերջին խմբագրող՝ manush: 01.09.2011, 14:38:
Anush Avetisyan (01.09.2011), Anushka (01.09.2011), arm.150yan (07.09.2011), Arsen (01.09.2011), avdsusanna (01.09.2011), gayane0803 (05.09.2011), Knarik (01.09.2011), medovka (01.09.2011), Տաթև ջան (03.09.2011), Արեգ (17.09.2011), Արմեն (02.09.2011), Դեղձանիկ (01.09.2011), Մանոն (01.09.2011), Մարիետա (01.09.2011), Մարինե (07.09.2011)
Շնորհավորում եմ բոլոր կրթական միջավայրի սովորողներին և աշխատողներին գիտելիքների օրվա կապակցությամբ:
Թող նրանց եռանդն ու աշխատասիրությունն այս ուսումնական տարում բերի հաջողություն բոլորին.....
Anush Avetisyan (01.09.2011), arm.150yan (07.09.2011), avdsusanna (01.09.2011), gayane0803 (05.09.2011), manush (01.09.2011), medovka (01.09.2011), Տաթև ջան (03.09.2011), Արմեն (02.09.2011), Դեղձանիկ (01.09.2011), Մանոն (01.09.2011)
Վանաձորի թիվ 16 դպրոցի ողջ կոլեկտիվի կողմից շնորհավորում եմ կրթական ոլորտի բոլոր աշխատողներին, ուսանողներին, աշակերտներին...Ցանկանում եմ հաջողություններ, գիտության ասպարեզում նորանոր բարձունքների նվաճումներ։![]()
Մ. Արզումանյան
Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն
Լոռու մարզի համակարգող
Anush Avetisyan (01.09.2011), Anushka (01.09.2011), arm.150yan (07.09.2011), avdsusanna (01.09.2011), gayane0803 (05.09.2011), manush (01.09.2011), medovka (01.09.2011), Տաթև ջան (03.09.2011), Արմեն (02.09.2011), Դեղձանիկ (01.09.2011), Մարիետա (01.09.2011), Մարինե (07.09.2011)
Հայը, որ դեռևս հեթանոսական ժամանակներից դպրության աստված է ունեցել, ժամանակակից աշխարհում ևս դպրոցին ու դպրոցաշինությանը առաջնային տեղ է հատկացնում, քանզի գիտելիքը միակ կայուն և չարժեզրկվող հարստությունն է:
Ուստի, շնորհավորելով բոլորիս նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, մաղթում եմ ուժ, եռանդ, նորանոր ձեռքբերումներ և հաջողություններ բոլոր նախաձեռնություններում` ձեռնարկված քայլերը կյանքի կոչելու գործում։
Սիրելի աշակերտներ, գիտելիքներ կուտակեք ողջ կյանքի ընթացքում` հարթելով կյանքի ճանապարհը` որպես մասնագետ, քաղաքացի, մարդ:
Anush Avetisyan (01.09.2011), arm.150yan (07.09.2011), avdsusanna (01.09.2011), gayane0803 (05.09.2011), manush (01.09.2011), medovka (01.09.2011), Տաթև ջան (03.09.2011), Արմեն (02.09.2011), Դեղձանիկ (01.09.2011), Մարիետա (01.09.2011)
Ես նույնպես շնորհավորում եմ բոլորի Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Մաղթում նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ, լուսավոր ապագա:
Anush Avetisyan (01.09.2011), Anushka (01.09.2011), avdsusanna (01.09.2011), gayane0803 (05.09.2011), manush (01.09.2011), medovka (01.09.2011), Տաթև ջան (03.09.2011), Արմեն (02.09.2011), Դեղձանիկ (01.09.2011)
Սիրելի՛ աշակերտներ և հարգարժան մանկավարժներ
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի 1 -ի` Գիտելիքի օրվա առթիվ: Թող այս տարի լինի նոր ձեռքբերումների, հաջողությունների և նորանոր բարձրունքների հաղթահարման տարի:
Մարիետա Դումիկյան
ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
Anush Avetisyan (01.09.2011), Anushka (01.09.2011), arm.150yan (07.09.2011), avdsusanna (01.09.2011), gayane0803 (05.09.2011), manush (01.09.2011), medovka (01.09.2011), Տաթև ջան (03.09.2011), Արմեն (02.09.2011), Դեղձանիկ (01.09.2011)
Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ,
Հարգելի՛ ուսանողներ և դասախոսներ,
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Գիտելիքը մեր ժողովրդի և ողջ մարդկության դարավոր փորձառությունն է, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է փոխանցել հաջորդներին: Պարտավոր է փոխանցել անխաթար, հնարավորինս ամբողջական և հարստացրած: Ազգերը պահպանում են իրենց ազգային նկարագիրը, և մարդկությունը պահպանում է իր մարդկային նկարագիրը առաջին հերթին բնական և հոգևոր գիտելիքների փոխանցմամբ: Սա մեր արժեքային համակարգի հարատևության, ինչպես նաև ապագայի և հզորության գրավականն է, քանզի գիտելիքն իսկապես ուժ է:
Ե՛վ ուսուցման, և՛ ուսումնառության գործընթացները բարդ են ու դժվարին: Աշխարհում ոչ մի հասուն մարդ հեշտությամբ լուրջ արդյունքներ չի արձանագրել: Իմ կոչն է թոթափել ամառային արձակուրդների անհոգությունն ու թեթևությունը և տրամադրվել ծանր աշխատանքի:
Այսօր սեպտեմբերի 1-ն է, և լայնորեն բացվում են մեր ուսումնական հաստատությունների դռները: Այսօր առանձնահատուկ օր է հատկապես առաջին դասարանցիների համար: Այս տոնական օրը նրանք հիշելու են ամբողջ կյանքում: Կրկին շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում արգասաբեր ուսումնական տարի:
Մարիետա Դումիկյան
ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
Anushka (01.09.2011), arm.150yan (07.09.2011), avdsusanna (01.09.2011), medovka (01.09.2011), Տաթև ջան (03.09.2011), Արմեն (02.09.2011), Դեղձանիկ (01.09.2011)
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի շնորհավորական խոսքը սեպտեմբերի 1-ի և Գիտելիքի օրվա կապակցությամբ
Սիրելի’ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ սեպտեմբերի մեկի` նոր ուսումնական տարվա և Գիտելիքի օրվա կապակցությամբ:
Այսօր մեկնարկում է անկախ Հայաստանի 20-րդ ուսումնական տարին, և լավագույն առիթն է ընձեռված` մեկ անգամ ևս հետ նայել, արձանագրել ձեռքբերումներն ու բացթողումները և հաստատակամորեն քայլել առաջ:
Կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներն իրենց հիմքում երկու հիմնական միտումներ ունեն` դիմակայելով համաշխարհային տեղեկատվական հոսքերին ու համահարթեցմանը` պահպանել մեր ազգային ինքնությունն ու ամուր պահել ազգային դպրոցի հիմքերը և լինելով եվրոպական ընդհանուր կրթական տարածքի մաս` ապահովել Հայաստանի կրթական համակարգի զարգացումը, մրցունակությունն ու միջազգայնացումը: Այս գործընթացներում հաջողության հասնելու գրավականը մեզանից յուրաքանչյուրի նվիրումն ու հետևողական աշխատանքն է:
Ժամանակակից աշխարհում տնտեսության և հասարակության զարգացման անկյունաքարը դարձել է գիտելիքը: Մեր երկիրը ևս պետականորեն որդեգրել է այդ մոտեցումը, և արդեն առկա են դրա վառ օրինակները: Մեր` կրթության ոլորտի ներկայացուցիչների խնդիրն է դառնում նպաստել գիտելիքի վերարժևորմանն ու հասարակական գիտակցության մեջ դրա արմատավորմանը:
Յուրաքանչյուր մեկնարկ լի է հույսերով և ակնկալիքներով: Ցանկանում եմ, որ այս նոր ուսումնական տարում իրականություն դառնան յուրաքանչյուրիս նպատակները` ի շահ մեր ընտանիքների ու մեր երիտասարդ պետության:
Մեկ անգամ ևս շնորհավորելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին, դասախոսներին, կրթության բնագավառի բոլոր ներկայացուցիչներին նոր ուսումնական տարվա ու Գիտելիքի օրվա կապակցությամբ` մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ և նվաճումներ:
Մարիետա Դումիկյան
ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ
Anushka (01.09.2011), arm.150yan (07.09.2011), avdsusanna (01.09.2011), gayane0803 (05.09.2011), medovka (01.09.2011), Տաթև ջան (03.09.2011), Արմեն (02.09.2011), Դեղձանիկ (01.09.2011)
Շնհորհավորում եմ բոլորին Վանաձորի թիվ 19 դպրոցի ողջ անձնակազմի կողմից:
http://vanadzor19.schools.am/armenia...ner2.htm#a3000
Anush Avetisyan (01.09.2011), Anushka (01.09.2011), arm.150yan (07.09.2011), avdsusanna (01.09.2011), gayane0803 (05.09.2011), manush (01.09.2011), medovka (01.09.2011), Տաթև ջան (03.09.2011), Արմեն (02.09.2011), Դեղձանիկ (01.09.2011)
Գյումրու Մ. Նալբանդյանի "օլիմպիական ինֆորմատիկա" ակումբի անդամները միանում են բոլոր շնորհավորանքներին
Anush Avetisyan (01.09.2011), Anushka (01.09.2011), arm.150yan (07.09.2011), avdsusanna (01.09.2011), gayane0803 (05.09.2011), manush (01.09.2011), medovka (01.09.2011), Տաթև ջան (03.09.2011), Արմեն (02.09.2011), Դեղձանիկ (01.09.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ