Առաջարկում եմ խաղալ այսպիսի մի խաղ.ես կգրեմ մի բառ, իսկ դուք գրեք այդ բառի հոմանիշներ/ինչքան հնարավոր է շատ/ այնուհետև գրեք նոր բառ, որպեսի հաջորդ մասնակիցը գրի դրա հմանիշ/ներ/ը:
Առաջարկում եմ խաղալ այսպիսի մի խաղ.ես կգրեմ մի բառ, իսկ դուք գրեք այդ բառի հոմանիշներ/ինչքան հնարավոր է շատ/ այնուհետև գրեք նոր բառ, որպեսի հաջորդ մասնակիցը գրի դրա հմանիշ/ներ/ը:
manush (23.08.2011)
Կենսուրախ
Կենսուրախ-կենսախինդ, կենսասեր, ուրախ, զվարթ, առույգ, կենսաժպիտ, կենսաթրթիռ
ակաղձուն
Լորետա (23.08.2011)
Ակաղձուն-լի,լիքը, լեփ-լեցուն,առատ,առլի, լեցուն, հուռթի, շատ, լիուլի, առլեցուն
անջրդի
Անջրդի-անոռոգելի, անջուր, չոր, ցամաք, անջրարբի
հանգանակ
Լորետա (10.10.2011)
հանգանակ-բաժին, մաս, դավանանք, հավատամք, պաշտամունք,
լախտ
Լախտ-մտրակ, մահակ, խարազան, գուրզ, մական, նաև դագանակ /բրբ./
շաղփաղփել
Լորետա (10.10.2011)
Շաղփաղփել-շաղակրատել, շատախոսել, զրախոսել, դատարկաբանել, դատարկախոսել
գուբ
Գուբ- հոր, փոս, վիրապ,
մոտիվ
Լորետա (10.10.2011)
մոտիվ- 1 պատճառ, շարժառիթ, առիթ, դրդապատճառ, պատճառաբանություն 2 եղանակ
ճղճիմ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ