«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Այսօր առանց տեխնիկայի հնարավոր չէ պատկերացնել ո՛չ կենցաղը, ո՛չ կրթությունը։ Բայց հանրապետության դպրոցներից շատերում դժվար են պատկերացնում համակարգիչը, թվային տեսախցիկն ու ձայնագրիչը ուսումնական նպատակներով կիրառելը։ Այդպես՝ «Մխիթր Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցներ եկող նոր սովորողները առաջին մի քանի ամիսներին դժվարությամբ են կատարում ուսուցիչների առաջադրանքներն ու դպրոցի ծրագրային պահանջները։ Խնդիրը հարթելու համար հետաքրքիր տարբերակ են գտել կրթահամալիրում։ Ավագ դպրոցի սաները, ովքեր արդեն հմտորեն օգտագործում են նշված միջոցները զանազան առաջադրանքներ (ուսումնական նյութերի, ֆիլմերի, ցուցադրությունների, աուդիոգրքի պատրաստում, նորությունների աուդիոհաղորդում և այլն) կատարելիս, ստանձնել են նոր եկած սովորողներին իրենց հմտությունները հաղորդելու հոգսը։
Նորեկներն արդն ծանոթ են կրթահամալիրի և մի շարք այլ օգտակար կայքերին, կարողանում են տեղեկություն քաղել դրանցից, ինքնուրույն օգտագործում են թվային ձայնագրիչն ու ֆոտոխցիկը, գրում են իրենց տպավորությունների մասին և տեղադրում կրթահամալիրի կայքում։
Իսկ սովորեցնող երեխաներն առիթ են ունենում ոչ միայն ավելի հմտանալու տեխնիկան կիրառելում, այլև ծանոթանալու իրենց նոր դասընկերների հետ, նրանց ներգրավելու կրթահամալիրում իրականացվող տարբեր ծրագրերում։
Դասընթացները շարունակվում են։


Մեջբերել

Էջանիշներ