Հուլիսի 7-ից 28-ը ԱՄՆ Վերմոնտ նահանգի Վարեն քաղաքում հայ, թուրք և ամերիկացի դեռահասների հավաք էր։ Հավաքը կազմակերպվել էր «Փրոջեկտ Հարմոնիի» (PH International) ու ԱՄՆ պետ. դեպարտամենտի համատեղ ջանքերով։ Հայաստանցի 16-17 տարեկան 24 դպրոցական նախօրոք ընտրվել ու նախապատրաստվել էին հավաքին՝ հանդիպել, առաջադրանքներ ստացել, սովորել դրանց կատարման նրբությունները, շփվել-ծանոթացել իրար, իսկ համացանցի միջոցով նաև իրենց թուրք և ամերիկացի հասակակիցների հետ։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից այս հավաքին մասնակցում էին երկու պարմանուհի՝ Անուշ Ավետիսյանն ու Մանե Գևորգյանը։ Վերջինս էլ իր տպավորություններն է պատմում, որոնցից առաջինը կարող եք կարդալ այստեղ։


Մեջբերել


Էջանիշներ