+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: «Եթե պլանավորում ես սովորել, պետք է սովորես պլանավորել» (տեսակետ-ակնարկ)

  1. #1
    Սկսնակ մասնակից հերմին is on a distinguished road հերմին-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.07.2011
    Հասցե
    1-ին մասում
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0

    «Եթե պլանավորում ես սովորել, պետք է սովորես պլանավորել» (տեսակետ-ակնարկ)

    Աշակերտի վերաբերմունքը ուսման հանդեպ փոխելու ամենաարդյունավետ ձևը կայանում է նրանում, որ լավ սովորելու անհրաժեշտությունը լինի ոչ թե արտաքինից` ուսուցիչների կամ ծնողների պարտադրանքով, այլ իր ուղեղում հասունացած սեփական համոզմունք: Դրան հասնելու համար անհրաժեշտ է աշակերտին տալ ընտրության իրական հնարավորություն` նրան առաջարկեք տարվա սկզբին ձևակերպել իր ուսման նպատակները, սպասվող հաջողությունները և համապատասխանաբար պլանավորել սեփական աշխատանքը: Դժվար թե հանդիպեն աշակերտներ, որոնց նպատակը կլինի «մի կերպ փոխադրվել հաջորդ դասարան»: Որպես կանոն, նպատակները ձևակերպվում են գնահատականների միջոցով. լինել գերազանցիկ, հարվածային, այս կամ այն առարկայից ունենալ բարձր գնահատական: Առաջարկեք նկարագրել, թե ինչ են հասկանում այդ գնահատականների ներքո: Այնուհետև օգնեք նրան պլանավորել սեփական աշխատանքն այնպես, որպեսզի նա կարողանա հասնել դրված նպատակին: Օգնեք, տվեք խորհուրդներ, բայց մի թելադրեք և մի պարտադրեք: Միայն ինքնուրույն կազմած պլանը կունենա հոգեբանական արժեք և կնպաստի աշակերտի նպատակաուղղված աշխատանքին: Սովորեցրեք նրան պատասխանատու որոշումներ կայացնել, լինել սեփական հաջողությունների ճարտարագետ:

    Աշխատանքի պլանավորումը և կատարումը անիմաստ է առանց գնահատման համակարգի` աշակերտը պետք է կարողանա գնահատել սեփական նվաճումները: Միասին կազմեք իր պլանավորվող հաջողությունների համապատասխան չափանիշներ, որոցով նա կկարողանա գնահատել սեփական աշխատանքը: Նրանք պետք է լինեն պարզ, կոնկրետ, դրված նպատակից բխող և ընթացիկ աշխատանքն իմաստավորող: Այդ չափանիշները չեն բացառում թվային գնահատումը: Սովորական գնահատականներն անհրաժեշտ են, բայց նոր իմաստով. չլինելով ուսման նպատակ, նրանք կկրեն ուսուցողական բնույթ և կօգնեն աշակերտին ճիշտ վերլուծել սեփական աշխատանքը և համապատասխան ուղղումներ անել:



    Աղբյուր՝ Մանկավարժություն,#2, 2010

    Տ.Մադոյան, Ռ.Մադոյան, Լ.Առուշանյան
    Խ.Աբովյանի անվ. Պետական Մանկավարժական Համալսարան, Երևանի հ.177 միջնակարգ դպրոց, Կրթության Ազգային Ինստիտուտ
    http://school177.schools.am/4Field/NorAvagDproc.htm
    Վերջին խմբագրող՝ Chuk: 16.08.2011, 10:54:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (14.08.2011), gayane0803 (13.08.2011), Hassmik (18.08.2011), Ժ.Ա.Կ. (15.08.2011), Ruben (13.08.2011)

  3. #2
    Ավագ մասնակից Գագիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2
    Այո, եթե կարողանաք հասնել նրան, որ սովորելու անհրաժեշտությունը լինի ոչ թե արտաքին պահանջ, այլ աշակերտի ուղեղում հասունացած սեփական համոզմունք, ապա դա կլինի ուսման հանդեպ աշակերտի վերաբերմունքը փոխելու ամենաարդյունավետ ձևը:

    Բայց ինչ գրված է շարունակությունում աշակերտի ուղեղում հասունացած սեփական համոզմունք դառնալու գործոններից չգիտեմ 50 թե 100-երորդն է, ազդեցությունն էլ համապատասխանաբար շատ թույլ է:

    Սովորելու անհրաժեշտությունը աշակերտի ուղեղում հասունացած սեփական համոզմունք դառնալու ամենաառաջին և ամենաազդեցիկ պայմանը հասարակության մեջ կրթված ու բանիմաց մարդու բարձր վարկանիշն է: Եթե հասարակությունը ինտելիգենտ բառը ընկալում է որպես խղճահարության կամ ձեռ առնելու օբյեկտ, ոչ մի պլանավորում ու մնացած բաներ չեն կարող այնպես անել, որ երեխաների (գոնե մեծամասնության) համար սովորելու անհրաժեշտությունը դառնա սեփական համոզմունք:

    Հ.Գ. Ասեմ նաև, որ գրառման վերնագրի անգլերենը և բովանդակությունը հատկապես, հուշում են, որ դա ինչ-որ մի տեղից վերցված հատված է: Եթե դա հենց այդպես է, ապա լավ կլիներ նշվեր աղբյուրը և գուցե պարզվեր, որ այնտեղ ավելի լուրջ մասեր կան կամ որ դա լրիվ այլ հասարակության, այլ իրավիճակի համար է ասված:

    Այս մասին չէի խոսի, եթե դրսից բերված ու մեր իրականության հետ գրեթե կապ չունեցող նմանատիպ դրսևորումները այսքան շատ տարածված չլինեին:

    Գրառման հեղինակը հավանաբար շատ երիտասարդ է, և գրածս ավելի շատ նրան օգնելու քան քննադատելու համար է:
    Գ.Աղեկյան
    www.mathnet.am

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anush (18.08.2011), Anush Avetisyan (14.08.2011), Chuk (16.08.2011), gayane0803 (13.08.2011), lus (14.08.2011), Դեղձանիկ (14.08.2011), petros59 (13.08.2011), Ruben (14.08.2011), Susanna37 (13.08.2011), Susanna55 (13.08.2011)

  5. #3
    Սկսնակ մասնակից հերմին is on a distinguished road հերմին-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.07.2011
    Հասցե
    1-ին մասում
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    ՀՈՒշՈՒՄ ԵՆ ԱՍՏՂԵրԸ՞...Պետք չէ թերհավատորեն մոտենալ և ենթադրյալ կարծիք հայտնել:Արտագրություն կատարված չէ և լուրջ մասերն էլ բաց թողնված չեն...ՈՒսումնական գործընթացի կազմակերպման արդի դիդակտիկան չի կարող տարանջատել այս կամ այլ հասարակություն, ուսումնական գործընթացը անընդհատ զարգացող պրոցես է և նրանում կիրառելով էվրիստիկական մեթոդ և գտնելով « ՕՊՏԻՄԱԼ» ուսուցման եղանակը ՝ փորձել հասնել դրական արդյունքի՝ այլ ոչ թե նկատի ունենալ« այլ հասարակության, այլ իրավիճակի համար» ասվածը...եվ ընդհանրապես ինչ է դրսից բերվել և ինչը ինչ իրավիճակի համար է նախատեսված,և Հ,Գ-Ի արտահայտած կարծիքը ինչ կապ ունի առաջարկած թեմայի հետ՝ ընդհանրապես... Գրառման հեղինակը հավանաբար շատ տարեց է կամ շատ հեռու մանկավար ությունից...

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ruben (14.08.2011)

  7. #4
    Ավագ մասնակից Ruben is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2010
    Հասցե
    Vayots Dzor, Vayq
    Գրառումներ
    112
    Հեղինակության աստիճան
    3
    Հեգնելու կարիք չկա և իրոք "Պետք չէ թերհավատորեն մոտենալ և ենթադրյալ կարծիք հայտնել" ,ուսումնասիրեք, իմացեք ովքեր են գրում , ինչ նպատակով և հետո կարծիք հայտնեք մանկավարժությանը մոտ կամ հեռու լինելու մասին… Կներեք...

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    lus (14.08.2011), Գագիկ (14.08.2011)

  9. #5
    Սկսնակ մասնակից հերմին is on a distinguished road հերմին-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.07.2011
    Հասցե
    1-ին մասում
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    Հ.Գ.«Ոչ մի կոչում անհատին մանկավարժ չի դարձնում. մանկավարժ ծնվում են և ոչ թե դառնում..../եվ մի բան էլ ասեմ. պրեզենտացիայի մեթոդը ամենաարդիական և ամենաարդյունավետ մեթոդներից է...../

  10. #6
    Ավագ մասնակից petros59 is on a distinguished road petros59-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.05.2010
    Գրառումներ
    270
    Հեղինակության աստիճան
    3
    Ունենք <<Ինչպես մաթեմատիկան դարձնել առավել հետաքրքիր >> թեմա: Հիմա ես գիտեմ այս հարցի պատասխանը: Բավական է յուրաքանչյուր դպրոցում ունենանք Գագիկ Աղեկյանի նման երկու մաթեմատիկայի ուսուցիչ և խնդիրը լուծված է: Ցավոք դպրոցները լցված են անիմաստ խոսացողներով: Թե ի՞նչ է պետք անել, մենք գիտանք, դուք ասեք , թե ինչպե՞ս:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գագիկ (14.08.2011)

  12. #7
    Ավագ մասնակից Գագիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2
    Հերմինեի պատասխանի ոճն ու բովանդակությունն ինձ առիթ տվեցին իմանլու “թե ինչ են հուշում աստղերը”: Եվ ահա թե ինչ "հուշեցին աստղերը".

    Իմաստավորված ուսուցում:
    Ավագ դպրոցի աշխատանքի կազմակերպման նոր մոտեցում:

    Մանկավարժություն,#2, 2010

    Տ.Մադոյան, Ռ.Մադոյան, Լ.Առուշանյան
    Խ.Աբովյանի անվ. Պետական Մանկավարժական Համալսարան, Երևանի հ.177 միջնակարգ դպրոց, Կրթության Ազգային Ինստիտուտ


    Հերմինեի առաջին գրաումն ամբողջությամբ համընկնում է այս հոդվածի 4 կետի հետ: Եվ այդ հոդվածը տպագրվել է Մանկավարժություն,#2, 2010 -ում, այդ հոդվածը կարող եք նայել նաև այս հղումով`
    «If you plan to learn, you must learn to plane»
    Վերջին խմբագրող՝ Գագիկ: 14.08.2011, 14:43:
    Գ.Աղեկյան
    www.mathnet.am

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (17.08.2011), Chuk (16.08.2011)

  14. #8
    Ավագ մասնակից Գագիկ is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    24.08.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    152
    Հեղինակության աստիճան
    2
    Ռուբենի գրառումը, ինչքան ես հասկացա, ուղղված է Հերմինեին, չնայած բոլոր գրառումներին նրա հայտնած շնորհակալությունները կարող են այլ տպավորություն թողնել:

    Շնորհակալ եմ Պետրոսին իմ մասին այդքան բարձր կարծիք ունենալու համար, բայց չպիտի համաձայնվեմ նրա մտքի հետ:

    Իմ ասածն էլ հենց այն է, որ ուզում ես առաջարկի երեխաներին պլանավորել իրենց անելիքները (If you plan to learn, you must learn to plane), ուզում ես բոլոր դպրոցները ապահովի «Գագիկ Աղեկյանի նման մաթեմատիկայի երկու ուսուցիչով», ուզում ես փոխի վատ դասագրքերը և այլն և այլն, մեծ արդյունք չի լինի, եթե չկա գլխավորը` մոտիվացիան, եթե երեխան չի կարող հասկանալ թե ինչու պիտի սովորի: Հաճախ որպես մոտիվացիա նշվում է բուհ ընդունվելը: Դա էնքան էլ շատ բան չի փոխում, գումարած, որ քիչ չեն դեպքերը, երբ այդ մոտիվացիայով լավ սովորած և բարձր գնահատականներով բուհ ընդունված դինորդը սկսում է վատ սովորել կամ չսովորել բուհում:

    Իմ կարծիքն այն է, որ ամենագլխավորը ու ամենահիմնականը «հասարակության մեջ կրթված ու բանիմաց մարդու բարձր վարկանիշ ունենալն է: Եթե հասարակությունը ինտելիգենտ բառը ընկալում է որպես խղճահարության կամ ձեռ առնելու օբյեկտ, ոչ մի պլանավորում ու մնացած բաներ չեն կարող այնպես անել, որ երեխաների (գոնե մեծամասնության) համար սովորելու անհրաժեշտությունը դառնա սեփական համոզմունք»: Մնացած բաները ավելի քիչ, ավելի երկրորդական դեր ունեն, մի մասն էլ զուտ կոսմետիկ բաներ են:
    Գ.Աղեկյան
    www.mathnet.am

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anush (18.08.2011), arm.150yan (17.08.2011), lus (14.08.2011), Դեղձանիկ (14.08.2011), Ruben (14.08.2011), Susanna37 (16.08.2011)

  16. #9
    Ավագ մասնակից Ruben is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2010
    Հասցե
    Vayots Dzor, Vayq
    Գրառումներ
    112
    Հեղինակության աստիճան
    3
    Հարգելի Գագիկ ճիշտ եք նկատել, իսկ Հերմինեին 2-րդ շնորհակալությունը պատահական ստացվեց…

  17. #10
    Մասնակից lus is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    1
    Ես լիովին համաձայն եմ Գագիկի հետ: Եթե Մարդն ըստ արժանվույն գնահատվի հասարակության մեջ, և դա լինի նկատելի՝ կլինի նաև ուսանելի:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    arm.150yan (17.08.2011)

+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները