Բրոնզե մեդալ` Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից: Կեցցես Արմեն ջան !!!!!!
02-08-2011
Հայկական պատվիրակությունը հաղթանակած է վերադարձել հուլիսի 22-29-ը Թաիլանդում կայացած Ինֆորմատիկայի 23-րդ միջազգային օլիմպիադայից: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության նախադպրոցական եւ միջնակարգ կրթության բաժնի պետ Կարինե Ալեքսանյանը, բրոնզե մեդալով Հայաստան վերադարձած Արմեն Վարդանյանը ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան Ֆիզիկամաթեմատիկական դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ է: Նշենք, որ Ա. Վարդանյանն արծաթե մեդալի է արժանացել նաեւ Ամստերդամում հուլիսին կայացած Մաթեմատիկայի միջազգային 52-րդ օլիմպիադայում:
Կ. Ալեքսանյանը նաեւ հայտնեց, որ սեպտեմբերին Ղազախստանում տեղի կունենա Աստղագիտության միջազգային օլիմպիադան: Այստեղից եւս հայկական պատվիրակության սպասելիքները փոքր չեն:
Աղբյուր՝ «Արմենպրեսս» լրատվական գործակալություն


Մեջբերել
Էջանիշներ