Ճիշտ է, «քարերի լեզուն» ավելի լավ հասկանում են երկրաբանները, ճարտարապետները, քանդակագործները, քիմիկոսները և այլ մասնագետներ, բայց այն իր գաղտնիքներն է բացում նաև բոլոր նրանց առջև, ովքեր ուշադիր են իր նկատմամբ և սիրով ու ուշադրությամբ են վերաբերվում իրեն:
Առաջարկում եմ ներկայացնել հետաքրքրաշարժ պատմություններ քարերի «կենսագրությունից»: Որ քարը ինչ խորհուրդ ունի կամ որ աստղակերպի տակ ծնված մարդուն որ քարն է համապատասխանում:
ՄԱԼԱՔԻՏ
Կանաչի տարբեր երանգներով, մետաքսափայլ և նախշազարդ այդ հազվագյուտ քարը մարդուն հայտնի է եղել դեռևս քարի դա8ում: Հին հույները մալաքիտով են դրվագել շենքերի ներսը: Հնադարի փիլիսոփա Թեոֆրաստեսը Մալաքիտն անվանել է«կեղծ զմրուխտ պղնձի հանքավայրերից»:Պլինիուս Ավագը միներալի գույնը նմանեցնելով փիփերթի գույնին, այն անվանել է «մալաքիտոս», որը փիփերթի հունական անվան/«մալյախե»/ աղավաղված ձևն է… Այս միներալը մալաքիտ է կոչվում 1747թ-ից
Մալաքիտից պատրաստված իրերի շատ մեծ և հազվագյուտ հավաքածու կա Էրմիտաժում: Ալեքսանդր 1-ը Նապոլեոնին է նվիրել մալաքիտի մի կաբինետ՝ բաղկացած սեղանից, մոմակալից և սկահակից: Սիքստինյան մադոննան Վատիկանում զարդարված է ռուսական մալաքիտից պատրաստված մոմակալներով և այլ իրերով:


Մեջբերել
Էջանիշներ