+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Օտարամոլությունը ստրկամտության դրսևորու՞մ է, թե՞...

  1. #1
    Մասնակից lus is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    1

    Օտարամոլությունը ստրկամտության դրսևորու՞մ է, թե՞...

    Որքան ավելի արագավազ ու համակողմանի է կյանքի առաջընթացը, այնքան ավելի շեշտակի է նկատվում հյուրընկալությունը օտար մշակույթի, օտար բառերի, օտար մտածելակերպի... նկատմամբ: Ճիշտն ասաց այս հարցի շուրջ սկսեցի մտածել Շվեդիայում վաղուց բնակվող հայազգի ընկերուհուս հանդիպելուց հետո: Ամառային հանգիստը իր 2 երեխաների անց էր կացնում հայրենի գյուղում և մեկնելուց առաջ ինձ խնդրեց ձեռք բերել հայկական մի հին՝ «Նաղաշն ու լավաշը» մուլտֆիլմի տեսահոլովակը: Այնպես է ստացվել, որ նա ապրում է մի իսկական ինտերնացիոնալ ընտանիքում. ընտանիքի անդամներից մեկը ֆրանսիակամ ծագում ունի, մյուսը՝ իտալական: Նրա տղան 5 տարեկան է և արդեն գիտի ֆրանսերեն, իտալերեն և հայերեն: Նա ինձ այսպես բացատրեց իր ցանկությունը.«Միայն մեր ազգային մշակույթի մեջ եմ տեսնում իմ երեխային մաքուր և ազնիվ մարդ դաստիարակելու դպրոցը: Այդ հին, մոռացված մուլտֆիլմերը իմ տղային պետք են ոչ միայն նրա համար, որ հայկական են, այլ նրա համար, որ մի ամբողջ համամարդկային փիլիսոփայություն ունեն իրենց մեջ»:
    Դառնորեն նկատում եմ, որ մենք՝ հայերս ավելի ենք գնահատում ուրիշինը: Ասում են դպրոցում սովորեցրեք սիրել մերը: Պարզապես չեմ հասկանում. միևնույնն է, թե ասեն՝ սովորիր սիրել մայրիկիդ,հայրիկիդ:
    Ես կարծում եմ, որ մենք պետք է սիրենք ու հարգենք Մերը, որպեսզի ուրիշն էլ հաշվի նստի մեզ հետ:Մենք պետք է մեր մշակույթը հասանելի դարձնենք օտարին, հայկական պարը, երգը, հումորը, արվեստը, հանենք համաշխարհային ասպարեզ: Դրա համար, իհարկե, պետական հովանավորություն է պետք:
    Մի քիչ շատ եղան իմ քնարական զեղումները, շեղվեցի թեմայից. օտարամոլությունը ստրկամտության նշան է , թե՞...

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (02.08.2011), manush (02.08.2011), Տաթև ջան (01.08.2011), Արեգ (03.08.2011), Արմինե Մ (01.08.2011), Ruben (01.08.2011)

  3. #2
    Մասնակից lus is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    1
    Ազգային ու նաև համամարդկային ամենամեծ արատներից մեկի՝ օտարամոլության վերաբերյալ Հակոբ Պարոնյանն արտահայտվում է անզիջում սկզբունքայնությամբ. «Ուրիշներու նմանելու և հետևելու մեջ առաջին տեղն կը բռնեն հայ կապիկները»:

    Իսկ ավելի ընդարձակ հետևյալ դատողությունը, կարծում ենք, և՛ հարազատ է խնդրով մտահոգ ցանկացած ազգայնականի համար, և՛ հույժ կարևոր մեր օրերում. «Չեմ կրցած ըմբռնել, թե օտարին թերությունն իբրև առավելություն և տգեղությունն իբրև գեղեցկություն տեսնելու աչքի տկարությունն ի՛նչպես մուտ գտած է մեր մեջ: Ընդունիմ, որ մարդըս կ’ընդօրինակե ուրիշներեն՝ ինչ որ բարի է, գեղեցիկ է, ճշմարիտ է, և այս օտարասիրություն չսեպվիր. բայց, կարծել, թե ինչ որ օտար է՝ բարի է, գեղեցիկ ու ճշմարիտ, այս է ահա օտարամոլությունն, որ կարծես մեր արյան մեջ մեծ մաս մ’ունի»:
    Իսկ ինչո՞ւ է այդպես: Պարոնյանի ըմբռնմամբ՝ պակասում է սեփական ուղու, սեփական անելիքների յուրահատկության ըմբռնումը: «Ինչո՞ւ համար հայերը միշտ օտար ազգաց ետևեն երթալ կ’ուզեն», – հարցնում է Պարոնյանը ու պատասխանում. «Որովհետև իրենք ճամբան չեն
    գիտեր, ճամբա մ’ալ չեն գիտեր»:
    Ազգային ու նաև համամարդկային ամենամեծ արատներից մեկի՝ օտարամոլության վերաբերյալ Պարոնյանն արտահայտվում է անզիջում սկզբունքայնությամբ. «Ուրիշներու նմանելու և հետևելու մեջ առաջին տեղն կը բռնեն հայ կապիկները»:

    Իսկ ավելի ընդարձակ հետևյալ դատողությունը, կարծում ենք, և՛ հարազատ է խնդրով մտահոգ ցանկացած ազգայնականի համար, և՛ հույժ կարևոր մեր օրերում. «Չեմ կրցած ըմբռնել, թե օտարին թերությունն իբրև առավելություն և տգեղությունն իբրև գեղեցկություն տեսնելու աչքի տկարությունն ի՛նչպես մուտ գտած է մեր մեջ: Ընդունիմ, որ մարդըս կ’ընդօրինակե ուրիշներեն՝ ինչ որ բարի է, գեղեցիկ է, ճշմարիտ է, և այս օտարասիրություն չսեպվիր. բայց, կարծել, թե ինչ որ օտար է՝ բարի է, գեղեցիկ ու ճշմարիտ, այս է ահա օտարամոլությունն, որ կարծես մեր արյան մեջ մեծ մաս մ’ունի»:

    Իսկ ինչո՞ւ է այդպես: Պարոնյանի ըմբռնմամբ՝ պակասում է սեփական ուղու, սեփական անելիքների յուրահատկության ըմբռնումը: «Ինչո՞ւ համար հայերը միշտ օտար ազգաց ետևեն երթալ կ’ուզեն», – հարցնում է Պարոնյանը ու պատասխանում. «Որովհետև իրենք ճամբան չեն գիտեր, ճամբա մ’ալ չեն գիտեր»:


    Պարոնյանի համար հայ մարդու մեծագույն հանցանքը լեզվական օտարամոլությունն է:

    Պարոնյանի հորդոր-պահանջը շատ հստակ է. «Շատ լեզուներ սորվիլ մեկ երկու տարվան գործ է, իրենին մեջ պերճախոս ըլլալու համար ամբողջ կյանք մը պետք է»:


    «Իր ծառը ծարավ թողել, ուրիշինն է ջրում»


    «Չառավ իր գեղի գեշը, առավ օտարի էշը»

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (03.08.2011), Արեգ (03.08.2011)

  5. #3
    Մասնակից lus is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    1
    Կներեք նույն միտքը երկու անգամ կրկնելու համար:

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները