+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Այսօր ինտերնետի պաշտոնական օրն է

  1. #1
    Ավագ մասնակից Արեգ is on a distinguished road Արեգ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Գրառումներ
    243
    Հեղինակության աստիճան
    3

    Այսօր ինտերնետի պաշտոնական օրն է

    Այսօր ինտերնետի պաշտոնական օրն է:

    Մեր երկրում ինտերնետ օգտագործողների թիվը հասել է 200 000-ի, որը կազմում է բնակչության մոտ 10%-ը:
    Ինտերնետային կայք էջերից առաջին տեղը զբաղեցնում է odnoklassniki.ru, իսկ երկրորդ տեղում` Facebook-ն է:
    Այսօր այս մասին խոսեց Տեղեկատվության անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը: Խոսելով համացանցի նշանակության մասին, մասնագետը նշեց, որ այն գնալով իր տեղն ամրապնդում է հասարակությունում:
    Տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանի խոսքով մեզ մոտ գնալով միտում է նկատվում դեպի «ֆեյսբուքայնացման»:
    «Շատ հարցեր Facebook-ում են բարձրանում և իջնում: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նույն ՀԱԿ-ի ցույցերը շուտով ֆեյսբուքով է լինելու, որովհետև նկատում ես, որ նույն ցույցը օնլայն ավելի շատ են դիտում, քան հեռուստացույցով»,-նշեց Տիգրան Քոչարյանը:
    Բանախոսը նշեց, որ վերջերս այդ նույն Facebook-ը վերածվել է մարդկան արտահայտչամիջոցի և այն ամենն ինչ մարդիկ զգում են կամ ցանկանում են ասել, արտահայտում են այս ցանցի միջոցով:
    «Շողուլից ընկել ա ժողովուրդը, այսինքն թշնամանք, ատելություն, ինքնահաստատաում, ինչ-որ իրենց հետ կատարվում է Facebook-ում են գրում: Նմանատիպ պրոցեսներ, օրինակ ռուսական Facebook-ում չես տեսնի: Այստեղ Facebook-ը դառել է ամեն ինչը արտահայտելու, ասելիք ունենալու տարբերակ»,-մեջբերեց Տ. Քոչարյանը:
    ՏՏ մասնագետը նշեց, որ աշխարհում տեսնում ենք տպագիր թերթերի անկումն ու համացանցի զարգացումը: Ըստ նրա հեռուստատեսությունը դեռևս կշարունակի ազդեցություն ունենալ մեր հասարակությունում, բայց ինտերնետային լրատվամիջոցները գնալով ավելի են զարգանալու:

    slaq.am
    Արեգ Միկիչյան
    Վանաձորի հ.1 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ
    ՎՊՄԻ դասախոս
    “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, տեղական Cisco® Ցանցային Ակադեմիայի Ինստրուկտոր

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (26.07.2011), manush (27.07.2011), marieta (09.12.2011), Ruben (26.07.2011)

  3. #2
    Ավագ մասնակից Anush Avetisyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Հասցե
    Կոտայքի մարզ ք.Հրազդան
    Գրառումներ
    161
    Հեղինակության աստիճան
    2
    2011թ.-ի սկզբին ամբողջ աշխարհում ինտերնետ օգտագործողների ընդհանուր թվաքանակը հասել է ավելի քան երկու միլիարդի: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի պաշտոնական հայտարարությամբ մեջ: Ամենավերջին տվյալներով, որը հրապարակել է Միջազգային Հեռահաղորդացության Միությունն, արդեն 2010 թվականի ավարտին ինտերնետ-օգտագործողների թվաքանակը հասել է 2,08 միլիարդի: Հատկանշական է, որ մեկ տարի առաջ այս ցուցանիշը կազմում էր միայն 1,86 միլիարդ: Այսպիսով, կարելի է փաստել, որ Երկիր մոլորոկի յուրաքանչյուր երրորդ բնակիչն օգտվում է ինտերնետից, ընդ որում` այս ցուցանիշը հաշվարկելիս դիտարկվել են նաև երեխաները և ծերերը: Նշենք նաև, որ ըստ պաշտոնական տվյալների, 2010 թվականի կեսերին ինտերնետ-ցանցին «միացված է եղել» Երկրագնդի բնակչության 25%-ը: Հատկանշական է, որ այսօր ինտերնետն առավել տարածված է Եվրոպայում: Հարավային և Հյուսիսայի Ամերիկայում, Եվրոպայի համեմատությամբ, ինտերնետն ունի փոքր ինչ պակաս տարածվածություն: Ինտերնետի տարածվածությամբ, այնուհետև, գալիս են ԱՊՀ երկրներն ու Մերձավոր Արևելքը: Հատկանշական է, որ վերջին տարիների ընթացքում ինտերնետ-օգտագործողների ընդհանուր թվաքանակի կտրուկ աճ գրանցվել է նշված վերջին երկրներում: Այսպես, 2007թ.-ից 2010 թ.-ն ընկած ժամանակահատվածում ԱՊՀ-ում ինտերնետից օգտվողների թվաքանակը 51 միլիոնիցից հասել է127 միլիոնի:
    Միևնույն ժամանակ, իհարկե, արագությունը, որով օգտագործողները աշխարհի տարբեր ծայրերից մուտք են գործում ինտերնետ, տարբեր է: Ինտերնետային առավելագույն արագություն ունեցող երկրների իր վարականիշը կազմել է նաև շվեդական հեղինակավոր Pingdom ընկերությունը: Այս վարկանիշում ընդգրկված են շուրջ 50 երկրներ, որոնք ինտերնետի արագությամբ համարվում են առաջատար երկրներ: Հետաքրքրական է այն փաստը, որ առաջատար երկրների շարքում են հայտնվել նաև Հարավայի Կորեան (16,63 Մբ/վ), Հոնգ Կոնգը (8,57 Մբ/վ) և Ճապոնիան (8,03 Մբ/վ): Չինաստանում, որտեղ ապրում են ռեկորդային ինտերնետ-օգտագործողներ (420 միլիարդ), ինտերնետի արագությանը կազմում է 0,86 Մբ/վ: Ընդհանուր առմամբ, աշխարհում ինտերնետի միջին արագությունը կազմում է 1,8Մբ/վ, ընդ որում ինտերնետ-օգտագործողների շուրջ 22%-ն ունի հնարավորություն օգտվել ավելի քան 5Մբ/վ արագությամբ ինտենետից, իսկ կեսից շատին հասանելի է մինչև 5Մբ/վ արագությամբ ինտերնետ:

    armtech.am
    Վերջին խմբագրող՝ Anush Avetisyan: 26.07.2011, 21:42:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    marieta (09.12.2011), Արեգ (03.08.2011)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Համանման թեմաներ

  1. Այսօր երեխաների պաշտպանության օրն է...
    Հեղինակ՝ Arpine, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 02.06.2011, 16:10
  2. Եկեք այստեղ գրենք մեր մասին ,կամ մեր բնակավայրի մասին հոդվածներ:
    Հեղինակ՝ Razmik, բաժին` Թղթակցում են աշակերտները
    Գրառումներ: 2
    Վերջինը: 25.02.2011, 16:11
  3. Այսօր Նունե21-ի ծննդյան օրն է
    Հեղինակ՝ Մերի, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 11.11.2010, 18:18
  4. Այսօր Ռուզանկայի ծննդյան օրն է:
    Հեղինակ՝ Իրինա, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 04.11.2010, 20:22
  5. Անի Հակոբյան. Այստեղ ես հպարտ եմ, որ ուսանող եմ
    Հեղինակ՝ manush, բաժին` Ուսանողի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 02.09.2010, 06:01

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները