+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Երջանկությու´ն, անցի՜ր կողքովս...

  1. #1
    Ուսուցիչ Զառա is on a distinguished road Զառա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.05.2010
    Հասցե
    Շիրակի մարզ, ք. Արթիկ
    Գրառումներ
    162
    Հեղինակության աստիճան
    3

    Երջանկությու´ն, անցի՜ր կողքովս...

    Աննյութական աղոթք


    Երջանկությու´ն, անցի¯ր կողքովս, տու´ր քեզ զգալու իրավունքն ինձ, ու վարակի´ր ինձ քո կենսական լիցքով: Թող ուռչի սիրտս քո գոյությունից: Ոչ թանձրացական, թափանցիկ, շքեղ քո ներկայությունը օդապարիկի պես թող ինձ վե¯ր հանի յոթերորդ երկինք, թող իմ ոտքե¯րն էլ մի քիչ ամպոտեն, թող ես էլ իմ տրամադրության բռնկումներից իմ շրջապատին ժպիտով, խոսքով ու բարի գործով բաժին հանեմ:
    Երջանկությու´ն, հեքիաթի կապույտ ու անհաս թռչուն, անցիր կողքովս` չլքելով ինձ, անտես թելերով կապվիր ինձ այնպես, որ չգոյությունդ չզգամ ես բնավ, որ քեզ սպասեմ ամեն մի վայրկյան` հավատով, հույսով ու համոզմունքով: Այցելիր դու ինձ, երբ ես ինձ մենակ ու լքված կզգամ: Հայտնվիր հանկարծակի, անակնկալ լավ լուրի նման: Ու թող քո ուղին լինի անվերջ վերադարձ` թեթև ու խաղաղ, առանց ցնցումի:
    Ու թե սիրտս կամ մարդիկ լացեն` երջանկության արցունքով միայն:
    Ու եթե մի օր իմ սիրտը պայթի` թող երջանկությունից դա լինի միայն....

    Երջանկությու´ն, անցի¯ր կողքովս...
    Զարուհի Պետրոսյան
    Արևը երկնքի ժպիտն է, ու այդ ժպիտը` ամեն օր ինձ հետ է...

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (26.07.2011), arm.150yan (27.07.2011), lus (26.07.2011), manush (27.07.2011), Սահակյան Սահականուշ (27.07.2011), Ավրորա (26.07.2011), Արեգ (26.07.2011), Դեղձանիկ (28.07.2011)

  3. #2
    Ավագ մասնակից Ավրորա is on a distinguished road Ավրորա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.12.2010
    Հասցե
    Շիրակի մարզ
    Տարիք
    16
    Գրառումներ
    373
    Հեղինակության աստիճան
    2
    Շատ հետաքրքիր էր «Երջանկությու՛ն,անցի՛ր կողքովս»…Ձեր աննյութական աղոթքն ինձ ստիպեց մտածել,թե ո՞րն երջանկությունն ինձ համար,ի՞նչ եմ հասկանում ես՝երջանկություն ասելով:Անկեղծ ասած չգիտեմ:Ակամայից հիշեցի Սենեկայի խոսքերն երջանկության մասին.«Բացեք Ձեր տան դռները և թույլ տվեք,որ մարդիկ իրենց հետ տանեն այն,ինչ իրենց է պատկանում,և,եթե Ձեր տնից ոչինչ չպակասի,ուրեմն դուք երջանիկ եք»:Սա երջանկություն է մեծահասակների համար,իսկ մեզ՝դեռահասներիս համար ո՞րն է երջանկությունը:Գու՞ցե երջանկությունն հենց կյանքն է,իր բոլոր գույներով,թե՛ գորշ,թե՛ գունեղ,գու՞ցե երջանկությունն այն,երբ դու քեզ ապահով,պաշտպանված,սիրված ես զգում,գու՞ցե երջանկությունն այն է,որ ընտանիք ունես,որը քեզ պարուրում է ջերմությամբ ու սիրով,գու՞ցե երջանկությունն այն,որ ունես ընկերներ և նրանց հետ կյանքդ դարձնում ես զվարթ ու հաճելի,գու՞ցե երջանկությունը հայրենիքիքդ նկատմամբ տածած սերն է,գու՞ցե երջանկությունը գիտլիքն է,գու՞ցե…եթե այսպես է,ուրեմն ես անսահման երջանիկ եմ
    Մենք ծնվել ենք,աշխարհ եկել,
    ոչ թե թվալ-երևալու խաբեությամբ,
    այլ լինելու,այն լինելու,
    ԻՆՉ ԿԱՆՔ ԻՐՈՔ...

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (27.07.2011), Սահակյան Սահականուշ (27.07.2011), Դեղձանիկ (28.07.2011), Զառա (28.07.2011), Էլմիրա 53 (04.05.2012)

  5. #3
    Մասնակից lus is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    1
    Կարդալով Ձեր Աննյութական աղոթքը` ակամա շշնջացի.<<ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒ~Ն, ԴՈՒ ԻՄ ԿՈՂՔԻՆ ԵՍ: Երբեք թույլ չեմ տա, որ Դու ինձ լքես: Կսիրեմ, կփայփայեմ Քեզ, կաղոթեմ ծնկաչոք... Միայն չանցնես Դու իմ կողքով,այլ մնաս իմ կողքին>>: Իսկ ով է նա` այդ Երջանկություն կոչվածը: Այո, ՈՎ~... Իմ հոգում միշտ մի լույս է վառվում ու լուսավորում իմ ճանապարհը: Այդ լույսն հավերժական է, ինչպես Կյանքը: Վառեցեք ձեր հոգում այդ լույսը և կզգաք, թե ինչքա~ն երջանիկ եք: Սփռեք ձեր հոգու լույսը ամենուր և դուք կրկնակի երջանիկ կլինեք:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    arm.150yan (27.07.2011), Սահակյան Սահականուշ (27.07.2011), Ավրորա (27.07.2011), Դեղձանիկ (28.07.2011), Զառա (28.07.2011)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները