+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Լեոնիդ Ենգիբարյան

  1. #1
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    512
    Հեղինակության աստիճան
    3

    Լեոնիդ Ենգիբարյան

    Ծաղրածուն`աշունը հոգում

    «Ծնվել եմ Մոսկվայում: Ինը տարի անցկացրել եմ ռինգում: «Եթե մի այտդ ապտակում են, մյուսն էլ առաջարկիր» պատվիրանը համարում եմ սխալ: Սիրում եմ ծով, աշուն, Վինսենթ Վան Գոգին: Վախենում եմ… բարեկեցությունից: Ինձ համար կյանքում գլխավորն ամեն կատարվածի համար պատասխանատու լինելն է»,- գրում է Լեոնիդ Ենգիբարյանն իր «Ինքնակենսագրականում»:



    1972 թվականի հուլիսի 25-ին նա մահանում է սրտի կաթվածից: Այդ ժամանակ Լեոնիդն ընդամենը 37 տարեկան էր:

    Աղբյուր՝ Report.am
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  2. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (26.07.2011), Liana - Vanadzor 4 (13.02.2012), Վանաձորի 27 դպրոց (15.03.2012), Արեգ (26.07.2011), Լիլիթ (18.02.2012), Մանոն (20.02.2012), Ruben (26.07.2011), Ruzan_#105 (26.07.2011), Suqiasyan Ruzanna (31.03.2012), vanadzor27 (15.03.2012)

  3. #2
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    512
    Հեղինակության աստիճան
    3
    Լեոնիդ Ենգիբարյանը ծնվել է 1935 թվականի մարտի 15-ին Մոսկվայում: Ավարտելով միջնակարգ դպրոցը 1952 թվականին` նա ձկնաբուծական տնտեսության ֆակուլտետ է ընդունվում, որտեղ կես տարի ուսանելուց հետո տեղափոխվում է ֆիզկուլտուրայի ինստիտուտ: Այդ ողջ ընթացքում լրջորեն զբաղվում է բռնցքամարտով: 50-ականներին Ենգիբարյանն այդ ոլորտում լուրջ հաջողություններ ունեցավ. Մոսկվայի մրցաշարում նա 9 հաղթանակ տարավ եւ մեկ պարտություն կրեց: 1955 թվականին Կրկեսային արվեստի պետական ուսումնարանում բացվում է ծաղրածուական բաժին, եւ Լեոնիդը որոշում է ընդունվել այդ ֆակուլտետ: 1959 թվականին ավարտելով ուսումնարանը (ի դեպ, նրա գրքույկում մի երեք է եղել` անվտանգության տեխնիկա առարկայից)՝ նա գալիս է Հայաստան եւ ընդունվում Երեւանի պետական կրկես: Ենգիբարյանն առաջինն էր, որ ստեղծեց պոետիկ ծաղրածուի կերպարը: Նրա ներկայացումները նպատակ ունեին ոչ թե հանդիսատեսից ծիծաղ քամելու, այլ ստիպելու նրան` մտածել: Շատ շուտով նրա գործընկերները խորհուրդ տվեցին հեռանալ «մտածող ծաղրածուի» կերպարից: Սակայն Լեոնիդն անդրդվելի էր: Ինչ էին իրենցից ներկայացնում նրա փոքրիկ ներկայացումները: «Ծարավ». հերոսը տանջվում է ծարավից եւ բարձրադիր վայրում նշմարում է ջրով լի կուլա: Բնական է, փորձում է հասնել նրան, մի քանի անգամ բարձրանում եւ ընկնում է: Ի վերջո, հաջողվում է վերցնել կուժը եւ երբ ծարաված մարդը գուրգուրանքով նայում է ջրով լի ամանին, նրան մոտենում է մի աղջնակ եւ խնդրում իրեն տալ: Հերոսը, բնականաբր, տալիս է: Եվ գիտեք ինչ է անում աղջիկը. ջուրը լցնում է ավազի վրա, որպեսզի ավազե տնակներն ավելի լավ կպչեն: Ներկայացման կուլմինացիան ծաղրածուի վերաբերմունքն է այդ ամենին. նա ներողամիտ ժպտում է: «Ծաղրածուն` աշունը հոգում», այդպես էր նրան կոչում շնորհակալ հանդիսատեսը:


    Արդեն 1962 թվականին Ենգիբարյանին հրավիրում են նկարահանվել կինոյում եւ էկրանավորել ինքն իրեն. Հենրիկ Մալյանի «Ճանապարհ դեպի կրկես» ֆիլմը ջերմությամբ ընդունվեց եւ մեծ ճանաչում բերեց Ենգիբարյանին: Իսկ 1964 թվականին Լեոնիդը Պրահայում ծաղրածուների միջազգային մրցույթում առաջին տեղը գրավեց` ձեռքբերելով միջազգային ճանաչում: 1971 թվականին Ենգիբարյանը հեռանում է Միութենական պետկրկեսից այն բանի համար, որ իր հետ հանդես եկող Բելովին թույլ չեն տալիս արտասահմանյան համերգաշարերի մասնակցել: Նա հիմնում է մնջախաղի էստրադային թատրոնը, որ շատ շուտով ներկայացնում է «Աստղային անձրեւ» ներկայացումը: Հաջողությունը կառավարական շրջանակներում դժկամությամբ է ընդունվում:

    1972 թվականի հուլիսին Ենգիբարյանը մեկնում է Մոսկվա: Այդ ամիս Ռուսաստանի մայրաքաղաքում աննախադեպ հեղձուկ շոգ էր: Մերձմոսկվայում այրվում էին տորֆի ճահիճները: Հուլիսի 25-ին Լեոնիդն իրեն վատ է զգում, մայրը բժիշկ է կանչում, որն ախտորոշում է թունավորում: Նրա գնալուց հետո Լեոնիդն ուժեղ ցավեր է ունենում, եւ մինչեւ շտապօգնության գալը մորը խնդրում է մեկ բաժակ շամպայն բերել իրեն: Ենգիբարյանը խմում է` չիմանալով, որ շամպայնը նեղացնում է անոթները…

    Երբ Ենգիբարյանին հուղարկավորում էին, Մոսկվայում հորդառատ անձրեւ էր տեղում:

    «Հենց այնպես իզուր տեղը մարդուն պետք չի նեղացնել: Դա շատ վտանգավոր է : Իսկ եթե նա Մոցա՞րտ է: Բացի այդ նա դեռ չի հասցրել ոչինչ գրել, նույնիսկ "Թուրքական քայլերգը': Դուք նրան կնեղացնեք, եւ նա ոչինչ էլ չի գրի: Մեկը չի գրի, հետո մյուսը, եւ աշխարհում պակաս հիանալի երաժշտություն կլինի, պակաս լուսավոր մտքեր ու զգացողություններ եւ պակաս լավ մարդիկ: Իհարկե, ուրիշին կարելի է նեղացնել, չէ՞ որ ամեն մարդ Մոցարտ չէ, բայց ի՞նչ գիտես: Մեկ էլ հանկարծ…

    Մի’ նեղացրեք մարդուն, պետք չէ: Դուք այնպիսին եք, ինչպիսին ինքը: Պահպանե’ք իրար, մարդի’կ»:


    Աղբյուր՝ Report.am
    Վերջին խմբագրող՝ manush: 26.07.2011, 11:27:
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (26.07.2011), Liana - Vanadzor 4 (13.02.2012), lus (27.07.2011), Վանաձորի 27 դպրոց (15.03.2012), Արեգ (26.07.2011), Լիլիթ (18.02.2012), Մանոն (20.02.2012), Ruben (26.07.2011), Ruzan_#105 (26.07.2011), Suqiasyan Ruzanna (31.03.2012), vanadzor27 (15.03.2012)

  5. #3
    Ավագ մասնակից Anush Avetisyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Հասցե
    Կոտայքի մարզ ք.Հրազդան
    Գրառումներ
    161
    Հեղինակության աստիճան
    2
    «...Եվ մոր համար էլ այդ երջանիկ օրը եկավ: Որդին, որ վատ գումար չէր վաստակում եւ որին սիրում էին հարեւանները, վերջապես նրա համար արեց ամենագլխավորը` բերեց այն, ինչին մայրը սպասում էր երկար տարիներ, այն ինչը չուներ ոչ ինքը, ոչ էլ ընկերուհիները, բերեց բարձրագույն կրթության վկայականը: Մայրը բակում էր կանգնած, իսկ հարեւանուհի Ֆրոսյան` նստարանին նստած, արեւածաղիկ էր մաքրում, երբ որդին կատակով մորը հանձնեց կարմիր գրքույկը:

    - Պահիր մա՛: Վերջ,- ասաց ու դուրս վազեց,- շուտով կլինեմ: Մայրը բացեց դիպլոմը եւ դավաճան արցունքներն աղոտեցին բակը եւ Ֆրոսյային:

    - Ի՞նչ է այնտեղ,- տեղից բարձրացավ Ֆրոսյան:

    - Ծաղրածու,- կարդաց մայրը դողդողացող շրթունքներով, իսկ Ֆրոսյան, գրկելով նրան, ասաց.

    - Դե ինչո՞ւ ես տխրում, թերեւս դա էլ է մասնագիտություն»:

    9 տարի բոքսի ռինգում անցկացնելուց, ձկնային տնտեսության ինստիտուտում կես տարի սովորելուց, ֆիզկուլտուրայի ինստիտուտում ուսանելուց հետո, 1955 թվականին Լեոնիդ Ենգիբարյանն ընդունվում է կրկեսային արվեստի ուսումնարան:

    «Բազմաթիվ մասնագիտություններ եմ փոխել, եւ 22 տարեկանում ինձ մնում էր միայն դերասան դառնալ: Գրել նույնպես իմ կամքից անկախ եմ սկսել: Հեղինակներից որեւէ մեկն ինձ հետ աշխատել չէր ուզում, ստիպված էի ինքս սցենարիստ դառնալ: Ինձ դուր եկավ: Հիմա սարսափով եմ մտածում, իսկ եթե հանկարծ իսկական սցենարիստ հայտնվի:

    Սիրում եմ ծով, աշուն եւ Վինսենտ Վան Գոգին:

    Վախենում եմ բարվոքությունից:

    Կյանքում կարեւորն ինձ համար պատասխանատվություն զգալն է այն ամենի համար ինչ կատարվում է մեր շուրջը»:

    Մոսկվայի կրկեսում Լեոնիդ Ենգիբարյանի դեբյուտը 1961 թվականի ապրիլի 22-ին էր: Եվ թեպետ մինչ այդ էլ հանդես էր եկել արենայում եւ հեռուստատեսությունում, իրական ճանաչումը սկսվում է դեբյուտից հետո: Հանդիսատեսը նրան սիրում եւ գնահատում է: Ելույթից հետո նրան մի քանի անգամ արենա էին վերադարձնում: Ենգիբարովի արվեստի փիլիսոփայությունը, խորությունն ու զգացմունքայնությունը, ստիպում էր մտածել, խորհել եւ երազել:

    «Ծաղրածու` աշունը հոգում» կոչում է նրան հանդիսատեսը: Ենգիբարյանն ինքն էր գրում իր սցենարները, բեմադրում եւ կատարում: Նա հանդիսատեսի հետ շփվում էր առանց մեկ բառ իսկ արտասանելու, սակայն նրան հասկանում էին, ընդունում եւ հետեւում:

    Երեւանյան կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանն աշխատել է Ենգիբարյանի ղեկավարությամբ: Հիշում է, որ ծաղրածուն կարող էր ժամեր շարունակ խոսել կրկեսի մասին: Արվեստում սկզբունքային էր: «Բաքվում հյուրախաղերի էինք: Սկանդինավյան երկրների իմպրեսարիոն, որ նույնպես այնտեղ էր, ուղղակի հիացած էր Ենգիբարյանի արվեստով: Եվ երբ նա խնդրեց Ենգիբարյանին մի համար էլ ներկայացնել ռուսական ծաղրածուական արվեստի ոճով, որից հետո պատրաստվում էր հրավիրել հյուրախաղերի Սկանդինավյան երկրներ, Ենգիբարյանը հրաժարվեց` ասելով, որ ինքը կներկայացնի միայն այն, ինչ ուզում է», պատմեց Սոս Պետրոսյանը:

    «Ծաղրածուն մասնագիտություն չէ, այլ աշխարհընկալում», հարցազրույցներից մեկում ասել է Ենգիբարյանը: Աշունը հոգում ծաղրածուն մահացավ 37 տարեկան հասակում: Իր յուրաքանչյուր ելույթով Ենգիբարյանը հանդիսատեսի հետ խոսում էր սիրո, հարգանքի, միայնության եւ ունայնության մասին: Այդ մասին է գրում նաեւ իր մանրաքանդակ նովելներում` մարդկանց պատգամելով հավատալ հրաշքին, հեքիաթին եւ սիրո ուժին:

    «Արեւամուտին, ծառի ներքո, գետի մոտ ինչ-որ մեկը համբուրեց աղջկան: Հետո ցեղեր եղան, պետություններ, պատերազմներ, օլիմպիադաներ, ապստամբություններ, Օսվենցիում, ազատություն, հանճարներ, խաղաղություն, աշխարհներ, տիեզերք: Այդ ամենը հետո եղավ:

    Բայց ողջ տիեզերքի սկզբում, գալակտիկաներից մեկում, արեւին մոտ գտնվող մոլորակում, գետի մոտ, արեւամուտին, ծառի ներքո ինչ-որ մեկը համբուրեց աղջկան»:

    Աղբյուր`azgdaily.com
    Վերջին խմբագրող՝ Anush Avetisyan: 26.07.2011, 21:29:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hassmik (04.09.2011), Liana - Vanadzor 4 (13.02.2012), manush (27.07.2011), Վանաձորի 27 դպրոց (15.03.2012), Լիլիթ (18.02.2012), Մանոն (20.02.2012), vanadzor27 (15.03.2012)

  7. #4
    Ավագ մոդերատոր Սայի is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2011
    Գրառումներ
    10
    Հեղինակության աստիճան
    0
    Լեոնիդ Ենգիբարյան, «Հովանոցը»


    ...Փոքր-ինչ լռելուց հետո աղջիկն ասաց. «Բայց մենք տեղ չունենք ապրելու, տուն չունենք»։
    Տղան ծիծաղեց և ասաց, որ ինքը հովանոց ունի, բոլորովին նոր, ու եթե կոճակը սեղմես, նա ինքն իրեն կբացվի։ Եվ հովանոցը հրաշալի տուն է, շատ հարմարավետ երկուսի համար։ Ճիշտ է, այն պատեր չունի, բայց փոխարենը բավական է ձեռքը երկարել, և դուք կիմանաք, թե դրսում տարվա որ եղանակն է՝ օրինակ, անցե՞լ է գարունը, թե դեռ շարունակվում է։
    Այնպիսի բնակարանով,ինչպիսին հովանոցն է, հարմար է ճանապարհորդել, հաճելի է լսել անձրևի ձայնը ու նաև...
    Բայց աղջիկը չհարցրեց, «նաև ի՞նչ...» և հեռացավ մեկ ուրիշի մոտ, որը բոլոր հարմարություններով մեկ սենյականոց բնակարան ուներ, բայց, երևի, այնուամենայնիվ չուներ այդպիսի հովանոց, իսկ եթե անգամ ուներ, ապա, համաձայնեք, ինչի՞ համար է մարդուն երկու բնակարանը, չէ՞ որ դա ծիծաղելի է...
    Այժմ,շատ տարիներ անց, նա վերջապես հասկացել էր, թե դա ի՜նչ հրաշալի հովանոց էր՝ մի փոքրիկ պարաշյուտ, որից բռնվելով երկուսով, կարելի է թռչել-գնալ հեռու՜-հեռու՜, հատկապես անձրևոտ օրերին...
    Եվ նա թախծում է իր արդեն երեք սենյականոց բնակարանում, որովհետև ինչքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից նրանք, ովքեր ապրում են այնտեղ, և երբ անձրև է գալիս, նա պատրաստ է ներքև նետվել իր հովանոցը փնտրելու, բայց մի՞թե տասնհինգերորդ հարկից կճանաչես, թե որն է քո հովանոցը։
    Իսկ եթե անգամ ճանաչես, ապա հայտնի էլ չէ, թե այսօր սարքին է արդյոք վերելակը:

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Liana - Vanadzor 4 (13.02.2012), manush (06.02.2012), Վանաձորի 27 դպրոց (15.03.2012), Արեգ (21.02.2012), Լիլիթ (18.02.2012), Մանոն (20.02.2012), vanadzor27 (15.03.2012)

  9. #5
    Սկսնակ մասնակից Liana - Vanadzor 4 is on a distinguished road Liana - Vanadzor 4-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.09.2011
    Գրառումներ
    14
    Հեղինակության աստիճան
    0
    Գրպանահատը

    Ես գրպանահատ եմ:
    Ես գրպանահատների արքան եմ:
    Ես հարուստ եմ և երջանիկ:
    Ես գրեթե երջանիկ եմ:
    Միայն, ափսոս, ոչ ոք գրպանում սիրտ չի պահում...

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    manush (13.02.2012), Վանաձորի 27 դպրոց (15.03.2012), Սայի (15.03.2012), Արեգ (21.02.2012), Արեն (13.02.2012), Լիլիթ (18.02.2012), Մանոն (20.02.2012), vanadzor27 (15.03.2012)

  11. #6
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    512
    Հեղինակության աստիճան
    3
    Այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրն է:

    Լեոնիդ Ենգիբարյան. «Աստիճանը»

    Մի օր ես հանդիպեցի աստիճանին: Դա մի վերև տանող աստիճան էր, որից այնքան հաճախ ցած են գլորվում: Մենք երկար զրուցեցինք և ես շատ բան հասկացա նրա պատմություններից:

    Սխալվում են նրանք, ովքեր մտածում են, թե մարդու կյանքում գլխավորը ճանապարհն է: Ոչ, գլխավորը`աստիճաններն են, նրանցով մենք բարձրանում և իջնում ենք (ոչ միշտ և ոչ միշտ ինքնուրույն), աստիճաններով մենք մագլցում ենք, իսկ երբեմն երջանիկ վազում, ցատկում ենք միանգամից երկու աստիճանով դեպի հաջողության մարմարե հարթակը` երբեմն այնքա՜ն փխրուն:

    Այդտեղից մենք շատ բան ենք տեսնում և շատերն են տեսնում մեզ: Այդ ամենից հետո շատ կարևոր է որոշել` հարկ կա՞ արդյոք բարձրանալ ավելի վեր և ո՞ր սանդուղքով, կամ գուցե ավելի լավ է վերելակ կանչե՞լ և շարջվել մեկ վեր, մեկ վար` կախված նորաձևության մեխանիզմից, հասարակական կարծիքից. քիչ բան չէ, որ ղեկավարում է կամակոր վերելակը: Կան նաև սլանալու սիրահարներ, տալով իրենց սրտի և մտքի ամբողջ ուժը ամենանեղ և վտանգավոր սանդուղքների ամենաբարձունքին, և այնտեղից ներքև իջնելով երկաթգրծերով` հաճույք ստանալով մեծարանքի ծափահարություններից անմտության և քաջության համար: Այդտեղ վերջում չկանգնելու և գայթելու վտանգ կա, իսկ նրանց մոտ, ովքեր նման սանդուղքը իջնում են երկաթգծերով, շունչը կտրում է և գլուխը պտտում: Իսկ ծափահարողնե՞րը...: Նրանք հավաքվում են իհարկե ոչ անկումի համար:

    Այո: Մեր կյանքում ամենակարևորը աստիճաններն են, որովհետև, չէ՞ որ յուրաքանչյուր ճանապարհ վերջում դա նույն աստիճանն է, պարզապես սկզբում այնքան էլ դա չի զգացվում: Եվ հատկապես վտանգավոր են կորաձև աստիճանները, երբ շրջադարձերի պատճառով չես զգում, որ ավելի ու ավելի ցած ես իջնում: Ահա թե ինչ պատմեց ինձ վերև տանող ծեր աստիճանը, որը շատ էր տանջվում, երբ իրենից ցած էին գլորվում: Մի՛ նեղացրեք աստիճաններին:

    Ճանապարհը միակն է, որ քեզ երբեք չի դավաճանի: Կձանձրացնի հարմարավետությունը, կմարի սերը, և կմնա միայն ճանապարհը, և ինչ-որ տեղ առջևում` Հույսը, որտեղ կլինի սերը, հանգստությունը... Իսկ այսօր դու նորից ճանապարհին ես և նորից քեզ հետ է Անհանգստությունը: Եվ մի խաբիր քեզ` առանց նրա դու չես կարող: Սերն ու հանգստությունը միայն միրաժ են, առանց որոնց չի լինում Ճանապարհ:
    Աղբյուր` http://anuliblog.blogspot.com/2011/10/blog-post_19.html
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Liana - Vanadzor 4 (23.04.2012), Վանաձորի 27 դպրոց (15.03.2012), Սայի (15.03.2012), Լիլիթ (17.03.2012), Suqiasyan Ruzanna (31.03.2012), vanadzor27 (15.03.2012)

  13. #7
    Ավագ մոդերատոր Սայի is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    07.09.2011
    Գրառումներ
    10
    Հեղինակության աստիճան
    0
    Լեոնիդ Ենգիբարյան. ՍՈՎՈՐԱԿԱՆՆ ԱՄԵՆԱԱՆՍՈՎՈՐՆ Է

    Գարնանը գետակը դուրս պրծավ լեռների արանքից ու քչքչալով վազեց ներքև: -Ես ամենա-ամենան եմ,- ասում էր գետակը, թեկուզ չէր հասկանում թե դա որն է: Գետակը շատ երիտասարդ էր և կարող էր սիրված լինել, նույնիսկ ամենից շատ… Նրա առջև անտառն էր, հետո դաշտը, հետո էլի անտառ և էլի դաշտ և էլի լիքը-լիքը զարմանալի, գեղեցիկ ու նաև դժվար բաներ այն մեծ աշխարհում, որում այդքան ուրախ թռվռում էր գետակը… Իսկ որպեսզի ճանապարհին գետակը դիմանա և կարողանա հասնել կապույտ հիասքանչ լճին, նա պետք է անցնի երաշտի ու տարափի միջով, հագեցնի մարդկանց ու կենդանիների ծարավը, պտտեցնի ջրաղացի անիվը, համարձակ ջրվեժի տեսքով ներքև թափվի, միանա իր պես գետակներին ու ընթանա դեպի Ծո՜վը… -Ոչ,- սակայն մտածեց Գետակը,- ես ամենաանկրկնելին եմ: Եվ թեքվեց դեպի Մեծ գետը ու անմիջապես խառնվեց նրան ու նրա հետ միասին լողաց դեպի Ծո՜վը… Իսկ Մեծ ու մեծահոգի գետը ընդունեց նրան ու անգամ չնկատեց էլ… Գետը իր հետ տարավ նավեր, լույս տվեց մարդկանց ու էլի լիքը-լիքը հոգսեր հոգաց…Այդպես անցան գարունը, ամառը ու վրա հասավ սեպտեմբերը և Մեծ գետը հասավ Ծովին: Այդ պահին գետակը մի կողմ ցատկեց ու զրնգաց. -Ես ամենաանկրկնելին եմ, ես հասա Ծովի՜ն: Բայց հանկարծ տեսավ, որ Մեծ գետի մեջ իր պես տասնյակ անկրկնելիներ էին թաքնվել… Իսկ բոլոր պարգևներն ու պատիվները Մեծ գետին բաժին հասան, որը սովորական ու օգտակար գործեր էր անում Երկրի համար…Սովորական… Եվ ընդհանրապես, սովորականը միշտ էլ անսովոր է…

  14. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Liana - Vanadzor 4 (23.04.2012), manush (16.03.2012), Վանաձորի 27 դպրոց (15.03.2012), Լիլիթ (17.03.2012), vanadzor27 (15.03.2012)

  15. #8
    Ավագ մասնակից Վանաձորի 27 դպրոց is on a distinguished road Վանաձորի 27 դպրոց-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2012
    Գրառումներ
    140
    Հեղինակության աստիճան
    1
    Հավերժ ծաղրածու, հավերժ երիտասարդ, հավերժ հայտնի և հավերժ անհայտ…

    Մայրը


    Նա արտասվում էր:
    Նա տուն էր եկել սովորականի պես՝ մեկ, երկու օրով: Արտաքինով և բնավորությամբ նման էր քսանամյա տղայի: Կանայք սիրում են վճռական և գործնական մարդկանց, իսկ այդ հատկությունը նա չուներ: Նա լալիս էր գիշերային անձրևի հետ միասին և, իհարկե, ամեն բանում մեղադրում էր մորը:
    Մայրն է, որ լույս աշխարհ է բերել իրեն միմոսի ծիծաղելի դեմքով և դեռ մանկության օրերին էլ այդ «ահավոր» կինը չէր սովորեցրել դաժան վարվել ստորության հետ: Այդ կինը սովորեցրել էր նրան տեսնել ցայգը գետի վրա, թո՜ւյլ կին:
    -Փոքրի՛կս,- հազիվ լսելի ասաց նա,- ես եմ քեզ լույս աշխարհ բերել այդպիսին: Ես երջանկությունից լաց եմ եղել: Եվ ահա դու՝ ամենակարողդհայտնվում ես բոլոր բեմերում: Հազարավոր մարդիկ ծիծաղում են ու լալիս, սիրում են ու տանջվում քեզ հետ:
    Ների՛ր ինձ: Երևի ես սխալվել եմ՝ սովորեցնելով քեզ սիրել բանաստեղծությունը: Ես երազել եմ քեզ ունենալ այնպիսին, ինչպիսին շատ վաղուց ունեցել եմ իմ արքայազնին մտապատկերիս մեջ: Դու վատ ես զգում, ես վրիպել եմ: Բայց չգիտեմ՝ որտե՞ղ: Եթե հնար լիներ մեկն ու մեկից հարցնել՝ որտե՞ղ…

  16. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Liana - Vanadzor 4 (23.04.2012), manush (16.03.2012), Լիլիթ (17.03.2012), Suqiasyan Ruzanna (31.03.2012), vanadzor27 (15.03.2012)

  17. #9
    Մասնակից vanadzor27 is on a distinguished road vanadzor27-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2011
    Գրառումներ
    43
    Հեղինակության աստիճան
    0
    sky_umbrella2-300x274.jpg Լեոնիդ Ենգիբարով – Անձրևանոցը

    … Փոքր-ինչ լռելուց հետո աղջիկն ասաց. «Բայց մենք տեղ չունենք ապրելու, տուն չունենք»։
    Տղան ծիծաղեց և ասաց, որ ինքը անձրևանոց ունի, բոլորովին նոր, ու եթե կոճակը սեղմես, նա ինքն իրեն կբացվի։ Եվ անձրևանոցը հրաշալի տուն է, շատ հարմարավետ երկուսի համար։ ճիշտ է, այն պատեր չունի, բայց փոխարենը բավական է ձեռքը երկարել, և դուք կիմանաք, թե դրսում տարվա որ եղանակն է՝ օրինակ, անցե՞լ է գարունը, թե դեռ շարունակվում է։
    Այնպիսի բնակարանով, ինչպիսին անձրևանոցն է, հարմար է ճանապարհորդել, հաճելի է լսել անձրևի ձայնը ու նաև…
    Բայց աղջիկը չհարցրեց, «նաև ինչ…» և հեռացավ մեկ ուրիշի մոտ, որը բոլոր հարմարություններով մեկ սենյականոց բնակարան ուներ, բայց, երևի, այնուամենայնիվ չուներ այդպիսի անձրևանոց, իսկ եթե անգամ ուներ, ապա, համաձայնեք, ինչի՞ համար է մարդուն երկու բնակարանը, չէ՞ որ դա ծիծաղելի է…
    Այժմ, շատ տարիներ անց, նա վերջապես հասկացել էր, թե դա ի՜նչ հրաշալի անձրևանոց էր՝ մի փոքրիկ պարաշյուտ, որից բռնվելով երկուսով, կարելի է թռչել-գնալ հեռու՜-հեռու՜, հատկապես անձրևոտ օրերին…
    Եվ նա թախծում է իր արդեն երեք սենյականոց բնակարանում, որովհետև ինչքան մեծ է բնակարանը, այնքան հեռու են իրարից նրանք, ովքեր ապրում են այնտեղ, և երբ անձրև է գալիս, նա պատրաստ է ներքև նետվել իր անձրևանոցը փնտրելու, բայց մի՞թե տասնհինգերորդ հարկից կճանաչես, թե որն է քո անձրևանոցը։
    Իսկ եթե անգամ ճանաչես, ապա հայտնի էլ չէ, թե այսօր սարքի՞ն է արդյոք վերելակը։
    Ռուզաննա Հախվերդյան
    Վանաձորի հ.27 հիմնական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Liana - Vanadzor 4 (23.04.2012), Լիլիթ (17.03.2012), Suqiasyan Ruzanna (31.03.2012)

  19. #10
    Մասնակից vanadzor27 is on a distinguished road vanadzor27-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.03.2011
    Գրառումներ
    43
    Հեղինակության աստիճան
    0
    1svesdopad1.jpg Լեոնիդ Ենգիբարով – Աստղային անձրև
    Ես քեզ աստղային անձրև կնվիրեմ։ Յուրաքանչյուր մարդու կյանքում լինում են աստղային անձրևներ՜ մաքուր ու զարմանալի, եթե ոչ օրեր, ապա գոնե հազվադեպ ժամեր՝ լի աստղային լույսով, կամ թեկուզև րոպեներ, նույնիսկ վայրկյաններ, լինում են, անպայման լինում են, հարկավոր է միայն վերհիշել…
    Հիշու՞մ ես, թե երբ ես դու կատարել ամենահպարտ արարքը…
    Օրն ու ժամը, երբ դու տեսել ես մարդուն, որը հետո դարձել է ամենասիրելին…
    Արվեստի հետ հանդիպումից ծնված հիացմունքի պահը…
    Վիշտն ու ցավը ցրող ծիծաղի երջանիկ րոպեները…
    Եվ մեր կյանքի շատ ու շատ՝ պայծառություն արձակող պահերը մարդիկ անվանում են աստղային։
    Ես քեզ աստղային անձրև եմ նվիրում։
    Նայի՛ր, նրա կաթիլները ես քեզ իմ ափերով եմ բերել։
    Ռուզաննա Հախվերդյան
    Վանաձորի հ.27 հիմնական դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Liana - Vanadzor 4 (23.04.2012), manush (16.03.2012), Լիլիթ (17.03.2012), Suqiasyan Ruzanna (15.03.2012)

+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 1 2 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները