+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Սերժ Թանկյան

  1. #1
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    512
    Հեղինակության աստիճան
    3

    Սերժ Թանկյան

    Օգոստոսի 14-ին կայանալիք Սերժ Թանկյանի երևանյան համերգը կլինի բացօթյա և անվճար։
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (21.07.2011), Arabo (21.07.2011), Արեգ (25.07.2011)

  3. #2
    Ավագ մոդերատոր manush is on a distinguished road manush-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.05.2010
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    512
    Հեղինակության աստիճան
    3
    Օգոստոսի 14-ին Երևանում Թումո կենտրոնի բացման պաշտոնական արարողությանը կհաջորդի աշխարհահռչակ System of a Down խմբի մեներգիչ, ամերիկահայ Սերժ Թանկյանի համերգը։ Սերժ Թանկյանը հանդես կգա Թումո կենտրոնի մոտ՝ բացօթյա անվճար համերգով մինչև 20 000 հանդիսատեսի համար։Այս մասին այսօր լրագրողներին են հայտնել Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման միջոցառումների առիթով հրավիրված ասուլիսում։

    Սերժ Թանկյանը կկատարի գործեր Elect The Dead Symphony ալբոմից, նրա հետ բեմում կնվագեն Հայաստանի 40 դասական ոճի երաժիշտներ։ Համերգի դիրիժորն է լինելու Ավստրալիայից հատուկ հրավիրված Համիշ ՄքՔիշը։

    «Համերգի մուտքն ազատ կլինի բոլորի համար»,- ասաց «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերության տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը։ Նրա խոսքով, իրենք շուրջ մեկ տարի է, ինչ աշխատում են Սերժ Թանկյանի համերգի նախագծի վրա։

    «Ֆյուջիթիվ Սթուդիոս» ընկերության ներկայացուցիչ Արմեն Կուպելյանն ասաց, որ ԱՄՆ-ում լսելով Թումո կենտրոնի մասին, գաղափար առաջացավ համագործակցել և ստեղծվեց այս նախագիծը: «Չնայած այս պահին Սերժ Թանկյանը շրջագայությունների մեջ է System of a Down խմբի հետ, նա այնուամենայնիվ ժամանակ է գտել Հայաստանում համերգով հանդես գալու համար»,-ասել է նա։

    Արմեն Կուպելյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց, որ Սերժ Թանկյանի համերգը ուղիղ հեռարձակում կունենա (Live streaming), սակայն ասաց, որ առայժմ չեն կարող հայտնել հեռուսատեսությամբ կլինի Live streaming, թե օնլայն։

    Րաֆֆի Նիզիբլյանն ասաց PanARMENIAN.Net ի թղթակցին, որ շատ շուտով նրանք նոր մանրամասներ կհայտնեն համերգի մասին։

    Սերժ Թանկյանը արդեն մենահամերգով հանդես եկել է Երևանում 2010 թվականի ամռանը, իսկ System of a Down խումբը, միավորվելով 2011 թվականին, սկսել է իր համերգային շրջագայությունը Եվրոպայում:

    Աղբյուր՝ PanARMENIAN.Net
    Մանուշակ Ավետիսյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի պետ

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (21.07.2011), Arabo (21.07.2011), Chuk (25.07.2011), Արեգ (25.07.2011), Արմինե Մ (21.07.2011)

  5. #3
    Ադմինիստրատոր Arabo is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    30.04.2010
    Գրառումներ
    29
    Հեղինակության աստիճան
    0
    Արաբո Մարգարյան
    Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն
    ՏՀՏ բովանդակության բաժնի ավագ մասնագետ

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (21.07.2011), Gago (22.07.2011), manush (21.07.2011), Արեգ (25.07.2011), Արմինե Մ (21.07.2011)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները