«Մանկական եվրատեսիլ 2011» մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
«Մանկական եվրատեսիլ 2011» մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։
Վերջին խմբագրող՝ manush: 16.01.2012, 11:22:
Gev94 (22.07.2011), Սահակյան Սահականուշ (21.07.2011), Տաթև ջան (20.07.2011), Ռուզանկա (20.07.2011), Ruben (20.07.2011)
Ներկայացվեցին Մանկական Եվրատեսիլ – Երևան 2011-ի պաշտոնական տարբերանշանը և նշանաբանը
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում է Մանկական Եվրատեսիլ – Երևան 2011 մրցույթի պաշտոնական տարբերանշանը և նշանաբանը.
eur1.jpg eur2.jpg
Reach For The Top !!!!!
Հասի՛ր բարձունքին:
Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունից հայտնում են, որ տարբերանշանը մշակվել է Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական թիմի, Անտոն Բառանովի և Եվրոպական հեռարձակողների միության համատեղ աշխատանքի արդյունքում:
Աղբյուր՝ Tert.am
Gev94 (22.07.2011), Սահակյան Սահականուշ (21.07.2011), Տաթև ջան (20.07.2011), Ռուզանկա (20.07.2011), Ruben (20.07.2011)
Իսկ հայերին ով է ներկայացնելու, թե դեռ ընտրությունները չեն եղել?
Ի՞նչ կմնար մարդկությունից, Տե՛ր Աստված,
Թե չունենար ուսուցիչներ, դպրոցներ:
Ահա ինչու ամբողջ հոգով ու սրտանց,
Ուսուցիչնե՛ր, խոնարհվում եմ Ձեր առջև
manush (21.07.2011), Սահակյան Սահականուշ (21.07.2011)
Ռուզաննա ջան, քո հարցին ի պատասխան տեղադրում եմ «ԱՐՄԵՆՊՐԵՍ» լրատվական կայքից վերցված հետևյալ լուրը.
«Մանկական եվրատեսիլ 2011» երգի միջազգային մրցույթի հայաստանյան նախընտրական փուլի դիմումներն ընդունվում են: Վերջնաժամկետը սահմանված է մինչեւ 2011թ. hուլիսի 20-ը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հանրային Հեռուստաընկերության տնօրենի խորհրդական Գոհար Գասպարյանը, մրցույթին իրավունք ունեն մասնակցել 10-15 տարեկան այն երեխաները, ովքեր Հայաստանի քաղաքացիներ են կամ ապրել են Հայաստանում առնվազն 2.5 տարի:
Մրցույթին մասնակցող երգը պետք է լինի միայն հայերեն, իսկ տեւողությունը' 2 րոպե 30 վայրկյանից մինչեւ 2 րոպե 45 վայրկյան: Բեմում գտնվող մասնակիցների թիվը չպետք է գերազանցի 6-ը: Երգի ստեղծման գործում ակտիվ մասնակցություն պետք է ունենան 10-15 տարեկան երեխաները, եւ եթե նրանք չեն հանդիսանում հիմնական կատարողներ, այնուամենայնիվ, պետք է մասնակցեն երգի կատարմանը, որպես բեկ վոկալիստներ, պարողներ կամ երաժիշտներ:
Գ. Գասպարյանը նշեց, որ կանոնները պաշտոնապես թույլ են տալիս մեծահասակներին օգնել երեխաներին մրցույթի համար երգեր պատրաստել, այն պայմանով, որ այդ երգերի բոլոր իրավունքները կպատկանեն միայն երեխաներին: Ձայնագրված բեկ-վոկալները «Մանկական Եվրատեսիլ»-ում թույլատրելի են:
Gev94 (22.07.2011), Սահակյան Սահականուշ (21.07.2011), Տաթև ջան (21.07.2011), Ռուզանկա (21.07.2011)
«Մանկական Եվրատեսիլում» այս տարի Հայաստանը կներկայացնի փոքրիկ Դալիթան՝ իր "Welcome to Armenia" երգով: Նա հաղթող ճանաչվեց մրցույթի մասնակիցների սեպտեմբերի 17-ին անցկացված ընտրական փուլում:
Հայտնի է, որ «Մանկական Եվրատեսիլ 2011»-ը կկայանա դեկտեմբերի 3-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Հիշեցնենք, որ 2010թ. Մինսկում կայացած «Մանկական Եվրատեսիլում» հաղթել էր մեր երկրի ներկայացուցիչը` 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը:
Հաջողություն մաղթենք Հայաստանի այս տարվա ներկայացուցչին:
Վերջին խմբագրող՝ manush: 19.09.2011, 15:28:
avdsusanna (19.09.2011), Լորետա (28.11.2011), Ռուզանկա (19.09.2011), Մարիետա (26.09.2011)
ԴԱԼԻԹԱ. ՄԵՐ ԴԵՍՊԱՆԸ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՎՐԱՏԵՍԻԼՈՒՄ
Հարցազրույցը` http://mocak.am/dalita.jpg
Հաշված օրեր են մնացել մանկական երգի ամենամեծ տոնին և երևի թե այսօր չկա մի մարդ մեր երկրում, որ հետաքրքրված չլինի՝ ո՞վ, ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ ու ինչպե՞ս… Խոսքը, իհարկե, Մանկական Եվրատեսիլի մասին է, որն այս տարի հյուրընկալվելու է Հայաստանում: Իսկ Մանկական Եվրատեսիլի հետ կապված մեզ անհանգստացնող հարցերի պատասխանները փորձելու ենք գտնել այս մրցույթում մեր դեսպանի՝ Դալիթայի հետ միասին:
Վերջին խմբագրող՝ manush: 28.11.2011, 10:13:
Լորետա (28.11.2011)
Վրաստանի նախագահը նվեր է մատուցել «Մանկական Եվրատեսիլ»-ում հաղթած խմբին
«Մանկական Եվրատեսիլ 2011»-ին հաղթած «Քենդի» խումբը կմեկնի Լոնդոն` անգլերեն սովորելու: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Gruzia- Online»-ը , նախաձեռնությունը իրականացվում է Վրաստանի Հանրապետության նախագահ Միխայիլ Սահակաշվիլու կողմից:
Վրաստանը մրցույթին ներկայացրած խումբը բաղկացած է 10-15 տարեկան հինգ անդամից: Վրաստանի նախագահը երեխաներին նվեր է մատուցել` մրցույթում Վրաստանի արժանի ներկայացուցչության համար:
Ծրագրի շրջանակներում երեխաներն Անգլիայում անցկացնելու են մեկ ամիս, մասնակցելու անգլերենի ինտեսիվ ծրագրին, այցելելու են երկրի տեսարժան եւ մշակութային վայրեր:
Աղբյուր` ԱՐՄԵՆՊՐԵՍ
Anush Avetisyan (16.01.2012), Արեգ (16.01.2012)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ