+ Կատարել գրառում
Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Անտուան դե Սենտ Էկզյուպերի -Աղոթք

  1. #1
    Ավագ մասնակից Ruzan_#105 is on a distinguished road Ruzan_#105-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    168
    Հեղինակության աստիճան
    3

    Անտուան դե Սենտ Էկզյուպերի -Աղոթք

    Աստված իմ,
    ես չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, ես խնդրում եմ ուժ` ամեն օրվա համար: Սովերեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստին: Դարձրու ինձ հետևողական և պատրաստակամ, որպեսզի օրվա միապաղաղության մեջ ճիշտ ժամանակին կանգնեմ բացահայտումների և փորձի առջև, որոնք ինձ կհուզեն:

    Սովորեցրու ինձ ճշգրիտ տնօրինել իմ կյանքի ժամանակը: Նվիրիր ինձ ներքին ձայն, որպեսզի առանձնացնեմ այն, ինչ պետք է անել առաջին և ապա երկրորդ հերթին:

    Խնդրում եմ քեզանից չափավորություն և զսպվածություն, որպեսզի իմ կյանքի ընթացքում չթռչեմ և չսողամ, այլ կարողանամ ծրագրել իմ օրը` օրվա ընթացքում, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները:

    Օգնիր ինձ հասկանալ, որ երազանքները չեն կարող օգնել. ո’չ անցյալի, և ո’չ էլ ապագայի մասին երազանքները: Օգնիր ինձ լինել այստեղ և հիմա, ընդունել այս րոպեն որպես ամենակարևորն ու գլխավորը:

    Պահպանիր ինձ այն միամիտ հավատից, որ այս կյանքում ամեն ինչ պետք է հարթ լինի: Տուր ինձ հստակ գիտակցություն, որ դժվարությունները, ձախողումները, պարտությունները և անհաջողությունները միայն կյանքի բնական բաղադրիչ մասն են, որոնց շնորհիվ մենք աճում ենք ու հասունանում:

    Հիշեցրու ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:

    Անհրաժեշտ պահին ուղարկիր ինչ-որ մեկին ինձ մոտ, ով քաջություն կունենա ասել ինձ ճշմարտությունը, բայց ասել այն սիրելով:

    Ես գիտեմ, որ շատ խնդիրներ որոշվում են, երբ ոչինչ չես ձեռնարկում: Այդ դեպքում տուր ինձ համբերություն: Դու գիտես, թե մենք ինչքան շատ ենք զգում ընկերության կարիք: Թույլ տուր արժանի լինել ճակատագրի ամենահրաշալի և քնքուշ այդ նվերին: Դարձրու ինձ մարդ` ունակ թակելու այն դռները, որոնք ամենաներքևում են: Պահպանիր ինձ այն վախից, որ ես կարող եմ ինչ-որ բան բաց թողնել իմ կյանքում:

    Տուր ինձ ոչ թե այն, ինչ ես խնդրում եմ ինձ համար, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից` սովորեցրու ինձ փոքրիկ քայլերի արվեստը:
    Ռուզան Ստեփանյան
    Հ.105 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ,
    "Մայքրոսոֆթ-ԱրԷյ"- Կյաքերի սպասարկման և թարմացման մասնագետ, “ՀԱՐՄՈՆԻԱ” հիմնադրամ, CISCO Ցանցային Ակադեմիայի վերապատրաստող,

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (19.07.2011), arm.150yan (21.07.2011), Arpine (19.07.2011), Gev94 (22.07.2011), manush (19.07.2011), Սահակյան Սահականուշ (19.07.2011), Տաթև ջան (19.07.2011), Արեգ (25.07.2011), Արեգ Գրիգորյան (19.07.2011), Արմեն (19.07.2011), Զառա (26.07.2011), Մանոն (21.07.2011), Ruben (19.07.2011), Susanna55 (20.07.2011)

  3. #2
    Ավագ մասնակից Anush Avetisyan is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2010
    Հասցե
    Կոտայքի մարզ ք.Հրազդան
    Գրառումներ
    161
    Հեղինակության աստիճան
    2
    Անտուան դե Սենտ Էկզյուպերի մտքերից

    Բարեկամը նա է, ով չի դատում, բարեկամը նա է, ով իր դուռը բացում է թափառականի, նրա հենակի և անկյունում դրված նրա ձեռնափայտի առջև ու չի խնդրում պարել, որ հետո դատի նրա պարը։ Եվ եթե թափառականը պատմում է, որ հեռավոր երկրում ճանապարհներին ծաղկում է գարունը, բարեկամը նա է, ով իր տանը թափառականի հետ միասին ընդունում է գարունը։
    Եթե հյուրը պատմում է այն գյուղի վրա թափված սովի սարսափների մասին, որտեղից նա ճանապարհ է ընկել, բարեկամը նրա հետ միասին տանջվում է սովից։ Քանի որ, քեզ այդ մասին ես արդեն ասել եմ, բարեկամը մարդու մեջ այն մասն է, որ միշտ քո կողմից է, և բարեկամը քո առջև բացում է այն դուռը, որ երբեք չէր բացի մեկ ուրիշի առջև։ Եթե քո բարեկամը իսկական է, ու այն ամենը, ինչ նա ասում է, ճշմարտություն է, նա քեզ սիրում է նույնիսկ այն դեպքում, երբ ուրիշ տանը նա քեզ ատում է։ Եկեղեցում իմ բարեկամը նա է, ում հետ, աստծո ողորմածությամբ, ես հանդիպում եմ, այդ նա է, ով դեպի ինձ այն դեմքն է ուղղում, ինչպիսին որ իմն է՝ նույն Աստծով լուսավորված, այսպիսով մեր միությունը կայացել է, նույնիսկ եթե եկեղեցու պատերից այն կողմ նա վաճառական է, իսկ ես նավապետ, նա այգեգործ է, իսկ ես՝ ծովագնաց...

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gev94 (22.07.2011), manush (19.07.2011), Սահակյան Սահականուշ (21.07.2011), Տաթև ջան (19.07.2011), Արեգ (25.07.2011), Մանոն (21.07.2011), Ruben (19.07.2011), Susanna55 (20.07.2011)

  5. #3
    Ավագ մոդերատոր Մանոն is on a distinguished road Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2010
    Գրառումներ
    224
    Հեղինակության աստիճան
    3
    Ռուզան ջան, շատ լավ թեմա ես բացել, կեցցես Էքզյուպերին իմ սիրած գրողներից է, իսկ նրա «Փոքրիկ իշխանը»՝ եղել ու մնում է իմ ամենասիրելի գիրքը, որը կարդացել եմ բազմիցս՝ ամենատարբեր տարիքներում: Աղոթքը չէի կարդացել, այն ինձ շատ դուր եկավ:
    Մի քանի մեջբերում էլ ես ավելացնեմ «Փոքրիկ իշխանից».
    -Մարդիկ արմատներ չունեն, և դա շատ է խանգարում նրանց:
    -Դու ընդմիշտ պատասխանատու ես բոլոր նրանց համար, ում ընտելացրել ես: Դու պատասխանատու ես քո վարդի համար…
    Մ. Արզումանյան
    Կրթական Տեխնոլոգիաների Ազգային Կենտրոն
    Լոռու մարզի համակարգող

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anush Avetisyan (21.07.2011), manush (21.07.2011), Սահակյան Սահականուշ (21.07.2011), Արեգ (25.07.2011), Ruzan_#105 (26.07.2011)

  7. #4
    Մասնակից lus is on a distinguished road
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2011
    Գրառումներ
    89
    Հեղինակության աստիճան
    1
    ]Հիանալի աշխարհիկ աղոթք: Սա ևս պետք է սովորեցնել երեխաներին: Այն նաև լավատեսական լիցքեր է հաղորդում:
    Սենտ Էքզյուպերին յուրատիպ փիլիսոփայություն ունի: Ուզում եմ ներկայացնել նրա <<Փոքրիկ իշխանից>>մի հատված.
    -Եթե ես մի որևէ գեներալի հրամայեմ,որ թիթեռի նման ծաղկից ծաղիկ թռչի կամ ողբերգություն գրի, կամ էլ ճայ դառնա, իսկ հրամանը գեներալը չկատարի, ով կլինի մեղավորը` նա, թե ես:
    -Դուք, ձերդ մեծություն,-առանց տատանվելու պատասխանեց Փոքրիկ իշխանը:
    -Միանգամայն ճիշտ է,- հաստատեց թագավորը:-Ամեն մեկից պետք է խնդրել այն, ինչ նա կարող է տալ: Իշխանությունը նախ և առաջ պետք է խելացի լինի: Եթե դու քո ժողովրդին հրամայես ծովը նետվել, նա հեղափոխություն կանի:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մանոն (28.07.2011), Ruzan_#105 (26.07.2011)

+ Կատարել գրառում

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

     

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները